Շաբաթ, 04.05.2024, 18:54

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ԵՐՐՈՐԴ ՕՐ

 

(Պարապմունքը տևելու է 25 րոպե)

1.Ծաղկամանի մեջ կան ծաղիկներ: Այցելուն նայում է դրանց (1 րոպե): Դրանք հանգստացնում են նրա հոգնած աչքերը: Փակում է աչքերը (3 վայրկյան), ապա բացում, նորից նայում դրանց (2 րոպե): Իջնում է լարվածությունը: Մեկ անգամ ևս փակում է 3 վայրկյան), բացում, նորից նայում (2 րոպե), աչքերը փակում-բացում և տեսողական դաշտը հանգստացած է:

2. Այցելուն 10 րոպե միայն գանդաղ երաժշտություն է լսում, որից հետո հոգեբանին պատմում այդ 10 րոպեում իր ունեցած մտքերի մասին: (95% նա միայն դրական բաներ կասի, իսկ 5%-ը գուցե և դրական մտքեր չլինի, բայց և կլինի լավատեսական):

3. Դանդաղ երաժշտության տակ այցելուն փորձում է խոսել իրեն հուզող խնդրի մասին, իբրև մենախոս (10 րոպե), ապա թեթևացած շունչ քաշում:

Եզրակացություն - Այցելուն արդեն կարող է սառնասրտորեն խոսել իր պրոբլեմի մասին և սառը դատողությամբ ելք փնտրել:

 

ՉՈՐՐՈՐԴ ՕՐ

 

(Պարապմունքը տևելու է 35 րոպե)

1.Հնչում է մեղմ երաժշտություն: Այցելուն այդ երաժշտության տակ նկարում է և իր հոգու պատկերը վերարտադրում թղթին (20 րոպե): Ապա փորձում է ինքն իր նկարածը բացատրել: Այն միայն ուրախ նկար է ստացվել:

2. Էկրանին լուսային գրաֆիկաները պատկերներ են ստեղծում: Այցելուն հետևում է դրանց (5 րոպե): Աչքի եղջերաթաղանթը չի լարվում այդ գրաֆիկայից:

3. Սև ու սպիտակ գույներն իրար համաձուլվել ու երկու դեմք են ստեղծել (սևն առանձին, սպիտակն առանձին): Սպիտակը նորմալ երևում է, սևին պիտի մի քիչ ուշադիր լինել: Այցելուն նայում է մեկ սևին, մեկ սպիտակին (10 րոպե): Ապա աչքերը փակ փորձում է այդ երկու դեմքերը մեկ ամբողջություն դարձնել:

Եզրակացություն - Նա հոգեկան հավասարակշռված վիճակում է: Որն էլ թույլ է տալիս խոսել ցանկացած դժվարություն ունեցող խնդրի մասին առանց ավելորդ հուզմունքի:

 

ԱՈՒՏՈՏՐԵՆԻՆԳ 2

 

1. Փակ աչքերով վերարտադրեք այն առարկաների պատկերները, որոնք կթվարկվենª երկինք, թռչուն, ջուր, գույն:

2. Ուշադրությունը կենտրոնացրեք մի կետի, ապա մի քանի վայրկյանից մեկ այլ օբյեկտ գտեք ձեզ համար, հետո մեկ ուրիշը: Եվ այսպես մոտ երկու րոպե: Այս վարժության օգնությամբ կհանգստանա ոչ միայն տեսողական դաշտն, այլ նաև կցրվի գլխում եղող վատ մտքերը:

3. Հանգիստ թողնել աչքին, որ նա թափառի որքան ուզում է (մոտ 10 րոպե):

4. Կենտրոնացնել հայացքը մի առարկայի վրա այնպես, կարծես առաջին անգամ եք այն տեսնում:

Եզրակացություն - Տեսողությունը լավանում է:

 

ԱՈՒՏՈՏՐԵՆԻՆԳ 3

 

1.    Կոպերը վերև բարձրացնել. իջեցնել, աչքերն աջ-ձախ անել (վարժությունը կրկնել 10 անգամ)

2.    Փակել աչքերը, թուլացնել կոպերը, որից հետո բացել աչքերը, ապա կրկնել նույնը մի քանի անգամ, մինչև զգաք, որ կոպերը հանգիստ են (10-15 անգամ)

3.    Սպիտակ թղթի վրա նշել իրարից 40 սմ. հեռավորության մի քանի կետ, հայացքը հերթականությամբ դանդաղ տեղափոխել կետից կետ, ապա նույն դանդաղկոտությամբ հետ բերել (կրկնել 20 անգամ

Եզրակացություն -Այս վարժությունների օգնությամբ հանգստանում են ակնակապիչները:

 

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (03.06.2017)
Դիտումներ: 226 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Fzhckg  
0
lipitor order online <a href="https://lipiws.top/">oral lipitor</a> buy lipitor generic

Անուն *:
Email *:
Կոդ *: