Ընտանիքը որպես կարևոր սոցիալական ինստիտուտ Ընտանիքը այնպիսի անձանց միություն է, ովքեր իրար հետ կապված են փոխադարձ սիրո ու համաձայնության վրա հենվող ամուսնական կապերով, գտնվում են /արենակցական /ուղիղ և կողային/ կապերի մեջ/, այնպիսի հարաբերությունների մեջ, որոնց համար ծագում են ընտանեկան օրենսդրությամբ սահմանված իրավունքներ ու պարտականություններ: Ամուսնությունը և ընտանիքը հասարակական կարևոր սոցիալական երևույթներ են: Ինչպես հասարակական ամեն մի երևույթ, այնպես էլ ամուսնությունը և ընտանիքը հասարակության պատմական զարգացման արդյունք են: Դրանք առաջացել են մարդկային հասարակության զարգացման արշալույսին և համապատասխան փոփոխություններ են կրել հասարակական-տնտեսական կացութաձևերի փոփոխման հետ միաժամանակ: Ինչպես արդեն նշվեց, ընտանիքը որպես հասարակական-պատմական երևույթ բնութագրվում է ժամանակաշրջանի հասարակական-տնտեսական կացութաձևին բնորոշ գծերով: Սակայան ինչպես նկատել է անտիկ աշխարհի մտածող Պլատոնը ՙնույնիսկ այն հեռավոր ժամանակներում, երբ չեն եղել ոչ տառերը,ոչ օրենսդրություն, ընտանիքը ըստ էության ոչնչով չի տարբերվել ժամանակակից ընտանիքներից՚: Ներկա հասարակարգում ընտանիքը ձեռք է բերում ժամանակի ոգուն համապատասխան բովանդակություն: Ընտանիքը պետության հոգատարությամբ շրջապատված հասարակական մի բջիջ է, որը զուգակցում է մարդկանց անձնական շահերը և նպաստում հասարակակարգի և պետության կայունությանը: Ներկա ժամանակաշրջանում պետությունը շահագրգռված է ստեղծել ամուր, համերաշխ ընտանիք, քանի որ ընտանիքի կայունությունը նպաստում է հասարակարգի և պետության կայունացամանը: Ընտանիքը միայն ամուսնական, ազգակցական կապերով, ընդհանուր հոգևոր և նյութական շահերով կապված անձանց միությունն է: Ընտանիքը հասարակության մի մասնիկն է /ՀՀ Ընտանիքի իրավունք/: Ընտանիքի կարևորագույն մասերից է օրենսդրությունը: Օրենսդրության մեջ գոյություն ունի ընտանեկան իրավունք, որտեղ օրենքը որոշում է ընտանիքում կնոջ, ամուսնու, երեխաների և ծնողների դերը ընտանիքում, իրավունքներն ու պարտականությունները: Ընտանեկան օրենսգրքով ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմիններում արձանագրված է ամուսնություն, այսինքն եկեղեցական ամուսնությանը պետության կոմից չեն ճանաչվում /Ընտանիքի օրենսգիրք էջ/ Ընտանիքը որպես հասարակական կարևորագույն սոցիալական ինստիտուտ տարբերվում է սովորական սոցիալական խմբերից: Ընտանիքում գոյություն ունեն հոր, մոր և զավակների կարգավիճակներ, դերեր, իրավունքներ ու պարտականություններ: Ընտանիքի կայացման համար մեծ նծանակություն ունի երիտասարդ սերնդինախապատրաստումը ամուսնական կյանքին: Սովորաբար սոցիոլոգներն ու մարդաբանները առանձնացնում են ընտանիքի երկու հիմնական տիպեր` ավանդական կամ դասական: Ժամանակակից ընտանիքը սկզբնականա սոցիալական և տնտեսական բջիջ է, որի մեջ սովորաբար մտնում են երկու ծնողներն ու զավակները: Այն կոչում են նուկլեար ընտանիք: Ծնողներն ու երեխաները կազմում են ընտանիքի կենսաբանական և սոցիալկան միջուկը, մնացած բոլոր հարազատները, պապիկները, տատիկները, հորեղբայրները, մորեղբայրները և այլն մտնում են արդեն ընդլայնված ընտանիքի կազմի մեջ: Նուկլեար ընտանիքը ձևավորվեց մենամուսնության արմատավորման շնորհիվ: Հայրական ընտանիք անվանում են նաև սկզբնական, իսկ նոր ձևավորված ընտանիքը` երկրորդական: Որպես կայուն սոցիալական ինստիտուտ` ընտանիքն առաջացավ նախնադարյան հասարակարգի քայքայումից հետո: Գոյություն է ունեցել նահապետական ընտանիք, որը բախկացած է երկու տեսակի` ուղղահայաց մեծ ընտանիք, որտեղ ապրում են ամուսնացած և չամուսնացած մերձավոր հարազատների երեք-չորս սերունդներ, և հորիզոնական մեծ ընտանիք, որը կազմված է ամուսնացած և չամուսնացած մի շարք ոչ մերձավոր հարազատներից: Իսկ եթե այդ հասարակության մեջ գոյություն ուներ ընտանեկան ստրկություն, ապա այն ընդգրկում էր նաև ստրուկներին: Հայտնի են դեպքեր, երբ նման ընտանիքը բաղկացած էր 200-300 անդամներից: Ընտանիքի բոլոր անդամներն ապրում են միասին, ունեին միասնական հողատարածք, անասուններ, ընդհանուր ապրուստ և այլն: Ընտանիքը գլկավորում էր ՙավագ՚ տղամարդը և ՙավագ՚ կինը, նրանց օգնում էին ավագ որդին և նրա կինը: Ընտանիքի հարցերը լուծվում էր ընդհանուր խորհրդում: Մեծ ընտանիքը աստիճանաբար զիջեց իր տեղը ընտանիքի պատմական նոր ձևին` նուկլեար, տարրական ընտանիքին: Բազմամարդ ընտանիքը բաղկացած է հայրական և նոր կազմավորված ընտանիքիներից, որում համատեղ ապրում են մի քանի սերունդներ: Բազմանդամ ընտանիքը պատմականորեն նախորդել է նուկլեար ընտանիքին: Ընտանիքը արյունակցական կապերի օղակներից մեկն է, երբ զույգերը ամուսնանում են, ապա արյունակցական կապեր են ստեղծվում ամուսնու և կնոջ հարազատների միջև: Իր պատմական զարգացման ճանապարհին նուկլեար ընտանիքը, որպես կանոն, ուներ մեկ կերակրող: Դա նշանակում է, որ ընտանիքի տղամարդը զբաղված էր հասարակական արտադրության ոլորտում և ընտանիքը նա է պահում, իսկ կինը հիմնականում զբաղված էր տնային տնտեսությամբ և երեխաների դաստիարակությամբ: Ավելի ու նուկլեար ընտանիքում տղամարդն ու կինը աշխատում և ընտանիքի հոգսերը կիսում էին միասին: Հասարակությունը տղամարդու և կնոջ դերերը տարբեր ձևով է սահմանում: Տղամարդը պարտավոր է նյութապես ապահովելու կնոջն ու երեխաներին, բայց կինը ամուսնուն պահելու պարտավորություն չունի: Ահա թե ինչու տղամարդը անպայման պետք է աշխատանք ունենա, որպեսզի իր աշխատանքով առնվազն կերակրի ընտանիքին, հոգա ընտանիքի ծախսերը: Կնոջ համար աշխատելը ազատ ընտրության խնդիր է: Իրենց ընտանեկան դերերի կատարման գործում ամուսինը և հատկապես կինը միմյանց օգնելու խիստ կարիք են զգում /գիրք էջ 258-260/: |