Սոցիալական աշխատանքի առանձնահատկությունը ընտանիքում
Ընտանիքում սոցիալական աշխատողի առաջին քայլը նրա կողմից վստահության ձեռքբերումն է: Մինչև աշխատանքի սկսելը սոցդիլական աշխատողը պետք է պարզի, թե ընտանքիքի որ անդամն ինչ դիրք և դեր է զբաղեցնում ընտանիքում: Հետո պետք է պարզի, թե ինչ հիմնախնդիր ունի ընտանիքը և որքանով է ընտանիքի յուրաքանչյուր անդամ առնչվում այդ հիմնախնդրի հետ: Սկիզբը սոցիալական աշխատողի համար շատ դժվար է: Ծանոթանում է ընտանիքի բոլոր անդամների հետ, պարզում է թե ինչ վերաբերմունք ունեն խորհրդատվության և սոցիալական աշխատողի հանդեպ: Եվ պետք է բացահայտել, թե ինչ ակնկալիք ունեն սոցիալական աշխատողից և նրա աջակցությունից: Սոցիալական աշխատողը պարտավոր է ընտանիքի յուրաքանչյուր անդամներին լսել, առանց կարծիք հայտնելու, հետո մանրամասն ուսումնասիրությունից հետո հարցեր տալ բոլորին: Սոցիալական աշխատողը պետք է ուսումնասիսր այդ ընտանիքի սովորույթները և մշակույթըև միմյանց հանդեպ ունեցած նրանց վերաբերմունքը:
Ընտանիքի հետ աշխատելիս սոցիալական աշխատողի նպատակն է դրական կողմնորոշել ընտանիքին նպատակին հասնելու համար և վերանորոգել փոխհարաբերություններին ընտանիքի անդամների միջև:
Ընտանեկան պրոբլեմների արդյունքում հիմնականում տուժում են երեխաները: Հաճախ մեծահասակները իրենց զայրույթի հետևանքով ագրեսիվ են վերաբերում երեխաների հետ: Երեխաները շատ հաճախ վախենում են և վատ հետևանքներ են առաջանում հետագա զարգացման վրա: Կան երեխաներ, որոնք չեն կարող խոսել, բայց հմուտ սոցիալական աշխատողը պետք է նկատի նրա արտաքինից /կապտուկներ, քերշվածքներ, վերքեր/: Երեխաների մոտ հաճախ առաջնում է նյարդային վիճակ, անտարբերություն, անհանգիստ քուն, գիշերամիզություն, փորացավ և այլն: Հնարավոր է ընտանիքի որևէ անդամից վախ և նրա հետ առանձին մնալուց հրաժարում:
Երբևէ ծնողները արգելում են երեխաներին հաճախել դպրոց, կամ նրանք բոլորովին չեն հետաքրքրվում դասերով, և շատ քիչ ընկերներ են ունենում և խուսափում են շփումից: Երեխան չի վստահում մեծերին և ցանկանում է հեռանալ տանից, կատարել ինքնասպանություն: Սոցիալական աշխատողը, հոգեբանը, ներքին գործերի աշխատակիցըպետք է կանխի այդ երևույթները: Անհրաժեշտ է անմիջապես երեխային հեռացնել տանից և տեղավորել հատուկ վերականգնողական կենտրոններում: Հնարավոր է ծնողներին զրկումը ծնողական իրավունքից, երբեմն էլ քրեական պատասխանատվության երթարկել դաժան վերաբերմունքի համար: Սոցիալական աշխատողը ավելի լուրջ հետազոտություններ է կատարում ընտանիքում: Կան հատուկ վայրեր, որտեղ տուժված կանանց կամ երեխաներին տեղափոխում են մինչև որ լարվածությունը թուլանա:
Ընտանիքներում, որտեղ կան հիմնախնդիրներ կապված հարբեցողության հետ, սոցիալական աշխատողը պետք է ուումնասիրի ընտանիքի յուրաքանչյուր անդամի անհատականությունը, պարզել հարբեցողության պատճառը: Երբեմն հարբեցողությունն է ընտանիքում լարվածություն առաջացնում, երբեմն էլ հարբեցողության միջոցովցանկանում են մոռանալ ընտանիքում կատարվող իրադրությունը:
Դժվար աշխատանք է սոցիալական աշխատողի համար թմրամոլների և նրանց ընտանիքի անդամների հետ աշխատելը: Սոցիալական աշխատողը պետք է վստահություն փեռք բերի հարբեցողի կամ թմրամոլի մոտ, որպեսզի կարողանա նրա հետ խորհրդատվություն անցկացնի և կարողնա նրան համոզելդիմել համապատասխան բժշկական կամ վերակնգնողական կենտրոններ: Հաճախ դուրս գալով կենտրոնից նորից վերադառնում են թմրամոլությանը և հարբեցողությանը: Այդպիսիների հետ ավելի շատ պետք է հոգեբանական խորհրդատվություն անցկացնել: |