Կիրակի, 28.04.2024, 06:26

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » Սոցիալական աշխատանք. ձևավորումը և կայացումը: 1.2 Սոցիալական աշխատանքի ծագումը (ՇԱՐՈւՆԱԿՈւԹՅՈւՆ
21:33
Սոցիալական աշխատանք. ձևավորումը և կայացումը: 1.2 Սոցիալական աշխատանքի ծագումը (ՇԱՐՈւՆԱԿՈւԹՅՈւՆ
1.2 Սոցիալական աշխատանքի ծագումը
 
Սոցիալական աշխատանքը որպես օգնող մասնագիտություն անցել է զարգացման տարբեր փուլեր: Հասարակության անպաշտպան խավերի խնամքն ու հսկողությունը ծրագրող և իրականացնող մասնագետների մասին պատկերացումը հիմնականում ժամանակակից հասարակությունների արդյունքն է: Սակայն բազմաթիվ պատմական երևույթներ նպաստել են սոցիալական աշխատանքի ժամանակակից ձևի հաստատմանը: Դրանք են Միջնադարի եկեղեցական ավանդույթները, ծխական մակարդակով ապահովվող աղքատության մասին վաղ պետական օրենքները, որոնք պայմանավորեցին այնպիսի մասնագիտությունների զարգացումը, ինչպիսին են իրավաբանությունը, բժշկությունը, կրթությունը, ինչպես նաև բարեգործությունը, մասնավորապես 19-րդ դարի բարեգործական ընկությունների ավանդույթները: Այս ավանդույթներից յուրաքանչյուրն իր աշխատանքային մեթոդների կամ էլ կազմակերպությունների միջոցով ինչ-որ մաս ներդրեց սոցիալական աշխատանքի ձևավորման ու կայացման մեջ: Հասարակ, պարզագույն հասարակություններում /օրինակ. նախնադարյան-համայնական հասարակարգում/ որևէ պատկերացում չի եղել սոցիալական աշխատողների մասին: Որբերի, այրիների, հաշմանդամների հոգսը և խնամքը իրականացվել է ընդլայնված ընտանիքների կամ ցեղի ուժերով: ընդունված նորմերից տարբերվող վարքը կամ երկրպագվում էր, կամ էլ պատժվում խստագույն մեթոդներով: Փաստորեն, ընտանիքը հնագույն և ազդեցիկ այն ինստիտուտներից մեկն էր, որն ապահովում էր համայնքի անպաշտպան անդամների խնամքըª ենթադրելով ընտանիքի անդամների միմյանց հանդեպ ցուցաբերվող փոխօգնությունը: Մեծª ընդլայնված ընտանիքները /տոհմեր, ցեղեր/ իրենք էին հոգում իրենց անդամների մասինª դրանով իսկ նվազագույնի հասցնելով հասարակության կամ պետության դերն այդ գործընթացում: Տկարներին և չքավորներին ցուցաբերվող օգնության գործում ոչ պակաս կարևոր դեր էր խաղում եկեղեցին: Գրեթե բոլոր կրոնները ենթադրում են, որ իրենց հոտևորդները պետք է ներգրավվեն բարեգործական գործունեության մեջ, կամ էլ առնվազն կարեկից լինեն բոլոր կարիքավորներին: Դեռ վաղ քրիստոնեության ժամանակաշրջանում Հռոմեական կաթոլիկ եկեղեցին հիվանդանոցներ էր բացում հիվանդ ստրուկների համար, շումերական անհետացած քաղաքակրթության կրոնը անպաշտպան քաղաքացիների համար օգնություն էր կազմակերպում, իսկ բուդդայականության հիմնադիր Բուդդա Գաութաման աղքատներին և չքավորներին օգնություն ցուցաբերելու նոր մոտեցում կիրառեց: Եվ զարմանալի չէ, որ սոցիալական աշխատանքի ձևավորումը շատ բաներում հենվում էր վանական հիվանդանոցների, որբանոցների և անկելանոցների ավանդույթի վրա: Սոցիալական աշխատանքի հիմնադրման գործում լուրջ դեր կատարեց այսպես կոչված Աղքատների մասին Օրենքների ավանդույթ, որը ծնվել էր Եվրոպայում ժամանակակից ազգային պետությունների ձևավորման հետ: Լուսավորության և հումանիզմի հայտնվելուն պետª պետություններն ավելի հստակ սկսեցին գիտակցել իրենց պատասխանատվությունըª հասարակության և նոր անդամների նորմալ գործունեության համար: Ֆեոդալական տնտեսական և սոցիալական կառուցվածքի փլուզման հետ միաժամանակª կենտրոնացված պետությունները, աղքատության, թափառաշրջիկության և մանր հանցագործության դեմ պայքարելու համար ստեղծում էին տեղական ինստիտուտներ և սոցիալական ծառայությունների ցանցեր: Այժմ շատ դժվար է պատկերացնել, թե որքանով են որակյալ և արդյունավետ եղել այդ վաղ սոցիալական ծառայություները: Ծխական գրառումները համառոտ էին և հիմնականում վերաբերում էին ծախսված գումարներին կամ վռնդված թափառաշրջիկների թվինª չարտացոլելով մարդկային հարաբերությունների բուն էությունը: Նման ծառայությունները հիմնականում ուղղված էին դաժան պատժամիջոցների իրականացմանը: Սակայն պետք է նշել, որ սոցիալական աշխատանքի առաջացումն ընդունված է բխեցնել հենց այս ավանդույթից, որը վերջնականորեն ձևավորվեց, մինչև 19-րդ դարը: Մասնավորապես առավել կարևոր էր միջին խավի կրթված կանանց գործունեությունը, քանի որ հենց նրանք նպաստեցին սոցիալական վերականգնման ժամանակ անձնային փոխհարաբերությունների կարևորության մասին պատկերացման ձևավորմանը, որը մինչև հիմա էլ մնում է սոցիալական աշխատանքի հիմնական բնորոշումներից մեկը: 19-րդ դարը ոսկե դար էր բազմաթիվ կրոնկան, միսիոներական, որևէ խմբի նեղ շահերին ուղղված բարեգործական ընկերությունների համար: Ժողովրդական բանահյուսության մեջ այդ ընկերությունների ներկայացուցիչները պատկերվում էին տարօրինակ գլխարկներով, քիթն ամեն տեղ խոթող ՙխիստ բարոյական կանանց՚ տեսքով: Եվ եթե հիշյալ կազմակերպություններից շատերն իսկապես համապատասխանում էին նման պատկերացումներոին, ապա այս ՙբարեգործ տիկնանացից՚ լավագույներն, իրոք լուրջ օգնություն էին առաջարկում սոցիալապես և բարոյապես մեծ անկում ապրող բնակչության խմբերին: Նրանք զբաղվում էին բանտարկյալների և անառակ կանանց, հիվանդների ու անչափահաս հանցագործների, անօթևան մարդկանց և հետնախորշերի բնակիչների խնդիրներով: Ի հակակշիռ եվրոպական երկրներում տեղի ունեցող դաժան գործընթացների, որոնց հաջորդում էր կապիտալիստական հարաբերությունների ամրապնդումը, արդյունաբերության զարգացումը և ուրբանիզացիայի խորացումը, նաև հասարակության աճող շերտավորումըª այս կանանց և նրանց կողմից ներկայացվող բարեգործական ընկերությունների գործունեությունը ստեղծում էր հարուստների և աղքատների փոխհարաբերությունների համապատասխան մոդել, որը փորձում էին կիրառել կյանքում: Այսպիսով, սոցիալական աշխատանքի բոլոր թվարկած պատմական ձևերը 20-դար սկզբինբարեբեր հող ստեղծեցին նոր մասնագիտության ստեղծման համար: Հաջորդ քայլը մասնագիտական ծառայությունների ստեղծման ձգտումն էր: Առաջին պետական հիմնարկությունը, որտեղ իր գործունեությունը սկսեց սոցիալական ծառայությունըª հիվանդանոցն էր: Սոցիալական աշխատողները օգնեցին բժիշկներին հասկանալու, որն նրանց գործ ունեն մարդկանց, և ոչ թե ՙդեպքի՚ կամ հիվանդության հետ: Դրա հետևանքով հաղթահարվեց խորհրդառուի նկատմամբ եղած անդեմ վերաբերմունքը, ինչպես նաև հիվանդության սոցիալական արմատների նկատմամբ գոյություն ունեցող արհամարհանքը: ԴԱ ստիպեց բժշկական սոցիալական աշխատողներին լրջորեն զբաղվել կրթությամբ, որը մրցունակ լիներ բժիշկների հատուկ պատրաստվածությանը: 1907 թվականին Չիկագոյի համալսարանում հիմնադրվեց Քաղաքացիական իրավունքների և մարդասիրության /ֆիլանտրոպիա/ դպրոցը: Դրանով նշանավորվում էր սոցիալական աշխատանքի նվիրվածությունը ֆունդամենտալ գիտությանը: Կրթված արհեստավարժի հայեցակարգը եկավ փոխարինելու 19-րդ դարում եղած այն նաիվ պատկերացումը, ըստ որի, ՙորպօեսզի սոցիալական աշխատողը լավ կատարի իր աշխատանքը, անհրաժեշտ են երկու բան. բարի կամք և նրբազգացություն՚ /R. Lubove/: Եվ հատկապես հատուկ տեսական և գործնական պատաստվածությունը, որով տարբերվում էին 20-րդ դարի սոցիալական աշխատողները 19-րդ դարի մարդասերներից, նշանավորվեց նորª սոցիալական աշխատողի մասնագիտության երևան գալը:
Դիտումներ: 1542 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: