Շաբաթ, 27.04.2024, 21:04

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » Հոգեբանությունը որպես գիտություն
20:32
Հոգեբանությունը որպես գիտություն
Հոգեբանությունը որպես գիտություն

Հոգեբանությունը որպես գիտություն ունի յուրահատուկ որակավորում, որով և տարբերվում է այլ գիտություններից: Հոգեբանությունը, որպես փորձված գիտելիքների համակարգ, գիտեն շատ քչերը, հիմնականում նրանք, ովքեր հատուկ զբաղվում են լուծելով գիտական և գործնական խնդիրներ: Դրա հետ մեկտեղ որպես կենսական երևույթների համակարգ, հոգեբանությունը ծանոթ է յուրաքանչյուր մարդու: Այն ներկայանում է նրան սեփական զգացումների, կերպարների, պատկերացումների, խոսքի, կամքի, երևակայության, հետաքրքրության, փաստարկների, պահանջմունքների, հույզերի, զգացումունքների և այլնի տեսքով: Հիմնական հոգեբանական երևույթները անմիջականորեն կարող ենք գտնել ինքներս մեր մեջ և ուղղակիորեն զննելով ուրիշ մարդկանց մոտ:
"Հոգեբանություն" տերմինը գիտական գործածության մեջ առաջին անգամ երևան է եկել XVI դարում: Սկզբնականում այն վերաբերվում էր հատուկ գիտության, որը զբաղվում էր այսպես կոչված հոգեկան, կամ փսիխիկական երևույթների ուսումնասիրմամբ, այսինքն այնպիսի երևույթների, որոնք յուրաքանչյուր մարդ հեշտորեն կարող է գտնել սեփական գիտակցության մեջ ինքնազննման արդյունքում: Ավելի ուշ XVII-XIX դդ-ում, հոգեբանների հետազոտությունների ոլորտը զգալիորեն ընդարձակվեց, ներառելով իր մեջ ոչ գիտակցական հոգեկան պրոցեսներ (անգիտակից) և մարդու գործունեությունը:
XX դարում հոգեբանական հետազոտությունները դուրս եկան այն երևույթների շրջանակներից, որոնք դարեր շարունակ կուտակված էին: Դրա հետ կապված ՙհոգեբանություն՚ անվանումը մասնակիորեն կորցրել է իր սկզբնական, բավականին նեղ իմաստը, երբ այն վերաբերվում էր միայն սուբյեկտներին, որոնք մարդու ընկալումների և ապրումների անմիջական գիտակցության արդյունքն էր: Սակայն մինչ այժմ այս գիտությունը դարերով կուտակված ավանդույթով պահպանում է իր սկզբնական անվանումը:
XIX դարից սկսած հոգեբանություն դառնում է գիտական գիտելիքների ինքնուրույն և էքսպերիմենտալ (փորձնական) ոլորտ:
Ինչ է համարվում հոգեբանության ուսումնասիրման առարկա: Առաջին հերթին, մարդու և կենդանիների հոգեկանը ներառելով իր մեջ սուբյեկտիվ երևույթներ: Մարդը ճանաչում է աշխարհը զգացումի և ընկալումի, ուշադրության և հիշողության, երևակայության, մտածողության և խոսքի միջոցով: Դրա համար էլ դրանք հաճախ անվանում են ճանաչողական պրոցեսներ: Այլ երևույթները կարգավորում են դրա շփումը մարդկանց հետ, անմիջականորեն կառավարում են գործողություններով և արարքներով: Նրանց անվանում են անձի հոգեկան հատկություններ և կարողություններ, իր մեջ ներառելով պահանջմունքները, շարժառիթները, նպատակները, հետաքրքրությունները, կամքը, զգացմունքները և հույզերը, ունակությունները և հակումները, գիտելիքները և գիտակցությունը: Բացի այդ, հոգեբանությունը ուսումնասիրում է մարդկային շփումի և վարվելաձևի կախվածությունը հոգեկան երևույթներից, և իր հերթին նրանցից հոգեկան երևույթների ձևավորման և զարգացման կախվածությունը նրանցից:
Մարդը ոչ միայն աշխարհ է ներթափանցում իր ճանաչողական պրոցեսների միջոցով: Նա ապրում է և գործում է այդ աշխարհում, ստեղծելով այն իր համար նյութական, հոգեկան և այլ պահանջմունքների բավարարման նպատակով, կատարում է որոշակի արարքներ: Որպեսզի հասկանալ և բացատրել մարդկային արարքները, մենք դիմում ենք այնպիսի հասկացության, ինչպիսին է անձնավորությունը:
Իր հերթին մարդու կարողությունը և հատկությունը, հոգեկան պրոցեսները, հատկապես նրանց բարձրագույն դրսևորումներում, հազիվ թե իմաստավորվեն մինչև վերջ, եթե չդիտարկվեն դրանց կախվածությունը մարդու կյանքի պայմանից, թե ինչպես է կազմակերպված նրա փոխազդեցությունը բնության և հասարակության հետ (գործունեությունը և շփումը): Շփումը և գործունեությունը դառնում են ժամանակակից հոգեբանական հետազոտությունների առարկա: Մարդու հոգեկան պրոցեսները, հատկությունները և կացությունը, նրա շփումը ու գործունեությունը տարանջատվում և հետազոտվում են առանձին-առանձին, թեև իրականում նրանք խիստ կապված են մեկը մյուսի հետ և կազմում են մեկ ամբողջություն, կոչվելով մարդու կենսագործունեություն:
Ուսումնասիրելով մարդկանց հոգեբանությունը և վարքը, գիտնականները փնտրում են բացատրությունը` 1) մարդու կենսական բնույթի մեջ, 2) նրա անհատական փորձում, և 3) օրենքներում, որոնց հիման վրա կառուցվում է և ըստ որի գործում է հասարակությունը: Վերջին դեպքում հետազոտվում է մարդու հոգեկանի և վարքի կախվածությունը հասարակության մեջ նրա դիրքից, սոցիալական համակարգի գոյությունից, կառուցվածքից, ուսուցման և դաստիարակման մեթոդներից, տվյալ մարդու մոտ շրջակա մարդկանցից կուտակված կոնկրետ հարաբերություններից, և այն սոցիալական դերից, որը նա խաղում է հասարակությունում, անմիջական մասնակցությամբ գործունեության տեսակներից:
Բացի վարմունքի անհատական հոգեբանությունից, հոգեբանության ուսումնասիրման երևույթների շրջանակն են մտնում մարդկանց միջև հարաբերությունները տարբեր մարդկային միավորումներում` մեծ և փոքր խմբերում, կոլեկտիվներում:
Ամփոփելով վերը նշվածը, ներկայացնենք սխեմայով երևույթների տիպերը, որոնք ուսումնասիրում է ժամանակակից հոգեբանությունը: Աղյուսակի ձախ մասում բերված են երևույթները, իսկ աջ մասում` կոնկրետ հասկացությունների օրինակներ, որոնք բնորոշում են համապատասխան երևույթը:
Դիտումներ: 3758 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 2.7/6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: