Շաբաթ, 27.04.2024, 05:59

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

 

1. Սեփական արարքների հետևանքների գիտակցման հաճախակի բացակայություն

2. Սեփական վարքի ռացիոնալիզացիա, ինտելեկտուալիզացիա
3.
Դեստրուկտիվ վարք, որը մոտեցնում է մահը

4. Վերոնշյալ ձգտումների հազվադեպ բացահայտ, անկեղծ քննարկում մտերիմների կամ հարազատների հետ

5. Երկարատև տանջալից վարքի հավանականություն

6. Սեփական անձի նկատմամբ թշնամական վերաբերմունք, կարեկցանքի բացակայություն

7. Մահը միշտ թվում է պատահական

 

Աուտոդեստրուկտիվ վարքի առավել հաճախակի դրսևորվող տեսակներից են ավտոտրանսպորտային միջոցների արագ վարումը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, որոնց ժամանակ սուիցիդալ ռիսկը շատ մեծ է: Այս երևույթը հոգեբանության մեջ հայտնի է որպես սուիցիդալ էռոզիա: Ավտովթարային դժբախտ պատահարների մոտավորապես 40%-ն իրենցից ներկայացնում են դիմակավորված ինքնասպանություններ, քանի որ մեքենան ինքնաոչնչացման հիանալի գործիք կարող է հանդիսանալ: Ուսումնասիրված դժբախտ պատահարների զոհերի մոտավորապես 25%-ը գտնվել են ճնշված վիճակում կամ ունեցել են օտարվածության, անօգնականության զգացում, որը բնորոշ է սուիցիդ կատարող անձանց: Մինչև դժբախտ պատահարը նրանք ունեցել են մահվան կամ ինքնաոչնչացման մասին երևակայական մտքեր: Որպես ինքնաոչնչացման միջոց ավտոտրանսպորտի օգտագործումը շատ դժվար է ենթարկվում դինամիկ հետազոտության, վիճակագրական հաշվառման և վերլուծության: Սուիցիդալ վարքի հավանականությունը շատ բարձր է նաև հարբեցողների մոտ: Ընդհանուր հարբեցողությունը կազմում է ինքնասպանության պատճառների 25-30%-ը, անչափահասների մոտ այն կարող է հասնել մինչև 50%: Ալկոհոլի երկարատև օգտագործումը նպաստում է դեպրեսիայի, մեղքի զգացման, հոգեկան ցավի խորացման, որոնք, ինչպես հայտնի է, նախասուիցիդալ վիճակներ են: Ալկոհոլն ուժեղացնում է նաև ագրեսիվությունը, որը նույնպես կարող է հասցնել ինքնաքայքայման: Հարբեցողները հաճախ մահվան են ձգտում ոչ գիտակցաբար, սակայն նրանց խրոնիկական հարբեցողությունն արդեն իսկ հանդիսանում է կյանքը կրճատող վարքագիծ: Հաճախ ալկոհոլի օգտագործումն ուղեկցվում է թմրանյութերի կիրառմամբ, որոնք հանդիսանում են միասին լետալ կոմբինացիա: Դրանք թուլացնում են մարդկային վարքի գիտակցական հսկողությունը, սրացնում են դեպրեսիան և նույնիսկ առաջացնում են պսիխոզներ: Թմրամոլությունը և սուիցիդը սերտորեն կապված են մեկը մյուսի հետ: Հոգեբաններն ուսումնասիրել են թմրամոլության, դեպրեսիվ վիճակների և տագնապի միջև եղած կապը: Հոգեվերլուծության մեջ այս երևույթի ուսումնասիրությունները հանգեցրին նրան, որ 1933թ-ին Շ. Ռադոն ներմուծեց ֆարմոկոթեմիա ֆենոմենը` նկարագրելու համար մի վիճակ, երբ թմրանյութերն օգտագործվում են տառապանքներից ազատվելու, հոգեկան ցավը փարատելու համար: Ռադոն նշում է, որ այդպիսի դեպքերում թմրանյութերին վերագրվում են գերբնական հատկություններ, որոնց շնորհիվ կարող է բարձրանալ թմրամոլների ինքնագնահատականը, մելանխոլիկ տրամադրությունը, վստահությունը սեփական ուժերի հանդեպ: Վերջին ժամանակներում կատարված հետազոտությունները հաստատում են այն փաստը, որ թմրանյութերը հանդիսանում են սուիցիդի իրագործման լայնորեն տարածված միջոցներից մեկը, որոնց դիմում են անբուժելի հիվանդները, կյանքից հիասթափված մարդիկ:

Ինչպես յուրաքանչյուր վարքի տեսակ, այնպես էլ սուիցիդալ վարքն ունի իր ներքին և արտաքին ձևերը: Ներքին ձևերն իրենց մեջ ներառում են սուիցիդալ մտքերը, պատկերացումները, ապրումները, ինչպես նաև սուիցիդալ ձգտումները, որոնք լինում են երկու տեսակ` սուիցիդալ մտայնություն և սուիցիդալ որոշում: Վերոնշյալ հասկացությունների շարքը մի կողմից արտացոլում է սուիցիդալ ֆենոմենի սուբյեկտիվ ձևակերպման տարբերությունները, մյուս կողմից ներկայացնում են մի սանդղակ, որտեղ հասկացությունները դասավորված են ըստ իրենց իմաստային խորության և սուիցիդալ վարքի ներքին ձևից արտաքին ձևին անցնելու հերթականության: Նպատակահարմար է օգտվել այս սանդղակի երեք աստիճաններից` առանձնացնելով մի յուրահատուկ չտարբերակված հիմք` անտիվիտալ ապրումները: Սրանց թվին են դասվում կյանքի արժեքի բացակայության մասին մտորումները, որոնք արտահայտվում են հետևյալ ձևերով` §ապրելն անիմաստ է¦, §չարժե այսքան տանջվել¦, §ոչ թե ապրում ես, այլ գոյություն ես քաշ տալիս¦ և այլն: Այստեղ դեռ չկան սեփական մահվան մասին հստակ պատկերացումներ, այլ ուղղակի առկա է կյանքի նկատմաբ նեգատիվ վերաբերմունքը:

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 413 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Qgglmh  
0
atorvastatin 10mg without prescription <a href="https://lipiws.top/">cost lipitor</a> lipitor pills

Անուն *:
Email *:
Կոդ *: