Շաբաթ, 27.04.2024, 22:06

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » Ընտանիքը որպես սոցիալական աշխատանքի օբյեկտ (ՇԱՐՈւՆԱԿՈւԹՈւՆ)
13:36
Ընտանիքը որպես սոցիալական աշխատանքի օբյեկտ (ՇԱՐՈւՆԱԿՈւԹՈւՆ)
Ընտանիքը որպես սոցիալական աշխատանքի օբյեկտ
 
Գործազրկության պրոբլեմը լինելով բազմաբովանդակ գտնվում է մի քանի գիտությունների հատման կետում, առանձնապես տնտեսագիտության, սոցիալական քաղաքականության և սոցիալական աշխատանքի: Այս հիմնախնդրի լուծումը պահանջում է կոմպլեքսային մոտեցում սոցիալական քաղաքականությանը ուղղված միջոցառումների մշակմամբ, ինչպես նաև սոցիալական աշխատանքի ակտիվ մասնակցությամբ:
Տարբեր ժամանակաշրջաններում գործազուրկների թիվը հասարակության մեջ փոփոխվում է հասնելով մաքսիմումի /ճգնաժամային տարիներին/ և մինիմումի /տնտեսական բարգավաճման տարիներին/: Օրեցօր աճող գործազրկությունը, ծայրաստիճան աղքատության մեջ ապրող ընտանիքների թիվը գնալով ավելանում է, և որը պատճառ է դառնում ընտանիքների քայքայման և ամուսնալուծությունների թվի աճի: Գործազուրկը կարող է ընկնել դեպրեսիայի մեջ, հնարավոր է առաջանան նյարդային և հոգեբանական խախտումներ և հիվանդություններ: Այս նշաններից բացի կարող են առաջանալ վարքի շեղումներ /ագրեսիա, թմրամոլություն, ալկահալային կախվածություն, բռնություն ընտանիքում/:
Ինչպես տեսնում ենք հասարակությաան մեջ տնտեսական լարվածությունը հանդես է գալիս նյութական հիմնախնդիրներով, օրեցօր աճող անբարենպաստ և ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքների թվով: Անկայուն նյութական վիճակը, գործազրկությունը, աղքատությունը իրենց ազդեցությունն են թողնում ամուսնական բավարարվածության մակարդակի վրա և որը կարող է հիմք հանդիսանալ ընտանիքների քայքայման համար:
Այս ամենի հետևանքով էլ խորանում է անբարենպաստ ընտանիքներում սոցիալ-հոգեբանական դրությունը, որը անդրադառնում է երեխա-ծնող փոխհարաբերությունների վրա և որը բարդացնում նրանց սոցիալականացման պրոցեսը:
Կատարած հետազոտությունների համաձայն ծնողների հետ ապրող երեխաների միայն 11% -ը կցանկանային նմանվել իրենց մորը, 8% - ը` հորը, իսկ երկուսին էլ` միայն 2% - ը:
Կատարած հետազոտությունների համաձայն ծնողների հետ ապրող երեխաների Հայ մարդու համար, ավանդականորեն, ընտանիքը մեծ արժեք է ունեցել, որտեղ ինքը տեսել է իր կյանքի իմաստի խնդրի լուծումը, իր հանգիստն ու ազատությունը: Ընտանիքի ձևավորման և հատկապես նրա պահպանման հարցում չափազանց մեծ դեր է ունեցել հայ կինը` իբրև մայր: Կնոջ ստեղծարար նախասկիզբը դրսևորովում է առաջին հերթին որդեծնության ընդունակության մեջ: Հայ կնոջ դերըª կապված որդեծնության, տնային տնտեսության վարման, ընտանիքի ներսում խաղաղության և համերաշխության պահպանման հետ, հնարավորություն է տվել նրան իր մեջ մշակելու այնպիսի հմտություններ և աշխարհայացք, որոնք մեծ նշանակություն ունեն մարդկանց միջև հաշտ հարաբերությունների հաստատման և սոցիալական զարգացման համար: Գնալով աճում է ամուսնալուծությունների թիվը, որը պայմանավորված է մի շարք սոցիալական պատճառներով:
Ամուսնալուծությունը` որպես երեևույթ հատուկ է բոլոր ժամանակներին և բոլոր հասարակություններին, ուստի այն անխուսափելի է: Իբրև սոցիալական երևույթ ամուսնալուծության աճը բխում է համընդանուր գործոններից: Մեր երկրի տնտեսական համակարգը պայմանավորում է գործազրկության բարձր աստիճանը, բնակչության կենսամակարդակի իջեցումը, միգրացիայի և այլ գործոնների առկայությունը, ընտանիքներում նյութական խնդիրների առաջացումը, որից էլ բխում են բոլոր հիմնախնդիրները:
Ամուսնալուծության պատճառ է հանդիսանում ամուսնու ծնողների միջամտությունը երիտասարդ ընտանիքի կյանքին: Ամուսնալուծվում են հաճախ աշխատելու նպատակով արտերկիր մեկնած, իրենց ամուսինների կողմից լքված լինելու պատճառով, որոնցից ոչ միայն նյութական օգնություն չեն ստանում, այլ նաև չունեն տեղեկություն իրենց ամուսինների գտնվելու վայրի մասին:
Այսօր հայ կինը մի փոքր ավելի անհանդուրժողական է ընտանեկան խնդիրների և ընտանիքում վատառողջ մթնոլորտի նկատմամբ, քանի որ սոցիալական ծանր պայմանները դյուրագրգիռ են դարձրել նրանց, ինչպես նաև կարևոր է այն, որ հասարակությունը ևս սկսել է ռացիոնալ բացատրություն տալ նրանց կատարած քայլին:
Ամուսնալուծությունների պատճառ կարող է հանդիսանալ նաև ընդարձակ ընտանիքի դերի թուլացումը, որը ազատություն տվեց ամուսնական զույգերին ամուսնալուծության վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցում: Ամուսնալուծության պրոբլեմի օբյեկտիվ վերլուծությունն անհնար է առանց ուսումնասիրելու ընտանիքը նրա անբարեհաջողության տարբեր փուլերում: Սակայն չենք կարող չնշել, որ այդպիսի սոցիալ-քաղաքական, սոցիալ-հոգեբանական պայմանների հետևանքով օրեսօր կավելանա ամուսնալուծվողների թիվը:
Ամուսնալուծության պարճառ կարող է դառնալ ամուսնու կոպտությունը, ամուսնու կողմից կատարվող բռնությունը, ալկոհոլիզմը, թմրամոլությունը, հոգեբանական անհամատեղելիությունը և այլն:
Այսպիսով, մի կողմից սոցիալական անպաշտպանվածությունը և տարաբնույթ խնդիրները, ընտանեկան խնդիրների առկայության նկատմամբ հարմարվողականության այժմյան ցածր մակարդակը, ամուսնալուծությունների և հատկապես ամուսնալուծված կանանց նկատմամբ հասարակության հանդուրժողական վերաբերմունքը, հաճախ դրդում են կանանց դիմելու ամուսնալուծության, որը նրանց համար հանդիսանում է իրավիճակից դուրս գալու ամենահարմար միջոցը, չնայած որ այն կարող նոր բարդությունների պատճառ դառնալ:
Շոշափելիորեն մեծացել է քաղաքացիական ամուսնությունների քանակը, աճել է ամուսնալուծությունների և ոչ լրիվ ընտանիքների, և մասնավորապես մեծացել է միայնակ մայրերի քանակը: Բերենք մի քանի վիճակագրական տվյալներ Հայաստանում միայնակ մայրերի վերաբերյալ: 1996 թվականին միայնակ մայրերը կազմում էին Հայաստանի մայրերի 8%-ը, 1998 թվականին` 15%-ը, իսկ 2000 թվականի սկզբին` 28%-ը: Նկատելի է, որ տեղի է ունենում կտրուկ աճ, որը պայմանավորված է ինչպես սոցիալ տնտեսական այնպես էլ միջանձնային հարաբերությունների բնույթի փոփոխությամբ (Կանայք հայոց նոր դարի շեմին,հոդվածներ-Աննա Ոսկանյան, Գոհար Թադևոսյան, էջ 66):
Հայաստանում միայնակ մայրերի նկատմամբ վերաբերմունքը մինչ խորհրդային շրջանը բացասական բնույթ էր կրում: Այն կինը, որը առանց ամուսնանալու երեխա էր ունենում օտարվում էր համայնքից, նրան ստիպում էին երեխայից հրաժարվել: Պատահում էին դեպքեր, երբ մայրը սպանում էր երեխային կամ ինքնասպան էր լինում:
Այսօր միայնակ մայրը Հայաստանում նպաստ չի ստանում. նրա կարգավիճակը հաշվի է առնվում ընտանեկան նպաստների ընդհանուր համակարգում:
Սոցիալական աշխատանքում շեշտադրումները միայնակ մայրության երևույթից տեղափոխվում են նրանում եղած պրոբլեմային խմբերի վրա, ինչպես` հաշմանդամ երեխա ունեցող միայնակ մայրերի, հաշմանդամ միայնակ մայրերի և այլն: Լուրջ ուշադրություն են պահանջում նաև այն միայանակ մայրերը, որոնք տառապում են ալկոհոլային և թմրադեղային կախվածությամբ: Միայնակ մայրերին օգնություն ցույց տալու խնդիր ունեն տեղական ինքնակառավարման մարմինները /զարգացնել սոցիալական աշխատանքը այդ բնագավառում, ստեղծել հատուկ կրթական և նախապատրաստական մինչծննդյան ծրագրեր` դրա կարիքն ունեցողների համար/ և ոչ կառավարական կազմակերպությունները:
Չնայած նրան, որ գոյություն չունեն պաշտոնական վիճակագրական տվյալներ տպավորություն է ստեղծվում, որ բռնությունը կնոջ և ամուսնու միջև ընտանեկան կոնֆլիկտնեի և կարգավորման տարածված եղանակներից է: Ընտանիքում բռնության ամենավտանգավոր ձևը` բռնությունն է /էմոցիոնալ կամ ֆիզիկական/ երեխաների նկատմամաբ, որոնք համապատասխանորեն չեն կարող պաշտպանվել:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաների նկատմամբ բռնությունների մեծ տոկոսը դիտվում է ցածր եկամուտ ունեցող ընդարձակ ընտանիքներում: Եվ ինչպես ցույց են տալիս արտերկրյա հետազոտությունների տվյալները մեծերի ագրեսիվությունը երեխանեի նկատմամբ գնալով մեծանում է: Ծնողների կողմից սպանված երեխաների թիվը տասն անգամ ավելի է հանցագործների կողմից սպանած և բռնության ենթարկված երեխաների թվից:
Հայ ընտանիքներում այժմ մեծ թիվ են կազմում հոգեբանական և ֆիզիկական բռնությունները, որը պայմանավորված է ընտանիքի անապահով վիճակով: Ընտանիքում տեղի ունեցող բռնությունները հատկապես վատ ներգործություն են ունենում երեխաների վրա` խոչընդոտելով նրանց սոցիալականացմանը: Բայց ընտանեկան բռնարաքները հիմնականում առկա է այն դեպքում, որտեղ ամուսնությունը հիմնված է ոչ սիրո վրա: Իսկ այն ընտանիքներում ուր տիրում է սերը, վստահությունը, փոխադարձ հարգանքը, մեկը մյուսին հասկանալու և օգնելու ձգտումը, դժվար թե այսպիսի ընտանիքում նկատվի և գրանցվի բռնության դեպքեր: Հայաստանում կատարված սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն ֆիզիկական բռնությունը հայաստանում կազմում է 7.8%, հոգեբանական բռնույթունը 69.7%, իսկ սեռականը 0.7% /Ընտանեկան բռնություններ՚ հեռուստահաղորդումից տվյալներ/:
Ներկայումս աշխարհում աղետալի չափերի են հասնում անչափահաս որբերի թիվը, որոնք ենթարկվում են բռնության և արժանանում դաժան վերաբերմունքի: Մի շարք սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ շուրջ 2-4 միլիոն երեխաներ աշխարհում զբաղվում են մուրացիկությամբ և թափառաշրջիկությամբ:
Բացի սոցիալ-տնտեսական պայմաններից գոյություն ունեն սուբյեկտիվ պայմաններ, որոնք կապված են ընտանեկան հիմնախնդիրների հետ "հայր-մայր", "ծնող-երեխա" հարաբերություննրի համակարկում. ծնողներ որոնք չեն կարող ապահովել իրենց երեխաներին, չեն կատարում ծնողական մի շարք գործառույթներ և չեն հասկանում երեխաների մոտ առաջացած հիմնախնդիրների պատճառները:
Ընտանիքի զարգացման յուրաքանչյուր փուլին բնորոշ են որոշ գործառույթներ: Սոցիալական աշխատանքի պրակտիկան ցույց է տալիս, որ այդ գործառույթների չհասկանալն ու չընդունելը, որոնք փոփոխվում են ընտանիքի զարգացման տարբեր փուլերում` բարդացնում են անձի սոցիալական գործունեությունը: Պրոբլեմի մյուս կողմը ծնողների միջև եղած ընտանեկան հարաբերություններն են, որոնք ևս կարող են առաջ բերել մի շարք դժվարություններ:
Դիտումներ: 1285 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: