ՈՒրբաթ, 29.03.2024, 18:15

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ՍՈՒԻՑԻԴ

 

Սուիցիդը1 մարդկության հավերժական խնդիրներից մեկն է: Այն գոյություն ունի այնքան, որքան Երկրի վրա ապրում է մարդը: Հասարակության զարգացման արդի փուլը հատկանշվում է սոցիալական լարվածության կտրուկ աճով, որն ուղեկցվում է անձի ներհոգեկան լարվածությամբ և դեզադապտացիայի տարբեր դրսևորումներով, որոնք էլ հանգեցնում են սուիցիդի աճի:

Սուիցիդի բնորոշումը և սուիցիդալ վարքի դրսևորումները: Ֆոբիաների պատճառով անձի մեջ կարող է առաջանալ նաև սուիցիդալ մտքեր:

Ըստ Ալվարեսի սուիցիդ հասկացությունն առաջին անգամ հիշատակվել է Թոմաս Բրաունի ՙReligiգ Medici՚ գրքում, որը հրատարակվել է 1642 թվականին: Այն առաջին անգամ տեղ է գտել Օքսֆորդյան բառարանում 1651 թվականին, սակայն օգտագործվել է հազվադեպ: Կարամզինն էլ նշել է. §Ինքնասպնությունը բարոյական աշխարհում չպարզաբանված ֆենոմեն է¦:

Սուիցիդը հոգեբանական առումով ներկայացնում է գիտակցված կամ իմպուլսիվ ձևով անձի կողմից իրականացվող գործողություն, որը հանգեցնում է մաhվան: Շնեյդմանը սուիցիդը սահմանում է որպես կանխամտածված մահ, այսինքն սեփական ձեռքով սեփական կյանքի դեմ նպատակադրված և գիտակցված գործողություն: Այս սահմանման շնորհիվ մենք տեսնում ենք երևույթի արմատական տարբերությունը սպանությունից (որի մեջ բացակայում է ինքնուրույնության տարրը) և դժբախտ պատահարից, որտեղ դոմինանտում է պատահականությունը: Ադլերը գտնում է, որ ինքնասպանությունն անձնային հիմնախնդիր է, սակայն ունի սոցիալական պատճառներ և հետևանքներ: Միլովանովիչը սուիցիդը սահմանում է որպես սեփական կյանքի գիտակցված և նպատակաուղղված ոչնչացում: Իրավաբաններն ինքնասպանությունը դիտարկում են որպես մեղսունակ վիճակում սեփական կյանքի ընդհատում: Դյուրգհեյմը տվել է ինքնասպանության հետևյալ սահմանումը. §Ինքնասպանություն անվանումը մենք օգտագործում ենք բոլոր այն մահվան դեպքերի համար, որը հանդիսանում է ուղղակի կամ անուղղակի հետևանքը զոհի կողմից պոզիտիվ կամ նեգատիվ գործողության արդյունքի, ով նախապես գիտի իր գործողության հետևանքը¦:

Համաձայն այս տարբերակման ինքնասպանը պետք է գիտակցի իր գործողությունը և նրա հետևանքները: Այսպիսի սահմանման ոչ լիարժեքությունն ակնհայտ է, քանի որ հաշվի չի առնվում անձի անգիտակցականի խորհրդավոր ազդեցությունը: Ըստ առողջապահության միջազգային կազմակերպության` սուիցիդը ինքնասպանության գործողությունն է լետալ ավարտով: Ինչպես տեսնում ենք, այստեղ միայն առկա է այդպիսի գործողության հաստատումը և ոչ ավելին: Ելնելով սուիցիդի վերը նշված բազմաթիվ սահմանումից, կարելի է ընդհանրացնել, որ սուիցիդը սեփական կյանքի կանխամտածված ընդհատումն է արտաքին տեսանելի կամ ներքին խորհրդավոր դրդապատճառների ազդեցության տակ, ռացիոնալ վիճակում: Այն հոգեբանական դեզադապտացիայի դրսևորման ձևերից է, երբ անձը հոգեկանի ախտաբանական կամ սահմանային վիճակում ինքնակամ (ներքին կամ արտաքին ազդակներից դրդված) դիմում է լետալ ավարտով աուտո-դեստրուկտիվ գործողությունների: Սա ինքնասպանության ընդհանրացված սահմանումն է, որ իր մեջ ամփոփում է և հոգեկան հիվանդների, և հոգեպես առողջ անձանց սուիցիդները: Հոգեպես առողջ անձանց սուիցիդը սահմանվում է որպես շարունակական դեզադապտացիայի կամ աֆեկտի արդյունքում, անձի սահմանային հոգեվիճակում, լետալ ավարտով այնպիսի աուտո-դեստրուկտիվ գործողություն, որի դեպքում այն դիտարկվում է որպես իրավիճակից դուրս գալու ելք, դիմացինին պատժելու միջոց, ուշադրություն գրավելու եղանակ, սակայն ոչ անգիտակից և անվերապահ ձգտում դեպի մահը:

 

1 սուիցիդ-ինքնասպանություն

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 329 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Qnktao  
0
purchase lipitor <a href="https://lipiws.top/">lipitor 20mg brand</a> generic lipitor 80mg

Անուն *:
Email *:
Կոդ *: