Կիրակի, 28.04.2024, 11:10

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » ԱՄՈւՍՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ
18:45
ԱՄՈւՍՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ

ԱՄՈւՍՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ

Ամուսնություն է համարվում տղամարդու և կնոջ ազատ, կամավոր և իրավահավասար, որպես կանոն ցմահ դաշինքը, որը կնքվելով պետության կողմից սահմանված կարգով, ամուսնոցողների համար առաջացնում է փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ և ստեղծում է ընտանիք` երեխաներ ունենալու և դաստիարակելու վեհ նպատակով /ՀՀ Ընտանիքի իրավունք էջ 89-90/:

Ամուսնության հիմքում ընկած են փոխադարձ սերը, իսկական բարեկամությունը և հարգանքը` որպես ընտանեկան հարաբերությունների կառուցման բարոյական սկզբունքներ: Ամուսնությունը տղամարդու և կնոջ համատեղ կյանքի կազմակերպման ձև է, որն ունի իր բնական կողմը և զգալի չափով հանդիսանում է նաև կենսաբանական անհրաժեշտություն: Տղամարդու և կնոջ հարաբերությունները բնական անհրաժեշտություն են, անհրաժեշտ հարաբերություններ: Հասարակության համար ամուսնությունը բացառապես սոցիալական անհրաժեշտություն է: Ամուսնության ակտով առաջանում է ընտանիք:

Երեխաներ ունենալն ու նրանց դաստիարակությունը կազմակերպելը ընտանիքը դարձնում են բովանդակալից, դրանով իսկ ամուսնաընտանեկան հարաբերություններին տալիս են սոցիալական նշանակություն:

Տղամարդու և կնոջ ամեն մի հարաբերություն դեռևս ամուսնություն չէ: Դա նշանակում է ամուսնություն կարող է համարվել տղամարդու և կնոջ այնպիսի դաշինքը, որը հիմնվելով ամուսնացողների ազատության և կամավորության վրա: Ամուսնության բնորոշ գիծը ամուսինների փոխադսարձ սերը, հարգանքը և բարեկամությունն է, բարոյական և նյութական օգնությունը միմյանց, երեխաների համատեղ դաստիարակությունը: Պետությունը և հասարակությունը շահագրգռված են ընտանիքի ամրապնդման հարցերով, որպեսզի ընտանիքը լինի հասարակական այնպիսի բջիջ, որը կարողանա ապահովել երիտասարդ սերնդի դաստիարակությանը:

Ամուսնության գիտական բնորոշումը պետք է լինի այնպիսին, որը նրա մեջ առկա լինեն մարդկանց այդ կարևոր ու կենսական ակտի, նաև սոցիալական երևույթի գլխավոր հատկանիշները, որ այն բավարարի նաև հասարակության բարոյական պահանջները: Ուրեմն ՙամեն դեպքում ամուսնությունը հանդիսանում է կոնկրետ իրավահարաբերություն, որն ամուսինների մոտ առաջացնում է անձնական և գույքային բնույթի որոշակի սուբյեկտիվ իրավունքներ ու պարտականություններ:

Ամուսնությունը մի ինստիտուտ է, որը տղամարդուն և կնոջը հնարավորություն է տալիս սկսելու համատեղ ընտանեկան կյանքը: Ամուսնությունը ընտանեկան կյանքի դարպասն է /գիրք 1, էջ 247-248/: Ամուսնության միջոցով կարգավորվում են սեռերի հարաբերությունները:

Ամուսնության կնքման պայմանները

Ամուսնանալու, այսինքն իր ընտանիքն ստեղծելու իրավունքը տղամարդու և կնոջ թերևս էական և կենսական նշանակության իրավունքն է: Ամուսնության կնքման պայմանները սահմանված են ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ ընտանեկան օրենսգրքով: Ամուսինների իրավունքնրն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից:

Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի` կանանց համար 17, իսկ տղամարդկաց համար տասնութ տարեկան տարիքին հասնելը: Ամուսնության կնքման համար օրենսդրությամբ պահանջվող պայմանները կարելի է բաժանել երկու` դրական և բացասող: Ամուսնության կնքման համար դրական են համարվում այնպիսի պայմանները, որոնք անհրաժեշտ են ամուսնական հարաբերություններ առաջացնելու համար: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն նման պայմաններ են համարվում ա/ ամուսնացող անձանց կամավոր համաձայնությունը և բ/ նրանց տարիքի հասած լինելը: Հայաստանի հանրապետությունում ամուսնություն կարող է տեղի ունենալ միայն տղամարդու և կնոջ միջև: Միասեռ մարդկանց միջև ամուսնություն չի թուլատրվում մեր երկրում: Հայաստանում այն չի թուլատրվել նաև անցյալում: 1989թ. Դանիայում ընդունվել է օրենք, համաձայն որի օրինական ամուսնական իրավունքները տարածվել են նաև միևնույն սեռի զույգի վրա, պայմանով, որ նրանք լինեն տվյալ երկրի քաղաքացիներ և ապրեն իրենց հայրենիքում: Սակայն այդ անձինք չունեն երեխա որդեգրելու և խնամակալ լինելու իրավունք:

Ամուսնության համար բացասող են համարվում այնպիսի հանգամանքները, որոնց առակայության դեպքում արգելվում է ամուսնություն գրանցելը: Այդպիսի հանգամանքներ են համարվում` ա/ ամուսնացողներից թեկուզ մեկի` օրենքով սահմանված կարգով այլ գրանցված ամուսնության մեջ գտնվելը, բ/ ամուսնացողների միջև մոտիկ ազգակցական կապի առկայությունը, գ/ամուսնացողներից թեկուզ մեկի` դատական կարգով անգործունակ ճանաչված լինելը, դ/ արգելվում է ամուսնությունը որդեգրողի և որդեգրվածի միջև /ՀՀ Ընտանեկան իրավունք էջ 94-96/: Ամուսնության համար օրենքով նախատեսված դրական պայմանները կարելի է անվանել ամուսնության կնաքման նյութական պայմաններ, ի տարբերություն այն պայմանների, որոնք վերաբերում են ամուսնության մեջ մտնելու արարողությանը:

Ամուսնացող անձանց փոխադարձ համաձայնությունը

Ամուսնությունը տղամարդու և կնոջ փոխադարձ անձնական զգացմունքների վրա հիմնված կամավոր միություն է: Մեր հասարակակարգում ամուսնության էությունից բխում է, որ ամուսնություն կնքելիս ամուսնացողներից յուրաքանչյուրը պետք է դրսևորի գիտակցված և մտածված ցանկություն, համաձայնությունը տրված լինի ազատ ու անկախ: Ուստի այս հարցում չպետք է հարկադրանք լինի ոչ ամուսնացողներից մեկի և ոչ էլ երրորդ անձանց կողմից: Դրանից ելնելով Մ. Վ. Անտոկոլսկայան ամուսնանալ ցանկացողների փոխադարձ համաձայնվելը համարում է համաձայնություն, քաղաքացիական պայմանագիր:

Ամուսնության ժամանակ միայն ամուսնացողների կամքն ունի որոշիչ նշանակություն: Չի թուլատրվում ամուսնություն կնքել ներկայացուցչի միջոցով լիազորության հիման վրա կամ հեռակա կարգով: Անգամ այն դեպքում, երբ ամուսնությունը գրանցելու համար ՔԿԱԳ մարմնին դիմում տված անձը հարգելի պատճառներով նշված օրը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ բաժին ամուսնությունը գրանցելու համար: Ամուսնացողները միայն կարող են խնդրել ՔԿԱԳ մարմնի ղեկավարին` փոխելու ամուսնությունը գրանցելու օրը: Եթե ամուսնանալու համար համաձայնությունը տրվում է սպառնալիքի, բռնության ազդեցության տակ, ապա ամուսնությունը անվավեր է համարվում անձի ներքին կամքի և արտահայտված կամքի միջև անհամապատասխանության հետևանքով /ՀՀ Ընտանիքի իրավունք, էջ 97-98/:

Ամուսնացող անձանց ամուսնական տարիքը

Գիտակցաբար որոշելու համար մարդու կյանքում տեղի ունեցող այնպիսի բացառիկ կարևոր հարցը, ինչպիսին ամուսնության մեջ մտնելն է, պահանջում է, որ ամուսնացողները ոչ միայն հասուն լինեն սեռական և ֆիզիկական առումներով, այլև հասած լինեն որոշակի տարիքի, ունենան հոգևոր հասություն: Պրոֆեսոր Հ. Գալիկյանը գրում է. ՙԹե սեռային նորմալ կյանքով ապրելու և թե առողջ սերունդ ապահովելու համար անհրաժեշտ է, որ ամուսնացողները բնախոսական տեսակետից վերջնականպես կազմավորված, ամրացած լինեն, քանի որ դեռահաս ամուսնությունը ոչ միայն կարող է քայքայել ամուսնացողների առողջական դրությունը, այլ պատճառ է դառնում անառողջ, սակավարյուն սերնդի: Պետությունը պետք է մտահոգված լինի ինչպես նոր սերնդի, նույնպես և քաղաքացիների առողջական դրությամբ, քանի որ դա կապ ունի նրանց ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր ուժերի հասարակական օգտագործման հետ՚ /Հր. Գալիկյան, Ամուսնության և ընտանիքի իրավունք, Ե., 1933, էջ 17/:

Ամուսնական տարիքը շատ պետություններում գրեթե նույնն է: Ամուսնանալ ցանկացող անձը պետք է սահմանված ամուսնական տարիքի հասած լինի ամուսնության պետական գրանցման պահին և ոչ թե ամուսնության գրանցման համար դիմում տալու օրը:

Ամուսնության այս երկու դրական պայմանները անհրաժեշտ են բոլոր դեպքերում /ՀՀ Ընտանիքի իրավունք, էջ 98-100/:

Ամուսնության կնքման արգելքները

Ամուսնության համար սահմանված դրական պայմանների հետ միասին անհրաժեշտ է պահպանել նաև մի շարք պայմաններ, այսպես կոչված ամուսնությունը բացառող հանգամանքներ /Ընտանեկան օրենսգիրք 11 հոդված/: Ամուսնության կնքման արգելքներն են.

ա/ Ամուսնացողներից թեկուզ մեկի արդեն այլ ամուսնության մեջ գտնվելը:

բ/ Ամուսնացողների մերձավոր ազգակցական կապերի մեջ գտնվելը: ՀՀ ընտնեկան օրենսգրքով արգելվում է ամուսնությունը մերձավոր ազգակիցների մեջ: Օրինակ` ծնողների և զավակների, հարազատ և համամայր և համահայր եղբայրների և քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, մորեղբոր և հորեղբոր զավակների միջև:

Մերձավոր ազգականների միջև ամուսնությունը ոչ միայն հակասում է բարոյական նորմերին, այլ անթուլատրելի է կենսաբանական նկատառումներով, որը կարող է հասցնել մի շարք ժառանգական հիվանդությունների փոխանցմանը:

գ/ արգելվում է ամուսնությունը նաև որդեգրողի և որդեգրվածի միջև: Որդեգրողի և որդեգրվածի միջև, որպես կանոն, արյունակցական կապ չի լինում: Նրանց միջև ամուսնությունն արգելելը հետապնդում է բարոյական նպատակ:

դ/ Ամուսնացող կանանց անգործունակ լինելը: ՀՀ Ընտանեկան օրենսգրիքի 11 հոդվածի համաձայն ամուսնություն չի թուլատրվում այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկը դատարանի կողմից ճանաճվել է անգործունակ: Դատարանն անգործունակ է ճանաչում հոգեկան խանգարում ունեցող կամ տկարամիտ անձանց: Չի բացառվում, որ ՔԿԱԳ մարմինը հաղորդում ստանա այն մասին, որ կոնկրետ անձանց ամուսնությունն արգելող հանգամանքներ կան: Բնականաբար ՔԿԱԳ մարմինը պետք է հետաձգի ամուսնության գրանցումը և պահանջի անհրաժեշտ փաստաթղթեր կամ ինքը ձեռնամուխ լինի անհրաժեշտ ստուգումների կատարմանը: Այդ մասին պետք է տեղյակ պահեն ամուսնացողներին: Ստուգումների արդյունքների հիման վրա ՔԿԱԳ մարմինը գրանցում է ամուսնությունը կամ մերժում է այն /ՀՀ Ընտանիքի իրավունք, էջ 105-106/:

Ամուսնության գրանցման նշանակությունն ու կարգը

ՀՀ ընտանեկն օրենսգրքի 9 հոդվածը սահմանում է, որ ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնող մարմիններին` քաղաքացիական կացության ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Որևէ այլ հասարակությունում գրանցված ամուսնությունն իրավաբանական ուժ չունի: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները ամուսնության գրանցումը կատարում են հանդիսավոր պայմաններում ամուսնացող անձանց ցանկության դեպքում:

Ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացողներից մեկի բնակության վայրի քաղաքցիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Գրանցման համար հիմք է հանդիսանում ամուսնացող անձանց համատեղ դիմումը:

Ամուսնությունը տեղի է ունենում ամուսնանալ ցանկացողների կողմից քաղաքացիական կացության կատերի գրանցման պետական մարմնին դիմում տալու օրվանից մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Մեկամսյա ժամկետը հնարավորություն է տալիս ամուսնանալ ցանկացողներին լրջորեն մտածել և ստուգել իրենց բախտը ցմահ իրար կապելու համար:

Ամուսնությունը գրանցվում է ամուսնացողների կողմից նրանց ինքնուրույնությունը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, զինվորական գրքույկ/ ներկայացնելու դեպքում: Բացի դրանից ամուսնացողները պետք է ներկայացնեն ստորագրություն ամուսնության մեջ մտնելու արգելքների բացակայության մասին, որ նրանք փոխադարձ տեղյակ են մեկը մյուսի առողջական վիճակի մասին, թե ով որերորդ անգամ է ամուսնանում և նախորդ ամուսնությունից քանի երեխա ունի:Այս բոլորի մասին նշվում է ամուսնության գրանցման համար ներկայացված դիմումի մեջ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամուսնացողների ցանկությամբ ամուսնացողների գրանցմանը կարող են ներկա գտնվել նրանց հարազատները, ընկերները, բարեկամները և ուրիշներ: Սակայան օրենքը պարտադիր է համարում ամուսնության գրանցման ժամանակ վկաների մասնակցությունը /ՀՀ Ընտանիք իրավունք, էջ 106-109/: Ամուսնության գրանցման հիման վրա աուսիններին տրվում է միասնական ձևի փաստաթուղթ` ամուսնության վկայական: Ամուսնությունը տղամարդու և կնոջ միմյանց իրենց, երեխաների, ազգականների, ամբողջությամբ վերցրած հասարակության նկատմամբ ունեցած իրավունքների, պարտականությունների մի համակարգ է, որոշաի իմաստով ամուսնությունը մի պայմանագիր է, որ կնքվում է երեք կողմերի` տղամարդու, կնոջ և պետության միջև:

Ցանկացած հասարակության մեջ, որպես կանոն, ընտանիքը ձևավորվում է ամուսնության միջոցով: Ամուսնանալուց հետո ծնված երեխաները համարվում են օրինական: Ամուսնությունից դուրս ծնված երեխաները համարվում են անօրինական:

Դիտումներ: 4475 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Չանդլեր Ռեյմոնդ  
0
Իմ անունը Ռայմոնդ Չանդլերը Լունդ-շվեդից է: Երկու տարի առաջ կինս դադարում է զանգահարել եւ դադարեցնել հեռախոսազանգերը, ես հասկացա, որ ես վիրավորել եմ նրան: Ես շատ եմ սիրում իմ կնոջը, ուզում եմ նրան վերադառնալ տուն, եթե ոչ հանուն ինձ, բայց երեխաների սիրո համար շատ ցավալի էի, ես ներողություն եմ խնդրում նրա համար եւ իմ դասը սովորել եմ: Ես այնքան մտահոգված եւ շփոթված էի ամեն պահի մասին, թե ինչպես կարող եմ կապ հաստատել կնոջս հետ եւ նորից սիրել նրան: Մինչեւ անցյալ շաբաթ ես տեսա մի օրագիր, թե ինչպես է ձեր ամուսնուն վերադարձնել նրան Կանադայից մի կնոջ կողմից խաբելուց հետո, որը ստացել է նույն օգնությունը Դրիգբինովից `վերականգնելու ամուսնության սիրային հարաբերությունները: Ես զգում եմ հայտնի եւ ափսոսում, որ ես վիրավորում եմ կնոջս, ուզում եմ նրան ետ սիրել ինձ, քանի որ մենք նախկինում սիրել էինք միմյանց, այնպես որ ես արագ շփվում եմ սիրահարների էլեկտրոնային փոստի հասցեով, ես շատ եմ լսել Դրիգբինովի տաղանդավոր ուժերի մասին, վերականգնել սեր եւ ընտանեկան միասնությունը եւ նա ավելի հին հոգեւոր բուժիչ է աշխարհը օգնության ձեռք է բերում, ես կարդում եմ այդ մասին լավ վկայություն, նա վերականգնում է ամուսնությունը, օգնում է մարդկանց վերադառնալ սիրո, դադարեցնել ամուսնալուծումը եւ արյան հիվանդությունը բուժել եւ առաջադրվել ձեր աշխատանքում: Ես կարդացել եմ այս բոլոր լավ ցուցմունքները եւ հաստատում եմ, որ Լարի Mary Michael- ը կանանցից մեկն է, ովքեր տարիներ առաջ ստացել են Դրինբինովայի օգնությունը, ես կանչեցի այս տիկինին հեռախոսով եւ նա վկայում է, որ դա ճիշտ Drigbinovia- ն օգնում է փրկել իր ամուսնությունը երկու տարի առաջ: այսօր էլ նույնն է անում: Ես կարծում էի, որ նրա վկայությունը իսկական էր, քանի որ այլ ցցի սկավառակների անձնական փորձից առաջ ես շատ այլ սիրո զուգահեռների հետ եմ կապում, բայց ոչ ոք չի կարող օգնել ինձ վերադարձնել նախկին կնոջը, նրանք չեն օգնում իրավիճակին: . Բայց ես Դրիգբինովային եմ տալիս վերջին փորձը, ես սիրում եմ իմ իմաստունը, մենք երկու զավակ ունեինք, եւ ես ստիպված կին ունեի այնտեղ եւ իմ երեխաները `որպես երջանիկ ընտանիք: Ես ուղերձ եմ հղում doctorigbinovia93@gmail.com հասցեին: հասցե, անմիջապես մի քանի րոպե, ես ստացա պատասխան նամակ, որից շատ ուրախացա, որ գրառումը վավեր էր եւ շարունակում է աշխատել, ես բացատրում եմ իմ փոխհարաբերությունների խնդիրները Դրինբինովիա, խնդրեմ, որ օգնությունը վերադարձնեմ իմ կինը, Սարանը սիրեց ինձ ավելին քան երբեւէ, Դրիգինովիան խոստանում է ինձ վստահության 100% երաշխիքի հաջողության մասին, նա ասաց ինձ, որ իր գործը հեշտ է լուծել: նա բացատրել է բոլոր սիրո խաղերի գործընթացները եւ ընթացակարգերը ինձ եւ նա ինձ ասաց, որ նյութը ձեռք բերելու համար կաղապարի հաջողությունը, ես արեցի, ինչպես նա ասաց: Ուրեմն հինգշաբթի առավոտյան, դա Drigbinovia- ի ճաշից երկու օր անց իմ անունից իմ անունն է գրավել, առաջին անգամ կինս իմ բջիջը անծանոթ համարով, չնայած ես վեց տարիների ընթացքում այնքան երջանիկ էի, որ հեռախոսազանգեր չեմ ստացել նրան, ոչ տեքստային հաղորդագրություններ, եւ նա հրաժարվում է զանգել: Wow Ես շատ ուրախ եմ, որ հեռախոսը զանգահարել այնքան հանկարծակի այնպես, ինչպես Drigbinovia խոստացել է ինձ, որ նա կապի ինձ, երբ սիրային խաղեր են lunched է օդում: Սա հիանալի հրաշք է ինձ համար, ես մտածեցի, թե ինչ է անում Դրիգբինովիան Love-Spell- ը `վերադառնալով իմ կնոջը: Ես ցնցված եմ ուրախությամբ եւ ուրախությամբ իմ սրտում կիսելու այս ցուցմունքը, ես կոչ եմ անում Դրինբինովային `տեղեկացնել նրան, Դրինբինովիան ինձ ասաց, որ անհանգստացնեմ ... sarah իմ կինը` իր տանը տուն հանդիպելու համար, Դրինբինովիան վստահեցնում է ինձ, վերադարձեք տուն երեք օրվա ընթացքում: Ճիշտ ինչպես Դրիգբինովիան ասաց, կինս Sarry եկավ տուն, տեսնելով ինձ շատ մեծ նվերներով: Երբ առաջին անգամ տեսա իմ աչքերը իմ գեղեցիկ կնոջ վրա, ես տեսա, որ արցունքները շրջվել են իմ վերահսկողության ներքո, երբ ես ներս եմ վերցրել արդարացումների համբույրով: Ես լցվեցի ուրախ արցունքներով: Ճիշտ ինչպես Դրիգբինովիան ասաց, կինս Սարի տուն եկավ `ինձ շատ մեծ նվերներով տեսնել: Երբ առաջին անգամ տեսա իմ աչքերին իմ գեղեցիկ կնոջի պես, ես տեսա, որ արցունքները գլորվել են իմ հսկողության տակ, երբ ես ներս էի բացում համբուրումների հետ: Ես լցվեցի ուրախ արցունքներով: Ճիշտ այնպես, ինչպես Դրիգբինովիան ասում էր, կինը, Սարան տուն վերադարձավ, տեսնելով ինձ եւ մեր երեխաներին բազմաթիվ նվերներով, որոնք ես լցված ուրախ արցունքներով: Ես ուզում եմ օգտագործել այս մեդիան, որ մեծ շնորհակալություն հայտնեք մեծ Drigbinovia- ին առանց նրա: հնարավոր է, այս մեկնաբանությունը կարդացողը պետք է իմանա, որ մենք բոլորս արժանի ենք երջանիկ լինել մեր կյանքում եւ ամուսնության մեջ, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում մեր ամուսնության մեջ, մենք միշտ պետք է փորձենք արդարություն գործել եւ գնահատել այն, ինչ ունենք: Ես ունեմ այս հզոր մտադրությունը կիսել այս զարմանահրաշ վկայությունը այստեղ, որը կխթանի այսքան շատ երիտասարդ կամ հին զույգերին լուծել իրենց խնդիրները ամուսնության հետ: Երբ երկու հոգի իրոք հոգ է տանում միմյանց մասին, նրանք միշտ էլ փնտրում են այն գործելու, անկախ նրանից, թե որքան դժվար է:

Անուն *:
Email *:
Կոդ *: