2.6 Հարցազրույցի տեսակները Տեղեկատվական /ինֆոմացիոն/ հարցազրույց Այս հարցազրույցը նախատեսված է այն նյութերի հավաքման համար, որոնք վերաբերում են խորհրդառուի անցած կյանքին և առնձվում են քննարկվող պրբլեմին: Դա ցանկացած տեղեկատվության անկանոն հավաքում չէ, այլ կարգավորված պրոցես է, որը նպատակ ունի սոցիալական աշխատողին օգնելու ավելի լավ հասկանալ խորհրդառուին, նրա վարքն ու դրդապատճաների ամբողջությունը և ինչպիսի սպասարկում է նրան ավելի շատ հարմար: Հավաքված ինֆորմացիան իր մեջ ընդրկում է ինչպես օբյեկտիվ փաստեր, այնպես էլ սուբյեկտիվ` զգացմունքների և ապրումների մասին: Սոցիալական պատմությունն իր մեջ ընդգրկում է սովորական տեղեկություն /ռեզյումե/, օր.` անուն, ազգանուն, հայրանուն, տեղեկություններ պրոբլեմի մասին վաղ մանկության, հասունության ընթացքում, դպրոցում, ընտանիքում, ամուսնական և ընտանեկան հարաբերություններում, աշխատանքում, այլ գործակալությունների հետ հարաբերություններում և այլ: Ռեզյումե կազմելու ձևը կախված է խորհրդառու հետ սոցիալական աշխատանքի նպատակներից և խնդիրներից: Ախտորոշիչ /դիագնոստիկ/ հարցազրույց Ախտորոշիչ հարցազրույցը տարբերվում է տեղեկատվական հարցազրույցից նրանով, որո առաջինում հարցերն ավելի շատ ուղղված են սպեցեֆիկ որոշումների ընդունմանը: Օրինակ` հարցազրույց, որի ընթացքում աշխատողը փորձում է պարզել, թե խորհրդառուն մտնում է արդյոք բնակչության արտոնություններ ունեցող խմբի մեջ, կամ սպասարկման ո±ր տիպն է համապատասխան խորհրդառուի համար: Ախտորոշիչ հարցազրույցները կարող են նաև նախնական փուլ ծառայել թերապևտիկ հարցազրույցի անցկացման համար: Թերապևտիկ հարցազրույց Թերապևտիկ հարցազրույցի նպատակն է օգնել խորհրդառուին վերափոխել ինքն իրեն կամ փոխել իր սոցիալական միջավայրը: Եթե խորհրդառուն ինչ-որ պրոբլեմ ունի` աշխատակիցը կարող է նրան խորհուրդ տալ` ինչպես լուծել այդ պրոբլեմը, ինչպես փոխել իր վարքը, որպեսզի ապագայում խուսափի նման իրավիճակից: Սոցիալական միջավայրի փոփոխության օրինակ կարող է ծառայել, երբ աշխատակիցը խորհուրդ է տալիս հարբեցողի կնոջը, թե ինչպես օգնել ամուսնուն փոխելու իր վարքագիծը: Սոցիալական աշխատանքում ավելի շատ տարածված են թերապևտիկ հարցազրույցները: |