Հինգշաբթի, 09.05.2024, 05:08

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Բ
Просмотров: 654 | Добавил: Marine | Дата: 01.12.2013 | Комментарии (0)

Ա
Просмотров: 2071 | Добавил: Marine | Дата: 01.12.2013 | Комментарии (0)

Ի՞ՆՉ Է ՖՈԲԻԱՆ
Просмотров: 335 | Добавил: Marine | Дата: 01.12.2013 | Комментарии (0)

ՖՈԲԻԱ
Просмотров: 393 | Добавил: Marine | Дата: 01.12.2013 | Комментарии (0)

Փորձարկումները ցույց են տալիս, որ մտքերի ճնշումը արդյունավետ չէ, քանի որ մենք չենք կարող վանել կրկնվող զայրացնող մտքերը: Դա կարող է լինել աշխատավայրում թույլ տված սխալ, փողի պակասի մասին մտահոգություն կամ անբացատրելի վախ: Ինչպիսին էլ, որ լինի տագնապը, վախը կամ անհանգստությունը, այն կարող է լինել շատ դժվար վերահսկելի: Դրա դեմ պայքարի ամենաբնազդային մեթոդը մտավոր ճնշումն է. մենք փորձում ենք այն դուրս մղել մեր գլխից: Ցավոք, բազում փորձարկումները ցույց են տվել, որ մտքերը պարզապես ճնշելու ցանկությունը չի գործում: Ճակատագրի հեգնանքով՝ մտքերը գլխից դուրս մղելու փորձը միայն նպաստում է դրանց ուժգնացմանը: Այս բացահայտումը հիասթափեցնող է, սակայն այն նորից ու նորից հաստատվել է փորձարկումների միջոցով: Այսպիսով՝ ի՞նչ այլընտրանքներ կան՝ ազատվելու համար այն մտքերից, որոնք մենք չէինք ցանկանա լինեին մեր գլխում: Ամերիկացի հոգեբան, փորձագետ Դանիել Վեգներն իր հոդվածում բացատրում է կայուն անցանկալի մտքերից ազատվելու մի քանի մեթոդ (Վեգներ, 2011):

Просмотров: 344 | Добавил: Marine | Дата: 29.11.2013 | Комментарии (1)

Ընտանիքում սոցիալական աշխատողի առաջին քայլը նրա կողմից վստահության ձեռքբերումն է: Մինչև աշխատանքի սկսելը սոցդիլական աշխատողը պետք է պարզի, թե ընտանքիքի որ անդամը ինչ դիրք և դեր է զբաղեցնում ընտանիքում: Հետո պետք է պարզի, թե ինչ հիմնախնդիրունի ընտանիքը և որքանով է ընտանիքի յուրաքանչյուր անդամ առնչվում այդ հիմնախնդրի հետ: Սկիզբը սոցիալական աշխատողի համար շատ դժվար է: Ծանոթանում է ընտանիքի բոլոր անդամների հետ, պարզում է թե ինչ վերաբերմունք ունեն խորհրդատվության և սոցիալական աշխատողի հանդեպ: Եվ պետք է բացահայտել, թե ինչ ակնկալիք ունեն սոցիալական աշխատողից և նրա աջակցությունից: Սոցիալական աշխատողը պարտավոր է ընտանիքի յուրաքանչյուր անդամներին լսել, առանց կարծիք հայտնելու, հետո մանրամասն ուսումնասիրությունից հետո հարցեր տալ բոլորին: Սոցիալական աշխատողը պետք է ուսումնասիսր այդ ընտանիքի սովորույթները և մշակույթըև միմյանց հանդեպ ունեցած նրանց վերաբերմունքը:

 

Просмотров: 468 | Добавил: Marine | Дата: 29.11.2013 | Комментарии (1)

ամուսնալուծությունը գրանցվում է երկու ամուսինների կամ նրանցից գոնե մեկի ներկայությամբ: Սակայն եթե նրանցից մեկը հարգելի պատճառով ճի կարող ներկայանալ ամուսնալուծության գրանցմանը, նա կարող է հիմնավորված գրավոր դիմում ներկայացնել ամուսնությունն իր բացակայությամբ գրանցելու խնդրանքով: Ամուսնալուծությունը ներկայացուցչի միջոցով չի թուլատրվում: Ամուսնալուծության գրանցման և ամուսնալուծության վկայական տալու համար գանձվում է պետական տուրք 10 000 դրամի չափով: 
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում ամուսնալուծությունը գրանցվում է համապատասխան գրանցամատյանում և ամուսնալուծության վկայական է տրվում ամուսնալուծվողներից ամեն մեկին /ՀՀ Ընտանեկան իրավունք էջ 175 - 177/:

 

Просмотров: 1052 | Добавил: Marine | Дата: 29.11.2013 | Комментарии (1)

Հաճախակի է ամուսնական զույգերի մոտ առաջանում բարդ պրոբլեմներ, խնդիրներ, ճգնաժամեր: Որոնք և չհաղթահարելու դեպքում դառնում է ամուսնալուծությունների հիմք: Ամուսնական զույգերի մոտ ճգնաժամեր կարող են դառնալ մի շարք ատճառների հետևանքով: Դրանցից են նյութական և կենցաղային պրոբլեմները, ամուսիններից մեկի հարբեցողությունը և թմրամոլությունը, ամուսնական դավաճանությունը, հոգեբանական անհամատեղելիությունը, նոր սերը, երեխաների բացակայությունը, ընտանիքի արժեզրկումը: 
Եվ այս բոլոր ճգնաժամերը, պրոբլեմները չհաղթահարելու դեպքում առաջանում է ամուսնության քայքայումը, ամուսնալուծությունը: Քանի որ մեր օրերում ամուսնության մեջ գլխավոր դերը պատկանում է սիրուն, և ոչ թե պարտավորությանը կամ պարտքին, ինչպես նախկինում էր, ապա փոխադարձ սիրո զգացմունքի բացակայությունը կարող է ամուսնալուծության իրական հիմք դառնալ /գիրք 1, էջ 267-268/:

 

Просмотров: 672 | Добавил: Marine | Дата: 29.11.2013 | Комментарии (1)

Ընտանիքում հաճախ օգտագործվում է ՙընտանիքի գլխավոր՚ տերմինը: Այս հասկացությունը նշանակում է մի անձնավորություն, որին ընտանիքի բոլոր անդամները անվերապահորեն ենթարկվում են: Սովորաբար ընտանիքի գլխավորը լինում է ամուսինը կամ ընտանիքի ավագ անդամը: 
Ընտանիքում վճիռներ կայացնելու հարցում բոլոր երկրներում գլխավոր դերը կատարում է նյութական գործոնը` այն ամուսինը, ով շատ է վաստակում, նա էլ ընտանիքում մեծ իշխանություն ունի: Տարիներ առաջ կանայք սովորաբար շատ ավելի ցածր եկամուտներ ունեին: Հասարակության մեջ ընտանիքի հայրը ավելի բարձր սոցիալական հեղինակություն էր վայելում: Հենց այս դերային փոփոխությունն էլ կարող է ընտանիքի հիմնախնդիրների պատչառ դառնալ:

 

Просмотров: 485 | Добавил: Marine | Дата: 29.11.2013 | Комментарии (1)

Գիտակցաբար որոշելու համար մարդու կյանքում տեղի ունեցող այնպիսի բացառիկ կարևոր հարցը, ինչպիսին ամուսնության մեջ մտնելն է, պահանջում է, որ ամուսնացողները ոչ միայն հասուն լինեն սեռական և ֆիզիկական առումներով, այլև հասած լինեն որոշակի տարիքի, ունենան հոգևոր հասություն: Պրոֆեսոր Հ. Գալիկյանը գրում է. ՙԹե սեռային նորմալ կյանքով ապրելու և թե առողջ սերունդ ապահովելու համար անհրաժեշտ է, որ ամուսնացողները բնախոսական տեսակետից վերջնականպես կազմավորված, ամրացած լինեն, քանի որ դեռահաս ամուսնությունը ոչ միայն կարող է քայքայել ամուսնացողների առողջական դրությունը, այլ պատճառ է դառնում անառողջ, սակավարյուն սերնդի: Պետությունը պետք է մտահոգված լինի ինչպես նոր սերնդի, նույնպես և քաղաքացիների առողջական դրությամբ, քանի որ դա կապ ունի նրանց ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր ուժերի հասարակական օգտագործման հետ՚ /Հր. Գալիկյան, Ամուսնության և ընտանիքի իրավունք, Ե., 1933, էջ 17/:
Просмотров: 489 | Добавил: Marine | Дата: 29.11.2013 | Комментарии (0)

« 1 2 ... 4 5 6 7 8 ... 17 18 »