Շաբաթ, 27.04.2024, 22:43

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » Հաշմանադամությունը որպես սոցիալ-հոգեբանական կորուստ
17:20
Հաշմանադամությունը որպես սոցիալ-հոգեբանական կորուստ
Հաշմանդամությունը սահմանվում է որպես ֆիզիկական, հոգեբանական, զգայական, սոցիալական, մշակույթային, օրենսդրական և այլ տիպի սահմանափակումներով և խոչընդոտներով պայմանավորված իրավիճակը, որը հնարավորություն չի տալիս երևույթը կրող մարդուն ինտեգրվել հասարակության մեջ, ինչպես հասարակության մյուս անդամները:
Հաշմանդամությունը սահմանվում է նաև որպես մարդու ֆիզիկական կարողությունների ինչ-որ մի մասի կամ լրիվ կորուստ:
Համաձայն հաշմանդամների իրավունքների կոնվենցիայի` հաշմանդամը դա այն մարդն է, որ չի կարող ինքնուրույն ապահովել իր սոցիալական, ֆիզիկական կամ մտավոր կարիքները:
Խորհրդային ժամանակներում հաշմանադամությանը տրվում էր նման սահմանումª հաշմանադամությունը դա ժամանակավոր կամ մշտական, լրիվ կամ մասնակի աշխատունակության կորուստ է վնասվածքների, հիվանդությունների կամ դեֆեկտային զարգացման արդյունք:
Հաշմանդամության երևույթը նույնքան հին է, որքան մարդկության պատմությունը: Կախված մարդկային հասարակության պատմության տարբեր էտապներում միջանձնային և հասարակական շերտերի միջև հարաբերությունների մշակույթից և ընդհանուր առմամբ քաղաքակրթության զարգացման կոնկրետ փուլի մակարդակից հաշմանդամների հանդեպ վերաբերմունքը տարբեր է եղել` մերժումից մինչև հանդուրժում: Հին Եգիպտոսում հողակտորից զրկվում էր այն ընտանիքը, որտեղ ծնվում էր հաշմանդամ երեխա: Սպարտայի ժամանակներում ֆիզիկական արատներով ծնված երեխաները մահվան են դատապարտվել միանգամից, իսկ վարժանքների ժամանակ հաշմանդամ դարձած և ապագայում զինորական ծառայության համար այսպես կոչված ՙոչ պիտանիները՚ ուղղորդվում էին սպասարկման ոլորտ` սև, տաժնակիր աշխատանքի:
Քրիստոնեությամբ մուտք գործած նորովի գաղափարախոսությունը թելադրում է զգայուն, ցավակցող, խղճահարական վերաբերմունք, առանց խտրականության բոլորի հանդեպ, ինչի արդյունքում ստեղծվեցին եկեղեցիներին կից անկալանոցներ, ինչը և ավելի շատ հանդուրժման արտահայտություն էր:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հաշմանդամների համար հատուկ ծառայություններ և արտոնություններ ստեղծվեցին: Չնայած նախորդ փուլերի համեմատ իր առաջադիմական բնույթին, այնուամենայնիվ, հաշմանդամների հանդեպ նման վերաբերմունքը բնորոշում է տարբերակելու, առանձնացնելու, խղճահարության միտումներով:
20-րդ դարի վերջը նշանավորվեց հաշմանադամների առավել դեմոկրատ, անձը արժևորող և հարգալից վերաբերմունքով, որը դեռևս կրում է դեկլարատիվ բնույթ և իր արտացոլումն է գտել միջազգային փաստաթղթերում և ստանդարտներում: Առանձնացվում են հաշմանադամության երեք տիպեր ըստ աշխատունակության կորստի.
1. I խմբի հաշմանդամներն այն մարդիկ են, որոնք լրիվ, մշտական, կամ երկար ժամանակով շարունակական աշխատունակության կորուստ ունեն և կարիք են զգում մշտական խնամքիª չկարողանալով ապահովել ինքնախնամք:
2. II խմբի հաշմանդամ են համարվում այն մարդիկ, ովքեր մշտապես կամ երկար ժամանակով աշխատունակության կորուստ ունեն, կարիք չեն զգում մշտական խնամքի: Նրանց հակացուցված է երկար ժամանակով աշխատել` հիվանդության հնարավոր վատացման պատճառով: Սակայն կլինեն դեպքեր, երբ անձը ցանկանում է աշխատել, պետք է հաշվի առնել նրա հնարավորությունները և հանձնարարել որոշակի աշխատանքներ: Օրինակ` ինքնասպասարկման, ինքնախնամքի տարրական ֆունկցիաներ:
3. III խմբի հաշմանդամները կարող են կազմակերպել ինքնախնամք և ցանկության դեպքում աշխատել:
Հաշմադամության խնդիրներից մեկն այն է, թե մարդն ինչպես է ընկալում և գիտակցում իր հաշմանդամությունը` կախված նրա օբյեկտիվ հայացքներից: Օրինակ` երկու նույն ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են տարբեր ձևով ապրել. մեկը աշխատել, ունենալ իր շրջապատը, մյուսը` պարփակված կյանք վարել` շփվելով միայն տան անդամների հետ:
Ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող մարդը ունենում է ուժեղ և թույլ կողմեր` խուլհամրը կարող է լավ բանաստեղծություններ գրել, մտավոր հետամնացը` սպորտով զբաղվել, որոնք և համարվում են նրանց անձնային ռեսուսները:
Առանձնացվում են նաև հաշմանդամության երկու տիպեր` բնածին և ձեռքբերովի: Ձեռքբերովի հաշմանդամությունն էլ իր հերթին բաժանվում է ֆիզիկական, մտավոր, հոգեկան հաշմանդամության:
Բնածին հաշմանդամությունը ծնվում է մարդու հետ, ի սկզբանե /ներարգանդային կայնքում որպես ծանր ծննդաբերության հետևանք/, իսկ ձեռբերովի հաշմանդամությունը ձեռք է բերվում կյանքի ընթացքում: Ձեռքբերովի հաշմանադմությունը դա հիվանդությունների, վնասվածքների, բնական աղետների, պատերազմների հետևանք է: Սխալ կլիներ ասել, որ ձեռքբերովի հաշմանդամությունը խիստ տարբերվում է բնածին հաշմանդամությունից: Հաշմանդամության փաստը` մարդու կարողությունների կորուստը կամ արտահայտվում են ընդհանուր խնդիրներում` լիարժեք սոցիալական ապահովվածություն, համապատասխան բնակարանային պայմանների, սոցիալական ադապտացիայի անհրաժեշտություն: Բայց կան նաև տարբերություններ. ֆիզիկապես լիարժեք մարդը` ունենալով իր արժեքներն ու դերերը շրջապատում, իր տեղը կյանքում և հասարակությունում հանկարծակի կորցնում է իր ֆիզիկական և մտավոր կարողությունների մի մասը կամ այն ամբողջությունը, իհարկե, խոր ապրումներ է ունենում և հայտնվում է ճգնաժամային, սթրեսային իրավիճակներում, իսկ բնածին հաշմանդամն արդեն ի ծնե հարմարվում է իր վիճակին` սովորելով օգտագործել իրեն հարմար ռեսուրսները:
Ձեռքբերովի հաշմանդամության դեպքում ճգնաժամային, սթրեսային իրավիճակում են հայտնվում ոչ միայն հաշմանդամը, այլ նրա ընտանիքն ու միկրոշրջապատը:
Ինչ է ճգնաժամը: Ճգնաժամը հաստատուն իրավիճակում հավասարակշռությունից դուրս գալն է: Դա վնաս հարուցող իրադարձությունների ռեակցիա է, որն ընթանում է ինչպես հիվանդագին վիճակ: Ճգնաժամով ուղեկցվող կորուստները, որոնք տեղի են ունենում հանկարծակի կամ կյանքի անցումային փուլերի հետ կապված, առաջ են բերում անօգնականության զգացում, երբ մարդու մոտ թուլանում են հոգեբանական պաշտպանվածությունը և պրոբլեմի հաղթահարման ընդունակությունները: Ճգնաժամային իրավճակներում մարդը չի կարող ելք գնել դժվար իրավիճակից դուրս գալու համար: Մի կողմից այս անելանելի վիճակը դրդում է մարդուն հուսահատության, մյուս կողմից հնարավություն է տալիս դիմակայելու նոր փորձերի: Ճգնաժամն ունի իր որոշակի ժամանակը, որը համարյա թե չի կարելի կանխատեսել: Այն ունի սկիզբ, միջնամաս և վերջ: Սովորաբար այն տևում է մի քանի ժամից մինչև 6շաբաթ /ըստ Կապլանի/: Այսպիսով ակնհայտ է, որ ճգնաժամն ունի իր զարգացման բարձրակետը կամ շրջադարձային կետը: Հենց որ այդ բարձրակետը սկսում է մոտենալ լարվածությունը աճում է, խնդրի լուծման էներգիան` կենտրոնացվում: Ճգնաժամային իրավիճակներում մարդիկ ավելի ընկալունակ են օգնության հանդեպ, պաշտպանական մեխանիզմների թուլացման և իրենց կայնքի կանխատեսելիությունը վերականգնելու պահանջարկի ուժեղացման պատճառով: Պաշտպանական մեխանիզմներն են. արտամղում, ռեգրեսիա, պրոյեկցիա, սուբլիմացիա և այլն:
Ճգնաժամն ունի ձևավորման երեք էտապներ.
1. Նորմալ ռեակցիա կատարվածի հանդեպ-խնդրահարույց իրավիճակներում մարդը սկզբում օգտագործում է իր հին փորձը` լուծելու համար խնդիրը: Այս էտապում օգտագործվում են պաշտպանական միջոցներն և խնդիրները , եթե ծանոթ մեխանիզմները չեն օգնում , մարդն անցնում է երկրորդ էտապին:
2. Տագնապ-մարդու մոտ սկսում է ի հայտ գալ վախի, խուճապահարության զգացողություններ: Եթե այս էտապում կիրառվում են խնդրի լուծման նոր մեթոդներ և այս էտապում է, որ մարդու մոտ օգնության անհրաժեշտություն է առաջանում: Եթե այս կամ այն պատճառով նա օգնություն չի ստանում, ապա ինքնստինքյան անցնում է երրորդ էտապին:
3. Ճգնաժամ-սա բնութագրվում է ինտելեկտուալ և էմոցիոնալ անկազմակերպվածությամբ: Այս իրավիճակում սկսում է թվալ, թե տվյալ իրավիճակից ելք չկա: Մարդը կարող է շեղվել ճանապարհից` օգտագործել մեծ քանակությամբ ալկոհոլ, թմրադեղերով տարվել, հոգեկան խանգարում ստանալ:
Ճգնաժամային իրավիճակներում գտնվող մարդիկ կողմնորոշումներ չունեն ապագայի նկատմամբ: Նրանք չեն կարող ինչ-որ բան պլանավորել ապագայի հետ կապված, նրանց մտքերն անցյալով են զբաղված, իսկ ապագան նրանց վախեցնում է: Ցանկացած ճգնաժամ ուղեկցվում է հոգեկան ցավով, դրա համար կարիք է առաջանում ուժեղ ռեակցիայի, որը հանդիսանում է օգնության փորձ` մեղմելու մարդու ապահարմարողականությունը և հետ բերել նրան էմոցիոնալ հավասարակշռմանը, որը եղել է մինչ ճգնաժամը:
Տարբերում ենք ճգնաժամի երեք տեսակներ.
1. ձեռքբերովի
2. կորուստներ
3. բարոյալքում
Ձեռքբերովիներ ասելով հասկանում ենք երեխայի ծնունդը, որդեգրումը, ընտանիքի վերակազմավորումը:
Կորուստներ-առողջականի, անդամահատություն, դերերի, աշխատանքի, հարազատների:
Բարոյալքում-դերերի, կարգավիճակի, հաշմանդամության և այլն:
Ճգնաժամային իրավիճակում հայտնված մարդուն բնորոշ են անքննությունը, մարդը կարող է շատ քնել, բայց գիշերվա ընթացքում արթնանալ և էլ չկարողանալ քուն մտնել, կամ քունը կարող է չտալ այն թարմության և աշխուժության զգացումը, որը անհրաժեշտ է նրան օրվա ընթացքում:
Ճգնաժամային իրավիճակում հայտնված մարդուն բնորոշ են անքնությունը, մարդը կարող է շատ քնել, բայց գիշերվա ընթացքում արթնանալ և էլ չկարողանալ քուն մտնել, կամ քունը կարող է չտալ այն թարմության և աշխուժության զգացումը, որը անհրաժեշտ է նրան օրվա ընթացքում:
Ճգնաժամային իրավիճակում տեղի է ունենում նաև ուշադրության և հիշողության կորուստներ, ախորժակի և մարսողության խանգարումներ, խրոնիկ հիվանդությունների ստացում:
Ճգնաժամային իրավիճակի մյուս բնորոշ հատկությունը` ֆիզիկական հոգնածությունն է, առանց պատճառի, զգացողությունների թուլության, մկանային լարվածության և հիվանդագին զգացողություն: Անվերջ կարելի է թվել այս զգացողությունների ցանկը: Կարող են նաև հոգեկան հիվանդություններ ի հայտ գալ: Ճգնաժամը կարող է նաև լուրջ վնաս հարուցել մարդու դիմադրողականությանը, այստեղից էլ վարակիչ հիվանդություններով վարակվելը:
Ամենաբնորոշ էմոցիոնալ հատկությունները ճգնաժամի ժամանակ դա տագնապն է, ամոթը, մեղքի զգացումը, դեպրեսիան: Տագնապն ունի ինչպես ֆիզիոլոգիական այնպես էլ հոգեբանական չափանիշ: Բոլոր էմոցիաները ազդում են մեր մտածողության կարողության վրա, իսկ մտածողությունն ազդում է մեր էմոցիաների վրա: Տագնապայնության բարձր աստիճանը ստիպում է մարդկանց մտածել և հավատալ վախ հարուցող մտքերին, որոնք սովորական դեպքում մարդը հեռացնում է իրենից: Արդյունքում կարող է առաջանալ մեկուսացման, պարփակվածության խնդիրներ: Այս խնիդրները կարող են առաջանալ նաև, երբ մարդը վախի զգացում ունի:
Տագնապային իրավիճակում առկա են բարդ կապակցված էմոցիաներ, դրա համար էլ ճգնաժամային իրավիճակներում մարդու մոտ հայտնվում են փոխվելու հնարավորություններ, արժեհամակարգի շրջադարձային փոփոխություններ: Տագնապային իրավիճակի նկարագրման ժամանակ մարդիկ հիշատակում են նաև ամոթի և մեղքի զգացողության մասին: Մեր հասարակությունում մեծերը սովորեցնում են երեխաներին` հատկապես տղաներին, չարտահայտել իրենց վախը: Այպիսով վախի ապրումներն ու վախի հայտնաբերումը բերում են արդեն ամոթի և մեղքի զգացում: Այս` ճգնաժամ ապրող, մարդկանց մոտ կարելի է առանձնացնել երկու փուլ.
1. սուր սթրեսի փուլ
2. առկա իրավիճակի գնահատման փուլ
Այս փուլերը ապրվում են ինչպես հաշմանդամի, այնպես էլ նրա ընտանիքի կողմից:
Հաշմանդամ ունեցող ընտանիքի անդամները կարող են ամոթի զգացում ունենալ` ընտանիքի որևէ անդամի անլիարժեքության պատճառով: Սրանից ելնելով նրանք կարող են սահմանափակել իրենց ընկերների շրջապատը: երեխայի հաշմանդամությունը կարող է խանգարել ամուսինների հարաբերությանը, իսկ եթե ընտանիքը բազմասերունդ է, նաև տարբեր սերունդների ներկայացուցիչներին: Կարող են ընտանիքի մյուս անդամները` հատկապես երեխաները, իրենց լքված զգալ, քանի որ ամբողջ ուշադրությունը սևեռվում է հաշմանդամություն ունեցողին: Այստեղից էլ բխում է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց և նրանց շրջապատի մոտ կորուստներ են տեղի ունենում: Կարուստները կապված են`
1. առողջականի
2. դերերի
3. սոցիալական կապերի
4. աշխատանքի
5. կարողությունների
6. շփման և տեղաշարժման
Կորուստների ապրման ժամանակ անձը կարք է զգում արհեստավարժ մասնագետի աջակցության: Այստեղ մասնագետն առաջին հերթին ապրումակցում է, կիրառում մասնագիտական հմտություններ: Ապրումակցումը ապրվում է հիմանականում մասնագետի օգնությամբ: Ապրումակցում նշանակում է ուրիշի զգացմունքների հետ միացում կամ զգալ մեկի հետ միասին: Ապրումակցումը ենթադրում է ստեղծված իրավիճակում հասկանալ դիմացինի հետ այն ամենը, ինչը ինքն է զգում և հասկանում:
Ըստ Կ. Ռոջերսի ապրումակցումը ուրիշի ներքին աշխարհի, որպես սեփականի ընկալման ունակությունն է: Դրա հետ միասին նաև պլանավորվում է նաև ապագան, իհարկե օգնության ձեռք են մեկնում նաև հարազատները: Դիմացինի կարեկցանքի ժամանակ անտեսվում է ուժեղ կողմերը, սպասվող ապագան /օրինակ` դա քեզ հետ չպետք է կատարվեր/:
Ըստ ամերիկացի հոգեբան Ջորջ Ուելյամսի կա կորստի ապրման 5 փուլ.
1. բացասում մեկուսացում, իրականության ժխտում
2. զայրույթ, այն արտահայտվում է առողջների հանդեպ
3. հաշտեցում, ինքն իր հետ գործարք կնքելու փուլ, նրանք հեռանում են իրականությունից և մտածում ապագայի մասին: Երբեմն գործում են ՙես ավելի լավն եմ լինելու՚ բանաձևի:
4. ընկճվածություն, ախորժակի կորուստ, անքննություն, ֆիզիկական ցավեր, գիշերային մղձավանջներ, քաշի կորուստ և մենակության զգացում
5. իրականության վերջնական ընդունում /ադապտացիա/, մասնագիտական միջամտություն ուղղված վերականգնմանը:
Սոցիալական ադապտացիան անհատի ակտիվ հարմարվողականությունն է սոցիալական նոր միջավայրում, անհատի և սոցիալական խմբի փոխհարարբերությունների տեսակ:Այն տեղի է ունենում հատուկ պաշտպանական մեխանիզմների օգնությամբ: Սոցիալական հարմարվողականության հիմնական ասպեկտներից է անհատի կողմից սոցիալական նոր դերերի ընդունումը և տեղի է ունենում անձի սոցիալականացում: Սոց. հարմարվողականությունը կախված է նրանից թե ինչպես է անհատը ընդունում իրեն և սոցիալական կապերը, ոչ ճիշտ պատկերացումները իր անձի մասին կարող են տանել սոց. հարմարվողականության խանգարման /ապահարմարվողականություն/:
Հաշմանդամություն ունեցող այն ընտանիքի անդամը, որն ապահովում է հաշմանդամի խնամքը, նրա կարիքները, կարող է /եթե աշխատում է / կորցնել աշխատանքը, զրկվել շրջապատից և հաշմանդամի հետ մեկուսանալ:
Պետությունը իր հերթին աջակցում է հաշմանդամներին և նրանց ընտանիքներին` նրանց կարիքների մի մասի ապահովումը վերցնելով իր վրա: Պետությունն աշխատում է բարելավել հաշմանդամների սոցիալական պաշտպանվածությունը, որի հիմքը ՀՀ օրենքն էՙՀայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության մասին՚, որն ընդունվել է 1993թ. մայիսին: Պետությունն ապահովում է հաշմանդամների կյանքը թեթևացնող միջոցների մշակումը և դրանց անվճար հատկացումը հաշմանդամներին.
1. պրոթեզա-օրթոպեդիկ պարագաներ
2. լսողական ապարատներ
3. սայլակներ
4. հենակներ և ձեռնափայտեր Պետությունն երաշխավորում է հաշմանդամների նյութական ապահովությունը
5. կենսաթոշակների
6. միանվագ օգնությունների /դրամ, սնունդ/
7. խնամող չունեցողներին` պետական հաստատություններում տեղավորելու, տնային սպասարկման
8. բարեգործական ճաշարաններին կցելու
9. ուսման համար նպաստավոր պայմանններ ստեղծելու միջոցով:
Սակայն այս ամենը բավական չէ: Հաշմանդամի համար մեկ այլ տիպի խնդիր կարելի է համարել հասարակությունում նրա հարմարվողականության և կողմնորոշման խնդիրը: Առողջ վիճակից սահմանփակ կարողություններ ունեցող մարդուն դժվար է հարմարվել շրջապատին, որն անբարենպաստ է նրա համար, դժվար է իրեն սովոր և ծանոթ վիճակից ընկնել մի անսովոր վիճակի մեջ, որտեղ չգիտի, թե ինչպես պահի իրեն: Դրանից էլ ելնելով նա մեկուսանում է, մտածում որ այլևս պետք չի շրջապատին: Այս մտքից էլ ծանր հոգեկան ապրումներ է ունենում, նույնիսկ ինքնասպանության փորձեր կատարում:
Բնածին հաշմանդամություն ունեցող մարդիկ փոքրուց փորձում են անել այն, ինչ առողջները կամ իրենց համար մեթոդներ են մշակում, հարմարվում միջավայրի պայմաններին: Ձեռքբերովի հաշմանդամություն ունեցող մարդիկ փոքրուց փորձում են անել այն, ինչ կարող էին անել նախքան վիրահատությունը, չեն փորձում նոր ռեսուրսներ մշակել, այդ պատճառով էլ մեծ խնդիրների առաջ են կանգնում` հոգեբանական և ֆիզիկական տեսանկյունից: Նրանք ինքնստինքյան մեկուսանում են, մտածում են, թե ում են պետք այս անկարող վիճակում, որոշ դեպքերում նաև ամաչում իրենց նոր վիճակից, իրենց ՙանպետք՚ համարում:
Այս խնդրի լուծման համար երեխային անհրաժեշտ է.
1. իրականության գիտակցումը, ինչը թույլ է տալիս նրան խուսափել հնարավոր ամբիցիաներից, որոնք հավանաբար դատապարտված են ձախողման
2. ադեկվատ միջանձնային հարաբերություններ, որոնք հնարավորություն են տալիս խուսափել միայնակությունից և այլ մարդկանց մերձեցումից, որոնց հետ հաշմանդամը մտնում է շփման մեջ
3. էմոցիոնալ հավասարակշռություն, որը մարում է այդ մարդկանց մոտ հաճախ առաջացող զայրույթը, ագրեսիան, մերժման զգացումը
4. Զբաղվածության խնդրի լուծումը` սոցիալական հարմարվողականության առավել կարևոր պայմանը: Այն փաստը, որ մարդը ձեռքբերովի հաշմանդամությամբ հնարավորություն կունենա հիվանդանոցից դուրս գալուց հետո վերադառնալ աշխատանքային հին վայրը, օգնում նրանց ավելի հեշտ տանել իրենց հաշմանդամությունը: Իսկ այն մարդիկ, որոնք մնում են շրջապատից դուրս, չեն զբաղվում ոչ մի գործունեությամբ և իրենց կյանքը համարում են անիմաստ, ավելի դժվար են տանում հաշմանդամության հետ կապված դժվարությունները:
Փոքր հասակի հաշմանդամության դեպքում հարմարվողականության խնդիրը ավելի հեշտ է լուծվում, քանի որ փոքր հասակում երեխայի սոցիալական միջավայրը այնքան էլ մեծ չէ, հասարակության մեջ դերերի բաշխումը դեռ ավարտված չէ:
Հատուկ պաշտպանության կարիք է առաջանում "նորմալ" զարգացման համար անհրաժեշտ պայմաններից որևէ մեկի կամ մի քանիսի չկատարման դեպքում, այսինքն առկա է պայմանների անբավարարություն:
Հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, որպես կանոն բնորոշ է կարիքների բավարարման համար անհրաժեշտ պայմաններից միաժամանակ մի քանիսի բացակայությունը: Նաև ընդունված է հաշմանդամ երեխաներին տալ սահմանափակ կարողություններով, առանձնահատկություններով օժտված, այլ կարիքներով երեխաներ անվանումը:
Առանձնացվում են հատում կարիքներով երեխաների հանրակրթական համակարգ ներգրավվելու մի քանի ձևեր, դրանցից են`
1. հատուկ կարիքներով երեխաների հետ բավարար նախապատրաստական աշխատանքներ կատարելուց հետո, երբ նա հասնում է հանրակրթական ծրագրի "բավարար մակարդակի" յուրացնելու, տեղափոխվում է հանրակրթական համակարգ
2. ինտեգրացված ուսուցում, որը ենթադրում է հատուկ կարիքներով երեխաների մուտքը հանրակրթական հաստատություն` համատեղ ուսուցումը շարունակելու սովորական դասարանում իր հասակակիցների հետ միասին:
Փորձենք նակարագրել այն կարևոր գործոնները, որոնք պետք է բաղադրամաս կազմեն ինտեգրացիայի մասին ամփոփիչ պատկերացում կազմելու համար:
1. ինտեգրացիան ենթադրում է հատուկ կարիքներով երեխաների և սովորական երեխաների ուսուցումը նույն դասարանում և ընդհանրապես նրանց ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը հասարակական կյանքում:
2. որպեսզի հատուկ կարիքներով երեխաները հաջողությամբ իրակականցնեն իրենց առջև դրված նպատակները, որոնք հստակեցվել և մշակվել են ծնողների, ուսուցիչների և մասնագետների օգնությամբ, անհրաժեշտ է նաև հատուկ ծառայությունների հուսալի աջակցությունը
3. հատուկ կարիքներով երեխաների զարգացմանն աջակցող ծառայությունները պիտի իրականանան տարբեր մասնագետների սերտ համագործակցությամբ
4. ինտեգրացիան ենթադրում է նաև հատուկ կարիքներով երեխաների ակտիվ այցելությունները հասարակական տարբեր վայրեր
Ինտեգրատիվ ուսուցումը հնարավորություն է տալիս.
1. լիարժեք զարգացնել սեփական անհատական կարողությունների պաշարները
2. ձևավորել և ուժեղացնել անձնական արժանապատվությունը
3. ինտեգրվել հասարակական կյանքի բոլոր ոլորտներին
4. ինչքանով որ դա հնարավոր է, ձեռք բերել անկախ ապրելակերպ
5. իր ուժերի սահմաններում հասնել և ամրապնդել սեփական կյանքի կենսապայմանները:
Ինտեգրատիվ ուսուցումը ոչ մի վնասակար ազդեցություն չի թողնում "առողջ" երեխաների վրա: Առավել ևս նրանք դառնում են ավելի հանդուրժող, զգայուն դիմացինի կարիքների նկատմամբ, գթասիրտ, ավելի ճկուն են դառնում միջանձնային հարաբերություններում:
Մեծ տարիքում հարմարվողականության այս գործընթացը ավելի դժվար է ընթանում, քանի որ չկան դրա համար բարենպաստ պայմաններ: Այս հարցում կա նաև սեռային տարբերություններ. կանանց մոտ այս գործընթացը շատ ավելի դժվար է: Հաշմանդամ կանանց կյանքում առաջացած սոցիալական խնդիրները խնդիր են հանդիսանում ոչ միայն նրանց համար այլ նաև հասարակության անդամների համար: Հասարակությունը ստեղծում է մի մեծ պատնեշ հաշմանդամ կանանց հետ շփման ժամանակ և չի ներդնում իր մասնակցությունը տվյալ խնդրի լուծման մեջ, հատկապես այս հասարակությունում` կապված ավանդապահության և կարծրատիպերի պարտճառով:
Գոյություն ունեն կարծրատիպեր և դերեր հաշմանդամ կնոջ նկատմամբ: Սոցիալական դերեր ասելով հասկանում ենք այն պահվածքը, որն ունի անհատը որոշակի իրավիճակներում` հիմնված նորմատիվ պահանջների կամ սպասումների վրա: Դերերի ուղղվածությունը այն սոցիալական հարաբերությունների ամբողջությունն է, որ անհատը ներքաշվում է շնորհիվ իր սոցիալական դիրքի:
Ստերիոտիպ ասելով հասկանում ենք հասարակության կողմից որևէ կայուն առանձնահատկություն ունեցող անձանցից սպասվող որոշակի պահվածք: Հաճախ մարդիկ ընկալվում են միայն մի ցայտուն առանձնահատկությամբ: Այնուհետև անհատին ստերիոտիպորեն վերագրում են այդ մեկ առանձնահատկության հետ կապված մի շարք հատկանիշներ: Այդ ստերիոտիպերը օգնում են նրանց կարգավորելու աշխարհը և նախապատրաստել կանխագուշակելի փոխազդեցությունների, բայց ստերիոտիպերը կարող են լինել սահմանափակ կամ սխալ: Դերերը փոխվում են ըստ կարգավիճակի, ստերիոտիպերը սահմանափակում են այն դերերի քանակը ու բազմազանությունը, որոնք կարող են զբաղեցնել կանայք: Լինել կին նշանակում է թուլյ, պասիվ, և կախյալ, վերջինս համապատասխանում է հաշմանդամների սոցիալական ստերեոտիպերին. հաշմանդամ կանանց վերագրում են թուլություն և պասիվություն, անարդյունավետություն ոչ հետաքրքիր և այլն:
Այստեղից էլ բխում են կանանց, մասնավորապես, հաշմանդամ կանանց սոցիալական խնդիրները.
1. գործազրկության բարձր տոկոս
2. ցածր մրցունակություն
3. մասնագիտանալու
4. լավ աշխատանքի ձեռք բերման
5. ընտանիք կազմելու
6. հասարակական դիրքերի
7. ավանդական դերերի ձեռք բերման
8. ինքնուրույն անկախ կյանքի ցածր հնարավորություններ
Այս բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ հասարակությունը չի նայում հաշմանդամներին, որպես իրենց հավասար, համարում են նրանց անկարողունակ, այստեղից էլ նրանց զբաղվածության խնդրի լուծումն է դժվարանում:
Հաշմանդամները առանձնանում են հասարակությունից, քանի որ չեն ապրում հասարակության մեջ: Ճիշտ է նրանց հատկացված թաղամասում ստեղծված են անհրաժեշտ պայմանները /շարժասալյակների համար նախատեսված բնակարաններ, բակեր/, բայց չկա հասարակության մյուս անդամների հետ շփում:
Այստեղից էլ բխում է,որ հիմնական խնդիրը հաշմանդամների համար առողջներին հավասար պայմանների ստեղծումն է` կյանքի տարբեր ոլորտներում, որը և կնպաստի ադեկվատ հարմարվողականությանը:
Դիտումներ: 2084 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: