Կիրակի, 28.04.2024, 11:00

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 29 » ԱՄՈւՍՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ
20:13
ԱՄՈւՍՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ
ԱՄՈւՍՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ

Ամուսնություն է համարվում տղամարդու և կնոջ ազատ, կամավոր և իրավահավասար, որպես կանոն ցմահ դաշինքը, որը կնքվելով պետության կողմից սահմանված կարգով, ամուսնոցողների համար առաջացնում է փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ և ստեղծում է ընտանիք` երեխաներ ունենալու և դաստիարակելու վեհ նպատակով /ՀՀ Ընտանիքի իրավունք էջ 89-90/: 
Ամուսնության հիմքում ընկած են փոխադարձ սերը, իսկական բարեկամությունը և հարգանքը` որպես ընտանեկան հարաբերությունների կառուցման բարոյական սկզբունքներ: Ամուսնությունը տղամարդու և կնոջ համատեղ կյանքի կազմակերպման ձև է, որն ունի իր բնական կողմը և զգալի չափով հանդիսանում է նաև կենսաբանական անհրաժեշտություն: Տղամարդու և կնոջ հարաբերությունները բնական անհրաժեշտություն են, անհրաժեշտ հարաբերություններ: Հասարակության համար ամուսնությունը բացառապես սոցիալական անհրաժեշտություն է: Ամուսնության ակտով առաջանում է ընտանիք: 
Երեխաներ ունենալն ու նրանց դաստիարակությունը կազմակերպելը ընտանիքը դարձնում են բովանդակալից, դրանով իսկ ամուսնաընտանեկան հարաբերություններին տալիս են սոցիալական նշանակություն:
Տղամարդու և կնոջ ամեն մի հարաբերություն դեռևս ամուսնություն չէ: Դա նշանակում է ամուսնություն կարող է համարվել տղամարդու և կնոջ այնպիսի դաշինքը, որը հիմնվելով ամուսնացողների ազատության և կամավորության վրա: Ամուսնության բնորոշ գիծը ամուսինների փոխադսարձ սերը, հարգանքը և բարեկամությունն է, բարոյական և նյութական օգնությունը միմյանց, երեխաների համատեղ դաստիարակությունը: Պետությունը և հասարակությունը շահագրգռված են ընտանիքի ամրապնդման հարցերով, որպեսզի ընտանիքը լինի հասարակական այնպիսի բջիջ, որը կարողանա ապահովել երիտասարդ սերնդի դաստիարակությանը: 
Ամուսնության գիտական բնորոշումը պետք է լինի այնպիսին, որը նրա մեջ առկա լինեն մարդկանց այդ կարևոր ու կենսական ակտի, նաև սոցիալական երևույթի գլխավոր հատկանիշները, որ այն բավարարի նաև հասարակության բարոյական պահանջները: Ուրեմն ՙամեն դեպքում ամուսնությունը հանդիսանում է կոնկրետ իրավահարաբերություն, որն ամուսինների մոտ առաջացնում է անձնական և գույքային բնույթի որոշակի սուբյեկտիվ իրավունքներ ու պարտականություններ՚:
Ամուսնությունը մի ինստիտուտ է, որը տղամարդուն և կնոջը հնարավորություն է տալիս սկսելու համատեղ ընտանեկան կյանքը: Ամուսնությունը ընտանեկան կյանքի դարպասն է /գիրք 1, էջ 247-248/: Ամուսնության միջոցով կարգավորվում են սեռերի հարաբերությունները:
 
Ամուսնության կնքման պայմանները
 
Ամուսնանալու, այսինքն իր ընտանիքն ստեղծելու իրավունքը տղամարդու և կնոջ թերևս էական և կենսական նշանակության իրավունքն է: Ամուսնության կնքման պայմանները սահմանված են ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ ընտանեկան օրենսգրքով: Ամուսինների իրավունքնրն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից: 
Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի` կանանց համար 17, իսկ տղամարդկաց համար տասնութ տարեկան տարիքին հասնելը: Ամուսնության կնքման համար օրենսդրությամբ պահանջվող պայմանները կարելի է բաժանել երկու` դրական և բացասող: Ամուսնության կնքման համար դրական են համարվում այնպիսի պայմանները, որոնք անհրաժեշտ են ամուսնական հարաբերություններ առաջացնելու համար: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն նման պայմաններ են համարվում ա/ ամուսնացող անձանց կամավոր համաձայնությունը և բ/ նրանց տարիքի հասած լինելը: Հայաստանի հանրապետությունում ամուսնություն կարող է տեղի ունենալ միայն տղամարդու և կնոջ միջև: Միասեռ մարդկանց միջև ամուսնություն չի թուլատրվում մեր երկրում: Հայաստանում այն չի թուլատրվել նաև անցյալում: 1989թ. Դանիայում ընդունվել է օրենք, համաձայն որի օրինական ամուսնական իրավունքները տարածվել են նաև միևնույն սեռի զույգի վրա, պայմանով, որ նրանք լինեն տվյալ երկրի քաղաքացիներ և ապրեն իրենց հայրենիքում: Սակայն այդ անձինք չունեն երեխա որդեգրելու և խնամակալ լինելու իրավունք: 
Ամուսնության համար բացասող են համարվում այնպիսի հանգամանքները, որոնց առակայության դեպքում արգելվում է ամուսնություն գրանցելը: Այդպիսի հանգամանքներ են համարվում` ա/ ամուսնացողներից թեկուզ մեկի` օրենքով սահմանված կարգով այլ գրանցված ամուսնության մեջ գտնվելը, բ/ ամուսնացողների միջև մոտիկ ազգակցական կապի առկայությունը, գ/ամուսնացողներից թեկուզ մեկի` դատական կարգով անգործունակ ճանաչված լինելը, դ/ արգելվում է ամուսնությունը որդեգրողի և որդեգրվածի միջև /ՀՀ Ընտանեկան իրավունք էջ 94-96/: 
Ամուսնության համար օրենքով նախատեսված դրական պայմանները կարելի է անվանել ամուսնության կնաքման նյութական պայմաններ, ի տարբերություն այն պայմանների, որոնք վերաբերում են ամուսնության մեջ մտնելու արարողությանը:
 
Ամուսնացող անձանց փոխադարձ համաձայնությունը
 
Ամուսնությունը տղամարդու և կնոջ փոխադարձ անձնական զգացմունքների վրա հիմնված կամավոր միություն է: Մեր հասարակակարգում ամուսնության էությունից բխում է, որ ամուսնություն կնքելիս ամուսնացողներից յուրաքանչյուրը պետք է դրսևորի գիտակցված և մտածված ցանկություն, համաձայնությունը տրված լինի ազատ ու անկախ: Ուստի այս հարցում չպետք է հարկադրանք լինի ոչ ամուսնացողներից մեկի և ոչ էլ երրորդ անձանց կողմից: Դրանից ելնելով Մ. Վ. Անտոկոլսկայան ամուսնանալ ցանկացողների փոխադարձ համաձայնվելը համարում է համաձայնություն, քաղաքացիական պայմանագիր: 
Ամուսնության ժամանակ միայն ամուսնացողների կամքն ունի որոշիչ նշանակություն: Չի թուլատրվում ամուսնություն կնքել ներկայացուցչի միջոցով լիազորության հիման վրա կամ հեռակա կարգով: Անգամ այն դեպքում, երբ ամուսնությունը գրանցելու համար ՔԿԱԳ մարմնին դիմում տված անձը հարգելի պատճառներով նշված օրը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ բաժին ամուսնությունը գրանցելու համար: Ամուսնացողները միայն կարող են խնդրել ՔԿԱԳ մարմնի ղեկավարին` փոխելու ամուսնությունը գրանցելու օրը: Եթե ամուսնանալու համար համաձայնությունը տրվում է սպառնալիքի, բռնության ազդեցության տակ, ապա ամուսնությունը անվավեր է համարվում անձի ներքին կամքի և արտահայտված կամքի միջև անհամապատասխանության հետևանքով /ՀՀ Ընտանիքի իրավունք, էջ 97-98/:
Դիտումներ: 379 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: