2.3 Ուղղակի և անուղղակի սոցիալական ծառայություններ
Սոցիալական ծառայությունները լինում են ուղղակի և անուղղակի: Ուղղակի սոցիալական ծառայություններն իրականացնում են անհատների կամ այլ կերպ ասած խորհրդառուների /կլիենտների/ պրոբլեմը կրողների հետ անմիջականորեն կախված աշխատանքը:Ուղղակի սոցիալական ծառայություններն իրականացնում են հետևյալ գոծունեությունները` 1. աշխատանք խորհրադառուների կամ կոնկրետ դեպքի հետ 2. աշխատանք խմբի հետ կամ խմբային թերապիա 3. տեղեկությունների հավաքում բնակչության խոցելի խմբերի և նրանց խրոբլեմների, այդ պրոբլեմների առաջացման նախադրյալների մասին: Սրան համապատասխան` սոցիալական ծառայությունները կատարում են թերապևտիկ, միջնորդական /մեդիատորի/, կառավարման և կանխիչ /պրևենտիվ/ գործառույթներ: Սոցիալական աշխատանքի ուղղակի պրակտիկան կոչված է օգնել խորհրդառուին սոցիալական փոփոխությունների գործընթացում` բարելավելու սոցիալական գործունեության որակը ինչպես մակրո, այնպես էլ միկրոմակարդակներում: ՙՈւղղակի պրակտիկան՚ խորհրդառուի ներգրավումն է թերապևտիկ նպատակներին հասնելու համար: Ուղղակի պրակտիկան կարելի համարել արվեստ, որը միավորում է մարդկային վարքի մասին գոյություն ունեցող գիտելիքնեը և խորհրդառուին տալիս է միջանձնային հարաբերությունների զարգացման հմտություններ, նաև օգնում է տեսնել ինչպես անձի ներքին, այնպես էլ հասարակական ռեսուրսները, որոնք նա կարող է օգտգործել իր պրոբլեմը լուծելու և անձնական զարգացման համար: Ուղղակի սոցիալական ծառայությունները ըստ նշանակության լինում են ընդհանուր մասնագիտական ուղղվածության և մասնագիտացված: Ընդհանուր մասնագիտական ուղղվածություն ունեցող ծառայություններին կարող են դիմել տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ, որտեղ իրենք կստանան սոցիալական աշխատողի աջակցությունը և օգնությունը: Հայաստանում մասնագետների որոշակի զարգացման և պատրաստման դեպքում նման ծառայություններ կարող են հանդիսանալ սոցիալական ապահովան նախարարությանը կից գոյություն ունեցող սոցիալական ծառայությունները: Մասնագիտացված ծառայությունները կոչված են լուծելու որոշակի խնդիրներ: Որպես նման ծառայություններ կարող են հանդես գալ առողջապահության, կրթության, ինչպես նաև հաշմանդամների, երեխաների, ծերերի հետ աշխատող սոցիալական ապահովման ծառայությունները: Անուղղակի սոցիալական ծառայությունները տեղեկատվությամբ ապահովվում են ուղղակի ծառայությունների կողմից: Նրանց գործունեությունը հիմնականում ուղղված է սոցիալական քաղաքականության իրականացմանը: Անուղղակի ծառայությունները հետազոտություններ են անցկացնում ավելի ընդգծված` ի ցույց դնելու առաջադրված սոցիալական խնդիրը: Նրանք հիմնականում տարբեր հիմնախնդիրների մատակարարներ են և կատարում են կազմակերպչական, վերահսկող և կանխարգելող /պրևենտիվ/ ֆունկցիաներ: |