Կիրակի, 28.04.2024, 02:37

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » Հոգեբանության հիմանական ճյուղերը
20:50
Հոգեբանության հիմանական ճյուղերը
Հոգեբանության հիմանական ճյուղերը
 
Ներկայումս հոգեբանությունը իրենից ներկայացնում է գիտության ճյուղավորված համակարգ: Նրանում արտահայտվում են շատ ճյուղեր, որոնք իրենցից ներկայացնում են գիտական հետազոտությունների ինքնուրույն զարգացող ուղղություն: Նկատի ունենալով այդ փաստը և այն հանգամանքը, որ ներկայումս հոգեբանական գիտության համակարգը շարունակում է ակտիվորեն զարգանալ (յուրաքանչյուր 4-5 տարում առաջանում է որևէ նոր ուղղություն), ճիշտ կլիներ ասել, ոչ թե հոգեբանության, այլ զարգացող հոգեբանության գիտությունների համալիր: Այն իր հերթին կարելի է բաժանել հիմնարար (ֆունդամենտալ) և կիրառական, ընդհանուր և հատուկ մասերի: Հոգեբանական գիտության հիմնարար կամ բազային ճյուղը ունի մարդկանց հո¬գե¬բա¬նու¬թյան և վարմունքի հասկացությունների և բացատրությունների համար ընդհանուր նշանակություն անկախ այն բանից, թե նրանք ինչ կոնկրետ գործունեությամբ են զբաղվում: Այդ ոլորտները կոչված են տալ գիտելիքներ միանշանակ անհրաժեշտ բոլորին, ում հետաքրքրում է մարդկանց վարմունքը և հոգեբանությունը: Այդպիսի ունիվերսալության շնորհիվ այդ գիտելիքները հաճախ միավորվում են "ընդհանուր հոգեբանություն" տերմինով:
Կիրառական են կոչվում այն ճյուղերը, որոնց նվաճումները օգտագործվում են գործնականում: Ընդհանուր ճյուղերը իրենց առջև դնում և լուծում են այն պրոբլեմները, որոնք միանշանակ կարևոր են առանց բացառության բոլոր գիտական ուղղությունների զարգացման համար: Իսկ հատուկ ճյուղերը առանձնացնում են այն հարցերը, որոնք իրենցից ներկայացնում են հատուկ հետաքրքրություն որևէ երևույթների մեկ կամ մի քանի խմբերի ճանաչման համար:
Դիտարկենք հոգեբանության մի քանի հիմնարար և կիրառական, ընդհանուր և մասնագիտական ճյուղեր կապված կրթության հետ:
Ընդհանուր հոգեբանությունը հետազոտում է անհատին, ընդգծելով նրանում ճանաչողական պրոցեսները և անհատակությունը: Ճանաչողական պրոցեսները ընդգրկում են զգացությունը, ընկալումը, ուշադրությունը, հիշողությունը, երևա¬կա¬յու¬թյունը, մտածողությունը և խոսքը: Այդ պրոցեսների օգնությամբ մարդիկ ստանում են և մշակում են աշխարհի մասին տեղեկատվությունը, նրանք էլ մասնակցում են գիտելիքների ձևավորմանը և կերպարափոխմանը:
Անհատականությունը պա¬րու¬նա¬կում է հատկություններ, որոնք որոշում են մարդու արարքը և գործը: Դրանք են` ունա¬կու¬թյունները, դիրքորոշումները, մոտիվացիաները, խառնվածքը, բնավորությունը և կամքը:
Հոգեբանության հատուկ ճյուղեր սերտ կապված է երեխաների դաստիարակման և ուսուցման տեսության և պրակտիկայի հետ, ներառելով գենետիկական հո¬գե¬բա¬նու¬թյունը, հոգեֆիզոլոգիան, դիֆերենցիալ հոգեբանությունը, տարիքային հոգե¬բա¬նու¬թյունը, սոցիալական հոգեբանությունը, մանկավարժական հոգեբանությունը, բժշկա¬կան հոգեբանությունը, իրավաբանական հոգեբանություն, պսիխիկադիագնոստիկան և պսիխիկաթերապիան:
Գենետիկական հոգեբանությունը ուսումնասիրում է պսիխիկայի (հոգեկանի) և վարմունքի ժառանգական մեխանիզմները, նրանց կախվածությունը գենոտիպից: Դիֆերենցիալ հոգեբանությունը բացահայտում և նկարագրում է մարդկանց անհա¬տական տարբերությունները, նրանց նախադրյալները և ձևավորման պրոցեսները: Տարիքային հոգեբանությունը այդ տարբերությունը ներկայացնում է ըստ տարիքների: Հոգեբանության այս ճյուղը ուսումնասիրում է նաև մի տարիքից մյուսի անցման դեպքում ծագող փոփոխությունները: Գենետիկ, դիֆերենցիալ և տարիքային հոգեբանությունը միասին վերցրած համարվում է գիտական հիմք երեխայի հոգեկան զարգացման ճանաչողական օրենքերի համար:
Սոցիալական հոգեբանություն ուսումնասիրում է մարդկային փոխ¬հա¬րա¬բե¬րու¬թյունները, շփման արդյունքում ծագող երևույթները և մարդկանց միջև փոխ¬գոր¬ծու¬նեությունը տարբեր տեսակի խմբերում, մասնավորապես ընտանիքում, դպրոցում, աշա¬կեր¬տական և մանկավարժական կոլեկտիվներում: Այդպիսի գիտելիքները անհրաժեշտ են դաստիարակման հոգեբանական ճիշտ կազմակերպման համար:
Մանկավարժական հոգեբանությունը միավորում է այն բոլոր ինֆորմացիան, որը կապված է ուսուցման և դաստիարակման հետ: Հատուկ ուշադրություն է այստեղ առա¬ջացնում տարբեր տարիքի մարդկանց դաստիարակման և ուսուցման մեթոդների մշակումը և հիմնավորումը:
Հոգեբանության հաջորդ 3 ճյուղերը` բժշկական և պատոհոգեբանությունը, հոգեթերապիան նույնպես, գործ ունեն մարդու վարմունքի և հոգեկանում նորմայից շեղումների հետ: Հոգեբանական գիտության այդ ճյուղերի խնդիրներն են` բացատրել հնարավոր հոգեկան խանգարումների պատճառները և հիմնավորել նրանց նա¬խազգու¬շացումը և բուժումը: Այդպիսի գիտելիքները անհրաժեշտ են այնտեղ, որտեղ մանկավարժը գործ ունի այսպես կոչված դժվար, այդ թվում` մանկավարժորեն բաց թողնված երեխաների և մարդկանց հետ, որոնք կարիք ուեն հոգեբանական օգնության:
Իրավաբանական հոգեբանությունը դիտարկում է մարդու կողմից իրավունքի իրավական նորմերի և կանոնների յուրացման և կարևոր է նաև դաստիարակման համար:
Հոգեդիագնոստիկան իր առջև խնդիր է դնում և լուծում է երեխաների զար¬գաց¬ման մակարդակի հոգեբանական գնահատման պրոբլեմները և դրանց դիֆերենցումը:
Դիտումներ: 2821 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: