Շաբաթ, 04.05.2024, 11:05

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ԱՈՒՏՈՏՐԵՆԻՆԳ 1

 

ԱՌԱՋԻՆ ՕՐ

 

(Պարապմունքը տևելու է 10 րոպե)

1. Էկրանի տեսանյութում կանաչ մարգագետին է, իսկ երկինքը լազուր ու ջինջ է: Այն ուղեկցվում է հանգստացնող երաժշտությամբ (4 րոպե):

Այցելուն ընդունում է իրեն համար հարմար դիրք (կիսապառկած, հենված, նստած), նայում է այդ տեսարանը:

Քիչ-քիչ հանգստանում են նրա աչքերը, մեղեդու տակ թուլանում է օրգանիզմը, լարված մկանները, ուղեղի ծանրությունը նվազում է և կարգավորվում է արյան շրջանառությունը:

Նա հանգստանում է, քանի որ այդ մասին նրան նախօրոք ինֆորմացիա է տվել հոգեբանը (թե դիտելով այս տեսարանը դու պիտի թուլանաս):

2. Տեսարանը փոխվում է ձմեռային տեսարանի և կրկին դանդաղ երաժշտության ուղեկցությամբ (3 րոպե):

Այցելուն նախորդ տեսարանի ազդեցությունից բավական թուլացած իր ներսում զգում է թարմություն: Ձմեռային պատկերի սառը շունչը նրան թարմացնում է:

Նա իր հոգում այդպես է զգում, քանզի կրկին նախորոք հոգեբանը ներշնչել է նրան:

3. Մեղմ երաժշտությունը շարունակվում է, փոխվում է տեսարանը: Ջերմ ու տաք արև, թռչունների ուրախ ճռվողյուն, ծաղիկներ ու գույնզգույն թիթեռներ (3 րոպե):

Այցելուն իր մեջ զգում է հոգու թեթևություն, ուրախության կայծեր, աշխատելու կարողություն: Վերանում է հոգնածությունը:

Այստեղ ևս մասնակի դերը հոգեբանինն է:

Եզրակացություն - Պարապմունքից հետո այցելուն լիցքաթափված է և իրեն զգում է բավական առույգ:

 

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ

 

(Պարապմունքը տևելու է 15 րոպե)

1. երաժշտություն է և էկրանին սպիտակ ֆոն: Այցելուն լսում է երաժշտությունը նայում սպիտակին (1 րոպե), ապա 5 վայրկյան փակում աչքերը:

Սպիտակը նրան տալիս է նորաստեղծ կյանքի լիցքեր:

2. Բացելով փակ աչքերը տեսնում է մարմնագույն ֆոն: նայում է այդ գույնին (4 րոպե) արդեն ակամա, թափառ մտքերով: Քանզի մտածում է գալիքի մասին:

3. Ֆոնը փոխվում լազուրի: Այս գույնն ավելի ոգեշնչող ու հանգստացնող է: Այս գույնին այցելուն նայում է գրեթե կլանված: (6 րոպե)

Լազուրը ստեղծում է ճախրելու տրամադրություն:

4. Ֆոնն այս անգամ ծիրանագույն է, հագեցված արևի ողջ երագներով: Այցելուի աչքն ունկնդրում է աշխուժությամբ (4 րոպե): Այն նրան տալիս է ջերմ արևի տպավորություն:

Եզրակացություն - Այցելուն նյարդային կծկումներ չունի, հանգիստ է և ունի հոգու թեթևություն:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (03.06.2017)
Դիտումներ: 347 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Awxpub  
0
order atorvastatin 10mg online <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg without prescription</a> purchase atorvastatin online

Անուն *:
Email *:
Կոդ *: