Կիրակի, 28.04.2024, 02:58

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » Անբարենպաստ ընտանիքում սոցիալ-հոգեբանական խաթարումները
13:39
Անբարենպաստ ընտանիքում սոցիալ-հոգեբանական խաթարումները
Անբարենպաստ ընտանիքում սոցիալ-հոգեբանական խաթարումները
 
Ընտանիքը` որպես մարդկանց կայուն սոցիալական հանրույթ, ունի հազարամյակաների պատմություն: Նրա յուրահատկությունն այն է, որ մի քանի մարդ ամենասերտ փոխազդեցության մեջ են լինում երկարատև ժամանակահատվածում, մի քանի տասնյակ տարիների ընթացքում: Նման ինտենսիվ փոխազդեցության համակարգում դժվար է գոյատևել առանց վեճերի, բախումների և ճգնաժամերի: Ներկայումս ընտանեկան կյանքի հիմնահարցերի վերաբերյալ մեծ հետաքրքրություն է նկատվում տարբեր գիտությունների կողմից` մանկավարժության, հոգեբանության, ազգագրության, սոցիոլոգիայի ինչպես նաև սոցիալական աշխատանքի:
Այս երևույթը բացատրվում է նրանով, որ դասական ընտանիքի ինստիտուտը ճգնաժամ է ապրում ամբողջ աշխարհում` մապված ամուսնական-ընտանեկան հարաբերությունների բովանդակության փոփոխման հետ, իսկ այն երկրներում որտեղ սոցիալ-տնտեսական անկում է նկատվում ընտանիքի ճգնաժամը կրում է սպառնալից բնույթ /օրինակ Հայաստանում/:
Արդեն 10 տարուց ավելի տևած տնտեսաձևի փնտրտուքները, զարգացման տարբեր մոդելների վերաձևումներն ու հարմարեցումները մեր երկրի վրա` հասցրին բոլորին հայտնի վիճակին: Այսօրվա դրությամբ խախտվել է նաև հայ ընտանիքի կայունությունը, վտանգված է նրա ամրության ավանդույթային երաշխիքները: Նյութական անբավարար ապահովվածությունը և տնտեսական բազում հիմնախնդիրները պատճառ են դառնում հաճախակի ճգնաժամային իրադրությունների: Այս ամենի հետևանքով էլ հասարակության մեջ ընտանիքը դառնում է անբարենպաստ և խոցելի:
Վերլուծելով խորհրդային ժամանակահատվածում ընտանիքի փոխակերպումները` կարելի է եզրակացնել, որ զրկված լինելով արտադրության միջոցների սեփականության իրավունքից և տնտեսական գործառույթից, կախվածության մեջ լինելով սոցիալական բարիքների բաշխումիցª ընտանիքը չկարողացավ այնքան միջոցներ կուտակել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանար ապահովել իր տնտեսական անվտանգությունը: Եվ դա էր պատճառը, որ խորհրդային պետության փլուզմամբ պայմանավորված սոցիալ տնտեսական ցնցումների հենց առաջին իսկ տարիներին հայ ընտանիքի մեծ մասը հայտնվեց աղքատության մեջ: Նախորդող և հաջորդող հասարակարգերի արժեքային իրարամերժության պատճառով թուլացավ նաև ընտանաիքի` որպես սոցիալականացման առաջնային ագենտի դերը:
Այնուամենայնիվ լինելով փակ համակարգ, խորհրդային կարգերի օրոք հայ ընտանիքն կարողացավ պահպանել իր ավանդական արժեքները, նորմերը և սոցիալ մշակութային որոշակիությունը:
Այսօր հայ ընտանիքը կրկին կանգնած է արմատական փոփոխությունների շեմին, որոնք պայմանավորված են 1988 թվականից հետո ծավալված տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակույթային փոխակերպումների, աղետալի երկրաշարժի և Ղարաբաղյան պատերազմի հետևանքով: Տեղի ունեցած հասարակական փոփոխությունները առաջ են բերել ընտանիքի ինստիտուտի դերի արժեքազրկում, տասնամյակների ընթացքում մշակված վարքային ստերեոտիպերի խարխլում և անպաշտպանվածության և հասարակությունից օտարացման զգացում:
Սոցիալ-տնտեսական ռեֆորմների հետևանքով այսօր ընտանիքի նուկլեարիզացիայի միտում է նկատվում: Գյուղերում ընդարձակ ընտանիքի տրոհումը նպաստեց առավելապես հողի սեփականաշնորհումը: Իսկ ընտանիքների տրոհմանն աջակցեց "Փարոս" համակարգի գործառությունը: Այդ ամենի հետ կապված` թե' քաղաքային և թե' գյուղական ընտանիքներում այսօր առկա է սակավազավակության միտում:
Ընտանիքի դերը սոցիալականացման գործընթացում նվազել է: Այդ մասին վկայում է այն հանգամանքը, որ ծնողների ընտանիքն այսօր զավակների համար որպես մոդել չի ծառայում: Նույն հետազոտության արդյունքների համաձայն` դեռահասների միայն 34%-ն է ընտանիքի իր իդեալը նույնացնում ծնողների ընտանիքի հետ (Կանայք հայոց նոր դարի շեմին,հոդվածներ-Աննա Ոսկանյան, Գոհար Թադևոսյան.էջ 60): Անկում է ապրել նաև ընտանիքների հասարակական դիրքը: Անկախացումից հետո երկրի սոցիալ տնտեսական ծանր պայմանների հետևանքով, ընտանիքների մեծ մասը, չունենալով տնտեսական անվտանգությունը ապահովող միջոցներ, հայտնվեց նյութական ծանր կացության մեջ:Նշված սոցիոլոգիական տվյալների համաձայն ընտանիքի գրեթե կեսը չի հարմարվել ներկայիս անբարենպաստ պայմաններին և գտնվում է հասարակության հետ հակադրության մեջ:
Վերջին տասնամյակում ընդունված է խոսել այն մասին, որ ավանդական հայ ընտանիքը ճգնաժամ է ապրում` կորցնելով իր դեմքը և հետզհետե հանդիսանալով օտարածին արժեքների կրողը և փոխանցողը: Երկրում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային արմատական հեղափոխությունները իրենց կնիքն են դրել նաև ընտանիքի վրա: Այդ է պատճառը, որ համեմատաբար հարթ, էվոլուցիոն զարգացում ապրած հայ ընտանիքն այսօր հայտնվել է ծանր կացության մեջ: Ընտանիքի ճգնաժամը դրսևորվում է ընտանիքի ավանդական նիստ ու կացի փոփոխությամբ, ընտանեկան ֆունկցիաների ոչ լիարժեք կատարմամաբ, ընտանիքի բարձր կոնֆլիկտայնությամբ և այլն: Սակայն հարկ ենք համարում մշել, որ դա ոչ թե ընտանիքի ներքին ճգնաժամն է, այլ փոփոխվող սոցիալական միջավայրում հարմարվելու հասարակության պահանջը: Այդ գործընթացը բարդ է և երկար ժամանակ է պահանջում: Դա վկայում այն փաստը, որ դեռևս 1996թ անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն, հարցված ընտանիքների միայն կեսն է մասամբ հարմարվել ներկայիս պայմաններին, իսկ 11%-ը ընդհանրապես չի հարմարվել(Զուգակշռված ժողովրդավարություն, կանանց քաղաքացիալակն նախաձեռնություններ արտակարգ իրավիճակի պայմաններում, Ջ. Հարաթյանի խմբագրությամբ, Համալսարանական կանանց ասոցիացիա, գենդերային հետազոտությունների կենտրոն, Երևան 1999.էջ 53) ներկայիս պայմաններին: Այդ ընտանիքների հարմարված չլինելը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից կարելի է առանձնացնել գործազրկությունը, ցածր եկամուտները, բժշկական ծառայությունների անմատչելիությունը, երեխաներին կրթություն տալու դժվարությունները, ընտանաիքի սոցիալական անպաշտպանվածությունը, ապագայի անորոշությունը: Եվ այս ամենի հետևանքով էլ գնալով ավելանում է անբարենպաստ ընտանիքների ՙբանակը՚ Հայաստանում: Հարցվողների 67.5% -ը նշել է, որ իրենց ընտանիքի նյութական վիճակը կտրուկ վատացել է: Դրա հետ կապված հասարակության մեջ անկում է ապրել նաև ընտանիքի սոցիալական կարգավիճակը:
90-ական թվականներից սկսած նկատվում է անբարենպաստ ընտանիքների թվի աճ: 1995թ տվյալներով կային շուրջ 6.4 հազար ռիսկային խմբի ընտանիքներ, որոնցում ծնողների զ•ալի մասը զբաղվում են թմրամոլությամբ, վարում են հակասոցիալական կյանք, և չեն զբաղվում երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ: Միայն 1994թ տվյալների համաձայն Մոսկվայում ծնողական իրավունքներից զրկվել են շուրջ 417 ծնողներ:
Բացի այդ սոցիալ-տնտեսական պայմաններից գոյություն ունեն սուբյեկտիվները, որոնք կապված են ընտանեկան պրոբլեմներիի հետ "հայր-մայր", ՙծնող-երեխա՚ հարաբերությունների համակարգում. ծնողներ որոնք չեն կատարում ծնողական մի շարք ֆունկցիաներ, և չեն հասկանում երեխաների մոտ առաջացած պրոբլեմների պատճառները: Ընտանիքի զարգացման յուրաքանչյուր փուլին բնորոշ են որոշակի ֆունկցիաներ: Սոցիալական աշխատանքի պրակտիկան ցույց է տալիս որ այդ ֆունկցիաների չհասկանալն ու չընդունելը, որոնք փոփոխվում են ընտանաիքի զարգացման տարբեր փուլերում` բարդացնում են սոցիալական գործունեությունը: Պրոբլեմի մյուս կողմը ծնողների միջև եղած ընտանեկան հարաբերություններն են, որոնք ևս կարող են առաջ բերել մի շարք դժվարություններ:
Ընտանիքը հիմնական դաստիարակչական հաստատություններից մեկն է համարվում և այն ապահովում է երկու անհրաժեշտ պայման` մեծահասակի և երեխայի, երեխայի և հասակակցի տևական շփում: Հայաստանում կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մանկական նևրոզների հինական աղբյուրը ընտանիքում միջանձնային հարաբերությունների խաթարումն է, ընտանեկան հարաբերությունների աններդաշնակությունը: Իսկ Սանկտ Պետերբուրգյան հետազոտությունների տվյալներով նևրողներով տառապող 1000 երեխաներից 561-ի մոտ նկատվում է ընտանիքում անբարենպաստ վիճակ, նրանցից 148-ը ունեին խանդի զգացում քրոջ կամ եղբոր նկատմամբ(Զուգակշռված ժողովրդավարություն, կանանց քաղաքացիալակն նախաձեռնություններ արտակարգ իրավիճակի պայմաններում, Ջ. Հասրաթյանի խմբագրությամբ, Համալսարանական կանանց ասոցիացիա, գենդերային հետազոտությունների կենտրոն, Երևան 1999.էջ 350):
Անբարենպաստ ընտանեկան պայմաններում ապրող երեխաներից շատերը կարգազանց և հակասոցիալական վարք դրսևորողներն են: Իսկ այդ ամենը պայմանավորված է ընտանիքում ծնողների կրթական մակարդակի բացակայությունից, ոչ ճիշտ դաստիարակությունից, անապահովվածությունից, ծնողների անբարո վարք դրսևորելուց, ամուսնալուծված ընտանիքում մեծանալուց, ինչպես նաև ամենօրյա կոնֆլիկտային իրավիճակներին մասնակից լինելուց: Օրինակ` դժվար դաստիարակվող երեխաների հատուկ դպրոցի 432 տղաների 78.2%ը դաստիարակվել էին /ապրել, մեծացել/ ոչ լիարժեք ընտանիքներում, կամ ծնող չեն ունեցել: Երեխաներից յուրաքանչյուր երրորդի մայրը տառապել է ալկոհոլիզմով, յուրաքանչյուր 4-րդի և հայրը, և մայրը:Ավելի քան 10% -ի մայրերն վարել են հակասոցիալական վարք /Վ.Ստոլին, Ա.Օբոզով, Ա.Բոյուլև/:
Իսկ Ստեփանավանում կատարած հետազոտությունների տվյալների համաձայն հոգեբանական զարգացման հապաղումով 6-13 տարեկան 15 երեխաների հետազոտումը ցույց տվեց, որ վերոհիշյալ պաթոլոգիայով տառապում են նիայն երեքը, իսկ մնացած 12 մոտ նկատվում է միայն մանկավարժական բացթողում, և նրանք բոլորը ռիսկի խմբերից էին, այսինքն` անբարենպաստ ընտանիքներից:
Տարբեր տիպի ֆոբիաներով տառապող երեխաներից /հետազոտվել է 34/ 14-ի մոտ ծնողներն ապրում են առանձին-առանձին, 10-ի հայրերը գտնվում էին հանրապետությունից դուրս, յուրաքանչյուր երրորդի մայրը զբաղվում էր մանր բիզնեսով և երեխայի դաստիարակությամբ զբաղվում էին հիմնականում տատիկները: 10 երեխաների ընտանիքում երկու ծնողն էլ գործազուրկ էին, 7-ի հայրերն էին գործազուրկ: Եվ բոլոր ընտանիքներում էլ նկատվում էին հաճախակի կոնֆլիկտներ: Ներկայիս ընտանեկան խմբի համար ամենաարդիակ:
Դիտումներ: 4674 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 3.3/6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: