ՓՈԽԳՈՐԾՈՂՈւԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՀԱՏ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Բոլոր թվարկած սահամանումները անշուշտ իրենց մեջ երեք` անձնային, սոցիալական և փոխգործողությունների /ինտերակցիաների/ մակարդակներ են ներառում: Այս սահմանումների հիմնական տարբերությունները այս կամ այն ուղղության շեշտադրումների մեջ է: Սոցիալական աշխատանքի մեջ օգտագործվող բազմաթիվ մեթոդներն ու մոդելները միջառարկայական են: Դա կանխորոշված է սոցիալական աշխատանքի ունիվերսալ բնույթով: Բնութագրելով սոցիալական աշխատանքի մեթոդները, դրանք կարելի է բաժանել տնտեական, իրավական, քաղաքական, սոցիալ-հոգեբանական, հոգեբանական, բուժա-սոցիալական և վարչակառավարական մեթոդների: Որևէ մեթոդի կիրառումը պայմանավորված է այն օբյեկտի առանձնահատկությամբ, որին հասցեագրվում է սոցիալական աշխատողի և սոցիալական ծառայությունների գործունեությունը: Սոցիալական աշխատանքի մեթոդները հաճախ ընդգրկվում են ՙսոցիալական տեխնոլոգիաներ՚ ավելի ընդհանուր հասկացության մեջ, որոնք մեկնաբանվում են որպես գիտության տեսական եզրակացությունների կիրառման միջոցներ այս կամ այն խնդիրների լուծման ժամանակ, ինչպես նաև եղանակների և ներգործությունների համակցություն` սոցիալական բնագավառում դրված նպատակներին հասնելու և սոցիալական խնդիրները լուծելու համար: Ողջ վերը նշվածը մի բանալի է` հասկանալու, թե ինչ բնույթի գործունեություն են իրականացնում սոցիալական աշխատողները: Մի կողմից` դրանք բախվում են բազմաթից գործնական խնդիրների, որոնք պահանջում են անհապաղ լուծում և անհատական մոտեցում յուրաքանչյուր դեպքի համար: Օրինակ` ինչ բնույթի խորհրդի կարիք ունի տվյալ անձը, որի ռեսուրսները կօգնեն դիմողին` լուծելու խնդիրը, ում վրա է դրված խնդրի լուծման պատասխանատվությունը և այլն /անձնային մակարդակը/: Իսկ մյուս կողմից` պրոբլեմները ավելի համընդհանուր են և պետք է հաշվի առնել նաև այն խնդիրները, որոնք վերաբերվում են հասարակության տիպին և այդ հասարակության մեջ սոցիալական աշխատանքի և ծառայությունների ունեցած դերին: 2.2 Սոցիալական աշխատանքը և սոցիալական ծառայությունները Որպես կանոն սոցիալական աշխատողների մեծ մասն աշխատում են սոցիալական ծառայություններում: Իսկ ի±նչ են իրենցից ներկայացնում դրանք: Հասարակությունը մի սոցիալական օրգանիզմ էª կոչված ծառայելու իր անդամների բարեկեցությանը: Փոխօգնության և համագործակցության անհրաժեշտությունը միշտ ստիպել է մարդկանց միասին ապրել, ստեղծել ընդհանրություններ, քանի որ հենց համատեղ բնակությունն էր օգնում մարդկանց գոյատևել միջավայրում: Երկար ժամանակ տվյալ գործառույթներն իրականացվում էին ընտանիքի շրջանակներում: Հասարակության զարգացման հետ մեկտեղ, ինչ աստիճանաբար բերում է մարդկանց միջև անմիջական, անձնային հարաբերությունների թուլացմանը, բարեկամների և հարազատների կողմից ցուցաբերվող օգնությունը և խնամքը դառնում է անբավարար: Քանի որ ցանկացած հասարակության նորմալ գործունեությունը կախված է այն բոլոր անդամների ֆիզիկական և հոգևոր առողջությունից և նրանց բարեկացության և զարգացման մակարդակից, հասարակությունն աստիճանաբար իր վրա է վերցնում իր այն անդամներին խնամելու պատասխանատվությունը, որոնք տարբեր պատճառներով օգնության կամ աջակցության կարիք են զգում: Շատ հաճախ նման օգնությունն ունի համակողմանի բնույթ և պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություններ: Նման մասնագիտական օգնություն այլևս հնարավոր չէր իրականացնել որևէ պաշտոնական կառույցներիª ընտանիքի և այլն, շրջանակներում և հասարակությունը սկսեց ստեղծել ձևական /պաշտոնական/ կառույցների ցանց, որոնք կոչված են պաշտպանելու բնակչության առավել խոցելի խավերին և հոգալու նրանց կարիքները: Եվ հենց այդ պաշտոնական կառույցներն էլ ընդունված է անվանել սոցիալական ծառայություններ: "Սոցիալական ծառայություններ” հասկացությունը օգտագործվում է լայն և նեղ իմաստով: Լայն միաստով որպես սոցիալական ծառայություններ են հանդես գալիս բոլոր ինստիտուտներն ու կառուցվածքները, որոնք օգնում են անձին կատարելագործելու իրª որպես տվյալ հասարակության քաղաքացու գործունեությունը: Նեղ իմաստով սոցիալական ծառայություններն այն կառույցներն են, որոնք սոցիալական աշխատանք են իրականացնում հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Սովորաբար սոցիալական ծառայությունները խմբավորվում են համաձայն այս ուղղությունների` 1. սոցիալական ապահովում 2. առողջապահություն 3. կրթություն 4. բնակարանային պայմաններ 5. իրավախախտումներ 6. գործազրկություն 7. երեխաներ 8. ռիսկի խմբեր, այն է ա/ տնտեսական ռիսկի խմբեր. ցածր եկամուտ ունեցող, տվյալ հասարակության մեջ ընդունված չափանիշներով վատ ապրող մարդիկ: Աղքատության հատևանքով այս խումբը կրում է սոցիալական զրկանքների ողջ համալիրը` վատ բնակարանային պայմաններ, կրթության, առողջության, սոցիալական ապահովության մատչելիության ցածր մակարդակ և այլն: բ/ սոցիալական ռիսկի խմբերն իրեն |