Հինգշաբթի, 25.04.2024, 11:07

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Հեղինակային գործեր [65]
Հոգեբանի ստեղծագործական նյութերը
Իմ գիրքը 2 [170]
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ գիրքը 2

Ֆ Ո Բ Ի Ա Ն Ե Ր ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Այս փուլերի ժամանակագրական չափանիշները կախված են սուբյեկտի որոշումից և ընտրված միջոցներից:

Հետսուիցիդալ շրջանն իր մեջ ներառում է կոնֆլիկտային իրավիճակը, սուիցիդալ ակտն իր հոգեբանական և սոմատիկ տարրերով, վերջինիս ընդհատման և ռեանիմացիայի առանձնահատկությունները, սոմատիկ հետևանքները, նոր իրադրությունն ու անձի վերաբերմունքը դրա նկատմամբ: Ինքնասպանության փորձից հետո մոտակա հետսուիցիդալ շրջանում առանձնացնում են երեք գլխավոր բաղադրիչներ.

ա). կոնֆլիկտի ակտուալությունը

բ). սուիցիդալ ձգտումների ֆիքսվածության աստիճանը

գ). կատարած փորձի նկատմամբ սուբյեկտի ունեցած վերաբերմունքի առանձնահատկությունները

Դրա հիման վրա ընդունված է տարբերել հետսուիցիդալ շրջանի չորս տիպ.

1. Քննադատական - այս դեպքում կոնֆլիկտը սպառել է իր նշանակությունը, բացակայում է սուիցիդալ մոտիվը, կատարած փորձի նկատմամբ սուիցիդենտը զգում է ամոթ, վախ, կրկնության հավանականությունը քիչ է:

2. Մանիպուլյատիվ կոնֆլիկտի ակտուալությունը նվազել է շրջապատի բարենպաստ ազդեցության շնորհիվ, սուիցիդալ ձգտումներ չկան, նպատակին հասնելու տվյալ վարքագիծը ֆիքսված է, կրկնության հավանականությունը մեծ է:

3. Վերլուծական - կոնֆլիկտն ակտուալ է, սուիցիդալ ձգտումներ չկան, սուիցիդենտը արարքի համար զղջում է, կրկնության հավանականությունը մեծանում է, եթե լուծման այլ տարբերակներ չի գտնվում:

4. Ֆիքսված (ամրագրված) - սուիցիդալ ձգտումները պահպանվում են, կոնֆլիկտն ակտուալ է, կրկնության հավանականությունը առավելագույն է:

 

Ըստ ժամանակի`

ա). Մոտակա հետսուիցիդ - մինչև մեկ շաբաթ

բ). Վաղ հետսուիցիդ - մինչև մեկ ամիս

գ). Ուշ հետսուիցիդ - մինչև հինգ ամիս

Կատեգորիա: Իմ գիրքը 2 | Ավելացրեց: Marine (05.06.2017)
Դիտումներ: 342 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Cyvuil  
0
buy atorvastatin without prescription <a href="https://lipiws.top/">lipitor 40mg usa</a> order atorvastatin 10mg pill

Անուն *:
Email *:
Կոդ *: