2.5 Հարցազրույց Սովորաբար մարդկանց մեծամասնությունը սոցիալական ծառայությունների հետ համագործակցելու փոխարեն գերադասում են այլ հնարավորություններ, օր. խոհրդի համար դիմում են ընկերներին կամ բարեկամներին: Նրանց համար մուտքը սոցիալական աշխատանքի համակարգ լուրջ քայլ է հանդիսանում: Այդ պատճառով առաջին հարցազրույցները կարևոր նշանակություն ունեն և հաճախ կախված են այն բանի քննարկման հետ, թե կդառնա արդյոք ծառայություն դիմած մարդը մշտական այցելու կամ սպասարկումից օգտվող: Շատ բան է կախված հարցազրույց վարելու որակից: Հարցազրույց վարելու տասը սկզբնական հիմունքները թվարկված են Դեյվիսի մոտ /1985թ./: Հարցվողին տեղյակ պահել հարզարույցի անցկացման տևողության մասին: Սկսել այն մակարդակից, ինչպես որ իրավիճակն ընկալում է խորհրդառուն Ընկերական հանգիստ մթնոլորտ ստեղծելու նպատակով աշխատել համակրանք ցույց տալ Փորձել իրերին նայել խոհրդառուի տեսանկյունից Հիշել այն մասին, որ գոյություն ունի խոհրդառուին ավելի շատ մեղադրելու, քան հասկանալու վտանգ Զարգացնել այնպիսի սոցիալական հմտություններ, ինչպիսիք են ժպտալու, լսելու ունակությունը և այլն, որոնք կօգնեն կապ ստեղծել սկզբնական փուլերում Խուսափել հարցերից, որոնք ունեն ուղղակի ՙայո՚ կամ ՙոչ՚ պատասխաններ Չուղղել պատասխանները խորհրդառուի փոխարեն Չխորանալ չափից ավելի մեծ արագությամբ խորհրդառուի խնդրի մեջ Կարողանալ հաղթահարել լռությունը Ցանկացած հարցազրույց ունի որևէ որոշակի ուղղվածություն` կոնկրետ ուսումնասիրելու, ասենք, կարիքավորությունը, հիվանդությունները, բախումները, փոխհարաբերությունները և այլն: Միաժամանակ ցանկացած հարցազրույց պետք է ունենա կառուցվածք /օր.` սկիզբ, միջին մաս, ավարտ/: Ցանկացած հարցազրույց հետգայում պետք է վերլուծության ենթարկվի, դրա համար հարցազրույցի բովանդակությունը պետք է արձանագրել կամ ձայնագրել: Ինչպես ցանկացած առանձին բառ, այնպես էլ աննշան անհամապատասխանությունները, բացթողումները կամ որևէ իրի կամ անձի չհիշատակումը կարող է առանձնահատուկ նշանակություն ունենալ /օր.` եթե խորհրդառուն անընդհատ խոսում է մեկ ծնող ի մասին` չհիշատակելով մյուսին/: Ինչպես արդեն նշվել է` հարցազրույցն ունի մի շարք առանձնահատկություններ որոնք այնտարբերում են հասարակ զրույցից: Հարցազրույցի մեջ անպայման գոյություն ունի խոսքի ամբողջական հատված /համատեքստ/ կամ միջակայք, որն ուղղված է ինչ-որ որոշակի նպատակի կատարմանը և սովորաբար զբաղեցնում է պլանավորված ժամանակահատվածը: Դրական կամ բացասական փոխհարաբերությունների զարգացումը սոցիալական աշխատողի և խորհրդառուի միջև կազմում է ամբողջ սոցիալական աշխատանքի ընթացքի անխուսափելի մասը: Մեծ մասամբ հարցազրույցների ուղղվածությունը սոցիալական աշխատանքում կարող է բաժանված լինել 3 խմբի` տեղեկատվական, ախտորոշիչ և թերապևտիկ: Առանձին վերցրած հարցազրույցը կարող է վերաբերել ավելի քան մեկ կատեգորիայի: հարցազորւյցի տարբեր տիպերը իրարից տարբերվում են իրենց կառուցվածքով և իրենց անձնական ձևերով: Հետո դրանք պետք է դիտվեն առանձնացված: |