Չորեքշաբթի, 24.04.2024, 21:00

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ՍԵՎեռոԻն կամ կպչոԻն մտքեր

 

Սևեռուն կամ կպչուն մտքերը մտածողության բովանդակային խանգարումներից է: Սևեռուն (կամ օբսեսիվ) (լատ. obsidգ-օբսեսիա՝ զավթել, տիրանալ) երևույթների էությունը կայանում է նրանում, որ հիվանդի մոտ պարզ գիտակցության պայմաններում առաջանում են երևույթներ (մտքեր, պատկերացումներ, հիշողություններ, վախեր և այլն), որոնք անընդհատ կրկնվում են, տանջում հիվանդին, նրա կողմից գիտակցվում են որպես հիվանդագին, նրանից հնարավոր չէ կամային կերպով ազատվել և սրանց ծագումը հիվանդի ցանկություններից կախված չէ։

Սովորաբար սևեռուն կամ կպչուն մտքերը (ինչպես նաև կպչուն երևույթներն ընդհանրապես) զուգորդվում են բացասական հուզական ապրումներով, դիսկոմֆորտի զգացումով։

Սևեռուն մտքերը դասակարգվում են ըստ ծագման մեխանիզմների և բովանդակության:

I. Ըստ ծագման մեխանիզմների տարբերվում են

 

1. իրավիճակային սևեռուն մտքեր
2. աուտոխտոն (ինքնածին) սևեռուն մտքեր
3. ծիսակարգային սևեռուն մտքեր

 

II. Ըստ բովանդակության տարբերվում են

 

1. իդեատոր կպչունություններ
2. աֆեկտիվ խանգարումներ

 

Կարևոր է նշել, որ բոլոր կպչուն երևույթները լինում են երկու տեսակի`

  1. վերացական
  2. պատկերավոր (զգայական)

 

III. Կպչուն հակումներ (կոմպուլսիա-compulsia)

 

  1. ոմանիա (ինքնասպանության կպչուն ձգտումը)
  2. հոմիցիդոմանիա (սպանության կպչուն ձգտումը)

 

IV. Կպչուն գործողություններ կամ §օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ¦ (իրականացված կպչուն հակումներն են)

 

Կպչուն բնույթի երևույթները բնորոշ են նևրոտիկ տիպի խանգարումներին, որոշ անձնային խանգարումներին, բավականին հաճախ հանդիպում են դեպրեսիվ խանգարումների շրջանակներում, ինչպես նաև գլխուղեղի ախտահարման հետևանքով ձևավորվող նևրոզանման խանգարումների ժամանակ։

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 407 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Flkmkt  
0
lipitor 40mg canada <a href="https://lipiws.top/">buy lipitor 20mg online cheap</a> buy atorvastatin 20mg generic

Անուն *:
Email *:
Կոդ *: