Շաբաթ, 27.04.2024, 21:52

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 26 » Այզենկի հարցարան
22:06
Այզենկի հարցարան
Այզենկի հարցարան
 
Հրահանգներ: Ձեզ ներկայացնում են վարքագծին, զգացողությանը և գործելակերպին վերաբերող հարցեր: Ուշադիր կարդացեք յուրաքանչյուր հարց և որոշեք, արտացոլում է այն Ձեր հիմնական վարվելաձևը կամ զգացողությունը: Կարող եք պատասխանել <<այո>> կամ <<ոչ>>` նշելով Ձեր պատասխանը հարցի վերջում առանձնացված տեղում:
Աշխատեք արագ և մի ծախսեք շատ ժամանակ որևէ հարցի վրա, քանի որ այս հարցարանը չունի ճիշտ և սխալ պատասխաններ, և արժեքավորը մտքում ծագած առաջին պատասխանն է, որը կարող է մոտ լինել իրականին: Այժմ սկսենց աշխատել, հիշելով, որ շատ կարևոր է անկեղծությունը:
1.Հաճա՞խ եք ձգտում աշխուժության, սուր տպավորությունների:
2.Հաճա՞խ եք մտերիմ ընկերոջ կարիք զգում, ում հետ կարող եք կիսվել:
3.Դուք Ձեզ համարու՞մ եք անհոգ մարդ:
4.Գտնու՞մ եք, որ մերժելը դժվար է:
5.Նախքան ինչ-որ բան անելը, փորձու՞մ եք առանց շտապելու կշռադատել:
6.Մի՞շտ եք կատարում Ձեր խոստումները, եթե նույնիսկ հարմար չի լինում:
7.Հաճա՞խ եք ունենում տրամադրության կտրուկ փոփոխություն:
8.Սովորաբար Դուք խոսում և գործում եք արագ, առանց երկար մտածելու:
9.Պատահե՞լ է, որ առանց շատ լուրջ պատճառի ունենաք դժբախտության զգացողություն:
10.Դուք կհամարձակվե՞ք անել գրեթե ամեն ինչ:
11.Բարետես, համակրելի անծանոթի հետ զրուցելիս հանկարծակի շփոթվու՞մ եք:
12.Պատահու՞մ է, որ Դուք այնպես զայրանաք, որ կորցնեք ձեզ:
13.Հաճախ եք գործում անմիջապես, առանց մտածելու, րոպեի ազդեցության տակ:
14.Հաճա՞խ եք մտահոգվում արած կամ չարած, ասած կամ չասած բաների համար:
15.Դուք գերադասու՞մ եք գրքեր կարդալը մարդկանց հետ հանդիպումից:
16.Դուք հե՞շտ եք վիրավորվում:
17.Հաճա՞խ եք լինում առույգ, աշխույժ խմբերում:
18.Ծիծաղու՞մ եք երբեմն անհարգի կատակների վրա:
19.Հաճա՞խ է Ձեզ ինչ-որ բան այնքան զզվեցնում, որ <<մինչև կոկորդ կուշտ>> եք զգում Ձեզ:
20.Առօրյա հագուստից բացի այլ հագուստով Ձեզ կաշկանդվա՞ծ եք զգում:
21.Հաճա՞խ են Ձեր մտքերը շեղվում, երբ ցանկանում եք ուշադրությունը կենտրոնացնել ինչ-որ բանի վրա:
22.Կարո՞ղ եք Ձեր մտքերն արագ արտահայտել բառերով:
23.Հաճա՞խ եք Դուք երազում:
24.Ճի՞շտ է, որ Դուք լիովին ազատ եք ամեն տեսակ նախապաշարումներից:
25.Ձեզ դու՞ր են գալիս ապրիլմեկյան կատակները:
26.Հաճա՞խ եք մտածում Ձեր գործերի մասին:
27.Արդյոք շա՞տ եք սիրում ուտել:
28.Երբ վրդովված եք լինում, մտերիմ ընկերոջ հետ կիսվելու կարի՞ք եք զգում:
29.Երբ դրամի անհրաժեշտություն եք ունենում, դժվարությա՞մբ եք պարտք վերցնում ուրիշներից:
0.Պարծենու՞մ եք երբեմն:
31.Կա՞ն բաներ, որոնց հանդեպ Դուք շատ զգայուն եք:
32.Կգերադասեի՞ք միայնակ տանը մնալը Ձեզ համար ձանձրալի երեկույթից:
33.Լինու՞մ եք երբեմն այնքան անհանգիստ, որ չեք կարող նստել տեղում:
34.Դուք նախապես պլանավորու՞մ եք Ձեր անելիքները:
35.Ունենու՞մ եք արդյոք գլխապտույտ:
36.Արդյոք մի՞շտ եք կարդալուց անմիջապես հետո պատասխանում նամակներին:
37.Ձեր գործերը ավելի լա՞վ են ստացվում, երբ ամեն ինչ կշռադատում եք ինքնուրույն, առանց ուրիշների հետ քննարկելու:
38.Լինու՞մ են Ձեր մոտ հևոցներ, եթե նույնիսկ մինչ այդ ոչ մի ծանր աշխատանք չեք արել:
39.Կարելի՞ է Ձեր մասին այսպես արտահայտվել. <<մարդ, որին չի հուզում, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես հարկն է>>:
40.Ձեր նյարդերը Ձեզ անհանգստացնու՞մ են:
41.Պլանավորելը Ձեզ ավելի՞ է դուր գալիս, քան գործելը:
42.Պատահե՞լ է, որ <<այսօրվա գործը թողնեք վաղվան>>: 43.Նյարդայնանու՞մ եք Դուք վերելակում, մետրոյում, թունելում, կամ նման այլ տեղերում:
44.Ծանոթության ժամանակ նախաձեռնությունը Ձեր ձեռքու՞մ է:
45.Ունենու՞մ եք արդյոք ուժեղ գլխացավեր:
46.Գտնու՞մ եք Դուք, որ սովորաբար ամեն ինչ ինքնին հարթվում, նորմալանում է:
47.Տառապու՞մ եք անքննությամբ:
48.Երբևիցե ստե՞լ եք:
49.Պատահու՞մ է, որ միանգամից ասեք այն, ինչ որ առաջինն է Ձեր միտքը գալիս:
50.Երկա՞ր եք տառապում կատրված անախորժությունների համար:
51.Մտերիմներից բացի, ուրիշների հետ փա՞կ եք սովորաբար:
52.Հաճախակի՞ են Ձեր կյանքում անհաջողությունները:
53.Սիրու՞մ եք կատակել, զվարճալի պատմություններ պատմել:
54.Նախընտրու՞մ եք Դուք շահել, քան տանուլ տալ:
55.Հաճա՞խ եք կաշկանդված զգում Ձեզ` դիրքով ավելի բարձր անձանց ներկայությամբ:
56.Երբ հանգամանքները դասավորվում են հակառակ Ձեզ, սովորաբար Դուք գտնու՞մ եք, որ այնուամենայնիվ պետք է ինչ-որ բան ձեռնարկել:
57.Հաճա՞խ եք Դուք հուզվում, ազդվում կարևոր գործերից առաջ:
 
Անկայուն հուզականություն
 
բորբոքված, գրգռված                      շուտ վիրավորվող 
վատատես, զսպված                       անհանգիստ, ագրեսիվ
չշփվող                                         անհանգիստ, ագրեսիվ
տագնապալի, չզիջող                      դյուրագրգիռ, իմպուլսիվ
 
ինտրովերտ մելանխոլիկ                էքստրովեր խոլերիկ
 
Ֆլեյգմատիկ                                   Սանգվինիկ
 
Ջանասեր, աշխատասեր               շփվող, զրուցասեր
Խոհուն, կշռադատ                       բաց, շիտակ
Խաղաղասեր                               աշխույժ, անհոգ
Նպտակաուղղված                       հարմարվետություն սիրող
Հուսալի, հանգիստ                      նախաձեռնող
 
Կայուն հուզականություն
 
Հավաստիություն-
6, 24, 36 - այո
18, 30, 42, 48, 54 - ոչ
Էքստրավերսիա-
1, 3, 8, 10, 13, 17, 22, 25, 27, 39, 44, 46, 49, 53, 56 – այո
5, 15, 20, 29, 32, 34, 37, 41, 51 -ոչ
Հուզականություն-
2, 4, 7, 9, 11, 14, 16, 16, 21, 23, 26, 28, 31, 33, 35, 38, 40, 43, 45, 47, 50, 52, 55, 57 - այո
Դիտումներ: 2246 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Fccrrf  
0
order atorvastatin 20mg pill <a href="https://lipiws.top/">order atorvastatin 20mg generic</a> oral atorvastatin 20mg

1 Sergey  
0
37

2 Marine  
0
ԷՔՍՏՐԱՎԵՐՏ-շփվող

Անուն *:
Email *:
Կոդ *: