Կիրակի, 28.04.2024, 17:23

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 26 » "Փողոցի երեխաները" որպես հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաների խումբ
23:49
"Փողոցի երեխաները" որպես հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաների խումբ
"Փողոցի երեխաները" որպես հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաների խումբ
 
Մանկությունը հանդիսանում է անհատի զարգացման կարևորագույն փուլերից մեկը և հին ժամանակներից ի վեր եղել է մանրամասն ուումնասիրությունների օբյեկտ: Մանկության թեման տեղ է գտել հին հունական և հռոմեական փիլիսոփաների` Սոկրատի, Պլատոնի, Էպիկուրի, Լուկրեցիոսի, Արիստոտելի աշխատություններում, իսկ ավելի ուշ` Ռուսոյի, Պեստալոցու, Կոմենսկու սոցիալ-մանկավարժական ուսմունքներում: Սակայն մանկության հայեցակարգի մշակման նկատմամբ գիտնակնների հետաքրքրությունը առաջ է եկել 20-րդ դարի 2-րդ կեսին: Դա պայմանավորված է երեխայի անհատականության նկատմամբ ուշադրության ուժեղացմամբ, նաև այն հիմնախնդիրներով, որոնք համապատասխանում են երեխայի կարգավիճակի նորովի ըմբռնմանը և հասարակական կյանքում ունեցած նոր դերին: Սոցիալական կարգավիճակը /ստատուսը/ հասարակության մեջ մարդու զբաղեցրած դիրքն է, որը ենթադրում է որոշակի իրավունքներ և պարտականություններ: Մարդու կարգավիճակը որոշվում է զբաղեցրած հիմնական դիրքով: Սոցիալական դերը որոշակի կարգավիճակ ունեցող մարդուց ակնկալվող վարքն է: Սոցիալական դերը բխում է սոցիալական կարգավիճակից: Բոլորին հայտնի են ընտանեկան դերերը` հայր, մայր, երեխա, քույր, եղբայր և այլն:
Մարդիկ ծննդյան օրից նախապատրաստվում են այն դերին, որոնք ստիպված են կատարելու կամ ցանկանում են: Դերերին նախապատրաստվելու այդ գործընթացը ներառվում է սոցիալականացման գործընթացի մեջ: Սոցիալականացում անվանում են այն ուղիներն ու միջոցները, որոնցով անհատը ձեռք է բերում իր սոցիալական դերերին համապատասխանող գիտելիքներ, հմտություններ և դիրքորոշումներ: Երեխան ծննդյան օրից յուրացնում է հասարակության կողմից ստեղծված վարքի օրինակներն ու մշակութային արժեքները: Նա դա անում է ոչ միայն մասնագետների ու շահագրգիռ անձանց հսկողությամբ, այլև տեսնելով ու լսելով այն ամենը, ինչ տեղի է ունենում իր շրջապատում: Սոցիալականացման հիմնախնդիրը մարդու կայացումն ու զարգացումն է, հանրային կյանքում նրա ընդգրկումը, թե ինչպես է մարդը դառնում անհատ, ինչպես է ձևավորվում նրա անձը, ինչպես է կենսաբանական էակից փոխարկվում սոցիալականի:
Առանձնացնում ենք առաջնային և երկրորդային սոցիալականցում: Առաջնային սոցիալականցումը ընդգրկում է մանկության ու պատանեկության ժամանակահատվածը: Այն ներառում է միջանձնային փոխհարաբերությունների ոլորտը: Երկրորդային սոցիալականացումը զբաղեցում է ավելի երկար ժամանակահատված` երիտասարդության, հասունության և ծերության հասակները: Այն ներառում է սոցիալական հարաբերությունների ոլորտը: Գոյություն ունեն սոցիալականացման 3 տեսակներ.
1. ադեկվատ - անձի նորմալ զարգացում.
2. ոչ ադեկվատ - երբ գոյություն ունեն նորմալ զարգացմանը խոչընդոտող պայմաններ:
3. սոցիալականացում, որը բնորոշ է այլ մշակույթի` փախստականներ, միգրանտներ /3, էջ 10/:
Մանկության պաշտպանությունը յուրաքանչյուր հասարակության գոյության պայմանն է: Այդ խնդիրը դրված է պետության և հասարակության վրա, կանոնակարգվում է օրենքով, միջազգային կոնվենցիաներով, երաշխավորվում է գործող սոցիալական քաղաքականությամբ և իրագործվում է համապատասխան սոցիալական ինստիտուտների գործառույթներով: Սոցիալական ինստիտուտները դերերի և կարգավիճակների ամբողջություն է, որը նախատեսված է որոշակի սոցիալական պահանջմունքների բավարարման համար: Եթե հասարակության փոխարկման ընթացքում առաջանում է նոր պահանջմունք, ապա շուտով ստեղծվում է այդ պահանջմունքը բավարարող ինստիտուտ /10, էջ 73/: Այսօր մենք ապրում ենք մեծապես ինստիտուցիոնալիզացված, այսինքն` բազմատեսակ սոցիալական ինստիտուտներից բաղկացած հասարակության մեջ: Ինստիտուտներն ավելի կանխատեսելի ու կառավարելի են դարձնում հասարակական կյանքը:
Կարելի է առանձնացնել մի շարք պատճառներ, որոնք հանգեցրել են Հայաստանում ինստիտուցիոնալիզացման աճին.
1. այլընտրանքային խնամքի բացակայությունը - նախկին Խորհրդային Միության ժամանակաշրջանում հաստատությունները դիտվում էին որպես միակ և լավագույն եղանակ երեխաների դաստիարակությունն ու կրթությունը ապահովելու համար: Չնայած 1980 թվականի վարջին ինստիտուցիոնալիզացումը, դրա հետ կապված ծախսերը, արդյունավետությունը և երեխաների վրա խաթարող ազդեցությունը դարձան պետական քաղաքական բանավեճերի առարկա, սակայն միայն վերջերս է ինստիտուցոնալիզացման մասին խնդիրը դարձլ Հայաստանում վարվող պետական քաղաքականության կիզակետ:
2. տնտեսության կազմալուծումը, որի հետևանքով բնակչության մեծ մասն ապրում է աղքատության մեջ: Չկարողանալով բավարարել երեխաների գոնե մինիմալ պահանջմունքները, նրանց տեղավորում են հաստատություններում, ուր նրանք ապրում են, ստանում կանոնավոր կրթություն` բացառապես անվճար սկզբունքով:
3. ընտանիքի կազմալուծումը-տնտեսական դժվարությունները հանգեցնում են ընտանիքի ներսում կոնֆլիկտային իրավիճակների, ալկոհոլի չարաշահման, հանցագործության և ֆիզիկական հիվանդություների:
4. կյանքի դժվար պայմաններում հայտնված երեխաների նկատմամբ վերաբերմունքը - հասարակությունը, կարելի է ասել, չի ընդունում նման երևույթը և շարունակում է այդպիսի երեխաների "քարկոծումը": Ընտանիքը երեխաներին տեղավորում է հատուկ տիպի հաստատություններ` նրանց զերծ պահելով հասարակության ցուցաբերած թշնամանքից, պիտակավորումից /ստիգմա/:
5. մեկ այլ պատճառ համակարգային հիմնախնդիրները, այսինքն` սոցիալական ապահովության համակարգի արդյունավետությունը, սոցիալական ընդհանուր քաղաքականությունը, անբավարար ֆիզիկական ռեսուրսները, քանզի գործող համակարգը ժառանգված խորհրդային միությունից, իրեն այլևս չէր արդարացնում, իսկ սոցիալական աշխատանքի ինստիտուտն /համապատասխան մասնագետներով/ ու համապատսխան խնամքի ծառայությունները բացակայում են /ծնողի ֆիզիկական կորուստ, ծնողական պարտականություններից հրաժարում, լքվածություն/:
Հայտնի է, ծնողական խնամքից զրկված երեխաներին աջակցելու համար մարդկությունն ունի այլընտրանքային խնամքի մեծ փորձ: Հայաստանում առաջին որբանոցները հիմնվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին` պատմական անհրաժեշտությամբ: Մանավորապես 1915 թվականի եղեռնից հետո, երբ անահամար երեխաներ դարձան ծնողազուրկ: Այն ժամանակվա որբանոցները ներկայիս մանկատների հետ ընդհանուրություն ունեին, սակայն որբանոցը նույն մանկատունը չէ: Մանկատանը որբ երեխաներից բացի խնամվում են նաև երեխաներ, որոնց ծնողները ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում կազմակերպել իրենց երեխաների խնամքը:
Նման հաստատությունները կոչված են բավարարելու երեխաների` խնամվողների պահանջմունքներն ու կարիքները: Պահանջմունքներն անհատի կամ խմբի ունեցած կարիքներն են, որոնց բավարարումն անհրաժեշտ է տվյալ անձի կամ խմբի նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար /10, էջ 68/: Իսկ երբ առկա է նորմալ զարգացման համար անհրաժեշտ պայմանների /մեկի կամ մի քանիսի/ բավարարման անհնարինություն, ապա առաջանում է հատուկ պաշտպանության կարիք, հետևաբար և հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաներ /ՀՊԿՈՒԵ/:
Ըստ կարիքների առանձնահատկությունների պայմանավորված` երեխաները բաժանվում են հիմնական 4 խմբի`
1. որբ երեխաներ
2. սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ
3. փողոցի երեխաներ
4. հաշմանդամ երեխաներ:
1. Որբությունը սոցիալական երևույթ է, որը պայմանավորված է հասարակության մեջ այնպիսի երեխաների գոյությամբ, որոնց ծնողները մահացած են, կամ որոնք զուրկ են ծնողական խնամքից /ծնողները զրկված են ծնողական իրավունքներից կամ էլ զրկված չեն ծնողական իրավունքներից, սակայն իրականում չեն զբաղվում իրենց երեխաների խնամքով/: Ըստ այդմ որբ երեխաներին կարելի է բաժանել ծնողազուրկների /կենսաբանական/ և լքվածների /սոցիալական/: Կենսաբանական որբ տերմինը կարելի է կիրառել այն երեխային նկարագրելու համար, որը կորցրել է մեկ կամ երկու ծնողներին էլ: Սոցիալական որբ տերմինը կիրառվում է այնպիսի իրավիճակ նկարագրելու համար, երբ երեխայի ծնողը կամ խնամակալը լքում է նրան, նաև այն դեպքում, երբ ծնողը երեխային թողնում է խնամքի հաստատությունում` առանց երեխային մշտապես լքելու մտադրության: Սակայն կարճ ժամկետով կամ այսպես ասած` անհայտ ժամկետով լքված երեխան ծնողի կողմից մոռացության է մատնվում, չեն այցելում կամ կապ չեն ապահովում նրա հետ, բայց նաև իրավաբանորեն էլ չեն հրաժարվում երեխայից: Որպես կանոն նման երեխաներից հասարակությունը սպասում է ագրեսիվ կամ էլ ընդհակառակը` խեղճ, անկարող պահվածք:
2.Սոցիալապես անապահով են համարվում ծնողներ չունեցող կամ միածնող /սովորաբար միայն մայր/ երեխաները, որոնց ծնողները գործազրկության, հիվանդության, անաշխատունակության /ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն/, իրավախախտ վարքի կամ այլ պատճառներով ի վիճակի չեն կազմակերպելու նրանց խնամքը: Դուրս գալով սոցիալապես անապահով, աղքատ ընտանիքներից, որոնք հիմնականում բնութագրվում են նյութական ոչ բավարար պայմաններով, ցածր կենսամակարդակով, ներկայանում են որպես ֆիզիկական և հոգեպես ոչ զարգացած անհատներ: Որպես կանոն, այդ երեխաները լինում են թերսնված, ունենում են ուսման ցածր առաջադիմություն /եթե իհարկե ուսուցումը դպրոցում տնտեսապես ձեռնտու է ընտանիքին/, ունենում են քրոնիկ, ինֆեկցիոն հիվանդություններ, նյարդային էմոցիոնալ խանգարումներ, վարքային շեղումներ, այս ամենին ավելացրած նաև աղքատ դասի պատականելու պիտակավորումը:
3. ՙՓողոցի երեխաները՚ այն երեխաներն են, որոնց համար փողոցը տարբեր պատճառներով փոխարինել է տանը` ընտանիքին: Նրանք ենթարկվում են ֆիզիկական, էմոցիոնալ և սեռական բռնության: Զրկված են հարազատների և մտերիմների հետ սոցիալ-էմոցիոնալ շփումից, դուրս են մնացել կրթական համակարգից, ունեն տարրական գիտելիքներ, հասակակաիցների համեմատ հետ են մնում ինտելեկտուալ, ինչպես նաև ֆիզիկական աճի չափանիշներով: Սնունդը հայթայթում են նույնիսկ աղբամաններից, վատառողջ են, տառապում են քրոնիկ և ինֆեկցիոն հինադություններով: Գումար ձեռք են բերում մուրացկանությամբ, մանր գողություններ կատարելով կամ լավագույն դեպքում թերթերի, ծաղիկների և այլնի վաճառքից:
Քաղաքական փոփոխությունները և չմտածված տնտեսական բարեփոխումները միշտ օրինաչափորեն բերում են ապակայունացման, և , որպես կանոն, ճգնաժամի: Իր հերթին, ցանկացած ճգնաժամի հետևանքներ են բազմաթիվ սոցիալական հիմնահարցեր: Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցիալական և ճգնաժամի զոհերն առաջին հերթին եղան երեխաները:
Աղքատության, դպրոցի վատթարացման և արտադպրոցական համակարգի փլուզման պատճառով նույն ճգնաժամի հետևայքով առաջացավ հայ ժողովրդին անհնարիր և խորթ թափառող, անտուն և մուրացիկ անվանումները վերագրվեին նաև երեխաներին:
Հայասատանի քաղաքների փողոցներում, հասարակական տրանսպորտում, եկեղեցիների մոտ հայտնվեցին մուրացկանությամբ զբաղվող երեխաներ: Այդ երեխաները շրջանների կամ հեռավոր գյուղերի բնակիչներ են: Նրանք գալիս են քաղաք, որովհետև այստեղ մեծ թվով մարդիկ կան, ովքեր ի վիճակի են ողորմություն տալ կամ որևէ ծառայության դիմաց վճարել: Զգալիորեն աճեց 90-ականներին անչափահասների հանցագործությունների ցուցանիշը: Տարածվում է մանկական թմրամոլությունը և պոռնկությունը: Եզակի չեն երեխաների վեներական հիվանդությունների դեպքերը:
Բազմաթիվ երեխաներ թափառում են փողոցներում` զրկվելով տան ջերմությունից, կրթությունից, պետության և հասարակության ուշադրությունից` մեծանալով ստորության և բռնության դաժան պայմաններում: Ըստ ՆԳ նախարարության քրեական հետախուզության վարչության անչափահասների ընդունման և տեղաբախշման բաժնի տվյալների` եթե 1995թ. հանրապետությունում հաշվառման էր վերցված թափառող և մուրացիկ 100 անչափահաս, ապա 1996թ.` 350: Անշուշտ նմանատիպ չհաշվառված երեխաներն ավելի մեծ թիվ են կազմում: Երևանի մաշկավեներական դիսպանսերի տվյալներով 1996թ. 107 ստուգված դեռահասներից 15-ը հիվանդ էին սիդիլիսով և 21-ը հոնորեայով, 1997թ.` 125 ստուգված դեռահասներից 13-ը սիֆիլիզով, իսկ 30-ը` հոնորեայով /7, էջ 10/: Ինչպես նշում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեցենտ Ա. Գաբուզյանը, հանցագործությունը Հայաստանում մշտական աճ է ցույց տալիս: Բացառություն չի կազմում նաև անչափահասների հանցագործությունը, ընդ որում, մտահոգիչ է, որ այն վատանում է ոչ միայն քանակային, այլ նաև որակային իմաստով: Այսինքն, բացի անչափահասների հանցագործության համար ավանդական գողությունից. խուլիգանությունից և այլն, տարածվում են ռեկետը, թմրանյութերի վաճառքը, խարդախությունը: Ավելացել են զենքի օգտագործման դեպքերը:
Խնամազուրկ թափառող երեխաներն ժամանակի մեծ մասն անց են կացնում փողոցում /հաճախակի նույնիսկ գիշերը/, հայթայթում են օրվա հացը մուրացկանությամբ, մանր առևտրով, բեռնակրությամբ, գողությամբ, պոռնկությամբ և այլն` չընդգրկված լինելով ընտանեկան կյանքին, չսովորելով /ի սկզբանե չընդունվելով դպրոց կամ թողնելով այն/, չունենալով որոշակի օրինական զբաղմունք /9, էջ 114/: Ըստ փողոցում հայտնվելու պատճառների երեխաները պայմանականորեն բաժանվում են 4 հետևայալ խմբերի`
1. Խնամազուրկ - ունեն ընտանիք, սակայն որևէ պատճառով զրկված են ընտանեկան խնամքից: Միջազգային ընդունված սահմանումը այս խմբի` ՙերեխաներ, զրկված ծնողական խնամքից և աջակցությունից՚: Հաճախ այս զրկվածությունը ի սկզբանե կրում է ժամանակավոր բնույթ, սակայն, որպես կանոն, կրում է անվերադարձ բնույթ:
2. Ընտանեկան բյուջեն փողոցում "վաստակող"-նրանք ընտանիքի սոցիալական վատթարագույն պայմանների պատճառով փող են ՙվաստակում՚ փողոցում` մուրացկանությամբ, մանր առևտրով և այլն` հաճախակի կերակրելով ողջ ընտանիքը: Ի տարբերություն մյուս խմբերի, նրանք կոկիկ հագնված են, խնամված:
3. Ընտանիքից առանձնացող երեխաներ-նրանք սոցիալական տարբեր պատճառներով ընտանիքից ինքնակամ առանձնացել են կամ ունեն ընտանեկան հարաբերությունների լուրջ խախտումներ: Հենց նրանք էլ կազմում են դեվիանտ /շեղվող/ վարքով երեխաների մեծամասնությունը:
4. Որբեր-ընդհանրապես չունեն խնամողներ, առանձնացվում են անգրագիտությամբ, օրեցօր ավելացող դաժանությամբ, բարոյական արժեքների համակարգի շեղվածությամբ: Նրանց շրջանում տարածված են հիվանդությունները, տառապում են թերսնուցմամբ, ցրտահարումից, կեղտից: Իսկ ամենակարևորը, նրանք բոլորը խիստ կարոտ են մարդկային ջերմության /1, էջ 31/:
Այսօր այս երեխաների քանակը հանրապետությունում կրճատվել է, ինչպես նաև մեր քաղաքում, սակայն դա չի նշանակում, որ խնդիրները լուծված են: Իրականում վերահսկողությունն է ուժեղացել և նրանց ՆԳ աշխատակիցների կողմից անմիջապես հայտնվում և տեղափոխվում են հաստատություններ: Սա խնդրի լուծում չէ, անհրաժեշտ է մասնագիտական միջամտություն և սա դառնում է միջազգային սոցիալական աշխատանքի միջամտության հարց` ինչպես ապացուցում են փաստերը: Համաձայն ՙԱրգումենտի և ֆակտի՚ օրաթերթի տեղեկատվության այսօրվա ժողովրդավարական Ռուսաստանում ավելի քան 70 000 երեխաներ փողոցում են, գրեթե 400000` որբ են, մոտ 30000 գրանցված են որպես անհայտ կորած, և 150 000 ամեն տարի փախչում են տներից:
Իսկ երեխաները ըստ վիճակագրության /Index on censorship, 2/97/, օրեկան 3 երեխա ԱՄՆ-ում մահանում է բռնությունից իսկ 20%- ն ապրում է աղքատության մեջ: 1979թ. Մեծ Բրիտանիայում 10 երեխաներից 1-ն էր ապրում աղքատության մեջ, իսկ 1996թ.` արդեն 3-ից մեկը:
Ինչպես գիտենք ՀՊԿՈՒԵ-ը, ըստ կյանքի և զարգացման համար առկա ռիսկի, բնութագրվում են որպես ցածր, միջին և բարձր ռիսկայնության, այստեղ նկատի է առնվում նաև ծնողական զգայության գործոնը /1, էջ 25/:
Ցածր ռիսկի խմբին դասվում են ՀՊԿՈՒ այն երեխաները, որոնք ունեն ապաստան, ապրելու ոչ լիարժեք պայմաններ, սակայն ծնող կամ ծնողներ, ովքեր թեև ունեն ցածր ծնողավարության հմտություններ, բայց նաև ունեն դրական տրամադրվածություն երեխաների հանդեպ, փնտրում են ուղիներ իրավիճակը շտկելու` հոգուտ երեխայի: Այս խմբի երեխաները ժամանակ առ ժամանակ ենթարկվում են զրկանքների /կրթության մասնակի ընդհատում, միատար, ոչ կալորիական սնունդ, ոչ սեզոնային հագուստ, զվարժանքների մինիմալ հնարավորություն/, սակայն մնում են ընտանիքի և ծնողական խնամքի, հսկողության տակ: Սրանք, կարելի է ասել, աղքատ և ծայր աղքատ ընտանիքներն են, որտեղ երեխան մնում է ամենակարևոր արժեքը և ընտանեկան ռեսուրսներն ուղղված են նրան, չնայած այն բանի, որ ընտանիքի գոյատևումը կայուն բնույթ չունի, մասնակիորեն մեկուսացված է /ամաչում է իր վիճակից/: Նրանք եթե հայտնվում են մանկատանը, ապա ոչ երկար ժամանակով, քանի որ ծնողը հետ է տանում երեխային:
Դիտումներ: 3012 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 4.5/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: