Կիրակի, 28.04.2024, 10:06

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 29 » ԱՄՈւՍՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ
20:41
ԱՄՈւՍՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ
Ամուսնության ճգնաժամը

Ամուսնալուծություն 

Հաճախակի է ամուսնական զույգերի մոտ առաջանում բարդ պրոբլեմներ, խնդիրներ, ճգնաժամեր: Որոնք և չհաղթահարելու դեպքում դառնում է ամուսնալուծությունների հիմք: Ամուսնական զույգերի մոտ ճգնաժամեր կարող են դառնալ մի շարք ատճառների հետևանքով: Դրանցից են նյութական և կենցաղային պրոբլեմները, ամուսիններից մեկի հարբեցողությունը և թմրամոլությունը, ամուսնական դավաճանությունը, հոգեբանական անհամատեղելիությունը, նոր սերը, երեխաների բացակայությունը, ընտանիքի արժեզրկումը: 
Եվ այս բոլոր ճգնաժամերը, պրոբլեմները չհաղթահարելու դեպքում առաջանում է ամուսնության քայքայումը, ամուսնալուծությունը: Քանի որ մեր օրերում ամուսնության մեջ գլխավոր դերը պատկանում է սիրուն, և ոչ թե պարտավորությանը կամ պարտքին, ինչպես նախկինում էր, ապա փոխադարձ սիրո զգացմունքի բացակայությունը կարող է ամուսնալուծության իրական հիմք դառնալ /գիրք 1, էջ 267-268/: 
Ավանդական հասարակության մեջ ամուսնալուծությունը հազվադեպ երևույթ է: Այսօր ամուսնալուծությունների քանակը այնքան կտրուկ է աճել, որ գրեթե հավասարվում է ամուսնությունների ընդհանուր քանակի կեսին: 
Ամուսնալուծությունների քանակը ընդհանուր առմամբ մեծանում է աշխարհի համարյա բոլոր երկրներում: Նույնիսկ կաթոլիկական խիստ ավանդույթներ ունեցող երկրներում ամուսնալուծությունը անհամեմատ հեշտ է,քանի մի քանի տարի առաջ: 
Ընտանիքի կայունության պահպանման, ամուսնալուծությունների ամուսնալուծությունների դինամիկայում նկատելի է նաև մի ընդհանուր միտում` դժվար ժամանակներում, նեղությունների մեջ մարդիկ ավելի են միավորվում, նրանք իրենց համար բարոյական և հոգեբանական նեցուկ են դարձնում ընտանիքը, ամուսնալուծությունների քանակը նման պայմաններում նվազում է: Ժամանակները լավանում են, կյանքը հեշտանում է, շատանում են զվարճանքներն ու փողը, ավելանում է նաև ամուսնալուծությունների թիվը: 
Ինչքան երկիրը հարուստ է, այնքան նրանում ամուսնալուծության, ընտանիքի ակյունության հետ կապված պրոբլեմները շատանում են: 
Ամուսնալուծության պատճաներն ավելի խորքային են, նրանք կուտակվում են ավելի երկար ժամանակում և և ունեն օբյեկտիվ բնույթ: Նրանք գործում են մարդկանց կամքից ու գիտակցությունից անկախ /գիրք 1, էջ 274-275/: 
Ապահարզանը, այլ կերպ ասած` ամուսնալուծությունը, նպատակամղված ակտ է, որը կատավում է հատուկ նրա համար, որպեսզի դադարեցվեն նախկինում օրինական հիմքով առաջացած ամուսնական իրավահարաբերությունները: 
Ապահարզանը կարող է իրականացվել միայն դատական կարգով կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում այն գրանցելու միջոցով: Ամուսնալուծություն կարող է կատարվել ամուսնինրի կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա: 
Հայաստանի Հանրապետության ընտանեկան նոր օրենսդրությամբ առաջին պլանի վրա ամուսնալուծությունն է քաղքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում: Ամուսիների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ, փոխադարձ համաձայնություն լինելու դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումն իրականացնող մարմններում /Ընտանեկան օրենսգիրք 15հոդված, մաս 1./: 
Եթե երկու հասուն, գիտակից մարդիկ` ամուսինները, գալիս են այն հաստատ համոզմանը, որ անհնարին է շարունակել համատեղ ամուսնական կյանքը, նրանց գործի դատական քննությունը, նրանց հաշտեցնելու փորձերրը, ըստ էության դառնում են ձևական, հետևաբար` ավելորդ: 
Նման դեպքերում է, որ ամուսիններին իրավունք է տրվում ամուսնալուծությունը լուծելու համար դիմել իրենց համատեղ բնակության վայրի կամ իրենցից մեկի բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին: Նման պարագայում իմաստ չունի դատարան դիմելը: Գործող օրենսդրությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների վրա պարտականություն չի դնում բացահայտելու ամուսնալուծության դրդապատճառները, պահանջելու համատեղ ապրելու անհնարինության ապացույցներ և նրանց չի պարտավորեցնում միջոցներ ձեռք առնել ամուսիներին հաշտեցնելու նպատակով, ուստի ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս հետո երկու ամուսնինների ներկայությամբ և մյուսի սահմանված կարգով վավերացված համաձայնությամբ /ՔԱԿԳ մասին օրենքի 33 հոդված/: 
Ամուսինների միջև ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նրանք կարող են միանգամից դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին: Սակայան եթե ամուսինները համաձայն են ամուսնալուծվելու, բայց իրենց միջև վեճ կա ընդհաւոր համատեղ գույքի բաժանման կամ կարիքավոր, անաշխատունակ ամուսնուն ապրուստի միջոց տալու հարցում, ապա ամուսինները կարող են վեճի լուծման համար դիմել դատարան:
Դիտումներ: 671 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Xjtnpt  
0
order atorvastatin 40mg pills <a href="https://lipiws.top/">lipitor 20mg drug</a> buy generic lipitor 80mg

Անուն *:
Email *:
Կոդ *: