Կիրակի, 28.04.2024, 14:06

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » "Փողոցի երեխաները" որպես հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաների խումբ (ՇԱՐՈւՆԱԿՈւԹՅՈւՆ)
13:32
"Փողոցի երեխաները" որպես հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաների խումբ (ՇԱՐՈւՆԱԿՈւԹՅՈւՆ)
"Փողոցի երեխաները" որպես հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաների խումբ

Միջին ռիսկի խմբի երեխաները ընդգրկված են ընտանիքի գոյատևման, նյութական միջոցների հայթայթման գործում, որը հաճախ ոչ ընդունելի է, երբեմն էլ հակասոցիալական, քանի որ ընտանիքի գոյատևման պայմանները անբավարար են: Ծնողները ոչ ինքնավստահ են, հեշտությամբ օտարվում են երեխաներից, երեխաներն են ծնողներից: Ռիսկային այս խմբի համապատասխան երկարատև և ոչ հետևողական միջամտություն չցուցաբերելու դեպքում այն կարող է վերածվել բարձր ռիսկայնության, քանզի այս ռիսկի երեխաները հուսահատ են, դժվարությամբ են վստահում և հավատում, ակնկալում են անհապաղ աջակցություն: Նրանք հայտնվում են մանկատանը ծնողի սոցիալական վարքի, անուշադրության և լքվածության պատճառով, երբեմն էլ հենց փողոցից են բերվում մանկատուն: 
Բարձր ռիսկի խումբը ենթադրում է երեխաներ, որոնք չունեն ապրելու համար տարրական պայմաններ, լքել են ընտանիքը կամ կապը ընտանիքի հետ հիմնված է չարաշահման, բռնության վրա, օտարացած են, կապը խզած, գերադասում են լինել ընտանիքից դուրս: Ցուցաբերում են հակասոցիալական ագրեսիվ վարք կամ խիստ ճնշված են: Նրանց հետ աշխատանքում առաջնային միջամտությունը դիմադրության է արժանանում, արդյունավետությունը միշտ չէ որ երաշխավորվում է: Այս խմբի ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների մոտ հաճախ նկատվում է մարմնավաճառության, ալկոհոլից, թմրադեղերից կախվածություն և այլ ծանրացնող հատկանիշներ: Նրանց համար երբեմն փողոցը ՙլավագույն՚ միջավայրն է, քան ընտանիքը: Նրանք, ինչպես և վերը նշված խմբի երեխաները, մանկատուն են բերվում փողոցից, նրանք երբեմն չեն հարմարվում մանկատան պայմաններին, ներքին կանոնակարգին և նորից դիմում են փախուստի: Մի քանիսը տեղափոխվում են հատուկ տիպի դպրոց, որտեղից և նորից դիմում են փախուստի: 
Ինչպես տեսանք, երեխաների ռիսիկ խմբերի գոյատևման պատճառների մեծ մասը պայամանվորված է երեխաների խնամողների /ծնող/ կամ նրանց փոխարինողների ցածր անձնային, մտավոր, հուզական կարողություններով /երբեմն նաև խորը հաշմանդամությամբ, հոգեկան հիվանդությամբ և այլն/, անընդունելի ծնողավարական ոճով, չափազանց պահպանողականությամբ, երեխաների իրական կարիքներն ընբռնելու և դրանց ժամանակին պատասխանելու ցածր կարողությամբ, վաղ, ոչ հասուն ամուսնությամբ, երեխան որպես ընտանիքի և ծնողի սեփականություն դիտելու մոտեցմամբ, սեփական և ընտանիքի խնդիրները լուծելու անկարողությամբ, ցածր ծնողական զգայունությամբ: Այս երեխաները ի վերջո հայտնվում են սոցիալական հաստատություններում, որոնցից մեկում ես անկցկացրել եմ սոցիալական աշխատանքի պրակտիկան: 
Այսպիսով, մանկատան խնամվողները արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ հատուկ խոցելի խմբերի են դասվում. 
I. անապահով ընտանիքներից 
II. դժվար երեխաներ 
III. թափառող, մանր գողությամբ, մուրացկանությամբ կամ առևտրով զբաղվող երեխաներ /ՙփողոցի երեխաներ՚/ 
IV. միածնող, ոչ լիարժեք ընտանիքներից 
V. կրթությունից դուրս մնացած 
VI անբարենպաստ ընտանիքներից 
VII.կուլտուր-կրթական ցածր մակարդակ, ասոցիալ վարք ցուցաբերած, ալկոհոլությամբ, թմրամոլությամբ տարված կամ հանցագործ վարք ունեցող ծնողների երեխաներ 
Հայաստանում ՀՊԿՈՒԵ-ի համար ներկայումս գործում են մշտական բնակեցման հետևյալ տեսակի հաստատությունները` 
1. ի ծնե ծնողազուրկ երեխաների համար նախատեսված մանկատներ 
2. ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված ինտերնատներ 
3. վարքային խնդիրներ ունեցող երեխաների համար հաստատություններ 4. մտավոր և ֆիզիկական հաշմանդամ երեխաների համար հատուկ կրթության դպրոցներ 
5. հանրակրթական հատուկ դպրոցներ /նախկին գիշերօթիկ/ 
6. մանկատներ սոցիալապես անապահով ընտանիքների և փողոցի երեխաների համար 
Ընդհանուր առմամբ այդպիսի հաստատությունների թիվը հասնում է 55-ի: Դրանցից 8-ը պետական մանկատներ են, որոնք գտնվում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության ենթակայության տակ, 3-ը ոչ պետական մանկատներ` ՀՀ Արդարադատության նախարարության տնօրինության տակ, 39-ը հատուկ և հանրակրթական դպրոցներ, հաշմանդամ երեխաների համար նախատեսված մանկապարտեզներ, վարքային խնդիրներով երեխաների համար նախատեսված 2 հաստատություններ, որոնք գտնվում են ՀՀ Կրթության և գիտության նախարարության տնօրիության տակ և Երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնը, որը հովանավորվում է հասարակական-բարեգործական հիմունքներով և համագործակցում բոլոր պետական գերատեսչությունների հետ: Բոլոր հաստատությունները գործում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Պետական խնամքի հաստատությունները հիմնականում ֆինանսավորվում են պետբյուջեից` համապատասխան ճյուղային նախարարությունների բյուջեների միջոցով: Հատկացումները հաճախ չեն բավարարում կարիքները հոգալու համար, բավարարում են միայն սննդի և աշխատավարձի ծախսերը փակելուն, իսկ երբեմն էլ ֆինանսավորումը կատարվում է զգալի ուշացումներով: 
Ոչ պետական հաստատությունները ֆինանսավորվում են հիմնադիր կազմակերպությունների կողմից և սերտորեն համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ, իրենց վրա վերցնելով այն գործառույթներն ու խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ պետությունն իր սոցիալական քաղաքականության մեջ չի նախատեսել կամ չի ստեղծել համապատասխան կարիքը հոգացող պետական սոցիալական ինստիտուտ: 
2003 թվականի տվյալներով ՀՀ 8 պետական մանկատներում խնամվում են 68 երկկողմանի և միակողմանի, 111 միայնակ մոր, 478 սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ /ՙԲացահայտում՚ հեռուստահաղորդում, ՙԱրմենիաTV՚/ /տես հավելված 1/: 
Հանրապետության երկրորդ քաղաքում Գյումրին ևս անմասն չմնաց երկրում կատարվող փոփոխություններից: Դեռ ավելին, այստեղ պրոբլեմային իրավիճակները, ի տարբերություն հանրապետության մյուս տարածաշրջանների, ավելի լարված ու խորքային բնույթ էին կրում. երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ կաթվածահար տնտեսական համակարգ, համատարած գործազրկություն, տնտեսական դժվարություններ կրող ընտանիքների թվի օր-օրի ավելացում, ոչ լիարժեք ընտանիքներ, որբություն, վերակազմավորված ընտանիքներում անհաջողություններ և այլն: Պատճառների շարքը կարելի է շատ երկար թվել, որոնք իրենց անմիջական ազդեցությունն ունեցան երեխաների վրա. արդյունքում ՀՊԿՈՒԵ-ի երեխաների թվի շարունակական աճ: Նրանց այլընտրնաքային խնամքը կազմակերպվում է ՀՀ տարածքում /նաև մարզից/ կանխելու և նրանց խնամքը տեղում կազմակերպելու համար Գյումրու քաղաքապետարանը նախաձեռնում է հիմնել խնամքի հաստատություն` հատուկ տիպի մանկատուն: 
Գյումրու "Հույս" մանկատունը ստեղծվել է 2000 թվականի դեկտեմբերի 2-ին: 2003 թվականի հունվարի 1-ին այն անցել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության ենթակայությանը: Այստեղ խնամվում է 4-ից մինչև 18 տարեկան թվով 63 երեխաներ Շիրակի մարզի տարածքից /հիմնականում Գյումրիից/, 2-ը Վանաձոր և 2-ն էլ Ալավերդի քաղաքներից: Երեխաներից 31-ը 4-8 տարեկան են, 32-ը` 9-18 /դեռահասները մոտ 50 տոկոս են կազմում/: Հաստատությունում խնամվող 27 երեխա սոցիալապես անապահով, բայց լիարժեք ընտանիքներից են: Միայն 2-ն են երկկողմանի և 9-ը միակողմանի ծնողազուրկ: 5 երեխաներ անբարենպաստ ընտանիքներից են /ծնողները տարբեր կարգի հաշմանդամություն ունեն/, 8-ը միայնակ մոր երեխաներ են, 9-ը ` ամուսնալուծված ծնողների, 3-ի ծնողները /հայր/գտնվում են ազատազրկման մեջ: Մանկատանը խնամվում են երեխաներ /4 երեխա/, որոնց ծնողները իրավաբանորեն հրաժարվել են նրանցից: 
Երեխաներին մանկատուն ընդունում են Գյումրու քաղաքապետարանի Որդեգրման, խնամակալության, հոգեբարձության և անչափահասների հարցերով զբաղվող հանձնաժողովի որոշամամբ, որը հաստատվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության կողմից: Երեխայի ծնողը կամ մեկ այլ հարազատ կամ բարեկամ դիմում է հանձնաժողովին, որն էլ քննության է առնում հարցը և կայացնում համապատսախան որոշում: Հանձնաժողովը հաշվի է առնմում ընտանիքի սոցիալ-տնտեսական, նյութական պայմանները, ծնողների և ընտանիքում գտնվող այլ անդամների առկայությունը, նրանց զբաղվածությունն ու կարգավիճակը և այլ պայմաններ: Մանկատանը կան երեխաներ, ովքեր այստեղ են տեղափոխվել Գյումրու ՆԳ բաժնի աշխատակիցների կողմից` փողոցում թափառելու, մուրացկանությամբ զբաղվելու ժամանակ /տես հավելված 1/: 
"Հույս" մանկատանը շենքը կառուցվել է 1961թվականին, երկհարկանի է, ունի 2 մասնաշենք: Նախքան մանկատուն վերանվանվելը ծառայել է որպես նախակրթարան: Շենքը չի համապատասխանում մանկատան ստանդարտներին և պահանջներին, կարիք ունի հիմնովին վերանորոգման: Քանի որ այստեղ ապրում են տարբեր սեռի և տարիքի երեխաներ, ուստի անհրաժեշտություն կա խմբասենյակները և ննջասենյակները առանձնացնելու` ըստ տարիքի և սեռի: Շենքում գտնվող գույքը 15-20 տարվա մաշվածություն ունի, այն ժառանգություն է մնացել նախկին նախակրթարանից և նորացման կարիք է զգացվում: Մանկատանը բացակայում է հանդիպման սենյակը, որտեղ երեխան ծնողի հետ կկարողանա ազատ հաղորդակցվել. ծնող-երեխա հանդիպումն անցնում է միջանցքում, լավագույն դեպքում բակում կամ երեխայի հանգստյան սենյակում /ննջարանում/: 
Փաստորեն մանկատունն իր ողջ գործունեությամբ պետք է փոխարանին ընտանիքի գործառույթներին: Արհեստավարժ բամամասնագիտական թիմի աշխատանքներից է կախված, թե ինչպիսին կլինեն այս երեխաները ապագայում` հասարակության համար արժեք, թե վնաս ներկայացնող անձինք: Մասնագետների աջակցությամբ, ծնողի հետ միասին, պետք է իրականցվի երեխայի վերասոցիալականցումը, հնարավորություն տալ վերագնահատելու սեփական անձնային արժեքները /ազատություն, ինքնուրույնություն, համառություն/: Այստեղ պետք է սեր, ջերմություն, նվիրվածություն, միաժամանկ հարկավոր է մասնագիտական դրսևորմամբ չվնասել երեխայի ներաշխարհը, համակախյալության մեջ չգցել նրան, հենվեն նրա դրական, ուժեղ կողմերի վրա, օգտագործել և զարգացնել դրանք:
Մանկատանը երեխաների կրթադաստիարակչական և խնամքի հարցերում ընդգրկված են 42 աշխատակիցներ: Առաջնահերթությունը տրվում է երեխաների լիարժեք կրությանը, որը կազմակերպվում է թվով 4 միջնակարգ դպրոցում /54 երեխա/: Հաստատությունում մանկավարժ-դաստիարակների, կամավորների օգնությամբ կատարվում է դասապատրաստում, լրացուցիչ առարկայական պարապմունքների կազմակերպում: Գործում է նաև նախադպրոցական խումբ: Երեխաները մշատապես գտնվում են հոգեբանի և սոցիալական աշխատողի հսկողության տակ: Հոգեվերականգնողական թերապևտիկ աշխատանքներ են տարվում երեխաների, նրանց ընտանիքների հետ: Կարգավորվում են ծնող-երեխա, ընտանիք-հաստատություն, երեխա-դպրոց կապերը, միջանձնային հարաբերությունները հաստատության ներսում: Հաղթհարվում են կոնֆլիկտային, ճգնաժամային իրավիճակները: Առանձնահատուկ վերաբերմունք են պահանջում դեռահասները, ՙդժվար՚ երեխաները, ինչպես անվանում են դաստիարակները: 
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հատկապես երեխա-դպրոց, երեխա-համադասարանցիներ փոխհարաբերությունները, քանզի դպրոցն այն միջավայրն է, ուր երեխաները շփվում են հաստատության հետ իրենց մանկատան պատերից դուրս: Այստեղ է, որ նրանք բախվում են սոցիալ-հոգեբանական մի շարք խնդիրների. պիտակավորումը որպես մանկատան, աղքատ, կարիքավոր ընտանիքի երեխայի, խղճահարությունը որպես թույլի, լքվածի, անկարողի և հակառակը` անդաստիարակելի, թափառող-մուրացիկի կամ ապագա հանցագործի: Կարևոր է ընդգծել նաև այն փաստը, որ դպրոցը չունի արհեստավարժ մասնագետ /սոցիալական աշխատող, հոգեբան/, որը կմիջամտեր և կվերահսկեր առկա բախումնային իրավիճակը: 
Երեխաների առօրյան ճիշտ կազմակերպելու, բազմակողմանի դաստիարակություն իրականացնելու, արհեստ, մասնագիտություն սովորեցնելու հարցում գործում են մի շարք խմբակներ` կար ու ձև, կոշկակարություն, սուրսերամարտ, բռնցքամարտ, պար, բեմարվեստ, կրոն, վորվեցողության կանոններ, հողագործություն և այլն: Այս ամենը կնպաստի երեխայի ճիշտ սոցիալականացմանը: Սակայն աշխատանքային և կրթական դաստիարակությունը անընդհատ և լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ են համապատասխան հումք և նյութեր, ինչպես նաև գրենական պիտույքներ, որոնց պակասը միշտ զգացվում է: Ինչպես նաև կազմակերպվում են ճամբարներ, որոնք հովանավորվում են բարեգործական, հասարակական կազմակերպությունների կողմից: Մանկատունը չունի նաև մարզադահլիճ և մարզագույք: 
Մանկատան երեխաները ապահովված են նաև բուժօգնությամբ: 
ՀՀ-ում գործող հաստատություններում աշխատողների և երեխաների հարաբերակցությունը տատանվում է,սակայն ընդհանուր առմամբ նշվում է, որ յուրաքանչյուր 2 երեխայի ընկնում է 1 աշխատակից, որը համարվում է բավարար ցուցանիշ: Սակայն հաստատություններում յուրաքանչյուր խնամողի ընկնում է 3-5 երեխա, որը, բնականաբար, խնամքի տեսանկյունից ոչ միայն անարդյուանվետ է, այլ նաև ռիսկային: Բացի դա, չնայած հաստատության աշխատողները նվիրված են իրենց աշխատանքին, սակայն նկատվում է վերապատրաստման և մասնագիտական կարողությունների պակաս: Չի պահպանվում նաև դաստիարակների սեռային համաչափությունը, կապված արական սեռի խնամողների դաստիարիակման գործընթացի հետ: 
"Հույս” մանկատունը ևս ֆինանասավորվում է ՀՀ պետական բյուջեից, մասնավորապես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության բյուջեից: Տարեկան ֆինանսավորումը կազմում է 38մլն 546հազար դրամ, որի մեջ մտնում են աշխատավարձ, կենսաթոշակային ֆոնդի ծախսեր, գույք, սարքավորումներ, սնունդ, գործողում և կոմունալ ծախսեր: ՙՀույս՚ մանկատունը այս առումով բացառություն չէ, և ինչպես մյուս նմանատիպ հաստատություններում, որոնք ֆինանասավորվում են ՀՀ պետբյուջեից, գումարը բավականեցնում է միայն սնունդի և աշխատավարձի ծախսերը հոգալուն: Իրականում արդեն երկար ժամանակ է, որ նման հաստատությունները չեն ստանում շենքերի շահագործման, կահույքի և սարքավորումների, հագուստեղենի և բժշկական և այլ նյութերի սպասարկման միջոցներ, և հաստատությունները հայտնվել են անմխիթար վիճակում: Բացի պետական ֆինանսավորումից, հաստատությունների տնօրեններին երբեմն հաջողվում է գտնել ֆինանսավորման այլ աղբյուրներ /կազմակերպություններ, անհատ բարերարներ/, որոնքց շնորհիվ կարողանում են կազմակերպել հաստատության գոյությունը: ՙԿարիտաս՚ բարեգործական կազմակերպության կողմից մանկատան բակում կառուցվել է ջերմոց, ՙVOS՚ կազմակերպությունը վերանորոգել է ճաշասենյակը և նախատեսվում է նաև մուտքի նորոգում: 
Սակայն այս ամենով հանդերձ երեխաների զարգացման վրա ազդող ինստիտուցիոնալիզացիայի բացասական հետևանքները հայտնի են /զարգացման հետ կապված, վարքի ձևավորման, համապատասխան դերերի ընդօրինակման և այլն/: Պարզ է, որ սոցիալապես վտանգված երեխաներին օգնելու նվազ արդյունավետ միջոց է այն, նաև ավելացնենք ևս մեկ բացասական բնութագիր` դրա ծախսատարությունը և ակնհայտ կդառնա, որ ինստիտուցիոնալ խնամքը հանդիսանում է խնամքի այլընտրանքային տարբերակներից ամենաարդյունավետը: 
Երեխան իր ընտանիքի և համայնքի մի մասն է: Ցանկացած երեխա ունի ընտանեկան խնամք ստանալու իրավունք: Երեխային հատուկ հաստատություն տեղավորելը պետք է ամենածայրահեղ քայլը լինի: Եվ ոչ մի դեպքում երեխաների համար նախատեսված հատուկ հաստատությունները չպետք է խոշոր և լքված ՙպահեստ՚ հիշեցնեն: Հաստատություններում երեխաների տեղավորումը, նույնիսկ լավագույն մտադրությունների դեպքում, խոչնդոտում է նրանց մտավոր, ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական զարգացմանը: Որքան ավելի վաղ հասակում է երեխան տեղավորվել նման կարգի հաստատություններում, և որքան ավելի երկար ժամանակ է այնտեղ գտնվել, այնքան ավելի մեծ է նրան հասցվող վնասի չափը: Լավագույն դեպքում հաստատություններում գտնվող երեխաները զրկվում են իրենց ներուժը զարգացնելու հանարավորություններից, վատագույն դեպքում` իրենց ամենահիմնարար իրավունքներից: Թեև երեխայի ընտանիքից բաժանումը երբեմն միակ տարբերակն է, այնուամենայնիվ, բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, թե որքան դժվար է պետության համար հանդես գալ լավ ծնողի դեպքում: Չկրթված կամ անտուն մարդկանց, հանցագործների, մարմնավաճառությամբ զբաղվողների, անչափահաս տարիքում հղիության դեպքերի, գործազրկության և աղքատության վերաբերյալ վիճակագրական տվյալներում գերակշռում են հասարակության այն անդամները, ովքեր զրկված են եղել ընտանեկան խնամքից /ՙՍոցիալական մոնիտոր՚ 2002թ./: 
Հաշվի առնելով հաստատության թերի կողմերը և ընտանիքում խնամքի կազմակերպման անհնարիությունը, ընդգծում են սոցիալական աշխատանքի ծառայության անհրաժեշտությունը` որպես մասնագիտական միջամտություն: Նախևառաջ երեխայի հետ աշխատելի անհրաժեշտ է հիշել, որ երեխաների հետ սոցիալական աշխատանքը զբաղեցնում է առանձնահատուկ տեղ, քանի որ այս դեպքում սոցիալական աշխատողը գործ ունի դեռ ոչ հասուն, զարգացման և անհատի կայացման գործընթացում գտնվող, անպաշտպան և խոցելի էակի հետ: Ի տարբերություն մեծահասկաների, երեխան ոչ միշտ կարող է գիտակցել, որ ինքն ունի այս կամ այն խնդիրը, իսկ եթե նույնիսկ անհանգստություն է զգում, ապա շատ հաճախ չի հասկանում դրա պատճառները կամ չի կարողանում այն ձևակերպել: Հետևաբար հաճախ ճգիտեմ ում դիմել մասնագիտական օգնություն ստանալու համար: Երեխայի հետ սոցիալական աշխատանքը կարելի է ներկայացնհել հետևյալ կերպ. 
1. Խորհրդատվություն, որի նպատակը խորհրդառուի հոգեվիճակի թեթևացումն է: Օրինակ` ամուսնալուծության գործընթացում ծնողները ծանրաբռնված լինելով սեփական խնդիրներով մոռանում են երեխայի գոյության մասին, որն այդ ժամանակ հատկապես կարիք ոնի մեկի, որի հետ կարողանար կիսվել, ստանալ տեղեկություններ և և իրենց լքված, արհամարված չզգա: Նույնը նաև մանկատանը հայտնվելով սոցիալական աշխատողը աշխատելով միաժամանակ: 
2. Խնդրի լուծմանն ուղղված հնարավոր գործնական քայլերի իրագործումը` որպես կազմակերպիչ, միջնորդ, փաստաբան: 
3. Վերահսկում է, այսինքն` աշխատելով երեխայի հետ, սոցիալական աշխատողը պարտավոր է հետևել նրան և նրա շրջապատին` երեխային վնասելու գործընթացը ժամանակին նախազգուշացնելու և կանխելու նպատակով: 
Որքան էլ կարևորենք երեխաների խնամքով զբաղվող հաստատություններում արհեստավարժ մասնագետների ներկայությունը և նրանց մասնագիտական միջամտությունը` երեխայի ընթացիկ և հետագա զարգացման համար, միևնույնն է` հաստատությունը չի կարող փոխարինել ընտանիքին, իսկ պետության համար, ինչպես արդեն նշվեց, դժվար է հանդես գալ որպես լավ ծնող: Դրա համար դիտարկեն խնամատար ընտանիքը` որպես սոցիալապես վտանգված երեխաների խնամքի այլընտրանքային տարբերակ: Պետության կողմից հատուկ հաստատության փոխարինումը ընտանիքի միջոցով ցուցաբերվող խնամքով` որոշիչ քայլ կլինի երեխաների պաշտպանության գործում: Բացի այդ, այն թույլ չի տա, որ երեխաները տարիներ շարունակ գտնվեն հաստատության և մասնագետների խնամքի տակ:
Դիտումներ: 3761 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: