Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Բլոգ
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 29
Փորձարկումները ցույց են տալիս, որ մտքերի ճնշումը արդյունավետ չէ, քանի որ մենք չենք կարող վանել կրկնվող զայրացնող մտքերը: Դա կարող է լինել աշխատավայրում թույլ տված սխալ, փողի պակասի մասին մտահոգություն կամ անբացատրելի վախ: Ինչպիսին էլ, որ լինի տագնապը, վախը կամ անհանգստությունը, այն կարող է լինել շատ դժվար վերահսկելի: Դրա դեմ պայքարի ամենաբնազդային մեթոդը մտավոր ճնշումն է. մենք փորձում ենք այն դուրս մղել մեր գլխից: Ցավոք, բազում փորձարկումները ցույց են տվել, որ մտքերը պարզապես ճնշելու ցանկությունը չի գործում: Ճակատագրի հեգնանքով՝ մտքերը գլխից դուրս մղելու փորձը միայն նպաստում է դրանց ուժգնացմանը: Այս բացահայտումը հիասթափեցնող է, սակայն այն նորից ու նորից հաստատվել է փորձարկումների միջոցով: Այսպիսով՝ ի՞նչ այլընտրանքներ կան՝ ազատվելու համար այն մտքերից, որոնք մենք չէինք ցանկանա լինեին մեր գլխում: Ամերիկացի հոգեբան, փորձագետ Դանիել Վեգներն իր հոդվածում բացատրում է կայուն անցանկալի մտքերից ազատվելու մի քանի մեթոդ (Վեգներ, 2011):
Просмотров: 385 |
Добавил: Marine |
Дата: 29.11.2013
|
|
Ընտանիքում սոցիալական աշխատողի առաջին քայլը նրա կողմից վստահության ձեռքբերումն է: Մինչև աշխատանքի սկսելը սոցդիլական աշխատողը պետք է պարզի, թե ընտանքիքի որ անդամը ինչ դիրք և դեր է զբաղեցնում ընտանիքում: Հետո պետք է պարզի, թե ինչ հիմնախնդիրունի ընտանիքը և որքանով է ընտանիքի յուրաքանչյուր անդամ առնչվում այդ հիմնախնդրի հետ: Սկիզբը սոցիալական աշխատողի համար շատ դժվար է: Ծանոթանում է ընտանիքի բոլոր անդամների հետ, պարզում է թե ինչ վերաբերմունք ունեն խորհրդատվության և սոցիալական աշխատողի հանդեպ: Եվ պետք է բացահայտել, թե ինչ ակնկալիք ունեն սոցիալական աշխատողից և նրա աջակցությունից: Սոցիալական աշխատողը պարտավոր է ընտանիքի յուրաքանչյուր անդամներին լսել, առանց կարծիք հայտնելու, հետո մանրամասն ուսումնասիրությունից հետո հարցեր տալ բոլորին: Սոցիալական աշխատողը պետք է ուսումնասիսր այդ ընտանիքի սովորույթները և մշակույթըև միմյանց հանդեպ ունեցած նրանց վերաբերմունքը:
Просмотров: 510 |
Добавил: Marine |
Дата: 29.11.2013
|
|
ամուսնալուծությունը գրանցվում է երկու ամուսինների կամ նրանցից գոնե մեկի ներկայությամբ: Սակայն եթե նրանցից մեկը հարգելի պատճառով ճի կարող ներկայանալ ամուսնալուծության գրանցմանը, նա կարող է հիմնավորված գրավոր դիմում ներկայացնել ամուսնությունն իր բացակայությամբ գրանցելու խնդրանքով: Ամուսնալուծությունը ներկայացուցչի միջոցով չի թուլատրվում: Ամուսնալուծության գրանցման և ամուսնալուծության վկայական տալու համար գանձվում է պետական տուրք 10 000 դրամի չափով:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում ամուսնալուծությունը գրանցվում է համապատասխան գրանցամատյանում և ամուսնալուծության վկայական է տրվում ամուսնալուծվողներից ամեն մեկին /ՀՀ Ընտանեկան իրավունք էջ 175 - 177/:
Просмотров: 1092 |
Добавил: Marine |
Дата: 29.11.2013
|
|
Հաճախակի է ամուսնական զույգերի մոտ առաջանում բարդ պրոբլեմներ, խնդիրներ, ճգնաժամեր: Որոնք և չհաղթահարելու դեպքում դառնում է ամուսնալուծությունների հիմք: Ամուսնական զույգերի մոտ ճգնաժամեր կարող են դառնալ մի շարք ատճառների հետևանքով: Դրանցից են նյութական և կենցաղային պրոբլեմները, ամուսիններից մեկի հարբեցողությունը և թմրամոլությունը, ամուսնական դավաճանությունը, հոգեբանական անհամատեղելիությունը, նոր սերը, երեխաների բացակայությունը, ընտանիքի արժեզրկումը:
Եվ այս բոլոր ճգնաժամերը, պրոբլեմները չհաղթահարելու դեպքում առաջանում է ամուսնության քայքայումը, ամուսնալուծությունը: Քանի որ մեր օրերում ամուսնության մեջ գլխավոր դերը պատկանում է սիրուն, և ոչ թե պարտավորությանը կամ պարտքին, ինչպես նախկինում էր, ապա փոխադարձ սիրո զգացմունքի բացակայությունը կարող է ամուսնալուծության իրական հիմք դառնալ /գիրք 1, էջ 267-268/:
Просмотров: 710 |
Добавил: Marine |
Дата: 29.11.2013
|
|
Ընտանիքում հաճախ օգտագործվում է ՙընտանիքի գլխավոր՚ տերմինը: Այս հասկացությունը նշանակում է մի անձնավորություն, որին ընտանիքի բոլոր անդամները անվերապահորեն ենթարկվում են: Սովորաբար ընտանիքի գլխավորը լինում է ամուսինը կամ ընտանիքի ավագ անդամը:
Ընտանիքում վճիռներ կայացնելու հարցում բոլոր երկրներում գլխավոր դերը կատարում է նյութական գործոնը` այն ամուսինը, ով շատ է վաստակում, նա էլ ընտանիքում մեծ իշխանություն ունի: Տարիներ առաջ կանայք սովորաբար շատ ավելի ցածր եկամուտներ ունեին: Հասարակության մեջ ընտանիքի հայրը ավելի բարձր սոցիալական հեղինակություն էր վայելում: Հենց այս դերային փոփոխությունն էլ կարող է ընտանիքի հիմնախնդիրների պատչառ դառնալ:
Просмотров: 523 |
Добавил: Marine |
Дата: 29.11.2013
|
|
Գիտակցաբար որոշելու համար մարդու կյանքում
տեղի ունեցող այնպիսի բացառիկ կարևոր հարցը, ինչպիսին ամուսնության մեջ
մտնելն է, պահանջում է, որ ամուսնացողները ոչ միայն հասուն լինեն սեռական և
ֆիզիկական առումներով, այլև հասած լինեն որոշակի տարիքի, ունենան հոգևոր
հասություն: Պրոֆեսոր Հ. Գալիկյանը գրում է. ՙԹե սեռային նորմալ կյանքով
ապրելու և թե առողջ սերունդ ապահովելու համար անհրաժեշտ է, որ
ամուսնացողները բնախոսական տեսակետից վերջնականպես կազմավորված, ամրացած
լինեն, քանի որ դեռահաս ամուսնությունը ոչ միայն կարող է քայքայել
ամուսնացողների առողջական դրությունը, այլ պատճառ է դառնում անառողջ,
սակավարյուն սերնդի: Պետությունը պետք է մտահոգված լինի ինչպես նոր սերնդի,
նույնպես և քաղաքացիների առողջական դրությամբ, քանի որ դա կապ ունի նրանց
ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր ուժերի հասարակական օգտագործման հետ՚ /Հր.
Գալիկյան, Ամուսնության և ընտանիքի իրավունք, Ե., 1933, էջ 17/:
Просмотров: 527 |
Добавил: Marine |
Дата: 29.11.2013
|
|
Ամուսնություն է համարվում տղամարդու և
կնոջ ազատ, կամավոր և իրավահավասար, որպես կանոն ցմահ դաշինքը, որը
կնքվելով պետության կողմից սահմանված կարգով, ամուսնոցողների համար
առաջացնում է փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ և ստեղծում է
ընտանիք` երեխաներ ունենալու և դաստիարակելու վեհ նպատակով /ՀՀ Ընտանիքի
իրավունք էջ 89-90/:
Просмотров: 420 |
Добавил: Marine |
Дата: 29.11.2013
|
|
Հոգեբանական վիճակների կարգավորման մեթոդների բազմազանությունից ժամանակակից հոգեբանության մեջ առանձնացնում են 3 հիմնական մեթոդ.
Просмотров: 965 |
Добавил: Marine |
Дата: 29.11.2013
|
|
|
|