ՓՈԽԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՀԱՏ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Բոլոր թվարկած սահամանումները անշուշտ իրենց մեջ երեք` անձնային, սոցիալական և փոխգործողությունների /ինտերակցիաների/ մակարդակներ են ներառում: Այս սահմանումների հիմնական տարբերությունները այս կամ այն ուղղության շեշտադրումների մեջ է: Սոցիալական աշխատանքի մեջ օգտագործվող բազմաթիվ մեթոդներն ու մոդելները միջառարկայական են: Դա կանխորոշված է սոցիալական աշխատանքի ունիվերսալ բնույթով: Բնութագրելով սոցիալական աշխատանքի մեթոդները, դրանք կարելի է բաժանել տնտեական, իրավական, քաղաքական, սոցիալ-հոգեբանական, հոգեբանական, բուժա-սոցիալական և վարչակառավարական մեթոդների: Որևէ մեթոդի կիրառումը պայմանավորված է այն օբյեկտի առանձնահատկությամբ, որին հասցեագրվում է սոցիալական աշխատողի և սոցիալական ծառայությունների գործունեությունը: Սոցիալական աշխատանքի մեթոդները հաճախ ընդգրկվում են ՙսոցիալական տեխնոլոգիաներ՚ ավելի ընդհանուր հասկացության մեջ, որոնք մեկնաբանվում են որպես գիտության տեսական եզրակացությունների կիրառման միջոցներ այս կամ այն խնդիրների լուծման ժամանակ, ինչպես նաև եղանակների և ներգործությունների համակցություն` սոցիալական բնագավառում դրված նպատակներին հասնելու և սոցիալական խնդիրները լուծելու համար: Ողջ վերը նշվածը մի բանալի է` հասկանալու, թե ինչ բնույթի գործունեություն են իրականացնում սոցիալական աշխատողները: Մի կողմից` դրանք բախվում են բազմաթից գործնական խնդիրների, որոնք պահանջում են անհապաղ լուծում և անհատական մոտեցում յուրաքանչյուր դեպքի համար: Օրինակ` ինչ բնույթի խորհրդի կարիք ունի տվյալ անձը, որի ռեսուրսները կօգնեն դիմողին` լուծելու խնդիրը, ում վրա է դրված խնդրի լուծման պատասխանատվությունը և այլն /անձնային մակարդակը/: Իսկ մյուս կողմիցª պրոբլեմները ավելի համընդհանուր են և պետք է հաշվի առնել նաև այն խնդիրները, որոնք վերաբերվում են հասարակության տիպին և այդ հասարակության մեջ սոցիալական աշխատանքի և ծառայությունների ունեցած դերին: |