ՈՒրբաթ, 29.03.2024, 04:28

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Հոգենյարդաբանը բժիշկ-հոգեբույժ է, որը մասնագիտացած է նևրոզների և այլ սահմանային վիճակների բուժման մեջ (խոսքը գնում է առողջ հոգեկանի և հոգեկան հիվանդության սահմանի մասին):

 

Նյարդաբույժը  նյարդային համակարգի հիվանդությունների (ուռուցքներ, ինսուլտներ և այլն) ախտորոշմամբ, կանխարգելմամբ և բուժմամբ զբաղվող բժիշկ է: Հոգեբանական և հոգեկան խնդիրները նյարդաբույժի մասնագիտական շրջանակից դուրս են:

Մինչ այս կամ այն մասնագետի մոտ խորհրդատվության գնալը ցանկալի է համոզվել, որ ձեր ընտրած մասնագետն ունի պրակտիկ հոգեխորհրդատվություն իրականացնելու համար անհրաժեշտ որակավորում (մասնագիտական կրթության վկայական, հոգեթերա-պիայի ուղղություններից որևէ մեկով զբաղվելու արտոնագիր և այլն):

Հոգեկան կամ հոգեսոմատիկ խանգարումների դեպքում հոգեբանին այցելելուն զուգընթաց անհրաժեշտ է նաև հոգեբույժի կամ այլ բժիշկ-մասնագետի խորհրդատվությունը:

 

Ի՞նչ է հոգեբանական օգնությունը

Հոգեբանական օգնությունն առաջնային նպատակով այցելուի հոգեբանական կարգավիճակի, հոգեբանական առանձնահատկությունների և տարբեր իրավիճակներում նրա պահվածքի վերլուծության հիման վրա ձեռք բերված տեղեկությունների մատուցումն է: Հոգեբանական օգնության արդյունքում այցելուն տեղեկանում է իր հոգեկան վիճակի, այս կամ այն ախտորոշիչների առաջացման պատճառների և մեխանիզմների մասին:

Հոգեբանական օգնության ընթացքում, նաև, նպատակային ազդեցություն է իրականացվում անձի վրա նրա հոգեկան կյանքի կարգավորման, սոցիալական միջավայրին հարմարվելու և սթրեսային վիճակներին դիմակայելու նպատակով:

Կարելի է առանձնացնել հոգեբանական օգնության մի քանի ձևեր (օրինակ՝ հոգեբանական խորհրդատվություն, հոգեկոռեկցիա, հոգեթերապիա): Այս ձևերից յուրաքանչյուրն անձի տարբեր կողմերի վրա ազդեցություն է ունենում: Հոգեբանական օգնության ձևերն ունեն տարբեր նպատակներ և իրականացման եղանակներ, կարող են կիրառվել առանձին կամ համատեղ:

 

Քանի՞ անգամ է հարկավոր այցելել հոգեբանին այս կամ այն հոգեբանական խնդիրը լուծելու համար

 

Դա կախված է այցելուի խնդրից: Որոշ դեպքերում խնդիրը հնարավոր է լուծել ընդամենը 1-2 այցի ընթացքում, որոշ դեպքերում էլ պահանջվում է երկարատև աշխատանք:

Այժմ փորձենք խոսել մարդկային միլիոնավոր խնդիրներից մեկի` ֆոբիայի1 մասին:

Սակայն մինչ ֆոբիան քննարկելը վեր հանենք մի շարք խնդիրներ, որոնց հետևանքով էլ շատ հաճախ ձևավորվում է ֆոբիա:

 

1 ֆոբիա-վախ

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 269 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Dwhuta  
0
buy lipitor 40mg generic <a href="https://lipiws.top/">brand atorvastatin 10mg</a> order atorvastatin 80mg without prescription

Անուն *:
Email *:
Կոդ *: