Շաբաթ, 04.05.2024, 12:36

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Ի±ՆՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈւՆ ՈՒՆԻ ՆԿԱՐԸ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Շատ հաճախ երեխան առանց հոգեբանի մոտենում է և սկսում է նկարել: Երեխան նկարի միջոցով արտահայտում է իր ներաշխարհը: Մինչև 3 տարեկան երեխան խզբզում է, որն ունի իր բացատրությունը: Մինչև 6 տարեկանները` ավելի շատ տուն են նկարում. տունը մայրական սիմվոլ է, ընտանիքի ուղեղը: Եթե կտուրին ծխնելույզ կա, ապա դա աշխատանքն է, իսկ դուռը` հաղորդակցման ճանապարհ: Եթե տունը պատուհաններ էլ ունի` դա նշանակում է լույսի մուտք: Եթե տունը նկարված է թղթի տարբեր մասերում` դա հիմք չունի:

Կարող է  թղթի ձախ կողմում միայն մի կետ անել, որը նշանակում է կորուստ: Եթե երեխան նկարում է ծառ, որը փռված է, կլոր (պարփակված), առանց տերևի` դա պրոբլեմ է ախտորոշում: Եթե ինքն իրեն է նկարում ու առանց ոտքերի, ապա նա հիմք չունի: Եթե առանց ձեռքերի է` զուրկ է հաղորդակցումից: Եթե բարուր է, ապա նշանակում է մանկություն:

Հոգեբանի և երեխայի աշխատանքի ժամանակ հոգեբանը չպիտի լռի, կարող է առաջարկել պատմություն նկարի շուրջ, անուղղակի ձևով արտահայտելու իր պրոբլեմը:

Նկարելու համար անհրաժեշտ է, որպեսզի մթնոլորտը լինի հանգիստ, տաք: Մի փոքր սպասելով, որ լարվածությունն անցնի` նկարը երեխային պարզաբանել տալ հենց այդ ժամանակ, այլապես այն կարժեքազրկվի:

Նկարը թերապևտիկ է մինչև 9 տարեկան երեխաների համար, քանի որ նրանք իրենց նկարի մեջ արտահայտում են այն իրականությունը, ինչ կա նրանց պրոբլեմում և շրջապատում: Նրանք այն նկարում են յուրովի և ակամյից չեն կարողանում թաքցնել իրենց պրոբլեմն ու այն պատկերում են թղթի վրա:

Ավելի մեծ տարիքում (9 տարեկանից բարձր) նկարի միջոցով արտահայտվում է երեխայի իդեալները, ձգտումները, որոնց նա ձգտում է հասնել ու նմանվել:

Չնայած լինում են դեպքեր, երբ մեծերն էլ են իրենց պրոբլեմն արտահայտում նկարի միջոցով և ազատվում դրանից հոգեբանի օգնությամբ:

Նկարը նաև հանդիսանում է արտամղման միջոց: Նկարելով մարդու միջից դուրս է գալիս բացասական էներգիան (Միզելը ևս տաքություն է, ջերմություն, այն ևս օգնում է բացասական էներգիայից ազատվելու):

 

ՁԱԽԼԻԿՆԵՐԻ ԵՎ ԱՋԼԻԿՆԵՐԻ ՖԻԶԻՈԼՈԳԻԱ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Երեխայի զարգացման վրա ազդում են ժառանգական և բնածին հատկությունները: Հայտնի է, որ գլխի ձախ կիսագունդը ղեկավարվում է աջի կողմից, իսկ աջ կիսագնդի ասիմետրիկության միջոցով կառավարվում է ձախ կիսագունդը: Ուղեղի աջ մասում է գտնվում վերբալ[1] կենտրոնը:

Եթե տվյալ անձը ձախլիկ է, ապա կառավարումը տեղի է ունենում ձախակողմյան ասիմետրիկության միջոցով: Ձախլիկությունը կարող է լինել ինչպես ժառանգական ֆակտր, այնպես էլ կարող է հոգեբանական հիմք ունենալ: Օրինակ, եթե հակասություններ կա տվյալ անձի և հասարակության միջև: Ձախլիկներին չի կարելի համարել արտասովոր, այլ հասարակության հետ հակասության մեջ մտած, որոնք իրենց ողջ կյանքը պայքարում են հասարակության կողմից ընդունված լինելու համար: Նրանք կազմում են հասարակության 20%-ը և համարվում են խելացի մարդիկ, քանի որ նրանց մոտ լավ է զարգացած վերբալ կենտրոնը: Ուժեղ է նրանց լսողությունը և մեծամասամբ այդպիսիներն օժտված են լինում երաժշտական ընդունակություններով: Ձախլիկների մոտ լավ է զարգացած ձախակողմյան վերջույթները, որոնք համեմատած աջակողմյան վերջույթների ավելի լավ են աշխատում և համեմատած ավելի մեծ են վերջիններից:

Բայց չպետք է մոռանալ, որ այս անձինք իրենց դրական հատկություններով հանդերձ շատ արագ են գրգռվում, բռնկվում, ագրեսիվ են, քանի որ անընդհատ ինքնահաստատման պրոցեսի մեջ են:

Տվյալ անձը ձախլիկ լինելով կարող է մազերը սանրել ձախ կողմի վրա, դրանց փունջը հավաքել այդ կողմի վրա և այլն:

 

[1] Վերբալ-խոսք

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (04.06.2017)
Դիտումներ: 292 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: