Կիրակի, 28.04.2024, 03:47

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 26 » ԻՄԱՍՏՈՒՆ ԿՆՈՋ ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐԸ
23:16
ԻՄԱՍՏՈՒՆ ԿՆՈՋ ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ԻՄԱՍՏՈՒՆ ԿՆՈՋ ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐԸ
 
Յուրաքանչյուր կին երազում է ունենալ լավ ամուսին, լավ տուն, լավ երեխաներ, գեղեցիկ զարդեր ու լավ սնունդ: «Սա ոչ լավ է, ոչ էլ` վատ, պարզապես նրանք այդպիսին են ստեղծված,-ասում են վեդայական իմաստունները: - Բայց եթե նույնիսկ կինը ստանում է այս ամենը, նա չի կարող ապրել առանց սիրո, քանի որ առանց սիրո նա կորցնում է իր ներքին փայլը»:
 
Սեր և ոչ միայն:
Արևելքում գտնում են, որ առանց սիրո կինն անբավարարված կլինի, որքան էլ նա հաջողություններ ունենա կյանքի մյուս բնագավառներում: Դա են հաստատում նաև եվրոպական սոցիոլոգիական հետազոտությունները, որոնց համաձայն կանանց մեծամասնությունը կյանքում ամենից կարևորը համարում է տղամարդու սերն ու երջանիկ ամուսնությունը (անպայման չէ` գրանցված), որն իրենց համար կարող է պաշտպանություն և հոգատարություն ապահովել: «Հին վեդայական ժամանակներից կնոջ ուսերին կարևոր հոգևոր առաքելություն է եղել դրված, այն է` ստեղծել ընտանիքում բարենպաստ մթնոլորտ, որը կպաշտպանի ամեն տեսակի չարիքներից և կօգնի ընտանիքի բոլոր անդամների բնավորությունների դրական կողմերի զարգացմանը: Սակայն ժամանակակից կանանց մեծ մասը չեն ստանում անհրաժեշտ «տնային» դաստիարակություն,- համարում է վեդայական փիլիսոփայության գիտակ դոկտոր Ալեքսեյ Մերեդովը:- Նրանց փորձը երբեմն ավելի վատ է, քան եթե այն ընդհանրապես չլիներ: Այդ պատճառով եկեք ծանոթանանք հինավուրց գրվածքներին` վեդաներին, որոնց հայտնի է ընտանեկան կյանքում հաջողության հասնելու գաղտնիքը»:
Ամուսինը տերն է, կինը` կառավարիչը
Մոտավորապես այսպես կարելի է ժամանակակից լեզվով «թարգմանել» ընտանիքում փոխհարաբերությունների կառուցման վերաբերյալ հին վեդայական օրենքները: Ընտանեկան կյանքն առաջին հերթին համագործակցություն է: Այդ պատճառով նախ և առաջ հարկավոր է կյանքի համապատասխան ուղեկից ընտրել, որը պատրաստ կլինի համագործակցության: Եվ բոլորովին նշանակություն չունի, թե որքան գեղեցիկ, հարուստ և ռոմանտիկ է նա: Եթե նա չի համապատասխանում որոշակի փոխհարաբերությունների վերաբերյալ ձեր ունեցած դիրքորոշումներին, ապա ավելի հավանական է, որ նա ձեր կեսը չէ: Օրինակ, սիրահարված զույգն ամուսնանում է, ընդ որում` կինը համարում է, որ տղամարդն է իրեն պարտական, իսկ տղամարդը` որ կինը: Համագործակցություն չկա, բոլորը դժբախտ են, կես տարի հետո վրա է հասնում բաժանումը: Իսկ պատճառն այն է, որ երիտասարդները չգիտեն «խաղի կանոնները»: Ամուսնությունը չպետք է հիմնված լինի միայն համակրանքի վրա, այլ պետք է բխի համատեղ կյանքի նպատակի խորը ըմբռնումից: Ընտանեկան կյանքի հաջողությունը 100 տոկոսով կախված է կնոջից: Ավելին` իրերի հենց նման դրությունն է նպաստում և ընտանիքի, և հենց իր` կնոջ շահերին: Միայն մտածեք. եթե նա իր վրա է վերցնում փոխհարաբերությունների ամբողջական և մտածված ղեկավարումը, ապա ոչ ոք (ներառյալ` ամուսինը) չի կարող նրան խանգարել: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր կին պետք է իրական «պրոֆեսիոնալ» դառնա փոխհարաբերությունների ոլորտում, որն այնքան հարազատ է նրա համար: Իրականում դա ամենակարևոր աշխատանքն է, որով պետք է զբաղվել առաջին հերթին: Եթե դուք դա չանեք, ապա ոչ ոք դա չի անի ձեր փոխարեն:
Ընտանիքի նպատակը միավորումն է
«Շատ կարևոր է, որ կինն իր ամուսնու հանդեպ վստահություն և հարգանք ունենա: Նա չպետք է կյանքում այնպիսի նպատակ ունենա, որին նպաստելը ձեզ համար կարող է ամոթալի լինել:,- պնդում են վեդայական իմաստունները: Իսկ եթե ամուսնու միակ նպատակը կնոջը վայելելն է, իսկ կնոջ նպատակը` վայելել ամուսնուն, նրանց մոտ հազիվ թե ինչ-որ բան ստացվի: Հնարավոր չէ անընդմեջ բավարարել մեկը մյուսին: Մեր զգացմունքներն ունեն գերհագեցման հատկություն, և եթե նպատակը միմիայն հաճույքն է, դժգոհություն է առաջանում ընտանիքում, և ամուսիններն ի վերջո բաժանվում են: Առանց նպատակի ընտանեկան կյանքը նմանվում է հեռացող գնացքի: Իսկ որն է ընտանեկան հարաբերությունների ճիշտ նպատակը? Հին գրվածքներն ասում են, որ ամուսինները պետք է ձգտեն միավորման գոյության բոլոր մակարդակների` նյութականի, նուրբ-նյութականի և հոգևորի վրա: Երբ բոլոր մակարդակները հավասարակշռված են, ամուսինները վերածվում են որոշ ամբողջականության: Սակայն եթե առաջընթացը նկատվում է միայն նյութական գործերում, իսկ հոգևոր զարգացումը անտեսվում է, ապա վերջն անխուսափելի է` հիասթափություն` ամուսնուց, ինքն իրենից, կյանքից: Սակայն երբ ամուսինների միջև լիակատար ներդաշնակություն է տիրում, նրանք զարմանալի զգացողություններ են ունենում` պաշտպանվածության զգացում, բավարարվածություն, կայունություն, ինքնավստահություն և անընդհատ աճող սեր ոչ միայն սեփական կեսի, այլև մնացած մարդկանց հանդեպ: Նրանք զգում են կյանքի լեցունությունն ու հաջողությունը, և դա փոխանցվում է նաև ուրիշներին:
Հնազանդվելը նվաստանալ չէ
Մրցակցության ոգին, հաջողության հասնելու, ընտանիքում և հասարակության մեջ առաջատար լինելու ձգտումը տղամարդու հոգեբանության առանձնահատուկ գծերն են: Տղամարդու «ես»-ը ցանկանում է տեր լինել, նա իր հանդեպ հարգանք և հավանություն է պահանջում: Եթե նրան քնքշորեն «երես են տալիս», բոլորի համար ամեն ինչ լավ է: Իսկ կինը ենթարկվողի, սակայն` ոչ երբեք ավելի ցածր, դիրքում ընդունում է իրերի այս բնական դրությունը և փափկորեն զիջում է` այս կերպ խթանելով ամուսնու բոլոր դրական ռեակցիաների դրսևորմանը: Սակայն այսօրվա կանայք սովորում են ձգտել տղամարդու նպատակներին և ձեռքբերումներին` մրցակցելով ուժեղ սեռի հետ և տանը, և աշխատավայրում: Դա ոչ մի դեպքում չի կարելի անել: Տղամարդկային էգոն, հանդիպելով հակազդեցության, սկսում է նմանվել «բանջարանոց մտած փղի» և ավերել իր ճանապարհին հանդիպող ամեն բան: Եվ այս դեպքում ամեն ինչ կորած է: Ամենայն հավանականությամբ ձեր հանդեպ կդրսևորվեն կատաղություն, համառություն, դյուրագրգիռություն, սառը վերաբերմունք, ըմբռնման բացակայություն և նույնիսկ վիրավորանքներ: Վեդայական ժամանակների կանայք բազմաթիվ «գաղտնիքներ» գիտեին: Նրանք հեշտությամբ կարողանում էին կառավարել իրենց ամուսիններին ու հասնել իրենց ուզածին` ընդամենը հագուստի, ձայնի հնչողության, տան կահավորման մեջ ինչ-որ անորսալի փոփոխության, սնունդի մեջ յուրահատուկ համային համադրությունների շնորհիվ: Եվ դա անելիս նրանք մնում էին հեզահամբույր և զգուշավոր: Սակայն այս «վերին պիլոտաժը» ժամանակակից կանանց համար թերևս անհասանելի է:
Երջանիկ ամուսնության օրենքները
Բարելավել պետք է փոխհարաբերությունները, այլ ոչ թե տղամարդուն: Այս հասկացությունները խառնելը կործանարար է ամուսնության համար: Կինը պետք է պատրաստ լինի բոլոր հարցերում հետևել իր ամուսնուն և կիսել նրա բոլոր ձգտումներն ու սկզբունքները: Կնոջ պարտքն է ընդունել բոլոր պայմանները, որոնցում հայտնվում է իր ամուսինը: Ամուսինը հազվադեպ է փոխվում միմիայն այն պատճառով, որ այդպես ցանկանում է կինը: Տղամարդու բոլոր փոփոխությունները կնոջ ձեռքերով են արվում: Ամբողջ սրտով ընդունել ամուսնուն այնպիսին, ինչպիսին նա կա. ահա լավագույն բալասանը, որը թև կտա ամուսնուն ու հավատ կներշնչի հաջողության հանդեպ: Նրան խելացի և նշանակալի համարեք, և դա միշտ իր լավագույն պտուղները կտա հենց ձեզ: Եթե դուք արդեն կատարել եք ձեր ընտրությունը և ձեզ թվում է` ոչ այնքան հաջող կերպով, մի վհատվեք: Կազմեք ձեր ամուսնու լավ ու վատ հատկանիշների ցուցակը: Թղթի մի թերթով ծածկեք բոլոր վատ հատկանիշներն ու նայեք մնացած գրառումներին մեծ ոգևորությամբ` մոռանալով բոլոր վատ հատկությունների մասին: Ձեր ուժեղ կեսի միայն լավ հատկությունները հաշվի առնելով` դուք զգալիորեն կբարելավեք ընտանեկան մթնոլորտը:
Դիտումներ: 780 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: