ԹԵՍՏ Խուսափո՞ւմ եք բախումից
Ընտրեք ձեր նախընտրած տարբերակը ա). միշտ-10, բ). երբեմն-5, գ). երբեք-0 միավոր։
1. Վիճելիս դիմո՞ւմ եք թունդ, վիրավորական արտահայտությունների։ 2. Վիճելիս հիշաչա՞ր եք դառնում՝ հիշեցնելով դիմացինին նախկին փոքր մեղքերը։ 3. Երեխաներից ոչ միայն չեք թաքցնում կողակցի հետ գժտությունը, այլեւ ջանում եք նրանց գրավել ձեր կողմը։ 4. Կրքերը հանդարտվելուց հետո չեք կարողանում զսպել կողակցի հասցեին ուղղված հեգնական դիտողությունները։ 5. Նույնիսկ այն դեպքերում, երբ ձեր երկրորդ կեսը հոգնածությունից ոտքի վրա չի կարողանում մնալ եւ երազում է քնելու մասին, չեք հանգստանում, մինչեւ հարաբերությունները չեք պարզում։ 6. Կողակցի հետ սեքսի մասին մտածել անգամ չեք կարող, մինչեւ չհաշտվեք։ 7. Հարազատների հետ շփվելիս առիթը բաց չեք թողնում ամուսնուց (կնոջից) գանգատվելու։ 8. Զանգում եք կողակցի աշխատավայր, որպեսզի շարունակեք տանը սկսված ու կիսատ մնացած սկանդալը։ 9. Մինչեւ չեք հաշտվում, փող չեք տալիս ձեր երկրորդ կեսին, չեք լվանում ափսեները, չեք հավաքում տունը։ 10. Զայրացած վիճակում կոտրում եք սպասքը, թքում եք, ոտքը գետնին եք խփում, իրեր շպրտում։ Ամփոփեք Մինչև 25 միավոր-Կարելի է շնորհավորել ձեզ։ Եթե ընտանիքում երբեմն տարաձայնություններ լինում էլ են, համբերատարությամբ ու իմաստությամբ միշտ կարողանում եք ընդհանուր շահին ծառայեցնել դրանք։ 25-50 միավոր-Որպես օրենք, ընտանեկան բախումներում խոհեմ և ճիշտ եք պահում ձեզ։ Բայց հարկ է խոստովանել, որ երբեմն դաստիարակությունը դավաճանում է ձեզ եւ աննրբանկատ դիտողություններ եք թույլ տալիս ձեզ։ Աշխատեք հեւոեւել սեփական լեզվին, դա այնքան էլ բարդ բան չէ։ 50-70 միավոր-Ձեզ հետ նույն հարկի տակ ապրելն անվտանգ չէ։ Միշտ, ամեն ինչում ձեզ ճիշտ եք համարում եւ տվյալ փաստը ապացուցելու համար պատրաստ եք ամեն ինչի։ 70 և ավելի-Մասնագետ հոգեբանի (կամ ոստիկանի) կարիք եք զգում։ Ինչ վերաբերում ձեր դժբախտ կողակցին, ապա նա (եթե դեռեւս ողջ է, իհարկե) հավանաբար մեկ անգամ չէ, որ դիմել է բժշկի օգնությանը ջարդվածքների, արնահոսությունների եւ ուղեղի ցնցման պատճառով: |