Կիրակի, 28.04.2024, 01:51

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԱՀՄԱՆՈւՄԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
18:24
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԱՀՄԱՆՈւՄԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԱՀՄԱՆՈւՄԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
 
Սոցիալական աշխատանքի սահմանման շուրջ լուրջ տարաձայնություններ կան: Գրականության մեջ կա այն տեսակետը, որ այն գիտություն է, ինպես օրինակ` հոգեբանությունը, սոցիոլոգիան, տնտեսագիտությունը և այլն: Այս տեսակետի կողմնակիցները իրենց կարծիքը հիմնավորում են նրանով, որ սոցիալական աշխատանք ունի տեսությունը, ուսումնասիրության առարկան և մեթոդները: Այս տեսակետին կարելի է համաձայնել որոշ վերապահումով: Իհարկե, կարելի է ընդունել, որ կա գիտություն, որի ուսումնասիրության առարկան սոցիալական աշխատանքի գործընթացն է և նրանում կիրառվող մեթոդները: Սակայն այս դեպքում ստացվում է, որ մենք խոսում ենք մի գիտության մասին, որի նպատակը ոչ թե մարդկանց օգնությունն է, այլ այդ օգնության ձևերն ու մեթոդները, արդյունավետության բարձրացման ուղիները: Ավելի հեշտ է համաձայնել այն տեսակետի հետ, ըստ որի սոցիալական աշխատանքը օգնող մասնագիտություն է: Սոցիալական աշխատանքը կոնկրետ գործունեություն է, որը հասցեագրված է պրոբլեմ ունեցող անհատին կամ խմբին: Դա պրակտիկ աշխատանք է, որի նպատակը որևէ պրակտիկ խնդրի լուծումն է: Եվ այս աշխատանքում սոցիալական աշխատողն օգնում է հասարակական տարբեր գիտությունների տեսական ռեսուրսներից:
Սոցիալական աշխատանքը որպես կիրառական մասնագիտություն բնութագրվում է հետևյալ առանձնահատկություններով.
1. գիտելիքների համակարգման և ընդհանրացման բարձր աստիճանը
2. ընդունումը հասարակության կողմից /սանկցիաները/
3. հմտությունների բարձր աստիճան, որը հիմնվում է ուսուցման ընթացքում սոցիալական աշխատողի պատասխանատվության, ինքնատիրապետման և էթիկայի կանոնների պահպանման վրա
4. արժեքների համակարգի գործակցություն աշխատանքի ընթացքում
5. վճարման համակարգը
2.1 Սոցիալական աշխատանքի սահմանումը
Մարդուն օգնող մասնագիտության մեջ զարգացած են երեք մակարդակներ.
1. հիմնական տեսությունները մարդու մասին, որոնք իրենց մեջ ներառում են մարդու զարգացման, գործունեության և փոխհարաբերությունների դիտարկումը և բացատրումը
2. տվյալ մասնագիտության գործնական տեսությունը, որը հիմնված է նրա սկզբունքների և գործընթացի առանձնահատկությունների վրա
3. հատուկ գործառնական /օպերացիոնալ/ հմտություններ և ընթացակարգեր:
Այս մակարդակները արտացոլված են սոցիալական աշխատանքի սահմանումների մեջ:
Համաձայն Ուիլիամ Շվարցի սահմանմանª սոցիալական աշխատանքը որպես մասնագիտությունª միջնորդ է ծառայում մի գործընթացում, որտեղ անհատը հասարակությունը ձգտում են օգնել իրար` բավարարելով ընդհանուր պահանջմունքները և փոքրացնելով դրանք:
Նրա միջնորդային մոտեցումը հիմնված է անձի և հասարակության շահերի նույնացման վրա: Քանի որ հասարակությունն իրենից ներկայացնում էր մշտապես փոփոխվող բարդ գոյացություն, ուստի անձի, որպես բազմաթիվ սոցիալական կապերի մասնակցի և հասարակության լիարժեք անդամի ինքնընկալումը երբեմն մեկուսացման շրջափակման է ենթարկվում:
Միջամտությունը կամ ինտերվենցիան սոցիալական աշխատողի մեջ ըստ էության ուղղված է անձի ՙշարժիչ ուժի՚ ազատագրմանը: Իսկ ինպես հայտնի է` անձի "շարժիչ ուժը", ներքին առանցքը միշտ ուղղված է առողջությանը, նյութական բարեկեցությանը և զարգացմանը:
Հասարակության մակարդակով միջամտությունը ուղղված է նրա ջանքերի կազմակերպմանը` ինտեգրելու հասարակության հատվածները որպես արդյունքվետ և հարաշարժ ամբողջություն:
Մարտին Ռեյնի կարծիքով` պրոֆեսիոնալ սոցիալական աշխատանքն իր սահմանների մեջ բախվում է մի շարք դժվորությունների, քանի որ չունի նպատակների հստակ սահամանափակում: Ռեյնը սոցիալական աշխատանքի սահմանումը կապում է նրա հիմնական նպատակների հետ.
1. Օգնել անհատներին և խմբերին` ճանաչելու և լուծելու այն խնդիրը, որը խախտում է հավասարակշռությունը իրենց և շրջապատի միջև:
2. Ճանաչել անհատների կամ խմբերի և շրջակա միջավայրի միջև հավասարակռության խախտման հնարավոր գոտիներըª նախազգուշական /պրևենտիվ/ միջոցներ ձեռնարկելու համար, որոնք թույլ չեն տա խախտել հավասարակշռությունը:
3. Գտնել և առավելագույնի հասցնել անհատների, խմբերի և հասարակությն հնարավոր կարողությունները:
Համաձայն Վեռներ Բոմի սահմանման, սոցիալական աշխատանքը հնարավորություն է փնտրում ուժեղացնելու անհատների ու խմբերի հասարակական գործունեությունը` ակտիվացնելով նրանց փոխհարաբերությունները, որոնք կազմում են անհատների և նրանց շրջապատող  միջավայրի միջև փոխգործողությունները /ինտերակցիաները/:
Այդ ակտիվությունը կարող է խմբավորվել հետևյալ կերպ`
1. վնասված կրողությունների վերականգնում
2. անհատական և հասարակական ռեսուրսների ապահովում
3. սոցիալական գործունեության խախտման կանխում
Արևմտյան Վերջինիայում մշակվել է սոցիալական աշխատանքի հետևյալ ըմբռնումը, ոստ որի այն ներառնված է մարդկանց և սոցիալական ինստիտուտների փոխազդեցությունների և փոխգործողությունների ոլորտ, ինչը ներգործում է մարդկանց կենսական խնդիրները լուծելու, ձգտումներն ու արժեքները իրականացնելու և դիսթրեսը մեղմացնելու ունակությունների վրա: Մարդկանց և հասարակական ինստիտուտների միջև եղած այս փոխգործունեությունը /ինտերակցիաները/ տեղի են ունենում սոցիետալ /անհատի համասոցիալական գործունեության/ բարեկեցության համատեքստում: Այսպիսով ուրվագծվում են սոցիալական աշխատանքի 3 հիմնական նպատակներ`
1. Մարդկանց այն ունակությունների խթանում, որոնք ապահովում են անձնային զարագացումը, պրոբլեմների կարգավորումն ու լուծումը
2. Համագործակցություն արդյունավետ և մարդասիրական այն համակարգերի հետ, որոնք մարդկանց ապահովում են ռեսուրսներով, ծառայութուններով և հնարավորություններով
3. Մարդկանց համախումբը այն համակարգերում, որոնք ապահովում են նրանց ռեսուրսներով, ծառայություններով և հնարավորություններով
Հարիեթ Բարթլետը նշում է, որո սոցիալական աշխատանքի կիզակետը սոցիալական գործունեությունն է, որը նա սահմանում է իբրև "փոխհարաբերություն մարդկանց` խնդիրները հաղթահարելու ակտիվության և շրջապատի միջև": Ըստ Բարթլետի` սոցիալական գործունեության ընբռնումը չի պայմանավորում միայն վերը նշված սահմանների մեջ թվարկված անհատների և խմբերի գործունեությամբ: Այստեղ ուշադրությունն ուղղված է այն բանի վրա, թե ինչ է կատարվում մարդկանց և շրջապատի միջև շփման գործընթացի ժամանակ: Այս կրկնակի փոխկենտրոնացումը միավորում է նրանց: Անհատը և իրավիճակը, մարդիկ և շրջապատը` բոլորը միավորված են ըմբռնման մեջ և պետք է դիտարկվեն համատեղ:
Ուիլիամ Գորդոնը, որի հետ Բարթելը համակարծիք է, սահմանել է, որ սոցիալական աշխատանքի կիզակետն ավանդորեն ուղղված է ՙմարդը և նրա կեսնական վիճակը՚ զուգորդմանը:
Ընդհանրացնենքª սոցիալական աշխատանքն ուղղված է մարդու և նրա շրջապատի միջև գոյություն ունեցող փոխազդեցություններին: Շվարցի կարծիքով սոցիալական աշխատողները միջնորդներ են: Գորդոնյան տերմինաբանությամբ սոցիալական աշխատողները շրջապատի և անհատի միջև ներդաշնակություն և համապատասխանություն հաստատողներն են: Իսկ ըստ Բաթլերի, սոցիալական աշխատողները փորձում են հավասարակշռություն հաստատել խնդիրներ ունեցող մարդկանց հնարավորությունների և միջավայրի պահանջների միջև:
Կարելի է ասել, որ սոցիալական աշխատողների գործունեությունը նպատակ ունի փոխել`
1. անհատներին վերաբերող ռազմավարությունները
2. շրջակա միջավայրին վորաբերող ռազմավարությունները
3. անհատի և շրջապատող միջավայրի միջև գոյություն ունեցող ինտերակցիաներին վերաբերող ռազմավարությունները:
Դիտումներ: 3354 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 4.6/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: