Շաբաթ, 04.05.2024, 09:03

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ՏԵՍՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ

 

Պահեք ձեզ այնպես, կարծես դուք երջանիկ եք և ձեզ երջանիկ կզգաք

ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻ

 

 

Մեծն գիտնական Ստրանևսկու կարծիքով արվեստը հին նավերը վերանորոգելն է:

Իսկ հոգեբան Վլադիմիր Լևին գտնում է, որ չկա մեծ ուրախություն առանց մեծ տառապանքի: Նույնիսկ փոքրիկ հաճույքները հղի են խոշոր տհաճություններով:

Այդ իսկ պատճառով պետք չէ հուսահատվել, քանզի ըստ նրա լավն ու վատը միշտ հաջորդում ու փոխարինում են միմյանց, իսկ ըստ Ստրանևսկու հին նավերի վերանորոգումը հենց այն է, որ երբ կա հոգնածությունª պետք է միայն հանգստանալ: Չակերտավոր ասածª մարդու նյարդային համակարգն է այն հին նավը, որը պիտի վերանորոգվիª լավ հանգստանա: Քանզի երբ հանգիստ եսª ցանկացած պրոբլեմատիկ իրավիճակ լուծելի է:

Պետք է հանգստանալ հոգնածություն զգալաց դեռ առաջ: Պիտի կարողանալ զգալ, թե այն մոտավորապես երբ է վրա հասնում (տարբեր օրերի ընթացքում) և ընտրել ոսկե միջին ժամանակը հանգստի համար: Այն լինում է տարբեր. պրկումների թոթափում, ԱՏ-ով տոնուսի բարձրացում և այլն:

Մարդն առաջնորդվում է արձագանք-մագնիս անհրաժեշտություն-ներով.

1.    Ներքին

2.    Արտաքին

Ներքինը §պետք¦-երի շարանն է, արտաքինը մեր ցանկություններն են:

Ըստ Վլադիմիր Լևիի արձագանք-մագնիսը գործողություններ և իրավիճակ միացնողն է: Նրա նպատակն է հասնել թռիչքի դատարկության մեջ: Այսինքն հանգստանալ, որի ժամանակ գիտակցության և ենթագիտակցության մեջ տեղի է ունենում զրույց.

Գիտակցությունն ասում է.

-Պետք չէ

Ենթագիտակցությունը պնդում է.

-Պետք է:

Լիարժեք հանգիստը կախված է արձագանք-մագնիսի երեք պահերից.

  1. Հմայման ուժ (հզորություն)
  2. §Դատարկության¦ ճշմարտություն
  3. Հավատ սեփական մղմամ նկատմամբ

 

Անհատի մարմնում, հանգամանքների բերումով, օրական հայտնվում են հազարավոր մնացորդային լարումներ, որոնք արտահայտվում են տարբեր մկանային պրկումների տեսքով:

Հոնքավերևը, քթարմատը, կոպերը - Հատկապես ուժեղ և մշտապես լարված են կենտրոնացած ու ծանր ապարդյուն խնդիրների այդ թվում և իրենց առողջության մասին մտածելուն սովոր մարդկանց մոտ:

Բերանը, շուրթերը, ծնոտները-Այս մկաններում արտահայտված պրկումները բնորոշ են մենությունից տառապող, ջղային և նվնվան անձանց:

Վիզը, ծոծրակը, ուսերը-Սեփական անձի հանդեպ անվստահ մարդիկ են:

Արմունկներ, մատներ - Հատուկ է ջղային, անհանգիստ, կասկածամիտ և գերգործունյա մարդկանց:

Կոկորդը, ըմպանը, ստոծանին և որովայնի մամլակը-Ձգվում են շնչառության, հատկապես խոսելու ժամանակ: Դրանք նպաստում են անվստահության վատ տրամադրության առաջացմանը, մեծամասամբ սրանց հետևանքով է առաջանում կակազությունը:

Եթե անձի հոգեկան աշխարհում ինչ-որ բան այն չէ, ապա այն արտահայտվում է ֆլյուիդի[1] տեսքով:

Իմանալով այս մկանային պրկումների մասին, կարելի է հեշտորեն ազատվել դրանցից ԱՏ-ի միջոցով:

Այս ժողովածուում խոսվում է դրանցից մեկիª տեսողական թերափիայի մասին, թե ինչպես ազատվել տեսողական դաշտի[2] լարվածությունից:

 

[1] Ֆլյուիդ-հոգեկան անհասկանալի երևույթ, որը մարդուն ձգում է դեպի իրեն՝ հոգեկան ինչ-որ անբացատրելի խնդիրներ

[2] Տեսողական դաշտ-այն, ինչ տեսնում է աչքը

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (03.06.2017)
Դիտումներ: 284 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Cootmf  
0
buy atorvastatin 80mg pills <a href="https://lipiws.top/">lipitor 20mg over the counter</a> atorvastatin 40mg generic

Անուն *:
Email *:
Կոդ *: