Հինգշաբթի, 28.03.2024, 22:42

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Սուիցիդալ վարքի մեկնաբանումը: Սուիցիդալ վարքն առավել լայն հասկացություն է, որն իր մեջ ներառում է սուիցիդալ ակտերը, որոնք չեն ունեցել լետալ1 ավարտ` անկախ սուիցիդենտի կամքից: Ա. Ամբրումովան տարբերում է սուիցիդ (իրական սուիցիդ) և ինքնասպանության փորձ (անավարտ աուիցիդ) հասկացությունները: Բրուկեբենկը խոսում է սուիցիդի և պարասուիցիդի մասին: Նրա կարծիքով սուիցիդը նպատակադրված սուիցիդ է, իսկ պարասուիցիդը` նպատակադրված ինքնավնասման ակտ, որը չի հանգեցնում մահվան: Վերջին տարիներին գործածական են դարձել նաև պրեսուիցիդ և պոստսուիցիդ հասկացությունները: Պրեսուիցիդ ասելով շատ անգամ նկատի է առնվում այն ժամանակահատվածը, որը նախորդում է սուիցիդալ ակտին կամ այն հոգեկան վիճակը, որը ունենում է սուիցիդենտը սուիցիդալ ակտի ժամանակ: Սուիցիդոլոգների մեծ մասը պրեսուիցիդ ասելով հասկանում են անձի այն վիճակը, որը պայմանավորում է սուիցիդալ ակտի իրականացման բարձր հավանականությունը:

Այդպիսի տարակարծություն գոյություն ունի նաև պոստսուիցիդ հասկացության շուրջ: Կոնդրաշենկոյի և նրա կողմնակիցների կարծիքով ավելի ճիշտ է օգտագործել այնպիսի տարբերակված հասկացություններ, ինչպիսիք են պոստսուիցիդալ վիճակ և պոստսուիցիդալ շրջան իրականության մեջ հաճախ հանդիպում են աուտոտրավմատիզմ և աուտոագրեսիվ ակտ տերմինները, որոնք նույնացվում են սուիցիդալ գործողությունների հետ: Ժամանակակից, հատկապես արևմտյան գրականության մեջ, լայն տարածում է գտել աուտոդեստրուկտիվ կամ ինքնաքայքայիչ վարք հասկացությունները: Ամերիկացի հետազոտող Ն. Բ. Տաբաչնիկը ինքնաքայքայիչ վարք է համարում յուրաքանչյուր գործողություն, որը կատարվում է որոշակի իրական կամ պոտենցիալ կամային հսկողությամբ և նպաստում է ժամանակից շուտ ֆիզիկական մահվան ի հայտ գալուն: Յուրաքանչյուր վարք, որը կրճատում է մարդու կյանքը, բացի վերը նշվածից, սահմանվում է որպես մասնակի, կիսամտածված, թաքնված սուիցիդ, անգիտակցական սուիցիդալ վարք կամ սուիցիդալ էկվիվալենտ: Ամբրումովան գտնում է, որ գոյություն ունեն ինքնաքայքայիչ վարքի մի շարք ձևեր, որոնց ծայրահեղ դրսևորում է հանդիսանում սուիցիդը: Ինքնաքայքայիչ վարքի թվին են դասվում ալկոհոլի, թմրանյութերի, ծխախոտի չարաշահումը, նպատակադրված աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, չբուժվելու համառ ցանկությունը, ավտոտրանսպորտային միջոցների արագ վարումը, հատկապես ոչ սթափ վիճակում, կյանքի համար մեծ վտանգ պարունակող սպորտի տեսակները: Ավելի լայն առումով աուտոդեստրուկտիվ վարքի թվին են դասվում դաժան շահագործումը, հեղափոխությունները, պատերազմները, որոշ կրոնական ավանդույթները, որոնք ուղեկցվում են ինքնատանջանքներով, այսինքն գիտակցված այն բոլոր աուտո և հետերոագրեսիվ գործողությունները, որոնք հանգեցնում են մասսայական կամ անհատական ոչնչացման:

Հիասթափված մարդիկ անհաղթահարելի թվացող դժվարությունների պատճառով իրենց կյանքը կարող են համարել անտանելի և անգիտակցաբար կարող են ձգտել մահվան: Մարդիկ հաճախ սպանում են իրենց` չգիտակցելով արարքների լետալ բնույթը: 1897 թվականին ֆրանսիացի սոցիոլոգ Է. Դյուրգհեյմն այս վարքագիծն անվանել է սիմվոլիկ սուիցիդ: Կ. Մենինգերն իր հերթին նկարագում է խրոնիկական սուիցիդը որպես անուղղակի ինքնաքայքայիչ վարք, որը հյուծում է տվյալ անձի առողջությունը: Կ. Ֆրեդերիկը նշում է անուղղակի սուիցիդի 7 հիմնական գծեր.

 

1 լետալ-մահացու

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 382 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Vrbgui  
0
lipitor 40mg us <a href="https://lipiws.top/">lipitor 20mg drug</a> buy generic lipitor

Անուն *:
Email *:
Կոդ *: