Շաբաթ, 27.04.2024, 17:33

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » Սոցիալական աշխատանք. ձևավորումը և կայացումը:1.1 Պահանջմունքները որպես սոցիալական աշխատանքի առաջացման նախապայման (ՇԱՐՈւՆԱԿՈւԹՅՈւՆ)
21:28
Սոցիալական աշխատանք. ձևավորումը և կայացումը:1.1 Պահանջմունքները որպես սոցիալական աշխատանքի առաջացման նախապայման (ՇԱՐՈւՆԱԿՈւԹՅՈւՆ)
1.1 Պահանջմունքները որպես սոցիալական աշխատանքի առաջացման նախապայման
 
Մարդկային կյանքը վերջին հաշվով իրենից ներկայացնում է պահանջմունքների ձևավորման և բավարարման աստիճանական գործընթաց: Մարդկային անհատի պահանջմունքները բազմազան են` սկսած ֆիզիոլոգիկան պարզագույն պահանջներից, որոնք ծնվում են նրա հետ, վերջացրած բարձրագույն հեգեբանական և սոցիալկան պահանջմունքներով, որոնք ձևավորվում են համատեղ կյանքի ընթացքում: Հասարակությունն էլ իր պահանջմունքներն ունի, որոնք առաջնային են անհատական պահանջմունքների համեմատ: Հասարակական առաջադիմությունը պայմանավորված է ոչ թե հասարակական պահանջմունքների բավարարմամ` ի հաշիվ անհատական պահանջմունքների ճնշման, այլ հասարակական և անհատական պահանջմուքնքների միջև ներդաշնակության հաստատմամբ և երկքուստեք բավարարման համար բարենպաստ պայմանների ստեղծմամբ: Եթե անհատի պահանջմունքները չեն բավարարվում տարբեր կարգի արգելքների պատճառովª կենսաբանական, ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական և այլն, նրա կյանքը դառնում է պրոբլեմային: Նման անհատների թվի ավելացումը հասարակության մեջ արգելակում է հասրկական առաջադիմությունը: Հասարակությունները, որոնք գիտակցում և ընդունում են անհատի բարեկեցությունը որպես հասարակական առաջադիմության նախապայման, մոբիլիզացնում են իրենց բոլոր ռեսուրսները պրոբլեմ ունեցող անհատին օգնելու համար: Սոցիալական աշխատանքի ինստիտուտն էլ ձևավորվում և հաստատվում է որպես պատասխան մարդկային պահանջմուքներին: Բոլոր օգնող մասնագիտություններն էլ առաջացել են այդ ճանապարհով: երբ մարդիկ դժվարություններ են ապրում կյանքի որևէ բնագավառում, երբ օգնության բնական աղբյուրները չեն բավարարում, պրոֆեսիոնալ օգնության բազմաթիվ ձևեր են առաջանում: Սոցիալական աշխատանք էլ որպես օգնող մանսագիտություն, պրոֆեսիոնալ օգնություն է ցուցաբերում տարբեր պրոբլեմներ ունեցող մարդկանց: Բացի խորհրդառուներին պաշպանելու ներքին ռեսուրսներիցª էթիկական կոդեքս, հաստատված միջոցներ, սոցիալական աշխատանք ունի նրանց պաշտպանելու նաև արտաքին միջոցներ: Դրանք սոցիալական ծառայությունների ունեցած ռեսուրսներն են: Նրանք, անընդհատ իրենց տեսադաշտում պահելով մարդկանց կարողանում են ժամանակին բացահայտել իրենց խորհրդառուներին և համապատասխան օգնություն ցուցաբերել նրանց: Այս օգոնւթյան արդյունավետությունն աճում է, երբ սոցիալական աշխատողների հմտությունները պաշտպանվում են հատուկ գիտելիքների ու արժեքների միջոցով, որոնք կարող են ղեկավարել խորհրդառուների կյանքի մեջ նրանց ներխուժումը: Սոցիալական աշխատողներն օգնում են ոչ միայն մարդկանց,որոնց պահանջմուքների բավարարումը դժվարացել է, այլև մարդկանց, որոնք ունեն հատուկ պահանջմուքներ:
Օրինակ այդ պահանջմուքնները բնորոշ են.
1. լրիվ կամ մասնակի իրենց մասին ինքնուրույն հոգալ չկարողացող մարդկանց /օրինակ` երեխաները, ծերերը, հոգեկան հիվանդները և հաշմանդամները/
2. անհրաժեշտ պատրաստություն չունեցող մարդկանց, որոնք կարողանում են ինքնուրույն րենց մասին հոգ տանել, սակայն պատրաստ չեն այս կամ այն գործունեությանը /օրինակª մարդիկ, որոնք կրթություն չունեն, չունեն մասնագիտություն, նախապատրաստված են ընտանեկան դերերին և այլն/
3. բնական և սոցիալական աղետների զոհերին, որոնք ժամանակավորապես կորցնում են իրենց գործուակությունը և օգնության կարիք ունեն:
Բոլոր այս խմբերի ներկայացուցիչներն ունեն հատուկ օգնության կարիք, որովհետև նրանք հայտնվել են առանձնահատուկ իրավիճակում: Նրանց մոտ ձևավորվել են հատուկ պահանջմունքներ, որոնք կարող են բավարարվել միայն մասնագիտացված օգնության դեպքում: Թվարկված այս խմբերը, որոնք կյանքի ծանր պայմաններում ավելի մեծ ռիսկի են ենթակա, քան հասարակության մյուս անդամները, կոչվում են բնակչության խոցելի խմբեր և առաջին հերթին հենց այս խմբերին է ուղղված սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեությունը: Սոցիալական աշխատանքը այն մասնագիտություններից է, որոնք կոչված են ճանաչել հասարակության այս կամ այն պրոբլեմները, ֆիքսել նոր խնդիրների առաջացումը կամ արդեն գործ ունեցող խնդիրների սրվելը: Սոցիալական աշխատողը կարող է դիտվել միայն հասարակության օպատմական, սոցիալ-տնտեսական և մշակութային համատեքստում, քանի որ հենց իրª հասարակության անվերջ փոփոխությունների հետևանքն է: Հասարակության փոփոխման հետ միասին փոփոխվում են նաև հասարակական նորմերը և արժեքները: Նախկինում պրոբլեմային համարվով իրավիճակները դառնում են սովորական, այն դեպքում երբ որոշ նորմալ իրավիճակներ սկսվում են դիտվել իբրև պրոբլեմային: Հետևաբար սոցիալկան աշխատանքի զարգացումը և ձևավարումը պետք է դիտվի քայլ առ քայլ, հաշվի առնելով յուրաքանչյուր փուլի սոցիալական համատեքստը:
Դիտումներ: 510 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: