Շաբաթ, 04.05.2024, 14:08

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ԱՈՒՏՈՏՐԵՆԻՆԳ  4

 

1.    Հայացքը վեր ու վար անել, որը կօգնի քնկոտության հանգեցնել անքուն մարդկանց:

2.    Հայացքը թող թափառի ամեն տեղ, բայց չկենտրոնանա ոչ մի տեղ (2 րոպե)

3.    Գլխի շարժումները ևս կօգնեն մկանային թուլացմանը: 3-5 պտուտաձև շաժում արեք աջից ձախ և 5-7 շարժում հակառակը:

Եզրակացություն - Այսպիսով կհանգստանան ոչ միայն աչքերը, այլ նաև կհավասարակշռվի հոգեկան հանգիստը: Ինչպես նաև ձեռք կբերեք նուրբ ինքնահանգստացում, տոնուսի բարձրացում և դրական տրամադրություն:

 

ԱՈՒՏՈՏՐԵՆԻՆԳ 5

 

1. Ցավող աչքերը փակել, կոպերի անկյունները ձեռքով մերսել (1 րոպե), բացել, ապա դանդաղ մի քանի անգամ բաց ու խուփ անել:

2. Երբ աչքերը ցավում ենª չպիտի ստիպել, որ բաց մնան, հակառակըª պետք է փակել ու սպասել մինչև ցավը թուլանա:

3. Արցունքոտ աչքերի այրոցի ու մրմռոցի ժամանակ կարելի է լվացվել կիսասառը ջրով և աչքերին թեյի թուրմից պատրաստած խծուծներ դնել:

4. Քնելուց առաջ անպայման լվացվել, որպեսզի անկախ այն բանից, թե դեմքին շպար կա, թե ոչ, աչքերը կարողանան ազատվել օրվա փոշուց:

Եզրակացություն - Այս սովորական ու առօրյա թվացող վարժությունների օգնությամբ կիջնի տեսողական դաշտի լարվածությունը:

 

ԱՈՒՒՏՈՏՐԵՆԻՆԳ 6

 

1.    Երբ ծակոցներ կան աչքերի մեջ կարելի է պարզապես այն փակել ափով, որ տաքանա ու սպասել մինչև դրանք փոխարինվեն հաճելի ջերմությամբ և վերանան ծակոցները:

2.    Աչքերի հոգնածությունը կարելի է վերացնել նաև երկար նայելով մի կետի:

3.    Երբ աչքը վիրահատված էª կոպիտ տրորել չի կարելի, հնարավոր է վնասվի հենց խնձորակը: Միայն պետք է հանգստացնել թեթև շփումներով:

4.    Վիրահատված աչքերը չափազանց հոգնեցնել արգելվում է, պետք է խնամել դրանք:

5.    Վիրահատված աչքերին վնաս է ճառագայթումը:

Եզրակացություն - Հանգստանում է ոչ միայն տեսողական դաշտը, այլ նաև հոգեկան վիճակը: Չէ± որ ցավերի հետ նյարդային լարված վիճակ եք ապրում, իսկ երբ ցավ չկա համեմատական հանգիստ եք ու կարող եք հավասարակշռված որոշումներ կայացնել:

 

Հուսով եմ այստեղ զետեղված աուտոտրենինգներն օգնեցին ձեզ թուլանալ, հանգստանալ և իջեցնել տեսողական դաշտի լարվածությունը: Բայց հիշեքª մարդու առաջին բժիշկն ինքն է, ինքն իրեն պիտի օգնի ցանկացած հարցում:

 

Ինչպես ասել է մեծն հոգեբան Էմիլ Քուէն. ՞Ես հրաշքներ չեմ գործում, ես երբեք ոչ մեկին չեմ դարմանել, ես միայն սովորեցնում եմ մարդկանց, թե ինչպես բուժեն իրենք իրենց՞:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (03.06.2017)
Դիտումներ: 280 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Rfsgtm  
0
brand atorvastatin 20mg <a href="https://lipiws.top/">atorvastatin over the counter</a> order atorvastatin 10mg online cheap

Անուն *:
Email *:
Կոդ *: