Կիրակի, 28.04.2024, 16:15

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ: ՁԵՎԱՎՈՐՈւՄԸ ԵՎ ԿԱՅԱՑՈւՄԸ ՆԵՐԱԾՈւԹՅՈւՆ
18:17
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ: ՁԵՎԱՎՈՐՈւՄԸ ԵՎ ԿԱՅԱՑՈւՄԸ ՆԵՐԱԾՈւԹՅՈւՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ: ՁԵՎԱՎՈՐՈւՄԸ ԵՎ ԿԱՅԱՑՈւՄԸ
 
ՆԵՐԱԾՈւԹՅՈւՆ
 
Սոցիալական աշխատանքը մարդկային գործունեության հատուկ ձև է: Եթե փորձենք համառոտ բնութագրել այն, ապա կարող ենք ասել, որ դա աշխատանք է, որը նպաստում է սոցիալկան հարաբերությունների բարելավմանը: Ժամանակակից հասարակություններն ունեն զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն, օգտագործում են բարդ տեխնոլոգիական համակարգեր:
Մեծապես բարդացել է կյանքը տնտեսական, քաղաքական, սոցիալական, հոգեբանական և այլ առումներով: Առանձին անհատների և խմբերի կյանքը երբեմն դժվարանում է նրանց այս կամ այն պահանջմունքների չբավարարման պատճառով: Բազմաթիվ սպասվող կամ անսպասելի սթրեսներ նույնպես անհատևանք չեն մնում դրանց համար: Այլ կերպ ասած, մարդու կյանքում առաջանում են բազմաթիվ իրավիճակներ, երբ նա օգնության կարիք է զգում: Իհարկե այդ օգնությունը մատուցվել ու մատուցվում է ազգականների, հարազատների, ընկերների և այլոց կողմից տարերարյնորեն, ինչը հաճախ բավարար չէ: Այսօր քաղաքակիրթ հասարակությունները ուզում են կազմակերպված ու մասնագիտացված դարձնել մարդկանց ցուցաբերվող սոցիալական օգնությունը: Արդյունքնում ստեղծվել ու զարգանում է սոցիալական աշխատանքի նստիտուտը, որը 20-րդ դարի նվաճումներից է:
Սոցիալական աշխատանքի գաղափարը Հայաստան ներթափանցեց Խորհրդային Միության Փլուզումից հետո, երբ հանրապետությունը ժառանգություն ստացավ տնտեսական, սոցիալական, հոգեբանական կարգի բազմաթիվ խնդիրներ, որոնք իրենց կնիքը դրեցին մարդկանց կենցաղի, ապրելակերպի, մտածողության, հոգեբանության վրա: Միաժամանակ ձեռք բերեցին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են փախստականների, անօթևանների հսկայական բանակը, բազմաթիվ որբերը և իրենց հարազատների կորուստը ողբացող մարդիկ: Նման քանակով մարդկանց օգնելու համար հարկավոր է ստեղծել ծառայությունների լայն ցանց ու պատրաստել մասնագետներ, որոնց միջոցով հնարավոր կլինի կազմակերպված ու որակյալ դարձնել մարդկանց ցուցաբերվող օգնությունը:
1.1 Պահանջմունքները որպես սոցիալական աշխատանքի առաջացման նախապայման Մարդկային կյանքը վերջին հաշվով իրենից ներկայացնում է պահանջմունքների ձևավորման և բավարարման աստիճանական գործընթաց: Մարդկային անհատի պահանջմունքները բազմազան ենª սկսած ֆիզիոլոգիկան պարզագույն պահանջներից, որոնք ծնվում են նրա հետ, վերջացրած բարձրագույն հեգեբանական և սոցիալկան պահանջմունքներով, որոնք ձևավորվում են համատեղ կյանքի ընթացքում:
Հասարակությունն էլ իր պահանջմունքներն ունի, որոնք առաջնային են անհատական պահանջմունքների համեմատ: Հասարակական առաջադիմությունը պայմանավորված է ոչ թե հասարակական պահանջմունքների բավարարմամբª ի հաշիվ անհատական պահանջմունքների ճնշման, այլ հասարակական և անհատական պահանջմուքնքների միջև ներդաշնակության հաստատմամբ և երկքուստեք բավարարման համար բարենպաստ պայմանների ստեղծմամբ: Եթե անհատի պահանջմունքները չեն բավարարվում տարբեր կարգի արգելքների պատճառով` կենսաբանական, ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական և այլն, նրա կյանքը դառնում է պրոբլեմային: Նման անհատների թվի ավելացումը հասարակության մեջ արգելակում է հասրկական առաջադիմությունը: Հասարակությունները, որոնք գիտակցում և ընդունում են անհատի բարեկեցությունը որպես հասարակական առաջադիմության նախապայման, մոբիլիզացնում են իրենց բոլոր ռեսուրսները պրոբլեմ ունեցող անհատին օգնելու համար: Սոցիալական աշխատանքի ինստիտուտն էլ ձևավորվում և հաստատվում է որպես պատասխան մարդկային պահանջմուքներին: Բոլոր օգնող մասնագիտություններն էլ առաջացել են այդ ճանապարհով: երբ մարդիկ դժվարություններ են ապրում կյանքի որևէ բնագավառում, երբ օգնության բնական աղբյուրները չեն բավարարում, պրոֆեսիոնալ օգնության բազմաթիվ ձևեր են առաջանում:
Սոցիալական աշխատանք էլ որպես օգնող մանսագիտություն, պրոֆեսիոնալ օգնություն է ցուցաբերում տարբեր պրոբլեմներ ունեցող մարդկանց: Բացի խորհրդառուներին պաշպանելու ներքին ռեսուրսներիցª էթիկական կոդեքս, հաստատված միջոցներ, սոցիալական աշխատանք ունի նրանց պաշտպանելու նաև արտաքին միջոցներ: Դրանք սոցիալական ծառայությունների ունեցած ռեսուրսներն են: Նրանք, անընդհատ իրենց տեսադաշտում պահելով մարդկանց կարողանում են ժամանակին բացահայտել իրենց խորհրդառուներին և համապատասխան օգնություն ցուցաբերել նրանց: Այս օգոնւթյան արդյունավետությունն աճում է, երբ սոցիալական աշխատողների հմտությունները պաշտպանվում են հատուկ գիտելիքների ու արժեքների միջոցով, որոնք կարող են ղեկավարել խորհրդառուների կյանքի մեջ նրանց ներխուժումը: Սոցիալական աշխատողներն օգնում են ոչ միայն մարդկանց,որոնց պահանջմուքների բավարարումը դժվարացել է, այլև մարդկանց, որոնք ունեն հատուկ պահանջմուքներ:
Օրինակ այդ պահանջմուքնները բնորոշ են.
1. լրիվ կամ մասնակի իրենց մասին ինքնուրույն հոգալ չկարողացող մարդկանց /օրինակ` երեխաները, ծերերը, հոգեկան հիվանդները և հաշմանդամները/
2. անհրաժեշտ պատրաստություն չունեցող մարդկանց, որոնք կարողանում են ինքնուրույն րենց մասին հոգ տանել, սակայն պատրաստ չեն այս կամ այն գործունեությանը /օրինակª մարդիկ, որոնք կրթություն չունեն, չունեն մասնագիտություն, նախապատրաստված են ընտանեկան դերերին և այլն/
3. բնական և սոցիալական աղետների զոհերին, որոնք ժամանակավորապես կորցնում են իրենց գործուակությունը և օգնության կարիք ունեն:
Բոլոր այս խմբերի ներկայացուցիչներն ունեն հատուկ օգնության կարիք, որովհետև նրանք հայտնվել են առանձնահատուկ իրավիճակում: Նրանց մոտ ձևավորվել են հատուկ պահանջմունքներ, որոնք կարող են բավարարվել միայն մասնագիտացված օգնության դեպքում:
Թվարկված այս խմբերը, որոնք կյանքի ծանր պայմաններում ավելի մեծ ռիսկի են ենթակա, քան հասարակության մյուս անդամները, կոչվում են բնակչության խոցելի խմբեր և առաջին հերթին հենց այս խմբերին է ուղղված սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեությունը:
Սոցիալական աշխատանքը այն մասնագիտություններից է, որոնք կոչված են ճանաչել հասարակության այս կամ այն պրոբլեմները, ֆիքսել նոր խնդիրների առաջացումը կամ արդեն գործ ունեցող խնդիրների սրվելը: Սոցիալական աշխատողը կարող է դիտվել միայն հասարակության օպատմական, սոցիալ-տնտեսական և մշակութային համատեքստում, քանի որ հենց իր` հասարակության անվերջ փոփոխությունների հետևանքն է: Հասարակության փոփոխման հետ միասին փոփոխվում են նաև հասարակական նորմերը և արժեքները: Նախկինում պրոբլեմային համարվով իրավիճակները դառնում են սովորական, այն դեպքում երբ որոշ նորմալ իրավիճակներ սկսվում են դիտվել իբրև պրոբլեմային: Հետևաբար սոցիալկան աշխատանքի զարգացումը և ձևավարումը պետք է դիտվի քայլ առ քայլ, հաշվի առնելով յուրաքանչյուր փուլի սոցիալական համատեքստը:
1.2 Սոցիալական աշխատանքի ծագումը
Սոցիալական աշխատանքը որպես օգնող մասնագիտություն անցել է զարգացման տարբեր փուլեր: Հասարակության անպաշտպան խավերի խնամքն ու հսկողությունը ծրագրող և իրականացնող մասնագետների մասին պատկերացումը հիմնականում ժամանակակից հասարակությունների արդյունքն է: Սակայն բազմաթիվ պատմական երևույթներ նպաստել են սոցիալական աշխատանքի ժամանակակից ձևի հաստատմանը: Դրանք են Միջնադարի եկեղեցական ավանդույթները, ծխական մակարդակով ապահովվող աղքատության մասին վաղ պետական օրենքները, որոնք պայմանավորեցին այնպիսի մասնագիտությունների զարգացումը, ինչպիսին են իրավաբանությունը, բժշկությունը, կրթությունը, ինչպես նաև բարեգործությունը, մասնավորապես 19-րդ դարի բարեգործական ընկությունների ավանդույթները: Այս ավանդույթներից յուրաքանչյուրն իր աշխատանքային մեթոդների կամ էլ կազմակերպությունների միջոցով ինչ-որ մաս ներդրեց սոցիալական աշխատանքի ձևավորման ու կայացման մեջ:
Հասարակ, պարզագույն հասարակություններում /օրինակ. նախնադարյան-համայնական հասարակարգում/ որևէ պատկերացում չի եղել սոցիալական աշխատողների մասին: Որբերի, այրիների, հաշմանդամների հոգսը և խնամքը իրականացվել է ընդլայնված ընտանիքների կամ ցեղի ուժերով: ընդունված նորմերից տարբերվող վարքը կամ երկրպագվում էր, կամ էլ պատժվում խստագույն մեթոդներով: Փաստորեն, ընտանիքը հնագույն և ազդեցիկ այն ինստիտուտներից մեկն էր, որն ապահովում էր համայնքի անպաշտպան անդամների խնամքըª ենթադրելով ընտանիքի անդամների միմյանց հանդեպ ցուցաբերվող փոխօգնությունը: Մեծ` ընդլայնված ընտանիքները /տոհմեր, ցեղեր/ իրենք էին հոգում իրեն անդամների մասին` դրանով իսկ նվազագույնի հասցնելով հասարակության կամ պետության դերն այդ գործընթացում:
Տկարներին և չքավորներին ցուցաբերվող օգնության գործում ոչ պակաս կարևոր դեր էր խաղում եկեղեցին: Գրեթե բոլոր կրոնները ենթադրում են, որ իրենց հոտևորդները պետք է ներգրավվեն բարեգործական գործունեության մեջ, կամ էլ առնվազն կարեկից լինեն բոլոր կարիքավորներին: Դեռ վաղ քրիստոնեության ժամանակաշրջանում Հռոմեական կաթոլիկ եկեղեցին հիվանդանոցներ էր բացում հիվանդ ստրուկների համար, շումերական անհետացած քաղաքակրթության կրոնը անպաշտպան քաղաքացիների համար օգնություն էր կազմակերպում, իսկ բուդդայականության հիմնադիր Բուդդա Գաութաման աղքատներին և չքավորներին օգնություն ցուցաբերելու նոր մոտեցում կիրառեց: Եվ զարմանալի չէ, որ սոցիալական աշխատանքի ձևավորումը շատ բաներում հենվում էր վանական հիվանդանոցների, որբանոցների և անկելանոցների ավանդույթի վրա:
Սոցիալական աշխատանքի հիմնադրման գործում լուրջ դեր կատարեց այսպես կոչված Աղքատների մասին Օրենքների ավանդույթ, որը ծնվել էր Եվրոպայում ժամանակակից ազգային պետությունների ձևավորման հետ: Լուսավորության և հումանիզմի հայտնվելուն պետª պետություններն ավելի հստակ սկսեցին գիտակցել իրենց պատասխանատվությունըª հասարակության և նոր անդամների նորմալ գործունեության համար: Ֆեոդալական տնտեսական և սոցիալական կառուցվածքի փլուզման հետ միաժամանակ` կենտրոնացված պետությունները, աղքատության, թափառաշրջիկության և մանր հանցագործության դեմ պայքարելու համար ստեղծում էին տեղական ինստիտուտներ և սոցիալական ծառայությունների ցանցեր:
Այժմ շատ դժվար է պատկերացնել, թե որքանով են որակյալ և արդյունավետ եղել այդ վաղ սոցիալական ծառայություները: Ծխական գրառումները համառոտ էին և հիմնականում վերաբերում էին ծախսված գումարներին կամ վռնդված թափառաշրջիկների թվինª չարտացոլելով մարդկային հարաբերությունների բուն էությունը: Նման ծառայությունները հիմնականում ուղղված էին դաժան պատժամիջոցների իրականացմանը:
Սակայն պետք է նշել, որ սոցիալական աշխատանքի առաջացումն ընդունված է բխեցնել հենց այս ավանդույթից, որը վերջնականորեն ձևավորվեց, մինչև 19-րդ դարը: Մասնավորապես առավել կարևոր էր միջին խավի կրթված կանանց գործունեությունը, քանի որ հենց նրանք նպաստեցին սոցիալական վերականգնման ժամանակ անձնային փոխհարաբերությունների կարևորության մասին պատկերացման ձևավորմանը, որը մինչև հիմա էլ մնում է սոցիալական աշխատանքի հիմնական բնորոշումներից մեկը:
19-րդ դարը ոսկե դար էր բազմաթիվ կրոնկան, միսիոներական, որևէ խմբի նեղ շահերին ուղղված բարեգործական ընկերությունների համար: Ժողովրդական բանահյուսության մեջ այդ ընկերությունների ներկայացուցիչները պատկերվում էին տարօրինակ գլխարկներով, քիթն ամեն տեղ խոթող ՙխիստ բարոյական կանանց՚ տեսքով: Եվ եթե հիշյալ կազմակերպություններից շատերն իսկապես համապատասխանում էին նման պատկերացումներոին, ապա այս ՙբարեգործ տիկնանացից՚ լավագույներն, իրոք լուրջ օգնություն էին առաջարկում սոցիալապես և բարոյապես մեծ անկում ապրող բնակչության խմբերին: Նրանք զբաղվում էին բանտարկյալների և անառակ կանանց, հիվանդների ու անչափահաս հանցագործների, անօթևան մարդկանց և հետնախորշերի բնակիչների խնդիրներով: Ի հակակշիռ եվրոպական երկրներում տեղի ունեցող դաժան գործընթացների, որոնց հաջորդում էր կապիտալիստական հարաբերությունների ամրապնդումը, արդյունաբերության զարգացումը և ուրբանիզացիայի խորացումը, նաև հասարակության աճող շերտավորումըª այս կանանց և նրանց կողմից ներկայացվող բարեգործական ընկերությունների գործունեությունը ստեղծում էր հարուստների և աղքատների փոխհարաբերությունների համապատասխան մոդել, որը փորձում էին կիրառել կյանքում:
Այսպիսով, սոցիալական աշխատանքի բոլոր թվարկած պատմական ձևերը 20-դար սկզբինբարեբեր հող ստեղծեցին նոր մասնագիտության ստեղծման համար:
Հաջորդ քայլը մասնագիտական ծառայությունների ստեղծման ձգտումն էր: Առաջին պետական հիմնարկությունը, որտեղ իր գործունեությունը սկսեց սոցիալական ծառայությունը` հիվանդանոցն էր: Սոցիալական աշխատողները օգնեցին բժիշկներին հասկանալու, որն նրանց գործ ունեն մարդկանց, և ոչ թե ՙդեպքի՚ կամ հիվանդության հետ: Դրա հետևանքով հաղթահարվեց խորհրդառուի նկատմամբ եղած անդեմ վերաբերմունքը, ինչպես նաև հիվանդության սոցիալական արմատների նկատմամբ գոյություն ունեցող արհամարհանքը: ԴԱ ստիպեց բժշկական սոցիալական աշխատողներին լրջորեն զբաղվել կրթությամբ, որը մրցունակ լիներ բժիշկների հատուկ պատրաստվածությանը:
1907 թվականին Չիկագոյի համալսարանում հիմնադրվեց Քաղաքացիական իրավունքների և մարդասիրության /ֆիլանտրոպիա/ դպրոցը: Դրանով նշանավորվում էր սոցիալական աշխատանքի նվիրվածությունը ֆունդամենտալ գիտությանը: Կրթված արհեստավարժի հայեցակարգը եկավ փոխարինելու 19-րդ դարում եղած այն նաիվ պատկերացումը, ըստ որի, ՙորպօեսզի սոցիալական աշխատողը լավ կատարի իր աշխատանքը, անհրաժեշտ են երկու բան. բարի կամք և նրբազգացություն՚ /R. Lubove/: Եվ հատկապես հատուկ տեսական և գործնական պատաստվածությունը, որով տարբերվում էին 20-րդ դարի սոցիալական աշխատողները 19-րդ դարի մարդասերներից, նշանավորվեց նոր` սոցիալական աշխատողի մասնագիտության երևան գալը:
1.3 Սոցիալական աշխատանքը 20-րդ դարում 20-րդ դարի առաջին քառորդում, մասնավորապես` առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո սոցիալական աշխատանքը ճգնաժամ էր ապրում` նոր հոգեբանական և քաղաքական միտումների հետ կապված: Ճգնաժամը ծանր էր, քանի որ կասկածի տակ առնվեցին.
1. սոցիալական աշխատանքը և "սոցիալական աշխատող-խորհրդառու" փոխհարաբերությունների անձնային տեսակները.
2. նոր մասնագիտության քաղաքական և գաղափարախոսական հիմքերը: 19-րդ տարածված էր այն պատկերացումը, որ բարոյական արժեքները համամարդկային են և գոյություն ունեն ցանկացած հասարակությունում, նաև` որ մարդն ազատ էր ճակատագիրն ընտրելու մեջ, և ինչ էլ նա անում է` միայն իր որոշումներից է կախված: Սակայան 20-րդ դարի 20-ական թ.թ. այս պատկերացումները կասկածի տակ առնվեցին:
Զ. Ֆրոյդը, զարգացնեով ենթագիտակցության մասին տեսությունը, ցույց տվեց, որ մարդկային հոգին բաց գիրք չէ, և որ` մարդիկ ավելի հաճախ չեն կարող հստակ բացատրություն տալ իրենց վարքի շարժառիթների և, մանավանդ` բարոյական սզբուքնների մասին: Նա նկարագրեց ՙտրանֆերենցիայի՚ /երբ, օրինակ` հիվանդը սիրահարվում է հոգեբանին/ և ՙտրանսֆերենցիայի՚ /բժշկի հուզական կապվածությունը հիվանդին/ երևույթները: Հոգեբանության մեջ այս և մնացած բոլոր հայտնագործությունները վկայում էին, որ այս կամ այն մարդուն օգնություն ցույց տալն ավելի բարդ գործընթաց է, քան թե առաջ կարծում էին:
Մյուս կողմից Մարքսը կապիտալիզմի և տնտեսության զարգացման մասին իր ուսմունքի մեջ ցույց է տվել, որ տնտեսական հարաբերություններն ազդում են ոչ միայն ողջ դասակարգի, այլև առանձին անձի վիճակի վրա: Նա պնդում էր, որ կապիտալիստական հարաբերությունները խարսխվում են քողարկված շահագործման վրա, որն իր հերթին բերում է արտադրության միջոցների կենտրոնացմանª փոքրաթիվ մարդկանց ձեռքում, այն ժամանակ, երբ մնացածները ստիպված են աշխատել նրանց վրա փոքր վարձրատրություններով: Այսինքն, նման սոցիալական խնդիրներ ինչպիսիք են աղքատությունը, շերտավորումը, դասակարգային ընդհարումները ևայլն, անխուսափելի են կապիտալիստական կարգերի օրոք:
Այսպիսով, նոր տեղեկություններն այն մասին, որ մարդը ոչ թե ինքնորոշվող է, այլ երբեմն կառավարվում է թաքնված հոգեբանական և սոցիալական ուժերի կողմից, լրջորեն անդրադառնում էր այն ժամանակվա սոցիալական աշխատանքի վրա: Հոգեբուժության և հոգեբանության ոլորտներում իր հայտնագործությունները բերեցին այն բանին, որ մինչև 50-ական թթ. սոցիալական աշխատանքի մեջ գերիշխում էր հոգեվերլուծական /պսիխոանալիտիկ/ մոդելը:
Սակայան եթե մարդիկ հոգեբույժների էին դիմում` հաղթահարելու իրենց վախն ու մութ երևակայությունը, ձեռք բերելու հոգեկան հավասարակշռություն կամ հաղթահարելուլարվածությունը, կաշկանդվածությունը և այլն, ապա սոցիալական աշխատողների մոտ մարդիկ գնում էին բողոքելու իրենց ծնողներից, երեխաներից կամ ամուսիններից, վատ բնակարանային պայմաններից պարտքերից կամ կյանքի դժվարություններից: Կամ էլ` նման մարդկանց սոցիալական ծառայություններ էին ուղարկում ոստիկանությունը, բժիշկները կամ ուսուցիչները, որոնք գտնում էին, որ նրանց դժվար է ուսուցանել, վերահսկել կամ բուժել:
Հետպատերազմյան տարիքներին սոցիալական աշխատանքը սկսում է վերջնականապես հաստատվել նոր գաղափարախոսության` ՙբարեկեցության պետություն՚ գաղափարախոսության շրջանակներում, որի կոչումն էր ավելացնել պետության հոգածությունը և պատասխանատվությունը հասարակության անդամների նկատմամբ: Սոցիալական աշխատողները և սոցիալական ծառայողները ստնում են օրենքով սահմանված լիազորություններª պաշտպանելու բնակչության խոցելի խմբերին, որոշ դեպքերումª վերահսկելու հանցագործներին, համագործակցելու այլ կազմակերպությունների և հասարակական ինստիտուտների հետ /օրինակ. առողջապահական, կրթական և այլն/:
Միևնույն ժամանակ սոցիալական աշխատանքը վերջնականապես ընդունում է բարոյական չեզոքությունը և հանդուրժողականությունըª որպես իր մասնագիտական գործունեության գաղափարախոսական սկզբունք: Եվ թեև այսօր գոյություն ունեն գործնական սոցիալական աշխատանքի տարբեր միտումներ և մոտեցումներ, նրա գլխավոր նպատակը մնում է անփոփոխ, այն է` օգնություն ՙկյանքի դժվարությունների՚ առջև կանգնած մարդկանց:
1.4 Սոցիալական աշխատանքը Հայաստանում
Հետխորհրդային ժամանակաշրջանի երկրների սոցիալական աշխատողների գործառությունը տարբերվում էր նրանց արտասահմանյան գործընկերների գործառույթներից: Սոցիալ-տնտեսական և քաղաքական ցնցումները, որոնք գործնականորեն առկա էին բոլոր նախկին խորհրդային երկրներում հանգեցրեցին կտրուկ փոփոխությունների ոչ միայն հասարակության տնտեսական օրագանիզմում: Ճգնաժամում հայտնվեցին կյանքի սոցիալական և հոգևոր բնագավառները, տեղի ունեցավ անհատական և հասարակական արժեքների վերագնահատում:
Հայաստանում իրադրությունը բարդանում է նաև Սպիտակի երկրաշարժի, էներգետիկ ճգնաժամի, տնտեսական շրջափակման և այլ հետևանքներով: Այս համատեքստում նոր` սոցիալական աշխատողի մասնագիտության հիմնադրումը և հաստատումը հանդիսանում է նշված երևույթների շղթայի տրամաբանական հետևանքը:
Սոցիալական աշխատանքը Հայաստանում նոր մասնագիտություն է, որը ներդրվել է 90-ական թթ.-ի սկզբին:
Այսօր սոցիալկան աշխատանքի բնագավառի մասնագետները դերձել են մեր իրականության անբաժան մասը: Մասնավորապես նրանց կարելի է հանդիպել առողջապահությանհամակարգում, սոցիալական ապահովության ծառայություներում, ծերանոցներում, հշմանդամների հետ աշխատող կենտրոններում /Կարմիր Խաչ/: Արդեն ստեղծված է Սոցիալական Աշխատանքի Կենտրոն, որն ապահում է մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև կազմակերպում է խորհրդատվություն իրավագիտության և առողջապահության բնագավառների վերաբերյալ: Սոցիալական աշխատանքի ներդրման քայլեր են արվումª հանրակրթական և մասնագիտացված դպրոցներում, մանկատներում, ուղղիչ հիմնարկներում:
Սոցիալական աշխատանքի բնագավառում առաջին անգամ մասնագետներ սկսեցին պատրաստել Երևանի Պետական Հմալսարանի սոցիոլոգիայի ամբինոնին կից: Սոցիալական աշխատանքի դասախոսներ պատրաստելու գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Լոնդոնի Տնտեսական և Քաղաքական գիտություների Դպրոցը: 1996թ.-ից ԵՊՀ փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում բացվել է սոցիալական աշխատանքի բաժինը: Ուսանողները հնարավորություն կունեն 4 տարվա ուսուցումից հետո բակալավրի դիպլոմ ստանալ, որից հետո երկու տարի շարունակելով ուսումը` ստանալ մագիստրոսի դիպլոմ:
1995-96 թթ.-ի ընթացքում սոցիոլոգիայի ամբիոնը կազմակերպել է 4-6 ամսյա սոցիալական աշխատանքի կարճատև դասընթացներ այն մարդկանց համար, ովքեր արդեն աշխատում էին յադ բնագավառում, բայց դեռ չունեին համապատասխան որակավորում /արդեն 5 կուրս է ավարտել/: Սոցիալական աշխատողների պատրաստման գործընթացի մեջ աստիճանաբար ներքաշվում են Հայաստանի ԲՈՒՀ-եր, մասնավորապես Գյումրիի և Վանաձրի Մանկավարժական ինստիտուտները:
Որպես գիտությունª սոցիալական աշխատանքը մեր հանրապետությունում կայացման փուլում է: Նշենք, որ դրա բնորոշ հատկանիշն է մասնագիտական գրականության, համապատասխան կազմակերպությունների,,ուսուցման ամբիոնների առկայությունը:
ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ամբիոնը սոցիալական աշխատանքի դասագիրք է թողարկել: Այստեղ էլ միացյալ եվրոպական ՙՏեմպուս՚ ծրագրի ծրջանակներում լույս է տեսնում ՙՓոփոխվող Հասարակություն՚ ամսագիրը, որտեղ լայնորեն լուսաբանվում են սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության պ րոբլեմները: Ստեղծել է նաև սոցիալական ծառայությունների և սոցիալական աշխատահնքի ուսուցողական դասընթացի առաջին մասը, որը հիմա ձեր ձեռքին է:
Դիտումներ: 6540 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: