Շաբաթ, 27.04.2024, 22:24

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » Բժշկա-սոցիալական վերականգնումը ձեռքբերովի հաշմանդամության դեպքում
18:11
Բժշկա-սոցիալական վերականգնումը ձեռքբերովի հաշմանդամության դեպքում
Բժշկա-սոցիալական վերականգնումը ձեռքբերովի հաշմանդամության դեպքում
 
Բժշկա-սոցիալական վերականգնումն իր մեջ ներառում է մի խումբ միջոցառումների ցանց, որի հիմնական նպատակը հաշմանդամների շուտ և հնարավորին չափ որակյալ վերականգնումն է. առողջականի վերադարձն ակտիվ կյանքի ու օգտակար գործունեության:
Սոցիալական վերականգնումը սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց հետ ամենակարևոր և ամենադժվար գործընթացներից է` ժամանակակից սոցիալական օգնության և սոցիալական ապահովության համակարգում:
Սոցիալական աշխատողը աշխատելով հաշմանդամի և նրանց ընտանիքի հետ պետք է`
1. վերականգնման հավատ ներշնչի ոչ ծանր վնասվածքների դեպքում
2. օգնի ընտանիքին և անձին գիտակցել ապաքինվելու անհնարինությունը հաշմանդամության ծանր դեպքերում /իրականության ընդունում/
3. օգնի հաշմանդամին և ընտանիքի հնարավոր ռեսուրսներին ուղղել սոցիալապես հարմարվելուն, նրա վերակողմնորոշմանը և վերավորակվորմանը: Սոցիալական աշխատողը պետք է իր աշխատանքը սկսի մինչ վիրահատությունը /հաշմանդամության կամ օրգանների հեռացման դեպքում/, դրանից հետո ամբողջ բուժման ընթացքում և բուժումից հետո: Նախքան հիվանդությունը նա պետք է հոգեպես պատրաստի հիվանդին վիրահատությանը, վիրահատությունից հետո օգնել գիտակցել հաշմանդամին իր վիճակը, հետևի նրա ապաքինման գործընթացին և այստեղից էլ սկսած հաշմանդամի ընտանիքի հետ փորձի ռեսուրսներն ուղղել հաշմանդամի սոցիալապես հարմարվելուն և նրա վերականգնմանը: Բուժումից հետո սոցիալական աշխատողը պետք է նպաստի հաշմանդամի սոցիալական հարմարվելուն, հասարակության մեջ ինտեգրման խնդիրները լուծի, օրինակ` զբաղվածության և եթե անդամահատություն է` օգնի հետագա բուժումը շարունակել պրոթեզավորման կենտրոնում:
1. Բժշկա-սոցիալական աշխատանքը, որն անցկացնում է սոցիալական աշխատողը` հասարակության բժշկասոցիալական պաշտպանվածության մարմնավորումն է: Այն ուղղված է մարդկանց կոնկրետ օգնության ցուցաբերմանը` ովքեր դրա կարիքն ունեն:
Առանձնացվում են սոցիալական աշխատանքի 3 մեթոդներ և 5 մոդելներ. Մեթոդներն են`
1. անհատական սոցիալական աշխատանք,
2. խմբային սոցիալական աշխատանք,
3. համայնքային սոցիալական աշխատանք:
Մոդելներն են`
1. "Միջամտություն ճգնաժամին" մոդել,
2. "Խնդրի վրա կենտրոնացման" մոդել,
3. "Համակարգային-էկոլոգիական" մոդել,
4. "Վարքաբանական-իմացական /կոգնտիվ-բիհևիորիստական/" մոդել
5. "Հոգեսոցիալական" մոդել
Միջամտությունն իբրև կանոն իրականացվում է 2 մակարդակներով` ուղղակի և անուղղակի: Ուղղակի միջամտությունը գործողությունների շարք է, որոնք իրականացվում են անմիջականորեն այցելուի նկատմամբ և նրա մասնակցությամբ: Ուղղակի միջամտության ընթացքում սոցիալական աշխատողը կատարում է հետևյալ գործողությունները.
1. Ապահովում. սոցիալական աշխատողը ապահովում է ծառայությունների մատչելիությունը կամ այցելուի ներառումն այն ծրագրերի մեջ, որոնք նրան հնարավորություն են տալիս բավարարել իր կարիքները:
2. Ուսուցում. սոցիալական աշխատողը հանդես է գալիս որպես սոցիալական ուսուցչի, որն այցելուին հնարավորություն է տալիս ձեռք բերել որոշակի իրավիճակին համապատասխան վարք և զարգացնել իր հարմարվողական ունակությունները:
3. Ուղեգրում. երբ սոցիալական աշխատողը այցելուին վերահասցեագրում է մեկ այլ կազմակերպության կամ անհատի` լրացուցիչ ծառայություններ ստանալու համար:
4. Զարգացում. սոցիալական աշխատողը գործում է այցելուի հմտությունների, գիտելիքների, ռեսուրսների, այդ թվում` կապերի զարգացման ուղղությամբ:
5. Տեղեկատվական խորհրդատվություն. այցելուին տրամադրվում է անհրաժեշտ ինֆորմացիա, ըստ որի նա կարող է գործել, պաշտպանել իր իրավունքները, բավարարել իր կարիքները:
6. Աջակցում. այստեղ մասնագետը հիմնականում օգնում է այցելուին ճիշտ իրագործել որոշումները և քաջալերում է նրան:
Անուղղակի միջամտությունը այն միջամտությունն է, որի նպատակն է աշխատել այցելուի շրջապատի շրջանակներում կամ նրանց տրամադրվող ծառայությունների բնագավառում, դրանք նրա համար ավելի հարմար ու հասանելի դարձնելու համար:Անուղղակի միջամտության ընթացքում սոցիալական աշխատողը կատարում է հետևյալ գործողությունները.
1. Պաշտպանություն. սոցիալական աշխատողը ներկայացնում է այցելուի շահերը իր շրջապատում և տարբեր սոցիալական ինստիտուտներում, պաշտպնելով նրա իրավունքները և ստեղծլով այդ իրավունքների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ:
2. Ծառայությունների զարգացում. սոցիալական աշխատողն աջակցում է ծառայությունների բարելավմանը և ընդլայնմանը, կապելով նրանց միմյանց հետ, տալով այդ մասնագետներին նոր գիտելիքներ այցելուի կարիքների կամ հիմնախնդիրների մասին, մասնակցում է դրանց որակի բարձրացմանը:
3. Միջավայրի զարգացում. սոցիալական աշխատողը զբաղվում է այցելուի համայնքի, ընտանիքի և միջավայրի այլ մասնակիցների կրթությամբ` զարգացնելով այն ռեսուսները, այդ թվում ինֆորմացիոն, որոնք միջավայրին հնարավորություն են տալիս ավելի ադեկվատ վերաբերվել այցելուին և նրա կարիքներին /Սոցիալական աշխատանքի հիմունքներ, գիրք 1, երևան 2002թ/ շրջապատի առջև փոխհարաբերությունների պահպանումը /և վերականգնումը/: Հիվանդանոցում այն ուղղված էփոխհարաբերությունների հաստատմանը և բարելավմանը
- անհատի և ընդհանուր առմամբ առոջապահության ինստիտուտի միջև
- հիվանդի և բուժանձնակազմի միջև
- հիվանդի և նրա անմիջական շրջապատի /ընտանիք/ միջև
Սոցիալական աշխատողի հիմնական գործընկերներն են բժիշկները և բուժքույրերը: որպեսզի նրանց հետ համագործակցույթունը ավելի արդյունավետ դառնա, սոցիալական աշխատողը պետք է ունենա բավականին լուրջ գիտելիքներ բժշկագիտության ոլորտում: Բժշկական գիտելիքները սոցիալական աշխատողին հնարավորություն են տալիս հասկանալ խորհրդառուի ախտորոշումը և բուժման գործընթացը` նրա խնդիրներն ու պոտենցիալ դժվարությունները հասկանալու համար:
Բուժհիմնարկներում իրականացվող սոցիալական աշխատանքը ենթաբաժանվում է` ելնելով բուժման բնույթից և կարևոր է իրականացնել երկու հիմնական ուղղությամբ.
1. օգնություն ստացիոնար բուժման ընթացքում
2. օգնություն ամբուլատոր բուժման ընթացքում
Ստացիոնար բուժումը որոշակի ժամանակահատվածում հիվանդանոցում հիվանդի մշտական մնալն է: Այս բուժման պայմաններում օգնությունն իրականացվում է այսպես կոչված բազմամասնագիտական խմբի միջոցով, որը սովորաբար ընդգրկում է բժշկին, բուժքրոջը և սոցիալական աշխատողին:
Սոցիալական աշխատողները կարող են նաև ընդգրկված լինել նաև հիվանդանոցներին կից վերականգնողական կենտրոնների աշխատանքներում, որտեղ նրանք նպաստում են հիվանդի ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և մասնագիտական վերակնգնման գործընթացին:
Պրոթեզավորման կենտրոնում աշխատող սոցիալական աշխատողը պետք է հաշվի առնի այն փաստը, որ պրոթեզավորման գործընթացը տարբեր մարդկանց մոտ տարբեր ձևով է ընթանում: Մի մասը չի հարմարվում և չի օգտագործում ձեռքի պրոթեզները, որոնք շատ ծանր են, և չնայած վերջին ձեռքբերումներին, միևնույնն է անհարմար են և չեն կարող կիսով չափ փոխարինել բնական ձեռքերին /մատները չեն շարժվում/:
Ոտքի պրոթեզները մի քիչ այլ են, քանի որ այստեղ կարևորը քայլելն է, մանր աշխատանքի կարիք չկա, իսկ քայլելու ցանկությունը հաղթահարում է սկզբնական անհարմարությունը և անսովորությունը: Ճիշտ է կան ադապտացման պրոբլեմներ, քանի որ երկար ժամանակ չքայլելուց կամ պրոթեզ չկրելուց հետո դժվար է միանգամից ընտելանալ պրոթեզներին: Բացի այդ հիմա շատ տարբերություն կա հին և նոր տեխնոլոգիայով պատրաստված պրոթեզների միջև` հին տեխնոլոգիայով պատրաստված պրոթեզները շատ ծանր են, ամրանում են ոտքերին կապերի միջոցով, իսկ նոր տեխնոլոգիայով պատրաստվածները` շատ թեթև են /ունեն հին պրոթեզների քաշի կեսը/ և ամրանում են վակումային սիստեմով: հին պրոթեզներից հետո նոր պրոթեզներ հագնողին դժվար է ադապտացվել: Հիմնականում այս շրջանը տևում է 2-4 օր անընդհատ պարապմունքներ կատարելով: Հետո հնարավոր է,որ պրոթեզները վերքեր բացեն ոտքերի վրա: Այդ ժամանակ պետք է սպասել մինչև վերքերը փակվեն, հետո մասնագետների /օրթոպեդ-տեխնիկ/ միջոցով վերացնել թերությունները: Նա կարող է մտածել, որ "ավելի լավ է սայլակին նստեմ, քան պրոթեզներ կրեմ":
Անդամահատված հաշմանդամների զբաղվածության խնդիրը լուծելու նպատակով Երևանի պրոթեզարանի Գյումրու մասնաճյուղը ծրագիր է ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության զբաղվածության վարչության փոխնախարար Գ. Բլեյանին պրոթեզարանին կից արտադրամաս ստեղծելու նպատակով: Այդ ծրագրի նպատակն է.
1. հաշմանդամներին ինտեգրել հասարակության մեջ, քանի որ արտադրամասում աշխատելու են ոչ հաշմանդամ մարդիկ
2. հաշմանդամների աշխատատեղերի ստեղծելը
3. պրոթեզավորման ընթացքում հաշմանդամին ֆինանսական աջակցություն Ծրագրի համաձայն արտադրամասի հիմնական աշխատողները լինելու են մասնագետներ /հաշմանդամ, ոչ հաշմանդամ/, իսկ այն հաշմանդամները, ովքեր գալով պրոթեզարարն մնալու են պրոթեզարանի անվճար հյուրանոցում պրոթեզավորման գործընթացի հետ զուգահեռ ցանկության դեպքում աշխատելու արտադրամասում, որի դիմաց ստանալ աշխատավարձ: Այսպիսով և հաշմանդամը կզգա իրեն որպես լիարժեք մարդ, պետքական ինչ որ գործի, և° պրոթեզավորման ընթացքում /7-14օր, նայած բարդության/ կկարողանա ապահովել իր ֆինանսական խնդիրները:
Հասարակությունն ինքն էլ կզգա,որ հաշմանդամը անկարող չէ, որ նա էլ կարող է աշխատել և ունի հավասար իրավունքներ, ինչպես մյուսները: Որ միայն հասարակությունն է, որ հաշմանդամության երևույթը տարբեր ձևով է մեկնաբանում, այլ նաև տարբեր գիտական ոլորտները յուրովի են մեկնաբանում երևույթը:
1. Բժշկական մոդելը հաշմանդամությունը դիտում է որպես մշտական կամ ժամանակավոր ախտ կամ հիվանդություն /հոգեբանական, հոգեբուժական, ֆիզիկական կամ անատոմիական բնույթի/: Պրոբլեմի լուծումը համարում է անբավարար կամ կորցրած ֆունկցիաների այս կամ այն մակարդակով վերականգնումը:
2. Սոցիալական մոդելը հաշմանդամությունը դիտում է որպես կենսագործունեության և սոցիալական գործառնության ընդունակության սահմանափակում: Լուծումը տեսնում է բազմաթեվ ծառայությունների համակարգի գործարկման մեջ:
3. Իրավա-քաղաքական մոդելը հաշմանդամությունը դիտարկում է որպես փոքրամասնություն, որի իրավունքները և ազատությունները անտեսված են օրենսդրական խտրականության, ճարտարապետական անմատչելիության, տեխնոլոգիական միջոցների անհասանելիության, հասարակական տարբեր ասպեկտնեի`տեղեկատվություն, հաղորդակցման, հանգստի կազմակերպման սահմանափակ հնարավորությունների պատճառով: Իրավաքաղաքական մոդելը լուծումը համարում է մարդու ազատ ընտրության և ինքնորոշման իրավունքների իրագործման երաշխավորումը, հետևաբար համապատասխան ծառայությունների լայն համակարգի ստեղծումը:
4. Մշակույթային մոդելը հաշմանդամությունը դիտում է որպես մարդու հասարակական համակարգում ներառնվելու սահմանափակում: Ի տարբերություն իրավա-քաղաքական մոդելի, որը կենտրոնացած է սոցիալական խմբի իրավունքների պաշտպանության վրա, մշակույթայինը կարևորում է մարդու սոցիալական նշանակությունը` ելնելով հասարակական կյանքում նրա ներդրումներից: Լուծումը տեսնում է հաշմանդամ մարդու համար ինքնադրսևորման նպատակից համապատասխան հնարավորույթունների ընձեռնման մեջ:
Ինչպես էլ մեկնաբանեն հաշմանդամության երևույթը, մի բան ակնհայտ է, հաշմանդամներին անհրաժեշտ է մասնագետների միջամտություն, քանի որ հաշմանդամություն ձեռք բերերլով` մարդիկ ձեռք են բերում բազմաթիվ խնդիրներ կապված նրանց հարմարվողականության, հասարակության մեջ ինտեգրման, հաշմանդամության փաստի պատճառով ճգնաժամային իրավիճակի հաղթահարման և այլն լուծելու համար:
Սակայն այս ամբողջ ընթացքում այցելուն պետք է ակտիվ մասնակցություն ցուցաբերի իր խնդիրների լուծման ուղիների ընտրությանը և լուծումների իրականացմանը: Այս դեպքում սոցիալական աշխատողը օգնում է այցելուին ընտրել հիմնախնդրի հաղթահարման ռազմավարությունը` ելնելով անհատական, ընտանեկան, խմբային և համայնքային ռեսուրսներից:
Լինում են դեպքեր, երբ մարդիկ կորցնում են հավատը դեպի սեփական ուժերը, նույնիսկ այն դեպքում, երբ իրականում կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրը: Այս դեպքում պետք է բարձրացնել հաշմանդամների ինքնագնահատումը և հետագայում նրանք կսովորեն ինքնուրույն դուրս գալ ծանր իրավիճակներից:
 
ԱՇԽԱՏԱՆՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԵՊՔԻ ՀԵՏ

Ավստրիական թաղամասի խանութներից մեկի մոտ հանդիպեցի մի կնոջ, որը մոլորված խանութի աստիճանների ներքևում կանգնած ներս էր նայում: Նա շարժասայլակով էր: Ես նրան մոտեցա և հարցրեցի. 
- Ինչ-որ բանով կարող եմ օգտակար լինել ձեզ: 
- Ինձ համար հաց չէիք գնի:Ես ներս մտնել չեմ կարող: 
-Շատ բարի, իսկ ես ձեզ ինչպես կարող եմ դիմել: 
- Իմ անունը Գոհար է: 
-Շատ լավ տիկին Գոհար: Իմ անունը Աննա է: 
Նա ուղղեց ինձ դրամը: Գնումը կատարելուց հետո ես նրան տվեցի գնված ապրանքը: 
- Շատ շնորհակալ եմ Աննա: Ամեն անգամ ստիպված եմ լինում ինչ-որ մեկին խնդրել իմ տեղը գնումներ կատարել, քանի որ չեմ կարողանում սայլակով խանութ մտնել, թե չէ ֆինանսականի խնդիր չունեմ, իսկ ով չի վերցնում ինձնից գումարը շատ եմ նեղանում: 
Այս ընթացքում մենք հասանք տիկին Գոհարենց տան մոտ, նա հրավիրեց ներս մտնել: Բնակարանը շատ հարմար էր շարժասայլակով տեղաշարժվելու համար, լավ կահավորված էր, մաքուր: 
- Այստեղ` սեղանի մոտ նստիր,-առաջարկեց ինձ տիկին Գոհարը,- դու սովորում ես,-հարցրեց նա ինձ: 
- Այո, սովորում եմ սոցիալական աշխատանքի կրթական կենտրոնում: 
- Հա, ես իմացել եմ նման մանսագիտության մասին, շատ լավ 
մասնագիտություն է, իսկական ինձ նմանների համար: Օրինակ ինձ պրոթեզ է անհրաժեշտ, բայց քանի որ օգնող չունեմ չեմ կարող գնալ պրոթեզարան, իմը արդեն հին է բանի պետք չէ: 
Տիկին Գոհարը հուզվեց, ես փորձեցի հանգստացնել նրան, բայց նա շուտով հավաքեց իրեն և ասաց, որ արդեն հաշտվել է իր վիճակի հետ: 
- Տիկին Գոհար եթե ուզում եք ես կարող եմ միջամտել ձեր խնդիրների լուծմանը, - ասացի ես: 
Տիկին Գոհարը միաանգամից պատասխանեց. 
- Ես ուրախ կլինեմ, մանավանդ որ դու կարող ես արդեն մասնագիտական օգնություն ցուցաբերել: 
- Տիկին Գոհար, ոչ միայն ես, այլ նաև դուք կարող եք օգնել ձեզ: Բայց որպեսզի կարողանանք սկսել մեր աշխատանքը և խնդրի ճիշտ լուծումներ գտնենք, ես պետք է ձեր մասին տեղեկություններ իմանամ, եթե դեմ չեք պատմեք ինձ ձեր մասին,-ասացի ես: 
Տիկին Գոհարի պատմածից պարզ դարձավ, որ նա ոտքը կորցրել է 1988-ի երկրաշարժի ժամանակ, այդ ժամանակ էլ մահացել է նրա և նա միայնակ դաստիարակել և մեծացրել է 8 տարեկան տղային: Այժմ նա 45 տարեկան է: 
Ադապտացիոն շրջանը շատ ծանր է ընթացել տիկին Գոհարի համար, քանի որ այն նա անցկացրել է մենակ, առանց հարազատների և մասնագետների օգնության: Տղան չնայած փոքր է եղել, բայց գիտակցել է իրենց վիճակը` հոր մահը, մոր ոտքի կորուստը և շատ ծանր տարել այդ ամենը: Գոհարը իր ամբողջ ուշադրությունը և մտքերը ուղղել էր դեպի որդին` մոռանալով իրեն վիճակը և հաշվի չառնելով իրեն խանգարող հանգամանքները, որոնք շատ-շատ էին: վիրահատությունից հետո շատ ծանր է ընթացել վերականգնողական շրջանը, քանի որ օգնող չի ունեցել, տղան մնացել իր մոտ` հիվանդանոցում և տեսնելով մոր տանջանքները` հոգեկան ծանր վիճակում հայտնվել: Գոհարը նուկնիսկ մտածել է ինքնասպանության մասին, բայց տղայի մասին մտքերը մեռացության են տվել ամեն ինչ: Հաղթահարելով այս ծանր շրջանը և բժշկական օգնություն ստանալուց հետո Գոհարը դուրս է գրվել հիվանդանոցից` ստանալով շարժասայլակ, որի միջոցով կարողացել է տեղաշարժվել քաղաքում տղայի օգնությամբ, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հավաքել, դրանց միջոցով էլ թոշակի անցել, որով էլ պահել է որդուն: Որդին 2 տարի դպրոց չի գնացել, քանի որ չի կարողացել մայրիկին մենակ թողնել, նախկին բնակարանում պայմաններն անբավարար են եղել և Գոհարը չի կարողացել մենակ տեղաշարժվել: Երկու տարի անց նրանք բնակարան են ստացել Ավստրիական թաղամասում` սահմանափակ մարդկանց համար բարենպաստ պայմաններով, որից հետո տղան գնացել է դպրոց: Այս երկու տարիների ընթացքում և դրանից հետո Գոհարը միշտ աշխատանք է որոնել, սակայն ամեն տեղ մերժում ստացել: Ինչպես ինքն էր նշում. 
- Ինձ համար շատ դժվար է անգործ մնալը: Ես աշխատել եմ կարի ֆաբրիկայում: Հիմա այցելում եմ մեր թաղամասում գտնվող "Փյունիկ" կազմակերպությունը, որտեղ փոքրիկ երեխաներին կարել եմ սովորեցնում, բայց իմ այս տարիների երազանքը աշխատանքն է: Ես առանց գործի մնալ չեմ կարող: այս 15 տարիների 11-ը նվիրել եմ տղայիս, քանի որ նա 4 տարիէ ինչ Ռուսաստան է գնացել, իմ մասին նույնիսկ չեմ մտածել: Իսկ հիմա, երբ տաս մեծ է, չեմ կարող: Սակայն գիտեմ, որ առանց պրոթեզի հնարավոր չէ եթե պրոթեզ էլ լինի, շատ դժվար է աշխատանք գտնել: 
- Իսկ եթե աշխատանք լինի ինչ մասնագիտությամբ կցանկանայիք աշխատել, հարցրեցի ես: 
Նա պատասխանեց, որ իր մասնագիտությունը շատ է սիրում և լավ տիրապետում է, նա եղել է կարող վարպետ, և համոզված է որ կկարողանա նույն մասնագիտությամբ աշխատել: Զրույցն ավարտելուց հետո ես հրաժեշտ տվեցի Գոհարին և մենք պայմանավորվեցինք հանդիպել 2 օր հետո, ժամը 12-ին: 
Հաջորդ օրը զանգահարեցի Գյումրու պրոթեզարան, տեղեկացա պրոթեզավորման գործընթացի մասին, իմացա որ այն մարդկանց համար, ովքեր չեն կարող ինքնուրույն գնալ պրոթեզարան մեքենա է տրամադրված տեղափոխման հարցը հեշտացնելու համար: 
2 օր հետո հանդիպեցինք տ. Գոհարի հետ, հաստակեցվեցին խնդիրները ըստ կարևորության. դրանք էին 
1. պրոթեզավորում 
2. զբաղվածության հարցը 
3. շփումը և տեղափոխումը միջավայրում 
Պրոթեզավորման գործընթացը ապահովելու համար կազմեցինք աշխատանքային պլան. 
1. զանգահարել պրոթեզավորման կենտրոն 
2. Գոհարին ուղեկցել պրոթեզարան 
3. հետևել ադապտացիոն շրջանին /պրոթեզների հետ կապված/ 
Համոզվելով, որ պրոթեզավորումը խնդրառուի համար առաջնային խնդիր է համարվում ես պատմեցի նրան պրոթեզարանի իմ զանգի մասին և նա համաձայնեց հենց հաջորդ օրը սկսել աշխատանքը: Զրույցն ավարտելուց հետո մենք հրաժեշտ տվեցինք իրար և պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրն իրենց տանը ժամը 2-ին, պրոթեզարանի տնօրեն պ. Դավթյանի հետ: 
Բոլոր անհրաժեշտ չափումները տնօրենը կատարեց Գոհարենց տանը և ասաց, որ պրոթեզը պատրաստ կլինի մի շաբաթից: Մի շաբաթ հետո նա մեքենայով Գոհարին տեղափոխել էր պրոթեզարան և հետագա գործընթացը շարունակել էր այնտեղ: Ես Գոհարի հետ պայմանավորվեցի հանդիպել արդեն պրոթեզարանում մի շաբաթից: Այդ մի շաբաթվա ընթացքում ես հանդիպեցի այն խանութի տիրթջ հետ, որը նրան լավ ծանոթ էր և առաջարկեցի հարթակներ կառուցել խանութի մուտքի մոտ: Նա ինձ ներժեց, ասելով, որ միջոցներ չունի: սակայն չմերժեց այլ մարդկանց ջանքերով խանութի դիմաց հարթակ կառուցելու հարցում: այսպես համաձայնության գալով համայնքի ուժերով կառուցեցինք հարթակները նաև այլ ծառայությունների դիմաց` եկեղեցու, փոստային բաժանմունքի մոտ, բաղնիքի մոտ: Մի շաբաթ անց ես գնացի պրոթեզարան, տիկին Գոհարն արդեն այնտեղ էր, նրան մեքենայով էին բերել և աշխատումէին նրա հետ, նրան քայլել էր սովորեցնում օրթոպեդ-տեխնիկը: Մի կես ժամ սպասելուց հետո Գոհարն ինձ մոտեցավ արդեն ինքնուրույն քայլելով: Նա շատ ուրախ էր: 
- Ինչ լավ է տիկին Գոհար, ես ուրախ եմ, որ ձեզ տեսա, ինչպե±ս են գործերը: 
- Աննա, ամեն ինչ կարգին է: Նաև իմացա, որ դու կազմակերպել ես և մեր հարևանների ուժերով հարթակներ ես կառուցում, ես և նյուսները շատ գոհ ենք քեզանից: 
- Տիկին Գոհար դա համայնքի ուժերով իրագործվեց, բոլորն էլ իրենց ներդրումն ունեցան: 
Պրոթեզավորման գործընթացն ավարտելուց հետոԳոհարին տուն ուղեկցեցին և մենք պայմանավորվեցինք հանդիպել 2 օր անց, քանի որ նա հաջորդ օրը նորից պրոթեզարան էր գալու` վերականգնման գործընթացը շարունակելու համար: Ես Գոհարին զգուշացրեցի, որ պրոթեզավորման ընթազքում փոքր խնդիրներ կարող են առաջանալ ` կապված պրոթեզի կրման և ընտելացման հետ, և նա պատասխանեց, որ արդեն ոչ մի բանից չի վախենում, որ այնքան դժվարություններ է հաղթահարել կյանքում, որ իր համար սովորական է դարձել: Գոհարը շատ ուժեղ կողմեր ունի. կյանքում շատ դժվարություններ և հուսահատություններ ապրելով հանդերձ` հավատ ունի ապագայի նկատմամբ, ձգտում է հաղթահարելով բոլոր դժվաությունները, ապրել լիարժեք կյանքով: 
Նույն օրը ես գնացի Գյումրու զբաղվածության կենտրոն, տնօրենից հարցնելու ազատ աշխատատեղերի մասին, քանի որ խնդրառուն ցանկություն էր հայտնել աշխատելու: Տնօրենից իմացա, որ հիմա պետական կարի արտադրամասեր չկան, բոլորը սեփական են տվեց մի քանի ֆաբրիկաների հասցեներ և հեռախոսահամարներ: Զանգահարելով նշված համարներով` կարողացա զրուցել միայն մեկի տնօրենի հետ, հարցրեցի ազատ աշխատատեղի մասին, առաջարկեցի Գոհարին գործի ընդունել և նա համաձայնեց. 
- Ես կընդունեմ նրան աշխատանքի, բայց սկզբում փորձնական, եթե նա արդարացնի իմ սպասումները, ապա կապահովեմ մշտական աշխատանքով: 
Ես հանդիպեցի տնօրենի հետ զրուցեցի հաշմանդամության մասին, արպեսզի Գոհարի հետ հանդիպման ժամանակ չվիրավորի նրան և պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրը: Ես պայմանավորված օրը գնացի Գոհարին այցելության: Նա շատ ուրախ էր ոգևորված: տիկին Գոհարն արդեն ազատ քայլում էր, բողոքներ չուներ պրոթեզի հետ կապված և ասաց, որ տղան էր զանգահարել և իմանալով մոր հետ կատարվածը շատ էր ուրախացել: Ես պատմեցի Գոհարին նոր աշխատատեղի մասին և նա մեծ ուրախությամբ համաձայնեց հաջորդ օրը ինքնուրույն գնալ արտադրամաս: Մենք պայմանավորվեցինք հանդիպել 2 շաբաթ հետո: Պայմանավորված օրը հանդիպեցինք և Գոհարն ասաց, որ նրան արդեն ընդունել են հիմնական աշխատանքի: 
- Լուրջ խնդիրներ չկանաշխատակիցների հետ, ուղղակի ղգում եմ որ նրանք չգիտեն ինչպես ինձ հետ վարվեն, վախենում են հարցեր տալ: Բայց մի անհանգստացիր այդ խնդիրն էլ ինքս կլուծեմ: շատ շնորհակալ եմ աշխատանքի հարցում ինձ օգնելու համար: 
- Շատ լավ, ես ձեզ հաջողություն եմ ցանկանում և խոստանում այցի գալ ձեզ: 
- Կրկին անգամ շնորհակալ եմ ձեզանից: 
Մենք հրաժեշտ տվեցինք իրար, Գոհարը շատ գոհ էր: ես մեկմեկ հանդիպում եմ նրան աշխատանքից վերադառնալիս: Նա շատ լավ հաղթահարել է իր խնդիրները կոլեկտիվի հետ: 
Այս գործընթացում որպես սոցիալական աշխատող ես կատարեցի միջնորդի, իրավաբանի /պաշտպանելով հաշմանդամի իրավունքները աշխատանքի ընդունվելուց/, կիրառեցի ՙխնդրի վրա կենտրոնացման՚ և ՙհամակրգային-էկոլոգիական՚ մոդելները: Արդյունքում` խորհրդառուն գտավ իր առաջնային հիմնախնդիրների լուծումները, ձեռք բերեց նոր միջավայր, բարելավեց շփումը, ունեցավ աշխատանք, որի արդյունքները գոհացնող են:
Դիտումներ: 2088 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: