Ամուսնացող անձանց ամուսնական տարիքը Գիտակցաբար որոշելու համար մարդու կյանքում տեղի ունեցող այնպիսի բացառիկ կարևոր հարցը, ինչպիսին ամուսնության մեջ մտնելն է, պահանջում է, որ ամուսնացողները ոչ միայն հասուն լինեն սեռական և ֆիզիկական առումներով, այլև հասած լինեն որոշակի տարիքի, ունենան հոգևոր հասություն: Պրոֆեսոր Հ. Գալիկյանը գրում է. ՙԹե սեռային նորմալ կյանքով ապրելու և թե առողջ սերունդ ապահովելու համար անհրաժեշտ է, որ ամուսնացողները բնախոսական տեսակետից վերջնականպես կազմավորված, ամրացած լինեն, քանի որ դեռահաս ամուսնությունը ոչ միայն կարող է քայքայել ամուսնացողների առողջական դրությունը, այլ պատճառ է դառնում անառողջ, սակավարյուն սերնդի: Պետությունը պետք է մտահոգված լինի ինչպես նոր սերնդի, նույնպես և քաղաքացիների առողջական դրությամբ, քանի որ դա կապ ունի նրանց ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր ուժերի հասարակական օգտագործման հետ՚ /Հր. Գալիկյան, Ամուսնության և ընտանիքի իրավունք, Ե., 1933, էջ 17/: Ամուսնական տարիքը շատ պետություններում գրեթե նույնն է: Ամուսնանալ ցանկացող անձը պետք է սահմանված ամուսնական տարիքի հասած լինի ամուսնության պետական գրանցման պահին և ոչ թե ամուսնության գրանցման համար դիմում տալու օրը: Ամուսնության այս երկու դրական պայմանները անհրաժեշտ են բոլոր դեպքերում /ՀՀ Ընտանիքի իրավունք, էջ 98-100/: Ամուսնության կնքման արգելքները
Ամուսնության համար սահմանված դրական պայմանների հետ միասին անհրաժեշտ է պահպանել նաև մի շարք պայմաններ, այսպես կոչված ամուսնությունը բացառող հանգամանքներ /Ընտանեկան օրենսգիրք 11 հոդված/: Ամուսնության կնքման արգելքներն են. ա/ Ամուսնացողներից թեկուզ մեկի արդեն այլ ամուսնության մեջ գտնվելը: բ/ Ամուսնացողների մերձավոր ազգակցական կապերի մեջ գտնվելը: ՀՀ ընտնեկան օրենսգրքով արգելվում է ամուսնությունը մերձավոր ազգակիցների մեջ: Օրինակ` ծնողների և զավակների, հարազատ և համամայր և համահայր եղբայրների և քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, մորեղբոր և հորեղբոր զավակների միջև: Մերձավոր ազգականների միջև ամուսնությունը ոչ միայն հակասում է բարոյական նորմերին, այլ անթուլատրելի է կենսաբանական նկատառումներով, որը կարող է հասցնել մի շարք ժառանգական հիվանդությունների փոխանցմանը: գ/ արգելվում է ամուսնությունը նաև որդեգրողի և որդեգրվածի միջև: Որդեգրողի և որդեգրվածի միջև, որպես կանոն, արյունակցական կապ չի լինում: Նրանց միջև ամուսնությունն արգելելը հետապնդում է բարոյական նպատակ: դ/ Ամուսնացող կանանց անգործունակ լինելը: ՀՀ Ընտանեկան օրենսգրիքի 11 հոդվածի համաձայն ամուսնություն չի թուլատրվում այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկը դատարանի կողմից ճանաճվել է անգործունակ: Դատարանն անգործունակ է ճանաչում հոգեկան խանգարում ունեցող կամ տկարամիտ անձանց: Չի բացառվում, որ ՔԿԱԳ մարմինը հաղորդում ստանա այն մասին, որ կոնկրետ անձանց ամուսնությունն արգելող հանգամանքներ կան: Բնականաբար ՔԿԱԳ մարմինը պետք է հետաձգի ամուսնության գրանցումը և պահանջի անհրաժեշտ փաստաթղթեր կամ ինքը ձեռնամուխ լինի անհրաժեշտ ստուգումների կատարմանը: Այդ մասին պետք է տեղյակ պահեն ամուսնացողներին: Ստուգումների արդյունքների հիման վրա ՔԿԱԳ մարմինը գրանցում է ամուսնությունը կամ մերժում է այն /ՀՀ Ընտանիքի իրավունք, էջ 105-106/: Ամուսնության գրանցման նշանակությունն ու կարգը ՀՀ ընտանեկն օրենսգրքի 9 հոդվածը սահմանում է, որ ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնող մարմիններին` քաղաքացիական կացության ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Որևէ այլ հասարակությունում գրանցված ամուսնությունն իրավաբանական ուժ չունի: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները ամուսնության գրանցումը կատարում են հանդիսավոր պայմաններում ամուսնացող անձանց ցանկության դեպքում: Ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացողներից մեկի բնակության վայրի քաղաքցիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Գրանցման համար հիմք է հանդիսանում ամուսնացող անձանց համատեղ դիմումը: Ամուսնությունը տեղի է ունենում ամուսնանալ ցանկացողների կողմից քաղաքացիական կացության կատերի գրանցման պետական մարմնին դիմում տալու օրվանից մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Մեկամսյա ժամկետը հնարավորություն է տալիս ամուսնանալ ցանկացողներին լրջորեն մտածել և ստուգել իրենց բախտը ցմահ իրար կապելու համար: Ամուսնությունը գրանցվում է ամուսնացողների կողմից նրանց ինքնուրույնությունը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, զինվորական գրքույկ/ ներկայացնելու դեպքում: Բացի դրանից ամուսնացողները պետք է ներկայացնեն ստորագրություն ամուսնության մեջ մտնելու արգելքների բացակայության մասին, որ նրանք փոխադարձ տեղյակ են մեկը մյուսի առողջական վիճակի մասին, թե ով որերորդ անգամ է ամուսնանում և նախորդ ամուսնությունից քանի երեխա ունի:Այս բոլորի մասին նշվում է ամուսնության գրանցման համար ներկայացված դիմումի մեջ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամուսնացողների ցանկությամբ ամուսնացողների գրանցմանը կարող են ներկա գտնվել նրանց հարազատները, ընկերները, բարեկամները և ուրիշներ: Սակայան օրենքը պարտադիր է համարում ամուսնության գրանցման ժամանակ վկաների մասնակցությունը /ՀՀ Ընտանիք իրավունք, էջ 106-109/: Ամուսնության գրանցման հիման վրա աուսիններին տրվում է միասնական ձևի փաստաթուղթ` ամուսնության վկայական: Ամուսնությունը տղամարդու և կնոջ միմյանց իրենց, երեխաների, ազգականների, ամբողջությամբ վերցրած հասարակության նկատմամբ ունեցած իրավունքների, պարտականությունների մի համակարգ է, որոշաի իմաստով ամուսնությունը մի պայմանագիր է, որ կնքվում է երեք կողմերի` տղամարդու, կնոջ և պետության միջև: Ցանկացած հասարակության մեջ, որպես կանոն, ընտանիքը ձևավորվում է ամուսնության միջոցով: Ամուսնանալուց հետո ծնված երեխաները համարվում են օրինական: Ամուսնությունից դուրս ծնված երեխաները համարվում են անօրինական:
Ընտանիքը որպես կարևոր սոցիալական ինստիտուտ Ընտանիքը այնպիսի անձանց միություն է, ովքեր իրար հետ կապված են փոխադարձ սիրո ու համաձայնության վրա հենվող ամուսնական կապերով, գտնվում են /արենակցական /ուղիղ և կողային/ կապերի մեջ/, այնպիսի հարաբերությունների մեջ, որոնց համար ծագում են ընտանեկան օրենսդրությամբ սահմանված իրավունքներ ու պարտականություններ: Ամուսնությունը և ընտանիքը հասարակական կարևոր սոցիալական երևույթներ են: Ինչպես հասարակական ամեն մի երևույթ, այնպես էլ ամուսնությունը և ընտանիքը հասարակության պատմական զարգացման արդյունք են: Դրանք առաջացել են մարդկային հասարակության զարգացման արշալույսին և համապատասխան փոփոխություններ են կրել հասարակական-տնտեսական կացութաձևերի փոփոխման հետ միաժամանակ: Ինչպես արդեն նշվեց, ընտանիքը որպես հասարակական-պատմական երևույթ բնութագրվում է ժամանակաշրջանի հասարակական-տնտեսական կացութաձևին բնորոշ գծերով: Սակայան ինչպես նկատել է անտիկ աշխարհի մտածող Պլատոնը ՙնույնիսկ այն հեռավոր ժամանակներում, երբ չեն եղել ոչ տառերը,ոչ օրենսդրություն, ընտանիքը ըստ էության ոչնչով չի տարբերվել ժամանակակից ընտանիքներից՚: Ներկա հասարակարգում ընտանիքը ձեռք է բերում ժամանակի ոգուն համապատասխան բովանդակություն: Ընտանիքը պետության հոգատարությամբ շրջապատված հասարակական մի բջիջ է, որը զուգակցում է մարդկանց անձնական շահերը և նպաստում հասարակակարգի և պետության կայունությանը: Ներկա ժամանակաշրջանում պետությունը շահագրգռված է ստեղծել ամուր, համերաշխ ընտանիք, քանի որ ընտանիքի կայունությունը նպաստում է հասարակարգի և պետության կայունացամանը: Ընտանիքը միայն ամուսնական, ազգակցական կապերով, ընդհանուր հոգևոր և նյութական շահերով կապված անձանց միությունն է: Ընտանիքը հասարակության մի մասնիկն է /ՀՀ Ընտանիքի իրավունք/: Ընտանիքի կարևորագույն մասերից է օրենսդրությունը: Օրենսդրության մեջ գոյություն ունի ընտանեկան իրավունք, որտեղ օրենքը որոշում է ընտանիքում կնոջ, ամուսնու, երեխաների և ծնողների դերը ընտանիքում, իրավունքներն ու պարտականությունները: Ընտանեկան օրենսգրքով ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմիններում արձանագրված է ամուսնություն, այսինքն եկեղեցական ամուսնությանը պետության կոմից չեն ճանաչվում: Ընտանիքը որպես հասարակական կարևորագույն սոցիալական ինստիտուտ տարբերվում է սովորական սոցիալական խմբերից: Ընտանիքում գոյություն ունեն հոր, մոր և զավակների կարգավիճակներ, դերեր, իրավունքներ ու պարտականություններ: Ընտանիքի կայացման համար մեծ նծանակություն ունի երիտասարդ սերնդինախապատրաստումը ամուսնական կյանքին: Սովորաբար սոցիոլոգներն ու մարդաբանները առանձնացնում են ընտանիքի երկու հիմնական տիպեր` ավանդական կամ դասական: Ժամանակակից ընտանիքը սկզբնականա սոցիալական և տնտեսական բջիջ է, որի մեջ սովորաբար մտնում են երկու ծնողներն ու զավակները: Այն կոչում են նուկլեար ընտանիք: Ծնողներն ու երեխաները կազմում են ընտանիքի կենսաբանական և սոցիալկան միջուկը, մնացած բոլոր հարազատները, պապիկները, տատիկները, հորեղբայրները, մորեղբայրները և այլն մտնում են արդեն ընդլայնված ընտանիքի կազմի մեջ: Նուկլեար ընտանիքը ձևավորվեց մենամուսնության արմատավորման շնորհիվ: Հայրական ընտանիք անվանում են նաև սկզբնական, իսկ նոր ձևավորված ընտանիքը` երկրորդական: Որպես կայուն սոցիալական ինստիտուտ` ընտանիքն առաջացավ նախնադարյան հասարակարգի քայքայումից հետո: Գոյություն է ունեցել նահապետական ընտանիք, որը բախկացած է երկու տեսակի` ուղղահայաց մեծ ընտանիք, որտեղ ապրում են ամուսնացած և չամուսնացած մերձավոր հարազատների երեք-չորս սերունդներ, և հորիզոնական մեծ ընտանիք, որը կազմված է ամուսնացած և չամուսնացած մի շարք ոչ մերձավոր հարազատներից: Իսկ եթե այդ հասարակության մեջ գոյություն ուներ ընտանեկան ստրկություն, ապա այն ընդգրկում էր նաև ստրուկներին: Հայտնի են դեպքեր, երբ նման ընտանիքը բաղկացած էր 200-300 անդամներից: Ընտանիքի բոլոր անդամներն ապրում են միասին, ունեին միասնական հողատարածք, անասուններ, ընդհանուր ապրուստ և այլն: Ընտանիքը գլկավորում էր ՙավագ՚ տղամարդը և ՙավագ՚ կինը, նրանց օգնում էին ավագ որդին և նրա կինը: Ընտանիքի հարցերը լուծվում էր ընդհանուր խորհրդում: Մեծ ընտանիքը աստիճանաբար զիջեց իր տեղը ընտանիքի պատմական նոր ձևին` նուկլեար, տարրական ընտանիքին: Բազմամարդ ընտանիքը բաղկացած է հայրական և նոր կազմավորված ընտանիքիներից, որում համատեղ ապրում են մի քանի սերունդներ: Բազմանդամ ընտանիքը պատմականորեն նախորդել է նուկլեար ընտանիքին: Ընտանիքը արյունակցական կապերի օղակներից մեկն է, երբ զույգերը ամուսնանում են, ապա արյունակցական կապեր են ստեղծվում ամուսնու և կնոջ հարազատների միջև: Իր պատմական զարգացման ճանապարհին նուկլեար ընտանիքը, որպես կանոն, ուներ մեկ կերակրող: Դա նշանակում է, որ ընտանիքի տղամարդը զբաղված էր հասարակական արտադրության ոլորտում և ընտանիքը նա է պահում, իսկ կինը հիմնականում զբաղված էր տնային տնտեսությամբ և երեխաների դաստիարակությամբ: Ավելի ու նուկլեար ընտանիքում տղամարդն ու կինը աշխատում և ընտանիքի հոգսերը կիսում էին միասին: Հասարակությունը տղամարդու և կնոջ դերերը տարբեր ձևով է սահմանում: Տղամարդը պարտավոր է նյութապես ապահովելու կնոջն ու երեխաներին, բայց կինը ամուսնուն պահելու պարտավորություն չունի: Ահա թե ինչու տղամարդը անպայման պետք է աշխատանք ունենա, որպեսզի իր աշխատանքով առնվազն կերակրի ընտանիքին, հոգա ընտանիքի ծախսերը: Կնոջ համար աշխատելը ազատ ընտրության խնդիր է: Իրենց ընտանեկան դերերի կատարման գործում ամուսինը և հատկապես կինը միմյանց օգնելու խիստ կարիք են զգում /գիրք էջ 258-260/: |