2.8 Առաջին հարցազրույց Առաջին հարցազրույցը վարելու ընթացակարգը տարբերվում է` կախված նրանից, թե արդյոք հարցազրույցը նախաձեռնված է եղել խորհրդառուի հետ աշխատակցի կողմից: Եթե հարցազրույցի նախաձեռնությունը բխում է խորհրդառուից, ավելի լավ կլինի նրան հնարավորություն տալ արտահայտվել իրեն անհանգստացնող հանգամանքների մասին: Հաճախ խորհրդառուն ինքն է սկսում պատմել իր պրոբլեմի մասին, բայց եթե այն տեղի չունենա, աշխատակիցն ինքը չձանձրացնող ձևով պետք է սկսի հարցազրույցը: Օրինակ` ՙԴուք եկել եք, որպեսզի խոսենք ինչ-որ թեմայի շուրջ: Չպետք է հարցազրույցը սկսել հետևյալ արտահայտությամբ. ՙԵս ուրախ եմ, որ Դուք այսօր եկել եք՚, քանի որ դիմորդը կարող է մի աւյնպիսի բան պատմել, որը չպետք է ուրախ տրամադրություն առաջացնի, կամ` ՙԻնչո±վ կարող եմ ես ձեզ օգնել՚, քանի որ դիմողը ավելի հաճախ չգիտի, թե դուք ինչպես կարող եք նրան օգնել, կամ` ՙՈ±րն է Ձեր պրոբլեմը՚, քանի որ այդպես դուք հարցազրույցը տեղափոխում եք անհանգստության հուն: Եթե հարցազրույցը նախաձեռնված է աշխտակցի կողմից` առաջին հարցազրույցը սկսվում է նրանից, որ աշխատակիցը ներկայանում է, անվանում իրեն, նշում ծառայությունում զբաղեցրած դիրքը: Առաջին հանդիպումը աշխատակցի և ապագա պոտենցիալ խորհրդառուի միջև, բացի տեղեկությունների հավաքումից /որը պետք է հետագայում օգտագործվի/, ունի ամենաքիչը երեք նպատակ. այն փորձում է վավերացնել ՙթերապիայի համաձայնագիրը՚, որը հաստատում է աշխատակցի ցանկությունը` հասկանալ ուրիշի մտքերն ու ցանկությունները և իր մեջ կրում է հուսադրման զգացում, որ կարելի է իրավիճակը կարգավորել, ապա և ցուցադրում է ծառայության գործառնման որոշ մոտեցումներ: Երբեմն ուսանողները, որոնք պատրաստվում են դառնալ սոցիալական աշխատաողներ, անհանգստանում են` համագործակցել չցանկացող մարդկանց /խորհրդառուների/ հանդիպելիս: Դա կարող է պայմանավորված լինել անծանոթի օգնությանը դիմելու ամթոխածության զգացումով, չափազանց բարձր ակնակալիքներով, անձնական անօգնականության խոստովանությամբ և այլն: Դեր է խաղում նաև այնպիսի առանձնահատկությունը. աշխատակիցը չպետք է պատմի իր ինտիմ կյանքի խոր անփնական կամ անուղղակի տհաճ փաստերը: Սակայան աշխատակիցները ևս կարող են տհաճ ապրումներ ունենալ իրենց խորհրդառուների պատճառով: Դա կատարվում է հատկապես այն ժամանակ, երբ խորհրդառուները առաջին հարցազրույցից հետո չեն վերադառնում: Հետազոտությունները ցույց են տվել, որ օգնություն որոնողների 50%-ը չեն վերադառնում երկրորդ հարցազրույցի` անկախ առաջին հարցազրույցի որակից: |