Կիրակի, 28.04.2024, 08:47

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 29 » ԱՄՈւՍՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ
21:02
ԱՄՈւՍՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում
 
ամուսնալուծությունը գրանցվում է երկու ամուսինների կամ նրանցից գոնե մեկի ներկայությամբ: Սակայն եթե նրանցից մեկը հարգելի պատճառով ճի կարող ներկայանալ ամուսնալուծության գրանցմանը, նա կարող է հիմնավորված գրավոր դիմում ներկայացնել ամուսնությունն իր բացակայությամբ գրանցելու խնդրանքով: Ամուսնալուծությունը ներկայացուցչի միջոցով չի թուլատրվում: Ամուսնալուծության գրանցման և ամուսնալուծության վկայական տալու համար գանձվում է պետական տուրք 10 000 դրամի չափով: 
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում ամուսնալուծությունը գրանցվում է համապատասխան գրանցամատյանում և ամուսնալուծության վկայական է տրվում ամուսնալուծվողներից ամեն մեկին /ՀՀ Ընտանեկան իրավունք էջ 175 - 177/: 
Ամուսնության դադարման դատական կարգն անհրաժեշտ է բոլոր այն դեպքերում, երբ օրենքը չի սահմանել ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմնում ձևակերպելու հնարավորություն:
Ընտանեկան օրենսգրքի 16 հոդվածի համաձայն ամուսնալուծությունը դատական կարգով է կատարվում հետևյալ դեպքերում` 
ա. ամուսնալուծություն համար բացակայում է ամուսիններից մեկի համաձայնությունը, 
բ. ամուսիններից մեկը, չնայած աեռկայության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմնում կատարելուց, 
գ. երբ ամուսինները ցանկանում են ամուսնալուծությունը լուծել դատական կարգով` փոխադարձ համաջայնությամբ: 
Դատարանին հայցով դիմել կարող են երկու ամուսինները, ամուսիններից մեկը կամ անգործունակ ամուսնու խնամակալը: Ամուսնալուծության գործեր քննելիս դատարանն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել ամուսիններին հաշտեցնելու համար, ամեն կերպ նպաստել ընտանիքի քայքայումը կանխելուն բոլոր այն դեպքերում, երբ դեռ հնարավոր է պահպանել այն: Դատարանը նաև իրավունք ունի գործի քննությունը հետաձգել հաշտվելու համար ամուսիններին տալով մինչև երեք ամսյա ժամկետ: Եռամյա ժամկետն անցնելուց հետո գործի դատական քննության ընթացքում ամուսնալուծություն է կատարվում, եթե ամուսինները պնդում են ամուսնալուծվելու համար: 
Ընտանիքը հասարակության բաղկացուցիչ բջիջն է և կատարում է կարևոր հասարակական գործունեություն: Ուստի չի կարելի թույլ տալ, որ նրա առաջացման ու դադարման հարցերը լուծվեն պետության հսկողությունից դուրս: Ամուսնալուծության գործը քննվում է դռնբաց դատական նիստում, երկու ամուսինների ներկայությամբ: Սակայան գործը կարող է վարվել դռնփակ դատական նիստում, եթե կպարզվի, որ այն շոշափում է անձնանց կյանքի ինտիմ կողմերը: 
Ամուսնալուծության գործի քննության ոչ ճիշտ վերաբերմունքը կարող է բացասական հետևանքներ ունենալ ընտանիքի զարգացման ու ամրապնդման գործում: Կարևոր նշանակություն ունի նաև գործը լսող դատավորի վերաբերմունքը, նրա պատասխանատվության զգացումի աստիճանը: Գործը լսող դատավորը, իրավաբան լինելուց բացի, պետք է նաև լինի հոգեբան և սոցիոլոգ, մասնագիտացված լինի նման գործեր քննելու մեջ: 
Ամուսնալուծությունը մարդկանց կյանքում տեղի ունեցող այնպիսի երևույթ է, որն անպայման անդրադառնում է ոչ միայն ամուսնալուծվող անձանց, այլև նրանց երեխաների վրա: Ընտանիքի կայունության և կենսունակության հարցում շահագրգռված են պետությանն ու հասարակությանը: Այդ պատճառով էլ այժմ ամուսնալուծության գործը, ըստ էության գտնվում է պետության հսկողության տակ: 
Ընտանիքը դա ամուսնական և արյունակցական կապով կապված մի խումբ է, որոնք կապված են միմյանց հետ միասին ապրելու, միասնական կենցաղ վարելու, էմոցիոնալ կապերով: Իրավունքներ ու պարտականություններ են ստանձնում միմյանց նկատմամբ: 
Ընտանիքը սոցիալական ինստիտուտ է, որտեղ ընտանիքի անդամները իրենց առօրյա կյանքում մշտական կապերի, շփման և փոխհարաբերությունների մեջ են գտնվում միմյանց հետ: Դրանցից են ամուսինների սեռական կապը, երեխաների ծնունդը, նրանց դաստիարակությունը, երեխաների ուսումը, բժշկական սպասարկումը և հստակ վերաբերմունքը ընտանիքի տարեց անդամների հանդեպ: 
Ընտանիքը հիմնականում դասակարգվում է ըստ իրենց կառուցվածքի: Ավելի հայտնի դասակարգումներից մեկն ընտանիքի եկու հիմնական տեսակն է` նուկլեար և ընդարձակ: 
Նուկլեար ընտանիքը կազմված է ամուսնական զույգից, երեխաներից և առանց երեխաների: Երբ մարդիկ ամուսնանում են, ամուսնական զույգը և նրանց երեխաները կազմում են առանձին ընտանիք և հաճախ ապրում են ծնողներից առանձին: Նուկլեար ընտանիքը զարգացած, ժամանակակից երկրում ընտանիքի գերիշխող ձևերից է: Ընդարձակ ընտանիքը կազմված է մեկից ավելի նուկլեար ընտանիքներից, որոնք միասին ապրում են մի հարկի տակ և վարում են միասնական կենցաղ: 
Նուկլեար ընտանիքը խիստ տարբերվում է ընդարձակ ընտանիքից: Ամուսնություն չի նշանակում խզում անվյալի հետ: Նրանք շարունակում են ապրել ծնողների հետ: Այս դեպքում ավելի դժվար է դառնում հարմարվել ընտանեկան դիրքին ամուսնական զույգի այն անդամի համար, որը պետք է նոր միջավայր մտնի: Եվ այդ ժամանակ ամուսինը և կինը գտնվում են ավագ սերնդի վերահսկողության և իշխանության ներքո: Զույգերը ավելի քիչ հնարավորություններ ւոնեն վերահսկելու իրենց կյանքը: Երեխաների դաստիարակությունը նույնպես կատարվում է մի շարք մեծահասակների կողմից և ոչ թե միայն ծնողների: Ընտանիքը որպես ինստիտուտ կայուն հարաբերությունների հստակ ձև է` հիմնված արյունակցական կապերի և համատեղ կենցաղի վրա, և նպատակ ունի բավարարել ընտանիքի անդամների տնտեսական և էմոցիոնալ պաշտպանվածության և հասարակական դիրքի պահպանման պահանջները: Ընտանիքը որպես սոցիալական ինստիտուտ հանդիսանում է մարդկանց ամբողջություն, որոնք կապված են միմյանց հետ, ունեն իրենց սովորույթները, նորմերը, արժեքները, ծեսերը և իրենց մշակույթը: Բոլոր ընտանիքներում առկա են իրավունքներն ու պարտականությունները: Ընտանիքը հասարակության բնական հիմնական բջիջն է և գտնվում է հասարակության և պետության հովանավորության և պաշտպանության ներքո: Ընտանիքը պետք է կառուցվի փոխադարձ սիրո և հարգանքի զգացմունքների վրա: Ընտանիքը լինելով անհատների ամբողջություն ունի մի շարք հիմնախնդիրներ և պրոբլեմներ, և ընտանիքի անդամների ինքնություն չհաղթահարելու դեպքում է, երբ անհրաժեշտ է լինում սոցիալական աշխատողի միջամտությունը: Դրանք հիմնականում փախստականներն են, սոցիալական վատ պայմաններ ունեցող ընտանիքները, բազմազավակ ընտանիքները, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքները, գործազուրկ ընտանիքները, քիչ վարձատրվող ընտանիքները և այլն: Ընտանեկան սոցիալական աշխատանքը համարվում է դեպքի հետ աշխատանք, քանի որ ընտանիքը հանդիսանում է սոցիալական աշխատանքի միասնական խորհրդառու, և այստեղ խոսքը գնում է ամբողջ ընտանիքի կայունության, բարեկեցության և իարվունքների պաշտպանության մասին: Ընտանեկան աշխատանքում կապված են սոցիալական աշխատանքի բոլոր սուբյեկտների` անձի, սոցիալական խմբի և ողջ հասարակության սոցիալական շահերն ու գործողությունները: Եվ այդ աշխատանքի արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչպես է սոցիալական աշխատողը ընկալում անձը, ընտանիքը և հասարակությունը; Ընտանիքում հիմնախնդիրների, պրոբլեմների աղբյուրն ամուսնու և կնողջ վարքի նկատմամբ սպասելիքների փոփոխությունն է: Դրանում աշխատող կանանց թիվն աճել է և դրանից փոխվել է ընտանիքում կնոջ դերը: Ամուսնու արտագնա աշխատանքի պատճառով նույնպես ընտանիքում կատարվում է դերային փոփոխություններ: Սոցիալական աշխատանք ուղղված է ընտանեկան հիմնախնդիրների լուծման ուղիներ գտնելուն և ամուսնական զույգերի հիմնախնդիրներով զբաղվող տարբեր սոցիալական ծառայություններ: Ընտանեկան աշխատանքը մեծ նշանակություն ունի սոցիալական աշխատանքի պրակտիկայում: Ընտանիքը դառնում է սոցիալական աշխատողի խորհրդառուն: Ընտանիքի հիմնախնդիրը ոչ միայն մեկի, այլ ամբողջ ընտանիքի հիմնախնդիրն է: Սոցիալական աշխատանքը սահմանվում է որպես սոցիալական աշխատողի և ընտանիքի անդամների միջև եղած մի գործընթաց է, որի ընթացքում սոցիալական աշխատողը փորձում է լուծել խորհրդառուների սոցիալական հարցերը: Սոցիալական աշխատողի հիմնական գործառույթը խորհրդատվությունն է: Խորհրդատվությունը համապատասխան իրավիճակում սոցիալ-հոգեբանական օգնության ցուցաբերումն է: Խորհրդատվությունը սոցիալական աշխատողի համար նպատակակետն է, կոնկրետ ընտանիքի հիմնախնդիրը: Ընտանիքի անկայունությունը հիմնականում բերում է ամուսնալուծության: Բոլոր զարգաց երկրներում ավելանում են ամուսնալուծությունների թիվը: Գրեթե երեք ամուսնության երկուսը ավարտվում է ամուսնալուծությամբ: Ընտանիքում անկայությունը բերում է երեխաների ծնվելու աճի կրճատմանը: Այսինքն ամուսնալուծության հետևանքով կատարվում են արհեստական հղիության կրճատում, որոնք և շատ վատ ազդեցություն են թողնում կանանց առողջության և հետագա մայրության վրա: Շատ ընտանիքներ ունենում են մեկ երեխա, որը կապված է ընտանիքի սոցիալական վիճակից, գործազրկությունից: Բազմազավակությունը մնացել է հեռու անցյալում: Ընտանիքը ունենալով մեկ երեխա գիտակցում է ավելի շատ միջոցներ ներդնել երեխայի առողջության, կրթության, հանգստի վրա: Ավել իշատ միջոցներ են անհրաժեշտ կրթության համար: Անհրաժեշտ է անվճար ուսուցում բոլորի համար, քանի որ ինչքան զարգացած է հասարակությունը, այնքան հզոր է պետությունը: Ծնելիության կրճատման հետ մեկտեղ նույնիսկ կան երեխաներ, որոնց ծնողները գտնվում են քաղաքացիական ամուսնության մեջ: Հաճախ սոցիալական վատ պայմաններում գտնվող կանայք, գործազուրկները, փոխստականները երեխաներ են ոնենում, բայց լինելով չամուսնացած, դրա հետևանքով մեծանում է միայնակ մայրերի թիվը: Քիչ չեն անչափահաս կանանց մայրանալու թիվը, որը և սոցիալական աշխատողներին շատ ծանոթ երևույթ է և նրանք մեծ աշխատանք են կատարելու նրանց հետ: Պետության համար մեծ պրոբլեմ է անչափահասների և արտաամուսնական կապի մեջ գտնվող կանանց մայրանալու հարցը: Արտամունական կապի մեջ գտնվող ընտանիքի երեխաները հիմնականում ունենում են լուրջ պրոբլեմներառողջության հետ կապված, շրջապատի հետ կապված և շատերը դառնում են սոցիալական աշխատողների խորհրդառուները: Ընտանիքի անկայունության հետևանք է նաև այն համոզմունքը, որ միայնությունը ավելի գրավիչ և հարմարավետ է; Շատ երկրներում այդպիսի ապրելակերպը ավելի հետաքրքիր և հարմարավետ է: Հետազոտությունը ցույց է տալիս, որ միայնակ մարդիկ ավելի շատ փող են ծախսում իերնց կարիքները հոգալու համար, քան այն մարդիկ, որոնք ապրում են ընտանիքի հետ: Պետությունը մե ուշադրություն պետք է հատկացնի ընտանիքի կայացման վրա, քնի որ ինչքան կանգուն է ընտանիքը, այնքան հզոր է պետությունը: ՀՀ ընտանիքը գտնվում է պետության հովանավորության ներքո: Սոցիալական աշխատանիք անհրաժեշտությունը հիմնականում զգացվում է, ոչ լիարժեք ընտանիքում, դրանք հիմնականում սոցիալական վատ պայմաններ ունեցող, աշխատանք չունեցող ընտանիքներն են, որոնք հիմնականում ապրում են թոշակների և աղքատության նպաստների հաշվին: Այդպիսիս ընտանիքներում սոցիալ-կենցաղային պրոլեմները ավելի հեշտ են լուծվում, քան սոցիալ-հոգեբանական պրոբլեմները: Հատկապես դրանք զգացվում են երեխաների մոտ: Երեխաները հաճախ իրենց ոչ լիարժեք են զգում իրենց ծնողների ամունալուծվելուց հետո: Երբեմն նրանք իրենց են մեղադրում ծնողների ամուսնալուծության համար: Ամուսնալուծված կինը ավելի հաճախ մեղքի զգացում ունենալով երեխայի հանդեպ ավելի շատ է ցանկանում բավարարա պայմաններ ստեղծել ր երեխայի համար, բայց լինում են դեպքեր, երբ այդ ժամանակ շատ զբաղված լինելով քիչ ժամանակ և ուշադրություն են հատկացնում երեխաներին: Կան կանայք, որոնք ամուսնու հանդեպ ունեցած զայրույթը թափում են երեխաների վրա, հաճախ նույնիս ագրեսիայի դիմում: Բոլոր դեպքերում հանգիստ հոգեբանական մթնոլորտը բացակայում է այսպիսի ընտանիքներում: Ոչ լիարժեք ընտանիքներում միայնակ երեխաներ մեծացնող հայրերի թիվը ավելի քիչ է քան միայնակ երեխաներ մեծացնող մայրերի թիվը: Բացի դրանից երեխաներով հայրերի հնարավորություններն ավելի մեծ է նոր ընտանիք կազմելու համար, քան կանանց: Այդ դեպքում երեխաների և խորթ հայրերի և մայրերի հետ շփումը նույնպես պրոբլեմ է: Տարածված ոչ լիարժեք ընտանիքներ են, երբ ծնողների մահի, հարբեցողությամբ զբաղվող, քրեակատարաղական հիմնարկներում գտնվող և ծնողական իրավունքից զրկված ծնողների երեխաների դաստիարակությամբ զբաղվում են տատիկները և պապիկները: Այդպիսի ընտանիքները պարզ է, որ ավելի քիչ եկամուտ ունի: Լինում են դեպքեր, երբ մեծահասակների առողջության, սոցիալական վատ պայմանների շնորհիվ երեխաները չեն ենթարկվում նրանց: Բազմազավակ ընտանիքները բաժանվում են 3 տեսակի. 1. բազմազավակ ընտանիքներ, որոնք պլանավորված են ունենում երեխաներին, չնայած մեծ դժվարություններին: 2. բազմազավակ ընտանիքներ, որոնցում ծնվել են ծնողների երկրորդ կամ երրորդ ամուսնության հետևանքով: 3. բազմազավակ ընտանիքներ, որոնք գտնվելով սոցիալական վատ պայմաններում, անպատասխանատվության հետևանքով ունենում են շատ երեխաներ: Այդպիսի ընտանիքի երեխաները հիմնականում ունենում են օգնության կարիք տառապում են թերաճությամբ, և տարբեր տեսակի հիվանդություններով: Բազմազավակ ընտանիքնեը հիմնականում ունեն նույն պրոբլեմները: Այդպիսի երեխաները իրենց հասակակիցների հետ շփման ժամանակ էլ ունենում են բազմաթիվ բարդություններ, կապված սոցիալական պայմաններից: Ընտանիքներ, որտեղ կան հաշմանդամ երեխաներ նրանց հետ նույնպես մեծ աշխատանք է պետք կատարվի սոցիալական աշխատողի կողմից: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ պետք է տարվի և վերականգնողական և հոգեբանական աշխատանքներ: Կան ծնողներ, որոնք հրաժարվում են իրենց հաշմանդամ երեխաներին տեղավորել հստակ մասնագիտացված ինտերներտներում և իրենց վրա են վերցնում բելեր խնամքը: Եվ նրանք, սոցիալական աշխատողի օգնության և խորհրդատվության կարիքն են զգում: Իհարկե այդպիսի որոշումը ծնողների կողմից շատ գնահատելի է, բայց նրանց համար շատ դժվար և ծանր որոշում է: Երբեմն մայրերը ստիպված են հրաժարվել կամ փոխել աշխատանքը և նստել տանը երեխայի մոտ: Հաշվարկները ցույց են տալիս, որ այդպիսի ընտանիքներում ավելի հաճախ են ամուսնալուծություններ կատարվում, քանի որ հայրերը հաճախ չեն կարող կառավարել իրավիճակը, տանել այդ դժվարությունները, և հեռանում են տանից: Հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքները, որոնք օգտվում են սոցիալական աջակցությունից, ավելի հաճախ չեն ամուսնալուծվում: Այդպիսի օգնության հետևանքով նրանց համար իրավիճակը այդքան էլ ծայրահեղ չէ:
Դիտումներ: 1049 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Rjoeci  
0
buy atorvastatin 40mg generic <a href="https://lipiws.top/">buy atorvastatin pill</a> buy atorvastatin 40mg online cheap

Անուն *:
Email *:
Կոդ *: