Ընտանիքում հաճախ օգտագործվում է ՙընտանիքի գլխավոր՚ տերմինը: Այս հասկացությունը նշանակում է մի անձնավորություն, որին ընտանիքի բոլոր անդամները անվերապահորեն ենթարկվում են: Սովորաբար ընտանիքի գլխավորը լինում է ամուսինը կամ ընտանիքի ավագ անդամը:
Ընտանիքում վճիռներ կայացնելու հարցում բոլոր երկրներում գլխավոր դերը կատարում է նյութական գործոնը` այն ամուսինը, ով շատ է վաստակում, նա էլ ընտանիքում մեծ իշխանություն ունի: Տարիներ առաջ կանայք սովորաբար շատ ավելի ցածր եկամուտներ ունեին: Հասարակության մեջ ընտանիքի հայրը ավելի բարձր սոցիալական հեղինակություն էր վայելում: Հենց այս դերային փոփոխությունն էլ կարող է ընտանիքի հիմնախնդիրների պատչառ դառնալ:
Հին դերերի փոփոխությունը և նորերի առաջացումը ամուսնու և կնոջ դերակատարությունների մեջ որոշակի լարում է մտցնում: Ընտանիքում մոր և դրսում աշխատող մոր դերերի միացումը իր հետ որոշակի բարդացում է բերում:
Ընտանիքում հիմնախնդիրների պատճառ կարող է հանդիսանալ ընտանիքի սոցիալական վատ պայմանները /1, էջ 265-267/:
Այսօր Հայաստանը գտնվելով ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում նույնպես մեծ բացասկան հետք է թողնում ընտանիքի վրա: Սոցիալ-տնտեսական վատ պայմանների հետևանքով մեծացել է արտագնա աշխատանքը և այս երևույթը վատ ազդեցություն է թողնում ոչ միայն ընտանքի այլ երեխաների դաստիարակության վրա: Մեծ պրոբլեմների պատչառ է հանդիսանում նաև գործազրկությունը: Եվ դրանից էլ կատարվում է դերային փոփոխությունները: Երբ կինը դրսում աշխատում է, ապա այդ ժամանակ առաջանում է մեկ այլ հիմնախնդիր: Կինը տարվելով իր աշխատանքային գործունեությամբ մոռանում է իր ընտանիքը, ամուսնուն, երեխաներին:
Ընտանեկան հիմնախնդիրների կարևորության պատճառներից մեկի վատ վարքի դրսևորումն է, օրինակ` թմրամոլությունը, հարբեցողությունը և այլն: Դա ունենում է բացասական հետևանքներ ընտանիքում` հաճախակի կոնֆլիկտներ, դաժան վերաբերմունք և նույնիսկ ագրեսիա: Ընտանեկան կայունության խնդրում մեծ դեր ունի նաև ամուսնացողների սեռական հարաբերությունների համատեղելիությունը: Սեռական համատեղելիությունը մտերիմ հարաբերություններում ամուսինների հնարավորությունների և պահանջմունքների ներդաշնակությունն է:
Ընտանիքում հիմնախնդրի աղբյուր կարող է հանդիսանալ նաև ամուսինների հետաքրքրությունների, կյանքի հանդեպ ունեցած հայացքների անհամատեղելիությունը: Համատեղելիության բոլոր այս տեսակները փոխկապակցված են և լրացնում են միմյանց: Եվ միայն այս ամենի ամբողջության դեպքում է հնարավոր կառուցել ամուր և առողջ ընտանիք:
Ընտանիքի կայունացման համար մեծ նշանակություն ունի երիտասարդ սերնդի նախապատրաստումը ամուսնական կյանքին: Ընտանիքը այն ոլորտն է, որտեղ մարդը կարող է հոգևոր և ֆիզիկական աջակցություն ստանալ, զգալ իրեն ապահով և պաշտպանված: Եվ պետության դերը շատ նշանակալի է: Մշտապես ընտանիքը պետք է զգա պետության աջակցությունը: Միայն պետություն-ընտանիք համագործակցությամբ է հնարավոր մեղմել ընտանիքում առաջացող հիմնախնդիրները և հնարավորինս կառուցել ամուր ընտանիք: Չէ որ ամուր ընտանիքն է պետության հիմքը: