1.3 Սոցիալական աշխատանքը Հայաստանում Հետխորհրդային ժամանակաշրջանի երկրների սոցիալական աշխատողների գործառությունը տարբերվում էր նրանց արտասահմանյան գործընկերների գործառույթներից: Սոցիալ-տնտեսական և քաղաքական ցնցումները, որոնք գործնականորեն առկա էին բոլոր նախկին խորհրդային երկրներում հանգեցրեցին կտրուկ փոփոխությունների ոչ միայն հասարակության տնտեսական օրագանիզմում: Ճգնաժամում հայտնվեցին կյանքի սոցիալական և հոգևոր բնագավառները, տեղի ունեցավ անհատական և հասարակական արժեքների վերագնահատում: Հայաստանում իրադրությունը բարդանում է նաև Սպիտակի երկրաշարժի, էներգետիկ ճգնաժամի, տնտեսական շրջափակման և այլ հետևանքներով: Այս համատեքստում նոր` սոցիալական աշխատողի մասնագիտության հիմնադրումը և հաստատումը հանդիսանում է նշված երևույթների շղթայի տրամաբանական հետևանքը: Սոցիալական աշխատանքը Հայաստանում նոր մասնագիտություն է, որը ներդրվել է 90-ական թթ.-ի սկզբին: Այսօր սոցիալկան աշխատանքի բնագավառի մասնագետները դերձել են մեր իրականության անբաժան մասը: Մասնավորապես նրանց կարելի է հանդիպել առողջապահությանհամակարգում, սոցիալական ապահովության ծառայություներում, ծերանոցներում, հշմանդամների հետ աշխատող կենտրոններում /Կարմիր Խաչ/: Արդեն ստեղծված է Սոցիալական Աշխատանքի Կենտրոն, որն ապահում է մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև կազմակերպում է խորհրդատվություն իրավագիտության և առողջապահության բնագավառների վերաբերյալ: Սոցիալական աշխատանքի ներդրման քայլեր են արվում` հանրակրթական և մասնագիտացված դպրոցներում, մանկատներում, ուղղիչ հիմնարկներում: Սոցիալական աշխատանքի բնագավառում առաջին անգամ մասնագետներ սկսեցին պատրաստել Երևանի Պետական Հմալսարանի սոցիոլոգիայի ամբինոնին կից: Սոցիալական աշխատանքի դասախոսներ պատրաստելու գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Լոնդոնի Տնտեսական և Քաղաքական գիտություների Դպրոցը: 1996թ.-ից ԵՊՀ փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում բացվել է սոցիալական աշխատանքի բաժինը: Ուսանողները հնարավորություն կունեն 4 տարվա ուսուցումից հետո բակալավրի դիպլոմ ստանալ, որից հետո երկու տարի շարունակելով ուսումըª ստանալ մագիստրոսի դիպլոմ: 1995-96 թթ.-ի ընթացքում սոցիոլոգիայի ամբիոնը կազմակերպել է 4-6 ամսյա սոցիալական աշխատանքի կարճատև դասընթացներ այն մարդկանց համար, ովքեր արդեն աշխատում էին յադ բնագավառում, բայց դեռ չունեին համապատասխան որակավորում /արդեն 5 կուրս է ավարտել/: Սոցիալական աշխատողների պատրաստման գործընթացի մեջ աստիճանաբար ներքաշվում են Հայաստանի ԲՈՒՀ-եր, մասնավորապես Գյումրիի և Վանաձրի Մանկավարժական ինստիտուտները: Որպես գիտությունª սոցիալական աշխատանքը մեր հանրապետությունում կայացման փուլում է: Նշենք, որ դրա բնորոշ հատկանիշն է մասնագիտական գրականության, համապատասխան կազմակերպությունների,,ուսուցման ամբիոնների առկայությունը: ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ամբիոնը սոցիալական աշխատանքի դասագիրք է թողարկել: Այստեղ էլ միացյալ եվրոպական ՙՏեմպուս՚ ծրագրի ծրջանակներում լույս է տեսնում ՙՓոփոխվող Հասարակություն՚ ամսագիրը, որտեղ լայնորեն լուսաբանվում են սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության պ րոբլեմները: Ստեղծել է նաև սոցիալական ծառայությունների և սոցիալական աշխատահնքի ուսուցողական դասընթացի առաջին մասը, որը հիմա ձեր ձեռքին է: |