Կիրակի, 28.04.2024, 21:49

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 28 » Սոցիալական աշխատանքի սահամանումը և գործընթացը: 2.4 Սոցիալական աշխատանքի գործընթացի ընդհանուր բնութագիրը (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
17:13
Սոցիալական աշխատանքի սահամանումը և գործընթացը: 2.4 Սոցիալական աշխատանքի գործընթացի ընդհանուր բնութագիրը (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
2.4 Սոցիալական աշխատանքի գործընթացի ընդհանուր բնութագիրը
 
Սոցիալական աշխատանքում մասնագիտական օգնությունն իրականացվում է զանազան մեթոդների միջոցով` կապված օգնության համար դիմած մարդու պահանջմունքներից: Ցանկալի է նշել, որ սոցիալական աշխատանքի օբյեկտ կարող է լինել ցանկացած մարդ, որը կրում է ՙկյանքի դժվարություններ՚: Մարդու խոցելիությունը կախված է նրա կյանքի հանգամանքներից` արտաքին սոցիալական գործոններից և նրանց հաղթահարելու հնարավորություններից: Կարևոր է առաջարկել հետևյալ հասկացությունը, որը լուրջ դեր է խաղում սոցիալական աշխատանքի գործընթացում: Դա ՙփոփոխության՚ հասկացությունն է: Սոցիալական կյանքի ընթացք ուղեկցվում է ինչպես դրական, այնպես էլ բացասական փոփոխություններով: Կտրուկ փոփոխությունների գործընթացը պահանջում է հարմարվելու շրջան և ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու որոշակի նոր հմտությունների մշակում: Նրանից, թե ինչպես կարող է մարդը դուրս գալ ճգնաժամային իրավիճակից, ինչպիսի փորձ ձեռք կբերի նա` կախված է ոչ միայն նրա ներկա սոցիալական բարեկեցույթունը, այլև հետագա կենսագործունեությունը:
Պետք է նշել, որ ոչ միայն սոցիալական աշխատողններն են աշխատում հասնել փոփոխությունների, այլև հենց սոցիալական աշխատանքի գործընթացն է ուղեկցվում փոփոխություններով: Դրանք են սոցիալական շրջապատը ընկալելու, պրոբլեմային իրավիճակների ըմբռնման և փոխհարաբերությունների /ինտերակցիաների/ որակի փոփոխությունները:
Խորհրդառուի հետ սոցիալական աշխատանքի գործընթացն իր մեջ երեք փուլ է ներառում.
1. տվյալների հավաքում
2. վերլուծություն
3. սոցիալական աշխատողի պլանավորված միջամտություն
Որպեսզի սոցիալական աշխատողը հաջողությամբ իրականացնի այս երեք փուլերը և հասնի իր առջև դրված նպատակներին, նա պետք է կատարելապես տիրապետի հարցազրույցի վարման արվեստին:
Դիտումներ: 560 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: