Հինգշաբթի, 18.04.2024, 16:58

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ՎԱՐՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

 

Բոլոր երեխաներին երբեմն հատուկ է ընդդիմադիր վարքագիծ: Վարքի խանգարման ծայրահեղ և ամենամտահոգիչ տարբերակը պատանեկան տարիքում կարող է հանգեցնել ինքնասպանության վարքագծի բարձր ռիսկի։ Վարքի խանգարման որոշ ախտանիշներ ներառում են ագրեսիա մարդկանց կամ կենդանիների նկատմամբ, ունեցվածքի, գույքի վնասում, ստախոսություն կամ գողություն, սոցիալական կանոնների լուրջ խախտում։ Հատկապես կարևոր է նշել, որ այս ախտանիշները ցուցաբերող երեխաները կարող են տառապել մտավոր առողջության այլ խանգարումներով և կարիք ունեն հետագա ախտորոշման ու բուժման։

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐ Է ՆԱԵՎ ԽԱՐԱՆԸ (ՍՏԻԳՄԱՆ)

 

Ի՞նչ է խարանը

 

Խարանը վերաբերմունքի և ընկալումների այն շարքն է, որոնց արդյունքում մարդիկ մերժում, խուսափում կամ վախենում են նրանցից ում իրենցից տարբեր են համարում: Հայերենով խարանը, որ թարգմանվել է ստիգմա հունարեն տերմինից, մարդու մարմնի վրա կտրվածքի կամ այրելու միջոցով նշան թողնել է նշանակում:

Խարանը բխում է ոչ միայն լայն հասարակությունից, այլև՝ բժշկական բնագավառի մասնագետներից, ընտանիքներից և, որ շատ կարևոր է, հաճախ հենց այն անձից, ով խնդիր ունի։ Այդ երևույթից` խարանից, տառապողների զգացողությունները տատանվում են վախից և անհամապատասխանության զգացումից մինչև մերժված, մեկուսացված լինելու հոգեվիճակը, հուսալքվածության զգացումը։ Խարանը կարող է հանգեցնել վատ վերաբերմունքի և բռնության։ Այս գործոնները հաճախ կարող են պատճառ լինել, որ հոգեկան հիվանդությամբ տառապողներն այլևս օգնության չդիմեն։

Հակախարանային դաստիարակությունը, որն ուղղված կլինի վերաբերմունքները փոխելուն, չափազանց էական է։ Այսպիսի կրթություն պետք է ստանա հասարակությունը, և հատկապես մանկավարժներն ու բժիշկները, քանի որ շատ հաճախ, զարմանալիորեն, հենց այս մասնագետներն իրենք են հանդիսանում հոգեկան հիվանդությամբ տառապողների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի աղբյուր:

 

 

Խարանի ո՞ր տեսակներն են ազդում հոգեկան

 խնդիրներ ունեցողների վրա

 

Կան երեք հիմնական տիպեր.

 

  1. հանրային
  2. ինստիտուցիոնալ
  3. անձնական

 

1. Ի՞նչ է հանրային խարանը

«Հանրային խարան»-ը վերաբերվում է հոգեկան խնդիրներ ունեցողների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ հանրային վերաբերմունքին:

Օրինակ. կարող է լինել հանրային ընկալում առ այն, որ հոգեբուժական խնդիրներ ունեցողները հակված են բռնությունների կամ վտանգավոր են:

 

2. Ի՞նչ է ինստիտուցիոնալ խարանը

 §Ինստիտուցիոնալ խարան¦ ասելով նկատի են առնվում կազմակերպությունների քաղաքականությունները կամ դրանցում առկա բացասական վերաբերմունքի և համոզմունքների մշակույթը:

Օրինակ, բժշկության մեջ հաճախ կարելի է հանդիպել §շիզոֆրենիկ¦ տերմինին: Ընդհանրապես նախընտրելի է օգտագործել «մարդկանց առաջնային լեզվի» համակարգը՝ կոնկրետ այս դեպքում օգտագործելով «շիզոֆրենիայի փուլով անցնող մարդ» ձեևակերպումը:

 

3.  Ի՞նչ է ինքնախարազանումը

«Ինքնախարազանումը» դրսևորվում է այն դեպքերում, երբ մարդն ընդունում է հասարակության կողմից իրեն վերագրվող թյուր կարծիքը: Նման բացասական ընկալումներն անձի կամ խմբի սեփականությունը դառնալուց հետո ձևավորվում են որպես ամոթի, զայրույթի և անհույս վիճակի զգացողություններ: Արդյունքում մարդը կարող է հրաժարվել հանրային աջակցությունից, աշխատանքից կամ հոգեկան խնդիրները կանխելու նպատակով բուժումներից և դիմել սուիցիդի:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 296 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Pfllie  
0
atorvastatin 10mg usa <a href="https://lipiws.top/">lipitor drug</a> order atorvastatin 80mg online cheap

Անուն *:
Email *:
Կոդ *: