Շաբաթ, 27.04.2024, 19:08

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » Ընտանիքը որպես սոցիալական աշխատանքի օբյեկտ (ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ)
13:34
Ընտանիքը որպես սոցիալական աշխատանքի օբյեկտ (ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ)
Ընտանիքը որպես սոցիալական աշխատանքի օբյեկտ 

Ընտանիքը ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված փոքր խումբ է, որոնք կապված են միմյանց կենցաղի միասնությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ: Իսկ ամերիկացի սոցիոլոլոգ Բիորջեսի` ընտանիքը ամուսնական բարեկամական կապով կապված առանձին տնտեսություն վարող մարդկանց խումբ է, որի անդամների միջը տեղի է ունենում փոխազդեցություն, որոնք կատարում են հոր և մոր, ամուսնու և կնոջ, որդու և դստեր, քրոջ և եղբոր դերեր: 
Ինչպես արդեն նշել ենք, ընտանիքը հիմանական հասարակական ինստիտուտներից մեկն է, և նրա այս կամ այն ձևերը հայտնաբերված են բոլոր հայտնի մարդկային հանրույթներում: Սակայն այն հարցի պատասխանները, թե ով կարող է ընդգրկված լինել ՙընտանիքի՚ նեջ, խիստ տարբերվում ենª կախված այս կամ այն հասարակության սոցիոմշակութային ենթատեքստից:Օրինակª որոշ հասարակություններում ընտանիքներում ընդգրկված են բազմաթիվ հարազատներ, իսկ մնացածներում` միայն ծնողները և երեխաները: 
Ընտանիքի տարբեր տեսակները կարելի է դասակարգել համապատասխան իրենց կառուցվածքի: Ըստ կառուցվածքի ընտանիքը լինում է նուկլեար /միջուկային/, ընդարձակ, նահապետական:Նուկլեար ընտանիքը կազմված է ամուսնական զույգերից և երեխաներից: Չնայած այս տիպի ընտանիքը ազգակացական կապեր է պահպանում կնոջ կամ ամուսնու հարազատների հետ, բայց այն մնում է անկախ, ինքնակարգավորվող միավոր: Ընդարձակ կոչվում է այն ընտանիքը, որը բաղկացած է մեկ կամ մի քանի նուկլեար ընտանիքներից` միասին ապրող մեկ հարկի տակ: Ընդարձակ ընտանիքներում երիտասարդ զույգը քիչ հնարավորություն ունի վերահսկելու իր կյանքը և յուրաքանչյուր երեխա այդպիսի ընտանիքում դաստիարակվում և սոցիալականացվում է նաև մյուս անդամների կողմից, այլ ոչ միայն ծնողների: Նահապետական ընտանիք, որը հին և միջին դարերում ընտանիքի հիմնական տեսակն է եղել: Այստեղ մի քանի սերունդ` պապեր, զավակներ, թոռներ, ծոռներ, ինչպես նաև որդիների ընտանիքներ ապրել են մեկ հարկի տակ: 
Ընտանիքն ունի հասարակական նշանակություն ունեցող գործառույթներ, որոնք բխում են հենց հասարակության պահանաջներից: Որպես առավել լայն, հասարակական կառուցվածքի տարր, ընտանիքը բազմաֆունկցիոնալ է և կարելի է առանձնացնել ընտանիքի կողմից կատարվող հմնական գործառույթները: 
Այսպիսով ընտանիքի որպես սոցիալական ինստիտուտի գործառույթներն են. 
1. Ընտանիքը ապահովում է վերարտադրողականությունը կայուն ընտանեկան զույգերի ստեղծման ճանապարհով, որը պահպանում է մորը հղիության ժամանակահատվածում և երեխաներին` կյանքի ճգնաժամային օրերի ընթացքում: Սահմանափակելով զուգընկերների թուլատրելի չափը ընտանիքը նվազացնում է պոտենցիալ կոնֆլիկտների մեծ քանակը, ներառյալ ժառանգականության իրավունքի հետ կապված: Խրախուսվում է ամուսինների միջև սեռական հարաբերությունը` դրանով ապահովելով վերարտադրողականությունը: Այսպիսով անմիջական կյանքի վերարտադրողականությունն այնպիսի գործառույթ է, որում առկա է նյութականը, սակայն որն ամենևին չի հանգում դրան: Այն ունի կոմպլեքսային բնույթ և "զտված տեսքով" ներառում է ընտանիքի մյուս բոլոր գործառույթները` տնտեսական, դաստիարակչական, սոցիալականացման, հաղորդակցական, զվարճանքի /փոխօգնությունը, առողջության, կենսառիթմի պահպանման խնդրում, ժամանցի և հանգստի կազմակերպումը/, կարգավորիչ և այլն: 
2. Ընտանիքը կատարում է աճող սերնդի սոցիալականացման գործառույթը: Ընտանիքը երեխաների համար համարվում է առաջնային խումբ, որտեղից էլ սկսվում է անձի զարգացումը: Երեխայի մոտ միշտ էլ մնում են վաղ մանկության շրջանից ընտանիքի հիմնական վարքային նմուշները:Ընտանեկան սոցիալականացման հիմնական միջոցը համարվում է երեխաների կողմից ընտանիքի չափահաս անդամաների վարքի մոդելների ընդօրինակումը: Ընտանեկան սոցիալականացումը երկու իմաստ ունի. 
1.Ապագա ընտանեկան դերի նախապատրաստում 
2.Ընտանիքի միջոցով սոցիալապես հասուն անհատի ձևավորում 
Ընտանիքը առանձին սոցիալական գործակալ է հանդիսանում, որտեղ հիմք է դրվում անձի ձևավորմանն ու զարգացմանը, որպես հասարակության լիարժեք անդամ: Ընտանիքում երեխան սովորում է խոսել, մտածել, դաստիարակվում համաձայն հասարակության նորմերի, սովորույթների, արժեքների: Ընտանիքում է սկսում ձևավորվել նրա աշխարհայացքի առաջին տարրերը: Ընտանեկան սոցիալականացման հիմնական առանձնահատկությունները են դրա ինտենսիվությունը, բազմակողմանի բնույթը, բացի այդ ունի նաև անհատական ուղղվածություն, այսինքն երեխային վերաբերում է որպես միակ, անկրկնելի անհատի, որը կարևոր դեր է խաղում երեխայի անձի ձևավորման վրա: 
3. Հոգևոր կյանքում ամենակարևոր գործառույթներից է երեխայի դաստիարակությունը: Այս ֆունկցիան սերտորեն կապված է ընտանիքի` որպես մարդկային ցեղի ՙվերարտադրողի՚ բնական և սոցիալական էության հետ: Մյուս կողմից այն տնտեսական ֆունկցիայի անմիջական շարունակությունն է, քանի որ երեխաների դաստիարակությունը սկսվում է նրանց նյութական ապահովվածությունից և խնամքից: Ընտանեկան դաստիարակության յուրօրինակությունն ու անհրաժեշտությունը կայանում է նրանում,որ այն իր բնույթով զգացմունքային է, որովհետև դրա "ուղեցույցը" երեխաների հանդեպ ծնողների տածած սերն է և երեխաների պատասխան զգացմունքը ծնողների նկատմամբ /կապվածություն, փոխվստահություն/: Այսպիսով ընտանիքը էմոցիոնալ խումբ է, որտեղ ավելի ադեկվատ է տեղի ունենում երեխաների ձևավորումը և որը նպաստում է նաև նրանց սոցիալականացմանը: 
4. Ընտանիքի տնտեսական գործառույթը ամբողջությամբ ունի նյութական բնույթ, սակայն ինչպես մյուս գործառույթները, այն ևս պայմանավորված է հասարակության տնտեսական բազիսով և այստեղ գերիշխող կուլտուրայով: Այս գործառույթի իրականացման գործում ընտանիքը դիտվում է որպես տնտեսական միավոր, որը կենսական միջոցներ է վաստակում և ծախսում: Ընտանեկան փոխհարաբերություններում այս գործառույթների ազդեցությունը կարող է ունենալ երկակի բնույթ. ընտանիքում ամուսինների, ավագ և կրտսեր սերունդների միջև տնտեսական-կենցաղային աշխատանքի արդարացի բաժանումը որպես կանոն նպաստում է ամուսնական հարաբերույթունների ամրապնդմանը և երեխաների դաստիարակությանը. իսկ այդ աշխատանքի անարդարացի բաժանման ժամանակ, երբ այն ընկնում է հիմնականում կնոջ վրա, ամուսինը հանդես է գալիս "տիրոջ" դերում, իսկ երեխաները` միայն սպառողի, այսպիսի ազդեցությունն անբարենապաստ է լինում, և մեծանում է դրա քայքայիչ ուժը ընտանիքում: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ընտանիքը` երեխայի վրա ունեցած իր խոր, առանձնահատուկ ներգործությամբ, բնականոն դաստիարակության պարտադիր գործոն է: Առանց ընտանիքի մասնակցության դաստիարակվող երեխաներն ավելի մեծ չափով են ենթակա միակողմանի կամ ուշ զարգանալու վտանգին, քան այն երեխաները, ովքեր ընտանեկան կոլեկտիվի անդամներ են: Եվ այս առիթով մեծ մանկավարժ Սուխլոմլինսկին արտահայտվում է այսպես. "Ընտանեկան կյանքի գլխավոր իմաստը և նպատակը երեխաների դաստիարակությունն է: Երեխաների դաստիարակության գլխավոր դպրոցը ամուսինների` հոր և մոր փոխհարաբերույթուններն են": 
5. Ընտանիքը կատարում է իր անդամաների համար սոցիալական աջակցության և պաշտպանության ֆունկցիան: Այս ֆունկցիան տարբեր հասարակություններւոմ տարբեր չափով է իրականացվում: Ընտանիքը պետք է ինչպես էմոցիոնալ պահանջմունքների, այնպես էլ ֆիզիկական պահանջմունքների լայն հավաքակազմ բավարարի, ինչպես օրինակ` սննդի և ապաստարանի պահանջը: Այն հիվանդության և ծերության ընթացքում ապահովում է ֆիզիկական խնամք, ճգնաժամային իրավիճակներում` էմոցիոնալ աջակցություն և այլն: 
6. Ընտանիքը կարգավիճակի ամրագրման առաջնային մեխանիզմ է: Յուրաքանչյուր երեխա այս կամ այն սոցիալական կարգավիճակը ստանում է այն բանի հիման վրա, թե ինչպիսի ընտանիքում է ծնվել /չնայած այդ կարգավիճակը կարող է փոխվել/: Ներկայումս ընտանիքի ֆունկցիաներից մի քանիսը ներկայացված են այս կամ այն ինստիտուտի կողմից: Օրինակ` դպրոցը ավելի զգալի դեր է խաղում սոցիալականացման մեջ, իսկ հոգատարությունը, որ ցուցաբերում է ընտանիքը իր հիվանդ և ծեր անդամների հանդեպ, լրացվում է սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության ծրագրով: 
7. Հաղորդակցման ֆունկցիայի իրականացման ժամանակ ընտանիքի անդամները միմյանց տեղեկույթուններ են հաղորդում, միմյանց մեջ հոգեվիճակներ են ստեղծում, մղում են գործողությունների և նպաստում են մեկը մյուսի զարգացմանը: Այստեղ ընտանիքը հանդես է գալիս իբրև միջնորդ հաղորդակցության մասսայական միջոցների և իր անդամների հատկապես երիտասարդ սերնդի միջև, որի ճաշակը նա անմիջականորեն ձևավորում է: 
Պետք է նշել, որ ոչ միայն ընտանիքի հոգեբանական մթնոլորտն ինքնին /եթե այն շեղվում է սոցիալական նորմերից և արժեքներից/, այլև նրա գեղագիտական նեղ մտահորիզոնը կարող է բացասաբար անդրադառնալ նրա անդամների հոգևոր զարգացման վրա: Եթե ընտանիքը մշակում, զարգացնում է նրա անդամաների այն չափանիշները, որոնք հնարավորություն են ընձեռնում ինֆորմացիայի հեղեղից ընտրելու առավել բովանդակալից, արժեքավոր տարրերը, դրանով իսկ այն խթանում է նրանց հոգևոր աճը հասարակության անհրաժեշտ ուղղությամբ: Մասսայական ինֆորմացիայի միջոցների, գրականության, արվեստի հետ առնչվելիս բացի միջնորդությունից, ընտանիքի հաղորդակցման ֆունկցիան երևան է գալիս ներընտանեկան հարաբերությունների կազմակերպման ոլորտում և օբյեկտների ընտրության ու նրա սահմաններից դուրս` անձանց միջև եղած հաղորդակցության ձևերի վրա ներազդելու գործում:
Դարերի ընթացքում ընդարձակ ընտանիքը գերիշխող տեսակ էր և պատասխանատվություն էր կրում վերը նշված բոլոր գործառույթների իրականացման համար: Սակայն ժամանակակից հասարակությունում այդ գործառույթների մեծ մասը լրացված կամ փոխարինված է տարբեր պետական ինստիտուտների գործակալների կողմից, ինչպես օրինալ` դպրոցները, դատարանները, ծերանոցները և այլն: Ընտանեկան կյանքի տարբեր փուլերում փոփոխության է ենթարկվում ընտանեկան գործառույթների հիերարխիան: 
Օրինակ` եթե երիտասարդ ընտանիքի համար կարևորվում է կենսբանական ֆունկցիան, ապա տարեցների համար առաջնային համարվում է էմոցիոնալ ֆունկցիան: եթե ընտանիքում չի գործում ֆունկցիաներից մեկը, ապա գործառնումը դժվարանում է և առաջանում է ընտանեկան հարաբերությունների թուլացում: 
Հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց և դրանց բնույթին համապատասխան ընտանիքի որոշ ֆունկցիաներ դառնում են առավել, մյուսները` նվազ կարևոր, իսկ ընտանիքի որոշ գործառույթներ էլ անցնում են սոցիալական այլ հաստատությունների ոլորտ: 
Վերջին տասնամյակներում Հայաստանում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական. քաղաքական և արժեքային արմատական փոփոխությունները իրենց կնիքն են դրել հայ ընտանիքի վրա: Այս ամենի հետևանքով էլ տեղի է ունենում ընտանիքի կողմից իրականացվող գործառույթների խաթարում, որոնց հետևանքով էլ առաջանում է ամուսնույթունների և ծնելիության գործակցի նվազում, ամուսնալուծության թվի աճ, նվազում է նաև ընտանիքի` որպես սոցիալականացման առաջնային գործակալի և ազգային արժեքների պահպանողի ու փոխանցողի դերը: Ընտանեկան ֆունկցիաներից առաջնային է համարվում տնտեսականը, որի խաթարման հետևանքով էլ տեղի է ունենում մյուս բոլոր գործառույթների` դաստիարակչական, սոցիալականացման, վերարտադրողական և այլնի ոչ ճիշտ իրականացումը: Այդ է պատճառը, որ համեմատաբար, ոչ ճգնաժամային զարգացում ապրած հայ ընտանիքն այսօր հայտնվել է դժվար կայունության մեջ: Գիտական գրականության մեջ տարածված է այն կարծիքը, որ հայ ընտանիքը ճգնաժամ է ապրում: 
Այսօր Հայաստանում կապված սոցիալ-տնտեսական փոխհարաբերությունների հետ, հատկապես սուր է դրվում ընտանիքի կայունության հիմնահարցը, որը խորանում է այնպիսի գործոնների առկայությամբ, ինչպիսին են չկառավարվող աշխատանքային միգրացիան, գործազրկույթունը, ծանր նյութական պայմանները, ամուսնալուծությունների թվի աճը, միայնակ մայրերի և որբ երեխաների քանակը և այլն: 
Ընտանիքի ինստիտուտի կողմից կատարվող գործառույթների խախտման հետևանքով առաքանում է ընտանեկան հարաբերությունների թուլացում: Ընտանեկան հարաբերույթուններում գործառույթների վրա ազդող գործոնները հետևյալն են` տնտեսական /աշխատավարձի ցածր մակարդակ, գործազրկություն, աղքատություն/, շեղվող վարք /ալկհոլիզմ, թմրամոլություն/, հոգեբանա-էթիկական /դաժանություն, ագրեսիվություն, կոպտություն, կոնֆլիկտայնություն, խանդ, ամուսնական բռնություն, ամուսնական դավաճանություն, բնավորությունների անհամատեղելիություն/, առողջական /ինֆեկցիոն, խրոնիկական, հոգեկան և սեռական շեղումներ/: 
Սոցիալական հնարավոր հիմնախնդիրների կանխատեսումն ու հաշվառումն ամեն մի հասարակական կարգավորման և ինքնակարգավորման, հսկողությոան և ինքնահսկողության անմիջական պայմանն է: Այս առիթով հարկ է ճշտել ամուսնաընտանեկան հարաբերությունների կարգավորում հասկացությունները: Ընտանեկան կյանքին նախապատրաստվելը հանդիսանում է սեռական վարքի վրա սոցիալական ազդեցության և դրա վրա սոցիալական հսկողության ամենազդեցիկ գործոններից մեկը: Նման հսկողության անբավարարությունը դառնում է որոշ երիտասարդների վաղ սեռական կյանքի և դրա հետևանքով իսկ վեներական հիվանդությունների, կանանց չբերության, տղամարդկանց սեռական անկարողության հիմնական պատճառը: Սոցիալական հսկողության համակարգը, որի կարևորոգույն տարրերից մեկն է ընտանիքը կոչված է նախազգուշացնելու երիտասարդությանը, ընտանիք կազմող զույգերին դրանցից պահպանելու իրենց ուժերը իրական երջանկության համար, թույլ չտալու նրանց փոխարինել այն ալկոհոլով կամ նարկոտիկներով խթանված պատրանքային "բավականությամբ": Տնտեսական գործառույթի վրա ազդող գործոնները հետևյալն են` աշխատավարձի ցածր մակարդակ, գործազրկություն, աղքատություն, արտագնա աշխատանք: 
Ներկայումս ճգնաժամային իրավիճակում մեծ դժվարությամբ լուծվող են համարվում տնտեսական հիմնախնդիրները, որոնք էլ համարվում են հրատապ առօրեական Հայաստանի ազգաբնակչության մեծամասնության համար: Տնտեսական դրության ընդհանուր թուլացումը հանգեցրեց ազգաբնակչության եկամուտների նվազմանը:
 
(ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ)
Դիտումներ: 7036 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 3.5/6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: