Հինգշաբթի, 25.04.2024, 22:24

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Ն Ա Խ Ա Բ Ա Ն

 

Ի՞նչ է հոգեբանությունը

 

Հոգեբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է հոգեկան գործունեությունը, մարդու հոգեկան բնույթին վերաբերվող գործընթացները և համաչափությունները: Հոգեբանության մի մաս է հանդիսանում պրակտիկ հոգեբանությունը, որի հիմնական նպատակը մարդկանց մոտ առկա հոգեբանական խնդիրների լուծմանն անմիջականորեն աջակցելն է:

 

Ո՞րն է տարբերությունը հոգեբանի, հոգեթերապևտի, հոգեվերլուծողի, հոգեբույժի, հոգենյարդաբանի և նյարդաբույժի միջև

 

Հոգեբույժը հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների հետ աշխատող բժիշկն է: Հոգեբույժի դերը միայն բուժելը չէ, այլ նաև հոգեկան հիվանդությունների կանխարգելումը, ախտորոշումը և փորձագիտական զննումն է: Հոգեբույժի բուժումն իրականացվում է հիմնականում դեղամիջոցների օգնությամբ:

 

Հոգեբանը մասնագետ է, որը զբաղվում է անձի հետազոտությամբ և դասակարգմամբ, ինչպես նաև միջանձնային հարաբերությունների ուսումնասիրմամբ, որ կատարվում է միայն իրեն հատուկ մեթոդներով ու միջոցներով: Վերջինս դեղամիջոցներ չի նշանակում:

 

Հոգեթերապևտը բժիշկ է, որը բժշկական օգնություն է իրականացնում հիմնականում առանց դեղամիջոցների: Որպես կանոն նա աշխատում է առողջ հոգեկան ունեցող կամ այսպես կոչված §սահմանային վիճակում¦ գտնվող մարդկանց հետ (նևրոզներ, դեպրեսիաներ և այլն): Հոգեթերապևտն իր աշխատանքի ընթացքում փորձում է այցելուին մատուցել խնդրի սուբյեկտիվ պատկերը, փորձելով հոգեկանի մեջ գտնել լուծման հնարավոր ուղիները:

 

Հոգեվերլուծողը հոգեվերլուծության եղանակներին տիրապետող մասնագետ է: Ընդհանրապես, հոգեվերլուծությունը, դա ուսումնասիրության եղանակ է, որի հիմքում ընկած է բառերի, արարքների, երևակայութան անգիտակցական բաղկացուցիչ մասերի որոնումը: Գոյություն ունեն մասնագիտական հոգեվերլուծության մի շարք ձևեր (օրինակ՝ Յունգի հոգեվերլուծություն, տրանսակտ վերլուծություն և այլն):

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 291 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Vpselg  
0
order atorvastatin 40mg pills <a href="https://lipiws.top/">lipitor 40mg cheap</a> atorvastatin 80mg price

Անուն *:
Email *:
Կոդ *: