Շաբաթ, 27.04.2024, 21:41

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » ԱՄՈւՍՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ (շարունակոթյուն)
19:38
ԱՄՈւՍՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ (շարունակոթյուն)
Ամուսնության ճգնաժամը
Ամուսնալուծություն
 
Հաճախակի է ամուսնական զույգերի մոտ առաջանում բարդ պրոբլեմներ, խնդիրներ, ճգնաժամեր: Որոնք և չհաղթահարելու դեպքում դառնում է ամուսնալուծությունների հիմք: Ամուսնական զույգերի մոտ ճգնաժամեր կարող են դառնալ մի շարք ատճառների հետևանքով: Դրանցից են նյութական և կենցաղային պրոբլեմները, ամուսիններից մեկի հարբեցողությունը և թմրամոլությունը, ամուսնական դավաճանությունը, հոգեբանական անհամատեղելիությունը, նոր սերը, երեխաների բացակայությունը, ընտանիքի արժեզրկումը:
Եվ այս բոլոր ճգնաժամերը, պրոբլեմները չհաղթահարելու դեպքում առաջանում է ամուսնության քայքայումը, ամուսնալուծությունը: Քանի որ մեր օրերում ամուսնության մեջ գլխավոր դերը պատկանում է սիրուն, և ոչ թե պարտավորությանը կամ պարտքին, ինչպես նախկինում էր, ապա փոխադարձ սիրո զգացմունքի բացակայությունը կարող է ամուսնալուծության իրական հիմք դառնալ /գիրք 1, էջ 267-268/:
Ավանդական հասարակության մեջ ամուսնալուծությունը հազվադեպ երևույթ է: Այսօր ամուսնալուծությունների քանակը այնքան կտրուկ է աճել, որ գրեթե հավասարվում է ամուսնությունների ընդհանուր քանակի կեսին:
Ամուսնալուծությունների քանակը ընդհանուր առմամբ մեծանում է աշխարհի համարյա բոլոր երկրներում: Նույնիսկ կաթոլիկական խիստ ավանդույթներ ունեցող երկրներում ամուսնալուծությունը անհամեմատ հեշտ է,քանի մի քանի տարի առաջ: Ընտանիքի կայունության պահպանման, ամուսնալուծությունների ամուսնալուծությունների դինամիկայում նկատելի է նաև մի ընդհանուր միտում` դժվար ժամանակներում, նեղությունների մեջ մարդիկ ավելի են միավորվում, նրանք իրենց համար բարոյական և հոգեբանական նեցուկ են դարձնում ընտանիքը, ամուսնալուծությունների քանակը նման պայմաններում նվազում է: Ժամանակները լավանում են, կյանքը հեշտանում է, շատանում են զվարճանքներն ու փողը, ավելանում է նաև ամուսնալուծությունների թիվը:
Ինչքան երկիրը հարուստ է, այնքան նրանում ամուսնալուծության, ընտանիքի ակյունության հետ կապված պրոբլեմները շատանում են: Ամուսնալուծության պատճաներն ավելի խորքային են, նրանք կուտակվում են ավելի երկար ժամանակում և և ունեն օբյեկտիվ բնույթ: Նրանք գործում են մարդկանց կամքից ու գիտակցությունից անկախ /գիրք 1, էջ 274-275/:
Ապահարզանը, այլ կերպ ասած` ամուսնալուծությունը, նպատակամղված ակտ է, որը կատավում է հատուկ նրա համար, որպեսզի դադարեցվեն նախկինում օրինական հիմքով առաջացած ամուսնական իրավահարաբերությունները:
Ապահարզանը կարող է իրականացվել միայն դատական կարգով կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում այն գրանցելու միջոցով: Ամուսնալուծություն կարող է կատարվել ամուսնինրի կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության ընտանեկան նոր օրենսդրությամբ առաջին պլանի վրա ամուսնալուծությունն է քաղքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում: Ամուսիների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ, փոխադարձ համաձայնություն լինելու դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումն իրականացնող մարմններում /Ընտանեկան օրենսգիրք 15 հոդված, մաս 1/:
Եթե երկու հասուն, գիտակից մարդիկ` ամուսինները, գալիս են այն հաստատ համոզմանը, որ անհնարին է շարունակել համատեղ ամուսնական կյանքը, նրանց գործի դատական քննությունը, նրանց հաշտեցնելու փորձերրը, ըստ էության դառնում են ձևական, հետևաբար` ավելորդ:
Նման դեպքերում է, որ ամուսիններին իրավունք է տրվում ամուսնալուծությունը լուծելու համար դիմել իրենց համատեղ բնակության վայրի կամ իրենցից մեկի բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին: Նման պարագայում իմաստ չունի դատարան դիմելը: Գործող օրենսդրությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների վրա պարտականություն չի դնում բացահայտելու ամուսնալուծության դրդապատճառները, պահանջելու համատեղ ապրելու անհնարինության ապացույցներ և նրանց չի պարտավորեցնում միջոցներ ձեռք առնել ամուսիներին հաշտեցնելու նպատակով, ուստի ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս հետո երկու ամուսնինների ներկայությամբ և մյուսի սահմանված կարգով վավերացված համաձայնությամբ /ՔԱԿԳ մասին օրենքի 33 հոդված/:
Ամուսինների միջև ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նրանք կարող են միանգամից դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին: Սակայան եթե ամուսինները համաձայն են ամուսնալուծվելու, բայց իրենց միջև վեճ կա ընդհաւոր համատեղ գույքի բաժանման կամ կարիքավոր, անաշխատունակ ամուսնուն ապրուստի միջոց տալու հարցում, ապա ամուսինները կարող են վեճի լուծման համար դիմել դատարան:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցմանբաժնում ամուսնալուծությունը գրանցվում է երկու ամուսինների կամ նրանցից գոնե մեկի ներկայությամբ: Սակայն եթե նրանցից մեկը հարգելի պատճառով ճի կարող ներկայանալ ամուսնալուծության գրանցմանը, նա կարող է հիմնավորված գրավոր դիմում ներկայացնել ամուսնությունն իր բացակայությամբ գրանցելու խնդրանքով: Ամուսնալուծությունը ներկայացուցչի միջոցով չի թուլատրվում: Ամուսնալուծության գրանցման և ամուսնալուծության վկայական տալու համար գանձվում է պետական տուրք 10 000 դրամի չափով:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում ամուսնալուծությունը գրանցվում է համապատասխան գրանցամատյանում և ամուսնալուծության վկայական է տրվում ամուսնալուծվողներից ամեն մեկին /ՀՀ Ընտանեկան իրավունք էջ 175 - 177/:
Ամուսնության դադարման դատական կարգն անհրաժեշտ է բոլոր այն դեպքերում, երբ օրենքը չի սահմանել ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմնում ձևակերպելու հնարավորություն:
Ընտանեկան օրենսգրքի 16 հոդվածի համաձայն ամուսնալուծությունը դատական կարգով է կատարվում հետևյալ դեպքերում` ա. ամուսնալուծություն համար բացակայում է ամուսիններից մեկի համաձայնությունը, բ. ամուսիններից մեկը, չնայած աեռկայության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմնում կատարելուց, գ. երբ ամուսինները ցանկանում են ամուսնալուծությունը լուծել դատական կարգով` փոխադարձ համաջայնությամբ:
Դատարանին հայցով դիմել կարող են երկու ամուսինները, ամուսիններից մեկը կամ անգործունակ ամուսնու խնամակալը: Ամուսնալուծության գործեր քննելիս դատարանն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել ամուսիններին հաշտեցնելու համար, ամեն կերպ նպաստել ընտանիքի քայքայումը կանխելուն բոլոր այն դեպքերում, երբ դեռ հնարավոր է պահպանել այն: Դատարանը նաև իրավունք ունի գործի քննությունը հետաձգել հաշտվելու համար ամուսիններին տալով մինչև երեք ամսյա ժամկետ: Եռամյա ժամկետն անցնելուց հետո գործի դատական քննության ընթացքում ամուսնալուծություն է կատարվում, եթե ամուսինները պնդում են ամուսնալուծվելու համար:
Ընտանիքը հասարակության բաղկացուցիչ բջիջն է և կատարում է կարևոր հասարակական գործունեություն: Ուստի չի կարելի թույլ տալ, որ նրա առաջացման ու դադարման հարցերը լուծվեն պետության հսկողությունից դուրս:
Ամուսնալուծության գործը քննվում է դռնբաց դատական նիստում, երկու ամուսինների ներկայությամբ: Սակայան գործը կարող է վարվել դռնփակ դատական նիստում, եթե կպարզվի, որ այն շոշափում է անձնանց կյանքի ինտիմ կողմերը:
Ամուսնալուծության գործի քննության ոչ ճիշտ վերաբերմունքը կարող է բացասական հետևանքներ ունենալ ընտանիքի զարգացման ու ամրապնդման գործում: Կարևոր նշանակություն ունի նաև գործը լսող դատավորի վերաբերմունքը, նրա պատասխանատվության զգացումի աստիճանը: Գործը լսող դատավորը, իրավաբան լինելուց բացի, պետք է նաև լինի հոգեբան և սոցիոլոգ, մասնագիտացված լինի նման գործեր քննելու մեջ:
Ամուսնալուծությունը մարդկանց կյանքում տեղի ունեցող այնպիսի երևույթ է, որն անպայման անդրադառնում է ոչ միայն ամուսնալուծվող անձանց, այլև նրանց երեխաների վրա: Ընտանիքի կայունության և կենսունակության հարցում շահագրգռված են պետությանն ու հասարակությանը: Այդ պատճառով էլ այժմ ամուսնալուծության գործը, ըստ էության գտնվում է պետության հսկողության տակ: Ընտանիքը դա ամուսնական և արյունակցական կապով կապված մի խումբ է, որոնք կապված են միմյանց հետ միասին ապրելու, միասնական կենցաղ վարելու, էմոցիոնալ կապերով: Իրավունքներ ու պարտականություններ են ստանձնում միմյանց նկատմամբ:
Ընտանիքը սոցիալական ինստիտուտ է, որտեղ ընտանիքի անդամները իրենց առօրյա կյանքում մշտական կապերի, շփման և փոխհարաբերությունների մեջ են գտնվում միմյանց հետ: Դրանցից են ամուսինների սեռական կապը, երեխաների ծնունդը, նրանց դաստիարակությունը, երեխաների ուսումը, բժշկական սպասարկումը և հստակ վերաբերմունքը ընտանիքի տարեց անդամների հանդեպ: Ընտանիքը հիմնականում դասակարգվում է ըստ իրենց կառուցվածքի: Ավելի հայտնի դասակարգումներից մեկն ընտանիքի եկու հիմնական տեսակն է` նուկլեար և ընդարձակ:
Նուկլեար ընտանիքը կազմված է ամուսնական զույգից, երեխաներից և առանց երեխաների: Երբ մարդիկ ամուսնանում են, ամուսնական զույգը և նրանց երեխաները կազմում են առանձին ընտանիք և հաճախ ապրում են ծնողներից առանձին: Նուկլեար ընտանիքը զարգացած, ժամանակակից երկրում ընտանիքի գերիշխող ձևերից է: Ընդարձակ ընտանիքը կազմված է մեկից ավելի նուկլեար ընտանիքներից, որոնք միասին ապրում են մի հարկի տակ և վարում են միասնական կենցաղ:
Նուկլեար ընտանիքը խիստ տարբերվում է ընդարձակ ընտանիքից: Ամուսնություն չի նշանակում խզում անվյալի հետ: Նրանք շարունակում են ապրել ծնողների հետ: Այս դեպքում ավելի դժվար է դառնում հարմարվել ընտանեկան դիրքին ամուսնական զույգի այն անդամի համար, որը պետք է նոր միջավայր մտնի: Եվ այդ ժամանակ ամուսինը և կինը գտնվում են ավագ սերնդի վերահսկողության և իշխանության ներքո: Զույգերը ավելի քիչ հնարավորություններ ւոնեն վերահսկելու իրենց կյանքը: Երեխաների դաստիարակությունը նույնպես կատարվում է մի շարք մեծահասակների կողմից և ոչ թե միայն ծնողների:
Ընտանիքը որպես ինստիտուտ կայուն հարաբերությունների հստակ ձև է` հիմնված արյունակցական կապերի և համատեղ կենցաղի վրա, և նպատակ ունի բավարարել ընտանիքի անդամների տնտեսական և էմոցիոնալ պաշտպանվածության և հասարակական դիրքի պահպանման պահանջները: Ընտանիքը որպես սոցիալական ինստիտուտ հանդիսանում է մարդկանց ամբողջություն, որոնք կապված են միմյանց հետ, ունեն իրենց սովորույթները, նորմերը, արժեքները, ծեսերը և իրենց մշակույթը:
Բոլոր ընտանիքներում առկա են իրավունքներն ու պարտականությունները: Ընտանիքը հասարակության բնական հիմնական բջիջն է և գտնվում է հասարակության և պետության հովանավորության և պաշտպանության ներքո: Ընտանիքը պետք է կառուցվի փոխադարձ սիրո և հարգանքի զգացմունքների վրա:
Ընտանիքը լինելով անհատների ամբողջություն ունի մի շարք հիմնախնդիրներ և պրոբլեմներ, և ընտանիքի անդամների ինքնություն չհաղթահարելու դեպքում է, երբ անհրաժեշտ է լինում սոցիալական աշխատողի միջամտությունը: Դրանք հիմնականում փախստականներն են, սոցիալական վատ պայմաններ ունեցող ընտանիքները, բազմազավակ ընտանիքները, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքները, գործազուրկ ընտանիքները, քիչ վարձատրվող ընտանիքները և այլն:
Ընտանեկան սոցիալական աշխատանքը համարվում է դեպքի հետ աշխատանք, քանի որ ընտանիքը հանդիսանում է սոցիալական աշխատանքի միասնական խորհրդառու, և այստեղ խոսքը գնում է ամբողջ ընտանիքի կայունության, բարեկեցության և իարվունքների պաշտպանության մասին: Ընտանեկան աշխատանքում կապված են սոցիալական աշխատանքի բոլոր սուբյեկտների` անձի, սոցիալական խմբի և ողջ հասարակության սոցիալական շահերն ու գործողությունները: Եվ այդ աշխատանքի արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչպես է սոցիալական աշխատողը ընկալում անձը, ընտանիքը և հասարակությունը:
Ընտանիքում հիմնախնդիրների, պրոբլեմների աղբյուրն ամուսնու և կնողջ վարքի նկատմամբ սպասելիքների փոփոխությունն է: Դրանում աշխատող կանանց թիվն աճել է և դրանից փոխվել է ընտանիքում կնոջ դերը: Ամուսնու արտագնա աշխատանքի պատճառով նույնպես ընտանիքում կատարվում է դերային փոփոխություններ:
Սոցիալական աշխատանք ուղղված է ընտանեկան հիմնախնդիրների լուծման ուղիներ գտնելուն և ամուսնական զույգերի հիմնախնդիրներով զբաղվող տարբեր սոցիալական ծառայություններ: Ընտանեկան աշխատանքը մեծ նշանակություն ունի սոցիալական աշխատանքի պրակտիկայում:
Ընտանիքը դառնում է սոցիալական աշխատողի խորհրդառուն:
Ընտանիքի հիմնախնդիրը ոչ միայն մեկի, այլ ամբողջ ընտանիքի հիմնախնդիրն է: Սոցիալական աշխատանքը սահմանվում է որպես սոցիալական աշխատողի և ընտանիքի անդամների միջև եղած մի գործընթաց է, որի ընթացքում սոցիալական աշխատողը փորձում է լուծել խորհրդառուների սոցիալական հարցերը:
Սոցիալական աշխատողի հիմնական գործառույթը խորհրդատվությունն է: Խորհրդատվությունը համապատասխան իրավիճակում սոցիալ-հոգեբանական օգնության ցուցաբերումն է: Խորհրդատվությունը սոցիալական աշխատողի համար նպատակակետն է, կոնկրետ ընտանիքի հիմնախնդիրը:
Ընտանիքի անկայունությունը հիմնականում բերում է ամուսնալուծության: Բոլոր զարգաց երկրներում ավելանում են ամուսնալուծությունների թիվը: Գրեթե երեք ամուսնության երկուսը ավարտվում է ամուսնալուծությամբ: Ընտանիքում անկայությունը բերում է երեխաների ծնվելու աճի կրճատմանը:
Այսինքն ամուսնալուծության հետևանքով կատարվում են արհեստական հղիության կրճատում, որոնք և շատ վատ ազդեցություն են թողնում կանանց առողջության և հետագա մայրության վրա:
Շատ ընտանիքներ ունենում են մեկ երեխա, որը կապված է ընտանիքի սոցիալական վիճակից, գործազրկությունից: Բազմազավակությունը մնացել է հեռու անցյալում: Ընտանիքը ունենալով մեկ երեխա գիտակցում է ավելի շատ միջոցներ ներդնել երեխայի առողջության, կրթության, հանգստի վրա: Ավել իշատ միջոցներ են անհրաժեշտ կրթության համար:
Անհրաժեշտ է անվճար ուսուցում բոլորի համար, քանի որ ինչքան զարգացած է հասարակությունը, այնքան հզոր է պետությունը: Ծնելիության կրճատման հետ մեկտեղ նույնիսկ կան երեխաներ, որոնց ծնողները գտնվում են քաղաքացիական ամուսնության մեջ: Հաճախ սոցիալական վատ պայմաններում գտնվող կանայք, գործազուրկները, փոխստականները երեխաներ են ոնենում, բայց լինելով չամուսնացած, դրա հետևանքով մեծանում է միայնակ մայրերի թիվը:
Քիչ չեն անչափահաս կանանց մայրանալու թիվը, որը և սոցիալական աշխատողներին շատ ծանոթ երևույթ է և նրանք մեծ աշխատանք են կատարելու նրանց հետ: Պետության համար մեծ պրոբլեմ է անչափահասների և արտաամուսնական կապի մեջ գտնվող կանանց մայրանալու հարցը:
Արտամունական կապի մեջ գտնվող ընտանիքի երեխաները հիմնականում ունենում են լուրջ պրոբլեմներառողջության հետ կապված, շրջապատի հետ կապված և շատերը դառնում են սոցիալական աշխատողների խորհրդառուները:
Ընտանիքի անկայունության հետևանք է նաև այն համոզմունքը, որ միայնությունը ավելի գրավիչ և հարմարավետ է; Շատ երկրներում այդպիսի ապրելակերպը ավելի հետաքրքիր և հարմարավետ է: Հետազոտությունը ցույց է տալիս, որ միայնակ մարդիկ ավելի շատ փող են ծախսում իերնց կարիքները հոգալու համար, քան այն մարդիկ, որոնք ապրում են ընտանիքի հետ:
Պետությունը մե ուշադրություն պետք է հատկացնի ընտանիքի կայացման վրա, քնի որ ինչքան կանգուն է ընտանիքը, այնքան հզոր է պետությունը: ՀՀ ընտանիքը գտնվում է պետության հովանավորության ներքո: Սոցիալական աշխատանիք անհրաժեշտությունը հիմնականում զգացվում է, ոչ լիարժեք ընտանիքում, դրանք հիմնականում սոցիալական վատ պայմաններ ունեցող, աշխատանք չունեցող ընտանիքներն են, որոնք հիմնականում ապրում են թոշակների և աղքատության նպաստների հաշվին: Այդպիսիս ընտանիքներում սոցիալ-կենցաղային պրոլեմները ավելի հեշտ են լուծվում, քան սոցիալ-հոգեբանական պրոբլեմները: Հատկապես դրանք զգացվում են երեխաների մոտ:
Երեխաները հաճախ իրենց ոչ լիարժեք են զգում իրենց ծնողների ամունալուծվելուց հետո: Երբեմն նրանք իրենց են մեղադրում ծնողների ամուսնալուծության համար: Ամուսնալուծված կինը ավելի հաճախ մեղքի զգացում ունենալով երեխայի հանդեպ ավելի շատ է ցանկանում բավարարա պայմաններ ստեղծել ր երեխայի համար, բայց լինում են դեպքեր, երբ այդ ժամանակ շատ զբաղված լինելով քիչ ժամանակ և ուշադրություն են հատկացնում երեխաներին:
Կան կանայք, որոնք ամուսնու հանդեպ ունեցած զայրույթը թափում են երեխաների վրա, հաճախ նույնիս ագրեսիայի դիմում: Բոլոր դեպքերում հանգիստ հոգեբանական մթնոլորտը բացակայում է այսպիսի ընտանիքներում:
Ոչ լիարժեք ընտանիքներում միայնակ երեխաներ մեծացնող հայրերի թիվը ավելի քիչ է քան միայնակ երեխաներ մեծացնող մայրերի թիվը: Բացի դրանից երեխաներով հայրերի հնարավորություններն ավելի մեծ է նոր ընտանիք կազմելու համար, քան կանանց: Այդ դեպքում երեխաների և խորթ հայրերի և մայրերի հետ շփումը նույնպես պրոբլեմ է:
Տարածված ոչ լիարժեք ընտանիքներ են, երբ ծնողների մահի, հարբեցողությամբ զբաղվող, քրեակատարաղական հիմնարկներում գտնվող և ծնողական իրավունքից զրկված ծնողների երեխաների դաստիարակությամբ զբաղվում են տատիկները և պապիկները:
Այդպիսի ընտանիքները պարզ է, որ ավելի քիչ եկամուտ ունի: Լինում են դեպքեր, երբ մեծահասակների առողջության, սոցիալական վատ պայմանների շնորհիվ երեխաները չեն ենթարկվում նրանց:
Բազմազավակ ընտանիքները բաժանվում են 3 տեսակի.
1. բազմազավակ ընտանիքներ, որոնք պլանավորված են ունենում երեխաներին, չնայած մեծ դժվարություններին:
2. բազմազավակ ընտանիքներ, որոնցում ծնվել են ծնողների երկրորդ կամ երրորդ ամուսնության հետևանքով:
3. բազմազավակ ընտանիքներ, որոնք գտնվելով սոցիալական վատ պայմաններում, անպատասխանատվության հետևանքով ունենում են շատ երեխաներ:
Այդպիսի ընտանիքի երեխաները հիմնականում ունենում են օգնության կարիք տառապում են թերաճությամբ, և տարբեր տեսակի հիվանդություններով:
Բազմազավակ ընտանիքնեը հիմնականում ունեն նույն պրոբլեմները: Այդպիսի երեխաները իրենց հասակակիցների հետ շփման ժամանակ էլ ունենում են բազմաթիվ բարդություններ, կապված սոցիալական պայմաններից:
Ընտանիքներ, որտեղ կան հաշմանդամ երեխաներ նրանց հետ նույնպես մեծ աշխատանք է պետք կատարվի սոցիալական աշխատողի կողմից: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ պետք է տարվի և վերականգնողական և հոգեբանական աշխատանքներ: Կան ծնողներ, որոնք հրաժարվում են իրենց հաշմանդամ երեխաներին տեղավորել հստակ մասնագիտացված ինտերներտներում և իրենց վրա են վերցնում բելեր խնամքը: Եվ նրանք, սոցիալական աշխատողի օգնության և խորհրդատվության կարիքն են զգում: Իհարկե այդպիսի որոշումը ծնողների կողմից շատ գնահատելի է, բայց նրանց համար շատ դժվար և ծանր որոշում է: Երբեմն մայրերը ստիպված են հրաժարվել կամ փոխել աշխատանքը և նստել տանը երեխայի մոտ:
Հաշվարկները ցույց են տալիս, որ այդպիսի ընտանիքներում ավելի հաճախ են ամուսնալուծություններ կատարվում, քանի որ հայրերը հաճախ չեն կարող կառավարել իրավիճակը, տանել այդ դժվարությունները, և հեռանում են տանից: Հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքները, որոնք օգտվում են սոցիալական աջակցությունից, ավելի հաճախ չեն ամուսնալուծվում: Այդպիսի օգնության հետևանքով նրանց համար իրավիճակը այդքան էլ ծայրահեղ չէ:
Դիտումներ: 2397 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: