2.1 Սոցիալական աշխատանքի սահմանումը Մարդուն օգնող մասնագիտության մեջ զարգացած են երեք մակարդակներ. 1. հիմնական տեսությունները մարդու մասին, որոնք իրենց մեջ ներառում են մարդու զարգացման, գործունեության և փոխհարաբերությունների դիտարկումը և բացատրումը 2. տվյալ մասնագիտության գործնական տեսությունը, որը հիմնված է նրա սկզբունքների և գործընթացի առանձնահատկությունների վրա 3. հատուկ գործառնական /օպերացիոնալ/ հմտություններ և ընթացակարգեր:
Այս մակարդակները արտացոլված են սոցիալական աշխատանքի սահմանումների մեջ: Համաձայն Ուիլիամ Շվարցի սահմանման` սոցիալական աշխատանքը որպես մասնագիտություն` միջնորդ է ծառայում մի գործընթացում, որտեղ անհատը հասարակությունը ձգտում են օգնել իրար` բավարարելով ընդհանուր պահանջմունքները և փոքրացնելով դրանք: Նրա միջնորդային մոտեցումը հիմնված է անձի և հասարակության շահերի նույնացման վրա: Քանի որ հասարակությունն իրենից ներկայացնում էր մշտապես փոփոխվող բարդ գոյացություն, ուստի անձի, որպես բազմաթիվ սոցիալական կապերի մասնակցի և հասարակության լիարժեք անդամի ինքնընկալումը երբեմն մեկուսացման շրջափակման է ենթարկվում: Միջամտությունը կամ ինտերվենցիան սոցիալական աշխատողի մեջ ըստ էության ուղղված է անձի ՙշարժիչ ուժի՚ ազատագրմանը: Իսկ ինպես հայտնի է` անձի ՙշարժիչ ուժը՚, ներքին առանցքը միշտ ուղղված է առողջությանը, նյութական բարեկեցությանը և զարգացմանը: Հասարակության մակարդակով միջամտությունը ուղղված է նրա ջանքերի կազմակերպմանը` ինտեգրելու հասարակության հատվածները որպես արդյունքվետ և հարաշարժ ամբողջություն: Մարտին Ռեյնի կարծիքովª պրոֆեսիոնալ սոցիալական աշխատանքն իր սահմանների մեջ բախվում է մի շարք դժվորությունների, քանի որ չունի նպատակների հստակ սահամանափակում: Ռեյնը սոցիալական աշխատանքի սահմանումը կապում է նրա հիմնական նպատակների հետ. 1. Օգնել անհատներին և խմբերինª ճանաչելու և լուծելու այն խնդիրը, որը խախտում է հավասարակշռությունը իրենց և շրջապատի միջև: 2. Ճանաչել անհատների կամ խմբերի և շրջակա միջավայրի միջև հավասարակռության խախտման հնարավոր գոտիները` նախազգուշական /պրևենտիվ/ միջոցներ ձեռնարկելու համար, որոնք թույլ չեն տա խախտել հավասարակշռությունը: 3. Գտնել և առավելագույնի հասցնել անհատների, խմբերի և հասարակությն հնարավոր կարողությունները: Համաձայն Վեռներ Բոմի սահմանման, սոցիալական աշխատանքը հնարավորություն է փնտրում ուժեղացնելու անհատների ու խմբերի հասարակական գործունեությունըª ակտիվացնելով նրանց փոխհարաբերությունները, որոնք կազմում են անհատների և նրանց շրջապատող միջավայրի միջև փոխգործողությունները /ինտերակցիաները/: Այդ ակտիվությունը կարող է խմբավորվել հետևյալ կերպ` 1. վնասված կրողությունների վերականգնում 2. անհատական և հասարակական ռեսուրսների ապահովում 3. սոցիալական գործունեության խախտման կանխում Արևմտյան Վերջինիայում մշակվել է սոցիալական աշխատանքի հետևյալ ըմբռնումը, ոստ որի այն ներառնված է մարդկանց և սոցիալական ինստիտուտների փոխազդեցությունների և փոխգործողությունների ոլորտ, ինչը ներգործում է մարդկանց կենսական խնդիրները լուծելու, ձգտումներն ու արժեքները իրականացնելու և դիսթրեսը մեղմացնելու ունակությունների վրա: Մարդկանց և հասարակական ինստիտուտների միջև եղած այս փոխգործունեությունը /ինտերակցիաները/ տեղի են ունենում սոցիետալ /անհատի համասոցիալական գործունեության/ բարեկեցության համատեքստում: Այսպիսով ուրվագծվում են սոցիալական աշխատանքի 3 հիմնական նպատակներ` 1. Մարդկանց այն ունակությունների խթանում, որոնք ապահովում են անձնային զարագացումը, պրոբլեմների կարգավորումն ու լուծումը 2. Համագործակցություն արդյունավետ և մարդասիրական այն համակարգերի հետ, որոնք մարդկանց ապահովում են ռեսուրսներով, ծառայութուններով և հնարավորություններով 3. Մարդկանց համախումբը այն համակարգերում, որոնք ապահովում են նրանց ռեսուրսներով, ծառայություններով և հնարավորություններով Հարիեթ Բարթլետը նշում է, որո սոցիալական աշխատանքի կիզակետը սոցիալական գործունեությունն է, որը նա սահմանում է իբրև ՙփոխհարաբերություն մարդկանցª խնդիրները հաղթահարելու ակտիվության և շրջապատի միջև՚: Ըստ Բարթլետիª սոցիալական գործունեության ընբռնումը չի պայմանավորում միայն վերը նշված սահմանների մեջ թվարկված անհատների և խմբերի գործունեությամբ: Այստեղ ուշադրությունն ուղղված է այն բանի վրա, թե ինչ է կատարվում մարդկանց և շրջապատի միջև շփման գործընթացի ժամանակ: Այս կրկնակի փոխկենտրոնացումը միավորում է նրանց: Անհատը և իրավիճակը, մարդիկ և շրջապատը` բոլորը միավորված են ըմբռնման մեջ և պետք է դիտարկվեն համատեղ: Ուիլիամ Գորդոնը, որի հետ Բարթելը համակարծիք է, սահմանել է, որ սոցիալական աշխատանքի կիզակետն ավանդորեն ուղղված է ՙմարդը և նրա կեսնական վիճակը՚ զուգորդմանը: Ընդհանրացնենքª սոցիալական աշխատանքն ուղղված է մարդու և նրա շրջապատի միջև գոյություն ունեցող փոխազդեցություններին: Շվարցի կարծիքով սոցիալական աշխատողները միջնորդներ են: Գորդոնյան տերմինաբանությամբ սոցիալական աշխատողները շրջապատի և անհատի միջև ներդաշնակություն և համապատասխանություն հաստատողներն են: Իսկ ըստ Բաթլերի, սոցիալական աշխատողները փորձում են հավասարակշռություն հաստատել խնդիրներ ունեցող մարդկանց հնարավորությունների և միջավայրի պահանջների միջև: Կարելի է ասել, որ սոցիալական աշխատողների գործունեությունը նպատակ ունի փոխել` 1. անհատներին վերաբերող ռազմավարությունները 2. շրջակա միջավայրին վորաբերող ռազմավարությունները 3. անհատի և շրջապատող միջավայրի միջև գոյություն ունեցող ինտերակցիաներին վերաբերող ռազմավարությունները: |