Աշխատանք ամուսնական զույգի հետ Ամուսնական
զույգի հետ սոցիալական աշխատանքը մեծ նշանակություն ունի: Այստեղ
սոցիալական աշխատողը աշխատում է երկու ամուսինների հետ միաժամանակ կամ
նրանցից մեկի հետ` մյուսի մասնակցությամբ: Նրանց հետ աշխատելու նպատակն է
կարգավորել զույգի փոխհարաբերությունները: Ամուսնության
առաջին տարում հիմնական ամուսնալուծությունները կատարվում են հենց այդ
պատճառով, որ երիտասարդները շուտափույթ կերպով ցանկանում են հեռանալ
ծնողներից և զգալ իրենց բացարձակ անկախ, ինքնուրույն: Եվ ընտրությունը
կատարվում է առանց երկար մտածելու: Պատահում է մուսնություն, որոնք
կատարվում են պատասխանատվությունից ելնելով. օրինակ` եթե երեխայի է սպասում
զույգը: Եվս
մեկ պատճառ ամուսնալուծության համար, հատկապես կանայք ամուսնանում են
հոգեբանական անվտանգություն ձեռք բերելու համար: Արդյունքում լինում է, որ
կինը դուրս գալով ծնողներից ունեցած կախվածությունից, հիմա էլ գտնվում է
ամուսնուց կախվածության մեջ: Այդպիսի ամուսնությունը չի կարող գտնվել,
առողջ հարաբերության մեջ, և բերում է ընտանեկան հիմնախնդիրների առաջացմանը:
Կինը կարող է հոգնել մշտական կախվածության զգացումից և կարող է վերջ դնել
այդ հարաբերությանը: Ծնողները
կարող են համարել, որ կամ փեսան իրենց հետ հարգալից չեն վերաբերվում կամ
էլ ծնողները շատ են խառնվում երիտասարդ ընտանիքի գործերին, կամ էլ ամուսնու
կարծիքով կինը ավելի շատ լսում է մոր կարծիքը քան իրենը և այլն: Ամուսնության
հիմնախնդիր է նաև երեխայի ծնունդը: Ամուսինների դերի փոփոխություն է
կատարվում ընտանիքում, նրանք դառնում են ՙհայր և մայր՚, երկուսից դառնում
են արդեն երեքը: Կնոջ մոտ կարող է առաջանալ այն զգացումը, ար նա ՙլավ մայր
չէ՚ և առաջանալ դեպրեսիա: Կարող է առաջանալ անբավարարվածություն միմյանց
հանդեպ: Եթե կինը համարում է, որ ամուսինը ավելի քիչ ուշադրություն է
դարձնում երեխային և չի օգնում նրան, իսկ ամուսինն էլ դժգոհում էր, որ կինը
իր ամբողջ ժամանակը տրամադրում է երեխային և նա գտնվում է լքված վիճակում:
Հաճախ այս պրոբլեմը չհաղթահարելու դեպքում ամուսինների ամուսնալուծվում
են: Երեխաների
մեծանալը նույնպես հիմնախնդիր է ծնողների համար: Երբ երեխան մեծանում է,
ցանկանում է ավելի շատ ազատություն: Բայց կարող են տալ ծնողները այդ
ազատությունը? Եթե երեխաների փոքր ժամանակ ծնողները զբաղված էին նրանցով,
հիմա ավելի շատ ժամանակ ունեն միմյանց համար: Դա կարող է կնոջ մոտ
դեպրեսիայի աղբյուր հանդիսանալ, քանի որ ազատ ժամանակ ունի և չգիտի ինչով
զբաղվել և նա զգում է իրեն անպիտան: Տղամարդու
մոտ էլ առաջանում է այն զգացումը, տեսնելով մեծքցող երեխաներին, որ նա
արդեն երիտասարդ չէ և նրա բոլոր պլանները և իղձերը իրականացված չեն: Եվ
այսպես երիտասարդները մեծացել են և պատրաստվում են կազմել իրենց ընտանիքը և
հեռանալ ընտանիքից: Բայց ոչ բոլոր ծնողներն են դրան պատրաստ: Դա հատկապես
տեղի է ունենում միայնակ մայրերի հետ, որոնք ունենում են մեկ երեխա: Այդ
դեպքում ծնողները պետք է նորից սովորեն ապրել միմյանց հետ: Եթե դա տեղի չի
ունենում հավանաբար ամուսինները ամուսնալուծվում են: Երբ ամուսինները դառնում են ՙտատիկ և պապիկ՚ ամուսնալուծության հավանականությունը քչանում է: |